MGM Partners

MGM Partners Համալիր օրինական լուծումներ՝ ձեր խնդիրներին

MGM PARTNERS իրավաբանական ընկերությունը ստեղծել է իրավագիտության ոլորտում ավելի քան 35 տարվա փորձ ունեցող Գագիկ Խաչիկյանը։
Ընկերությունը իր ծառայություններն է մատուցում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքի բոլոր ճյուղերում՝ քրեական, քաղաքացիական, վարչական եւ այլն։
Մենք առաջարկում ենք իրավունքների, օրինական շահերի արժանապատիվ պաշտպանություն օրենքով չարգելված բոլոր միջոցներով։
Գործունեության 10 տարիների ընթացքում ավելի քան 1000 քրեական ու 2000 քաղաքացիական ու վարչական գործերով արձանագրել է մեծ ու փոքր հաջողություններ, որոնց հասնելու միակ գրավականն արդյունավետ աշխատանքն է:

Անկախությունը սկսվում է օրենքի ուժից և յուրաքանչյուր քաղաքացու իրավունքի պաշտպանությունից։✨Տոնդ շնորհավո՛ր, անկախ Հայաստ...
21/09/2026

Անկախությունը սկսվում է օրենքի ուժից և յուրաքանչյուր քաղաքացու իրավունքի պաշտպանությունից։

✨Տոնդ շնորհավո՛ր, անկախ Հայաստան։

🎉 Այսօր փաստաբան, մեր լավ ընկեր և գործընկեր Տիգրան Անդրիասյանի տարեդարձն է։Չնայած երիտասարդ տարիքին՝  Տիգրանն արդեն հասց...
20/09/2026

🎉 Այսօր փաստաբան, մեր լավ ընկեր և գործընկեր Տիգրան Անդրիասյանի տարեդարձն է։

Չնայած երիտասարդ տարիքին՝ Տիգրանն արդեն հասցրել է կուտակել մասնագիտական մեծ փորձ և իր գործունեությամբ հաստատել բարձր նշաձող փաստաբանության ոլորտում։

Նա վարում է տարբեր բարդության գործեր՝ իր գիտելիքներով, հետևողականությամբ և մասնագիտական բարձր պատրաստվածությամբ լավագույնս պաշտպանելով վստահորդների օրինական շահերն ու իրավունքները։

Տիգրանը աշխատասեր և պատասխանատու մասնագետ է, հավասարակշիռ ու համեստ մարդ, ով նախընտրում է իր գործի մասին խոսել ոչ թե բարձրաձայն, այլ արդյունքներով։ Բազմաթիվ գործերով արձանագրված հաջողությունները դրա լավագույն ապացույցն են, որոնց միայն մի մասն ենք ներկայացնում մեր հարթակներում։

🎂 Սիրով շնորհավորում ենք Տիգրանին ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով երջանիկ ու լուսավոր օրեր, նորանոր մասնագիտական հաջողություններ և բոլոր նպատակների իրականացում։

Կծառայի՞ արդյոք նոր նախագիծն իր նպատակին՝ ապահովելով քաղաքացիություն ստացողի իրական կապը Հայաստանի հետ․🔹 Այո՛, սա կբարձր...
14/09/2026

Կծառայի՞ արդյոք նոր նախագիծն իր նպատակին՝ ապահովելով քաղաքացիություն ստացողի իրական կապը Հայաստանի հետ․
🔹 Այո՛, սա կբարձրացնի քաղաքացիության արժեքը
🔹 Ո՛չ, սա լուծում չէ

Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում 👇

«Էմ Ջի Էմ Փարտներս»-ը պաշտպանել է կառուցապատողի իրավունքները՝ բռնագանձելով ավելի քան 2 մլն դրամԵրևան քաղաքի քաղաքացիական...
10/09/2026

«Էմ Ջի Էմ Փարտներս»-ը պաշտպանել է կառուցապատողի իրավունքները՝ բռնագանձելով ավելի քան 2 մլն դրամ

Երևան քաղաքի քաղաքացիական դատարանը բավարարել է «Էմ Ջի Էմ Փարտներս» փաստաբանական ընկերության հայցադիմումն ընդդեմ անշարժ գույքի գնորդի՝ հօգուտ կառուցապատողի բռնագանձելով ավելի քան 2.000.000 ՀՀ դրամ:

📌 Ինչի՞ մասին էր գործը. Նորակառույց բազմաբնակարան շենքում բնակարանի վերջնական չափագրման արդյունքում պարզվել էր, որ փաստացի մակերեսը գերազանցում է պայմանագրով նախատեսված թույլատրելի շեղման չափը, ինչը ենթադրում էր գնորդի կողմից լրացուցիչ վճարման պարտավորություն: Սակայն փոխանցման ակտում տեղ գտած տեխնիկական վրիպակի հետևանքով նշվել էր, թե «կողմերի միջև պարտք-պահանջ առկա չէ»: Գնորդն օգտագործում էր այդ ձևական ձևակերպումը՝ հրաժարվելով կատարել իրական ֆինանսական պարտավորությունը:

