Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի պաշտոնական էջ

Օգոստոսի 1-2-ը ՀԱՄԿ-ի և Հայաստանում Համերաշխության կենտրոնի համագործակցությամբ կազմակերպվել էր սեմինար մասնավոր ոլորտում...
03/08/2026

Օգոստոսի 1-2-ը ՀԱՄԿ-ի և Հայաստանում Համերաշխության կենտրոնի համագործակցությամբ կազմակերպվել էր սեմինար մասնավոր ոլորտում արհեստակցական կազմակերպությունների ներկայացուցիչների համար։
Քննարկվեցին աշխատանքային իրավունքին, արհմիությունների իրավունքներին, ակտիվ և պատասխանատու արհմիութենական լինելու վերաբերյալ իրավական հարցեր։
Մասնակիցները ակտիվ ներգրավվեցին խմբային աշխատանքներում և կիսվեցին իրենց փորձով և ստացան արհմիության գաղափարախոսության վերաբերյալ գիտելիքներ։
#արհմիություն
#աշխատանքայինիրավունք
#պահանջատեր

23/07/2026

❗ Ծաղկաձորում անցկացվեց «Արհմիութենական սպորտ 2026» արհմիութենական-մարզական միջոցառումը։

Այն իրականացվում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Աշխատանքի միջազգային կազմակերպության համագործակցության շրջանակում🏆

22/07/2026

Կայացավ արհմիություն և սպորտ միջոցառումը

🎥ՀԱՄԿ-ը սկսում է Աշխատողի ձայնը փոդքաստը։Մեր առաջին հյուրը ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյանն է Elen Manaseryan
20/07/2026

🎥ՀԱՄԿ-ը սկսում է Աշխատողի ձայնը փոդքաստը։
Մեր առաջին հյուրը ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյանն է Elen Manaseryan

Պոդքաստի շրջանակում քննարկվում են աշխատանքի իրավունքներին, արժանապա...

Հուլիսի 16-19-ը Ծաղկաձորում կանցկացվի «Արհմիութենական սպորտ 2026» արհմիութենական-մարզական միջոցառումը։ Այն իրականացվում ...
15/07/2026

Հուլիսի 16-19-ը Ծաղկաձորում կանցկացվի «Արհմիութենական սպորտ 2026» արհմիութենական-մարզական միջոցառումը։ Այն իրականացվում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Աշխատանքի միջազգային կազմակերպության համագործակցության շրջանակում։

Հուլիսի 16-19-ը Ծաղկաձորում կանցկացվի «Արհմիութենական սպորտ 2026» արհմիութենական-մարզական միջոցառում

15/07/2026

Արհմիությունը միայն աշխատողների իրավունքների պաշտպանությունը չէ, այն նաև համախմբվածության, առողջ ապրելակերպի, կրթության և համագործակցության մշակույթ է։ «Արհմիութենական սպորտ 2026» միջոցառումը մեկ հարթակում կմիավորի սպորտը, մասնագիտական քննարկումներն ու թիմային աշխատանքը՝ ստեղծելով նոր հնարավորություններ փորձի փոխանակման և գործընկերային կապերի ամրապնդման համար։
Տաղավարում են Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Վարդուհի Բրուտյանը և արհմիութենական Լուսինե Ղահրամանյանը։

15/07/2026
Հոդված 3.1.  Խտրականության արգելումը 1. Աշխատանքային օրենսդրությամբ խտրականությունն արգելվում է:2. Խտրականություն է համա...
14/07/2026

Հոդված 3.1. Խտրականության արգելումը


1. Աշխատանքային օրենսդրությամբ խտրականությունն արգելվում է:

2. Խտրականություն է համարվում սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնության պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների պատճառով ցանկացած ուղղակի կամ անուղղակի տարբերակում, բացառում կամ սահմանափակում, որի նպատակը կամ արդյունքը հանդիսանում է կոլեկտիվ և (կամ) անհատական աշխատանքային հարաբերությունների ծագման և (կամ) փոփոխման և (կամ) դադարման դեպքերում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսևորումը կամ մյուսների հետ հավասար հիմունքներով աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ցանկացած իրավունքի ճանաչման և (կամ) իրականացման արգելքը կամ ժխտումը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի տարբերակումը, բացառումը կամ սահմանափակումն օբյեկտիվորեն արդարացված են հետապնդվող իրավաչափ նպատակով, և այդ նպատակին հասնելու համար կիրառվող միջոցները համաչափ են ու անհրաժեշտ:
#ՀԱՄԿ
#Աշխատանքային

Հաշվի առնելով Հայ Առաքելական Եկեղեցու տաղավար տոներին հաջորդող Մեռելոց հիշատակի օրերի վերաբերյալ Հայաստանի արհմիությունն...
09/07/2026

Հաշվի առնելով Հայ Առաքելական Եկեղեցու տաղավար տոներին հաջորդող Մեռելոց հիշատակի օրերի վերաբերյալ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիային ուղղված բազմաթիվ հարցումները՝ տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է ՀՀ կառավարության առաջարկությամբ լրամշակված տարբերակով։

Ընդունված նախագծով սահմանվել է, որ Մեռելոց հիշատակի օրերը լինելու են աշխատանքային օրեր։

Ստորև ներկայացնում ենք ՀՀ Ազգային ժողովի կողմից տրամադրված պարզաբանումը։
https://www.facebook.com/100068952725908/posts/1355734196734992/

Պարզաբանում

Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,

Հայտնում ենք, որ այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հետ կապված սխալ տեղեկություններ են հրապարակվել որոշ ԶԼՄ-ներում։

Մասնավորապես, նշվել է, թե Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը կհամարվեն ոչ աշխատանքային: Նախագիծն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարության առաջարկների հիման վրա լրամշակվել է:

Տեղեկացնում ենք, որ սա սխալմունք է, եւ մեռելոց օրերը լինելու են աշխատանքային։

Address

Վազգեն Սարգսյան 26/3
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+37410583682

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա:

Shortcuts

Share

Category