10/02/2026
ՄԻ՛ ՓՆՏՐԵՔ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ։
Մենք ապրում ենք այնպես, կարծես երջանկությունը մի տեղ է, ուր դեռ պետք է հասնել։
«Երբ սա ունենամ… երբ այնտեղ հասնեմ… դրանից հետո ամեն ինչ լավ կլինի»։
Ու տարիներ ենք տալիս այդ «հետո»-ին։
Երբեմն հասնում ենք ամեն ինչին, ինչի մասին երազել էինք, ու հենց այդ պահին հասկանում ենք ամենացավալին. մենք հասել ենք նպատակին, բայց ներսում դեռ փնտրում ենք այն զգացողությունը, որի համար այդքան երկար վազել էինք։
Մենք կառուցում ենք գեղեցիկ կյանք, բայց մոռանում ենք կառուցել խաղաղություն մեր ներսում։
Աշխարհը մեզ սովորեցրեց համեմատել, ցանկանալ, ցուցադրել, երբեք չբավարարվել։ Սոցիալական ցանցերը մեզ ցույց տվեցին ուրիշների լավագույն պահերը, իսկ մենք դրանց կողքին սկսեցինք մեր կյանքը քիչ համարել։
Մինչդեռ մենք ծնվել ենք ԱՄԲՈՂԺԱԿԱՆ!!!
Մեզ ոչինչ չի պակասում, որպեսզի արժանի լինենք սիրո, կյանքի կամ երջանկության։ Պարզապես մենք այնքան շատ աղմուկ ենք թողել մեր ներս, որ այլևս չենք լսում ինքներս մեզ։
Երջանկությունը մշտական չէ! Ու չպետք է լինի։
Ծիծաղը անցնում է։ Արցունքները չորանում են։ Տխրությունն էլ մի օր հեռանում է։
Սա կյանքն է! Սա մարդ լինելն է!
Պետք չէ ամբողջ կյանքում երջանիկ լինել։ Պետք է կարողանալ չկորցնել քեզ, երբ կյանքը ցավ է տալիս, և չկորցնել քեզ, երբ կյանքը քեզ ամեն ինչ է տալիս։
Գուցե հարցը երբեք չի եղել՝
«Ի՞նչ է ինձ պակասում երջանիկ լինելու համար»։
Գուցե պետք է հարցնել՝
«Ի՞նչ է ինձ պետք, որպեսզի խաղաղ լինեմ ինքս ինձ հետ»։
Այդ պատասխանը ոչ մի խանութում չկա։ Ոչ մի ճանապարհորդության, հաջողության կամ ուրիշ մարդու մեջ։
Այն քո ներսում է!!!
Որովհետև վերջում կարևոր չի լինի՝ որքան շատ ունեցար։
Կարևոր կլինի՝ արդյոք այս աշխարհում ապրելով՝ հասցրիր չկորցնել այն մարդուն, որ ծնվել էր քո ներսում։
Գուցե կյանքի իմաստը ոչ թե այն է, որ աշխարհից ստանաս այն ամենը, ինչ ուզում ես, այլ այն, որ աշխարհը քեզանից չվերցնի, ինչ ամենաթանկն է՝ ՔՈ ՆԵՐՔԻՆ ԽԱՂԱՂՈԹՅՈՒՆԸ 🤍