«Հայց» փաստաբանական գրասենյակ / Hayc Law Firm

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • «Հայց» փաստաբանական գրասենյակ / Hayc Law Firm

«Հայց» փաստաբանական գրասենյակ /  Hayc Law Firm Իրավաբանական և փաստաբանական ծառայությունների մատուցում:

«Մեր աշխատանքի լավագույն գնահատականը ձեր խախտված իրավունքի վերականգնումն է:» ©

• իրավաբանական խորհրդատվություն,
• փաստաթղթերի ուսումնասիրում, հայցադիմումների, դիմումների, իրավաբանական բնույթի այլ փաստաթղթերի կազմում,
• ներկայացուցչություն դատական բոլոր ատյաններում
• ներկայացուցչություն պետական մարմիններում և ոչ պետական կազմակերպություններում, ներառյալ՝ քաղաքապետարանում, նոտարական գրասենյակներում, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումներում, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում, ՀՀ ԿԱ ՊԵԿ ստորաբաժանումներում և այլն։
• քրեական գործերով ներկայացուցչություն
• այլ

20/07/2026
Երևանի  #քաղաքապետարանի նշանակած 1.125.000 ՀՀ դրամ  #տուգանքը ճանաչվեց ոչ իրավաչափ ⚖️Երևանի քաղաքապետարանը մեր վստահորդի...
10/07/2026

Երևանի #քաղաքապետարանի նշանակած 1.125.000 ՀՀ դրամ #տուգանքը ճանաչվեց ոչ իրավաչափ ⚖️
Երևանի քաղաքապետարանը մեր վստահորդի նկատմամբ նշանակել էր 1.125.000 ՀՀ դրամ տուգանք՝ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի շինարարական աշխատանքներ իրականացնելու պատճառաբանությամբ։
«Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբանները վիճարկեցին որոշումը՝ հիմնավորելով, որ վարչական մարմինը պարտավոր էր ոչ միայն արձանագրել ենթադրյալ խախտումը, այլև կայացնել պատշաճ հիմնավորված և համաչափ որոշում՝ գնահատելով գործի բոլոր հանգամանքները, սակայն վարչական դատարանը մերժեց մեր #հայցը, որը բողոքարկեցինք վերադաս դատարանում։
Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով մեր ներկայացրած իրավական դիրքորոշումները, արձանագրեց, որ Երևանի քաղաքապետարանի որոշումը չի համապատասխանում օրենքի պահանջներին։
👩‍⚖️👨‍⚖️👨‍⚖️Դատարանը որոշեց՝ բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը, անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի որոշումը և վերացնել վստահորդի նկատմամբ նշանակված 1.125.000 ՀՀ դրամ տուգանքը։

#հեռ․ 099366333
#հասցե․ Մաշտոցի պող․ 4

ՀՀ գլխավոր  #դատախազության  #հայցը մերժվեց․ մեր վստահորդը պահպանեց իր  #սեփականությանիրավունքը:ՀՀ գլխավոր դատախազություն...
08/07/2026

ՀՀ գլխավոր #դատախազության #հայցը մերժվեց․ մեր վստահորդը պահպանեց իր #սեփականությանիրավունքը:

ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել էր դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Վայոց ձորի մարզի համայնքներից մեկի կողմից տարիներ առաջ կազմակերպված աճուրդը և կիրառել դրա անվավերության հետևանքները։
Վեճի առարկան համայնքային սեփականություն հանդիսացած հողամասն էր, որը մեր վստահորդը ձեռք էր բերել աճուրդի արդյունքում։ Մեր գրասենյակի #փաստաբանները դատարանում հիմնավորեցին, որ մեր վստահորդի գործողությունները եղել են օրինաչափ, ավելին՝ դատախազությունը բաց է թողել հայցային վաղեմության ժամկետը։
Դատարանը վճռեց՝ ՀՀ գլխավոր դատախազության հայցը մերժել՝ հայցային վաղեմություն կիառելու հիմքով, ինչպես նաև, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, վերացնել մեր վստահորդին պատկանող անշարժ գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումը։

