24/06/2022
«Ապրանքային նշանների մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ապրանքային նշանը դա նիշ է, որն օգտագործվում է մեկ անձի ապրանքները և (կամ) ծառայություններն այլ անձի ապրանքներից և (կամ) ծառայություններից տարբերելու համար.
✅‼️Ինչու՞ է կարևոր ապրանքային նշանի պահպանությունը
✅Ապրանքային նշանով հնարավոր է դառնում մեկ անձի ապրանքները և (կամ) ծառայություններն այլ անձի ապրանքներից և (կամ) ծառայություններից տարբերելու համար: Ապրանքային նշանը պետք է հիշարժան լինի, որպեսզի սպառողը հետագայում էլ ընտրի տվյալ ապրանքային նշանով ապրանքը և (կամ) ծառայությունը:
Ապրանքային նշանն ունի նաև գովազդային բնույթ, ուստի ապրանքային նշանի առանձնահատուկ լինելն էական է: Ապրանքային նշանի իրավական պահպանությունն անհրաժեշտ է, քանի որ հատկապես բարի համբավ ձեռք բերելու դեպքում այլ անձինք կցանկանան նմանակել կամ կեղծել տվյալ ապրանքային նշանը:
Ապրանքային նշանի պահպանությունը իրավունք է, ոչ թե պարտավորություն: Այն ապրանքային նշանի իրավատիրոջը տալիս է որոշակի ապրանքների կամ ծառայությունների համար ապրանքային նշանն օգտագործելու բացառիկ իրավունք:
Հարցերի դեպքում զանգահարեք կամ գրեք մեզ
☎️095390900