14/02/2026
‼️ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ.
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ ՄԻՆՉԵՎ 2027Թ֊Ի ՀՈՒԼԻՍԻ 1֊Ը
Ազգային Ժողովն երեկ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
✅Փոփոխությունների նպատակն է ապահովել էլեկտրոնային թվային ստորագրության խնդիր ունեցող անձանց աշխատանքային հարաբերությունների անխափան ընթացքը՝ հաշվի առնելով այն, որ դեռևս ոչ բոլորն ունեն նույնականացման քարտեր:
Ըստ այդմ՝
📌աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը և լուծումը բացառապես թվային համակարգով իրականացնելու պահանջը տեղափոխվել է 2027 թ. հուլիսի 1 (մինչ փոփոխությունը պահանջը նախատեսված էր 2026 թ․ հունվարի 1-ով),
📌մինչև 2027 թ. հուլիսի 1-ը թվային համակարգով պայմանագրերի կնքումը կրելու է կամավոր բնույթ, իսկ համակարգով կնքված պայմանագրերը, համաձայնագրերն ու ընդունված հրամաններն ունենալու են իրավական ուժ։ Սահմանվել է նաև անցումային կարգավորում, որով ժամկետի երկարաձգման փոփոխությունները տարածվելու են նաև 2026 թ․ հունվարի 1-ից հետո ծագած աշխատանքային հարաբերությունների վրա,
📌գործող աշխատանքային պայմանագրերը մինչև 2026 թ․ դեկտեմբերի 31-ը պարտադիր թվային համակարգ մուտքագրած լինելու ժամկետը ևս երկարաձգվել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը,
📌ՀՀ-ից դուրս գտնվող անձի հետ (աշխատանքը կատարվելու է ՀՀ-ից դուրս այլ վայրում) աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը և դադարումը թվային համակարգի միջոցով չի իրականացվելու,
📌ՀՀ-ում գտնվող օտարերկրացիների, փախստականների, ապաստան հայցողների համար նախատեսվել են առանձին կարգավորումներ, համաձայն որոնց՝ 2027 թ. հուլիսի 1-ից հետո ևս աշխատանքային պայմանագրերը կնքվելու են թղթային եղանակով՝ պայմանով, որ ՀՀ-ում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթ ստանալուց հետո 3-ամսյա ժամկետում կնքված պայմանագրերը օրենսդրությամբ սահմանված կարգով մուտքագրվեն թվային համակարգ։
🔻Նախագահի ստորագրումից հետո Օրենքի իրավակարգավորումներն ուժի մեջ կմտնեն հրապարակման հաջորդ օրվանից:
⚖️ Մեր առաքելությունը՝ Ձեր հաջողությունը ⚖️
📍 Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կոմիտասի պող. 49/2 շենք, 6-րդ հարկ, 610 սենյակ
📱 Կապվեք մեզ հետ՝
📞 +374 98 17 90 01
▶️ Viber | WhatsApp՝ +374 98 17 90 01
#աշխատանքայինպայմանագրեր #ԻրավաբանականՕգնություն #Իրավունք #Նոտար Դատարան