#հեռ․ 099366333
#հասցե Մաշտոցի պող․ 4

⚖ 👨‍⚖️Դիլիջան համայնքի ղեկավարի որոշումներն անվավեր ճանաչվեցին։Մեր վստահորդը պետական գնման շրջանակներում ծառայություններ...
28/04/2026

⚖ 👨‍⚖️Դիլիջան համայնքի ղեկավարի որոշումներն անվավեր ճանաչվեցին։

Մեր վստահորդը պետական գնման շրջանակներում ծառայությունների մատուցման պայմանագիր էր կնքել Դիլիջան համայնքի հետ՝ Դիլիջան քաղաքի ամանորյա տոնական ձևավորման՝ դիզայնավորման, կահավորման և ապամոնտաժման աշխատանքների վերաբերյալ։ Աշխատանքները պատշաճ կատարվել են, համապատասխան փաստաթղթերով հաստատվել, պատվիրատուի կողմից ընդունվել։ Ավելին՝ Ամանորին ընդառաջ համայնքի ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում հպարտորեն կիսվել էր հենց այդ աշխատանքների արդյունքում ձևավորված՝ լուսավորված և տոնական դարձած քաղաքի տեսարաններով։
Չնայած դրան՝ համայնքը փորձում էր խուսափել իր պարտավորություններից՝ միակողմանի լուծելով պայմանագիրը, չվճարելով կատարված աշխատանքների դիմաց և ներառելով մեր վստահորդին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող անձանց ցուցակում։
"Հայց" փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Տիգրան Գրիգորյանի
հետևողական և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում հաջողվեց պաշտպանել վստահորդի իրավունքները։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն արձանագրեց, որ պատվիրատուի վարքագիծը չի համապատասխանել օրենքի պահանջներին, իսկ պայմանագրային հարաբերություններում խախտվել են կատարողի իրավունքները։
Դատարանը վճռեց՝ ամբողջությամբ բավարարել հայցը, անվավեր ճանաչել Դիլիջան համայնքի ղեկավարի որոշումները՝ պայմանագիրը միակողմանիորեն լուծելու և մեր վստահորդին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող անձանց ցուցակում ներառելու վերաբերյալ։

#Դիլիջան #գնումներ #Ամանոր #հայց

⚖️👨‍⚖️Երևան համայնքը կփոխհատուցի շուրջ 6 տարվա հարկադիր պարապուրդը և կվերականգնի ապօրինաբար ազատված աշխատակցին․․․ Մեր գր...
20/04/2026

⚖️👨‍⚖️Երևան համայնքը կփոխհատուցի շուրջ 6 տարվա հարկադիր պարապուրդը և կվերականգնի ապօրինաբար ազատված աշխատակցին․․․
Մեր գրասենյակի փաստաբանները 2019 թվականից հետևողական և սկզբունքային պայքար են տանում մեր վստահորդի խախտված աշխատանքային իրավունքների վերականգնման համար՝ ընդդեմ գործատուի՝ Երևան համայնքի։
Վստահորդն ապօրինաբար ազատվել էր աշխատանքից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի այն ժամանակվա ղեկավարի քմահաճույքով՝ ձևական կարգապահական տույժերի հիմքով։
Արդյունքում դատարանը վճռեց՝ անվավեր ճանաչել աշխատանքից ազատման ակտը, պարտավորեցնել Երևան համայնքին վերականգնել վստահորդին նախկին պաշտոնում, ինչպես նաև՝ բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի միջին աշխատավարձը և պետական տուրքն ու փաստաբանի ծառայության վճարը։

Փաստաբանական ծառայությունների համար զանգահարել՝ +37499 366333
Հասցե՝ ք․Երևան, Մաշտոցի պող․ 4, #43

20/04/2026

Մեր աշխատանքի լավագույն գնահատականը վստահորդի/պաշտպանյալի շնորհակալությունն է 😎Երբեմն այն ունի նաև այս տեսքը․․․
Իհարկե, գործը մնում է գործ, բայց մարդկային հարաբերություններն ամենաթանկն են։
Շնորհակալ եմ վստահության համար․․․

Հ․Գ․ Արկղում գինիների հավաքածու է․ աշխատանքից հետո լիցքաթափվելու լավ առիթ 🍷🍷

Մեր թիմի ևս մեկ հաղթանակ ‼Վերաքննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի վճիռը և բավարարեց մեր վստահորդի բողոքը։ Սույն գործը վ...
25/02/2026

Մեր թիմի ևս մեկ հաղթանակ ‼
Վերաքննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի վճիռը և բավարարեց մեր վստահորդի բողոքը։
Սույն գործը վերաբերում էր մեր վստահորդի մասին ֆեյսբուքյան գրառմամբ տարածված վիրավորական և զրպարտչական տեղեկությանը։
Դատարանը որոշեց՝ պարտավորեցնել պատասխանողին՝ իր ֆեյբուքյան էջում հերքելու նախկինում արված պնդումները, ինչպես նաև ներողություն խնդրելու մեր վստահորդից։
Դատարանը որոշեց նաև՝ պատասխանողից հօգուտ մեր վստահորդի բռնագանձել 500,000 դրամ գումար՝ որպես վերջինիս պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում, ինչպես նաև՝ փաստաբանական ծառայությունների վճարի փոխհատուցում։

#հայց #փաստաբան #իրավաբանականծառայություններ #իրավաբան #ՏիգրանԳրիգորյան #վիրավորանք #զրպարտություն #հեռ․ 099366333

Վերաքննիչ դատարանը մերժեց գործատու հանդիսացող՝ ՏՏ ոլորտի խոշոր ընկերություններից մեկի  բողոքը և անփոփոխ թողեց մեր վստահո...
23/02/2026

Վերաքննիչ դատարանը մերժեց գործատու հանդիսացող՝ ՏՏ ոլորտի խոշոր ընկերություններից մեկի բողոքը և անփոփոխ թողեց մեր վստահորդի օգտին կայացված վճիռը։
Գործը վերաբերում էր մեկ օրվա բացակայության հիմքով աշխատանքից ազատմանը, մինչդեռ մեր վստահորդը գտնվում էր ժամանակավոր անաշխատունակության մեջ, ինչը հաստատված էր պատշաճ ձևակերպված անաշխատունակության թերթիկով և «Արմեդ» համակարգի տվյալներով։

Դատարանը հաստատեց, որ գործատուի պնդումները փաստաթղթի "անարժանահավատության", աշխատողի՝ "չտեղեկացնելու", և բժշկին որպես վկա հրավիրելու անհրաժեշտության մասին անհիմն են։
Արդյունքում, ուժի մեջ թողնվեց առաջին ատյանի վճիռը՝ աշխատողի իրավունքների վերականգնմամբ և հարկադիր պարապուրդի փոխհատուցմամբ։

#իրավաբանականծառայություններ #փաստաբան #իրավաբան #հայց #ՏիգրանԳրիգորյան #աշխատանք #հեռ․ 099366333

Վճռաբեկ դատարանը վարույթ չընդունեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության բողոքը՝ անփոփոխ թողնելով վերաքննիչ վարչակա...
11/02/2026

Վճռաբեկ դատարանը վարույթ չընդունեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության բողոքը՝ անփոփոխ թողնելով վերաքննիչ վարչական դատարանի որոշումը։
Ոստիկանության պարեկային ծառայությունը #կփոխհատուցի մեր վստահորդի կողմից կատարված փաստաբանական ծախսը՝ վերադասության բողոքի շրջանակում վճարված փաստաբանական ծառայության համար։
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վերոնշյալ ծախսը ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված իրական վնաս է․ քաղաքացին ստիպված էր փաստաբանի օգնություն ստանալ պետական մարմնի ոչ իրավաչափ ակտը բողոքարկելու համար, և այդ ծախսը ողջամտության սահմաններում պետք է հատուցվի՝ եթե կա ուղղակի պատճառահետևանքային կապ։

#ՏիգրանԳրիգորյան #փաստաբան #գործընկեր #իրավաբանականծառայություններ #իրավաբան #տուգանք #ոստիկանություն #Վճռաբեկ

Address

Mashtots Avenue 4, Office 43
Yerevan
0015

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37499366333

Alerts

Be the first to know and let us send you an email when «Հայց» փաստաբանական գրասենյակ / Hayc Law Firm posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share