💡 Իրավական ռազմավարությունը.
«Էմ Ջի Էմ Փարտներս»-ի փաստաբաններ Մուշեղ Խաչիկյանի և Տիգրան Անդրիասյանի գրագետ ու հիմնավորված աշխատանքի շնորհիվ դատարանը հանգել է կարևոր արձանագրման.
Վճարման փաստը կարող է հաստատվել բացառապես հատուկ հաշվին համապատասխան գումարի փաստացի մուտքագրմամբ, այլ ոչ թե փոխանցման ակտի ձևական ձևակերպումներով: Հակառակ դեպքում հնարավոր կլիներ օրենքով սահմանված հատուկ հաշվին վճարում չկատարել, իսկ այնուհետև սեփականության իրավունքի փոխանցման ակտում ընդամենը արձանագրել, որ գինը ամբողջությամբ վճարված է, և այդ ձևակերպման միջոցով շրջանցել օրենքով նախատեսված վճարման կարգավորումը։

🎯 Որոշումը.
Գնահատելով ապացույցների համակցությունը՝ Դատարանը հայցն ամբողջությամբ համարել է հիմնավորված և կայացրել որոշում՝ հօգուտ «Էմ Ջի Էմ Փարտներս»-ի վստահորդ-կառուցապատողի:

#ԷմՋիԷմՓարտներս #ԻրավականՀաղթանակ #Կառուցապատում #ԱնշարժԳույք #ԴատականԳործ #Փաստաբան #ՄուշեղԽաչիկյան

📚 Կրթությունը չի ավարտվում դպրոցով կամ համալսարանով։ Այն շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում՝ նոր գիտելիքների, վերապա...
01/09/2026

📚 Կրթությունը չի ավարտվում դպրոցով կամ համալսարանով։ Այն շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում՝ նոր գիտելիքների, վերապատրաստումների, մասնագիտական զարգացման և ամեն օր սովորելու պատրաստակամության միջոցով։

🌿Թող նոր ուսումնական տարին լինի նոր հնարավորությունների, հետաքրքիր բացահայտումների ու ձեռքբերումների սկիզբ։ Մաղթում ենք բոլորին հաջողություններ, նոր գիտելիքներ և նպատակների իրականացում։

Շնորհավոր Գիտելիքի օրը։ 💙

MGM Partners-ը՝ ICC Armenia-ի Կորպորատիվ անդամ։Սա նոր հնարավորությունների, մասնագիտական համագործակցության և միջազգային գ...
27/08/2026

MGM Partners-ը՝ ICC Armenia-ի Կորպորատիվ անդամ։
Սա նոր հնարավորությունների, մասնագիտական համագործակցության և միջազգային գործարար միջավայրում մեր ներգրավվածության ընդլայնման կարևոր սկիզբ է։ 🤝

We have the pleasure to announce that MGM Partners Law Firm has recently become an ICC Armenia Corporate Member. Representatives of the company have joined different commissions of ICC Armenia.

Ուրախ ենք տեղեկացնել, որ MGM Partners Law Firm-ը վերջերս դարձել է Այ Սի Սի Հայաստան-ի Կորպորատիվ անդամ։ Ընկերության ներկայացուցիչները միացել են Այ Սի Սի Հայաստան-ի տարբեր հանձնաժողովների։

⚖️ Վարչական դատարանը անվավեր է ճանաչել Տեսչական մարմնի որոշումը՝ ընկերության գործունեության կասեցման վերաբերյալՀՀ վարչակ...
24/08/2026

⚖️ Վարչական դատարանը անվավեր է ճանաչել Տեսչական մարմնի որոշումը՝ ընկերության գործունեության կասեցման վերաբերյալ

ՀՀ վարչական դատարանը անվավեր է ճանաչել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 28.02.2023թ. թիվ 02/01-Ա որոշումը, որով կասեցվել էր մեր վստահորդ ընկերության գործունեությունը ավազի հանքավայրի տեղամասում։

Տեսչական մարմինը որոշումը պատճառաբանել էր Արաքս գետի հունի ենթադրյալ փոփոխությամբ և չթույլատրվող գոտում արդյունահանմամբ։

📌 Ինչո՞ւ է դատարանը որոշումը ճանաչել անվավեր․ փաստաբանի հիմնավորումները

«Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերության փաստաբան Տիգրան Անդրիասյանը, ներկայացնելով վստահորդի շահերը, դատարանում հիմնավորել է վարչական ակտի ոչ իրավաչափ լինելը՝ մասնավորապես մատնանշելով.

▪️ Իրավական որոշակիության բացակայությունը․ Տեսչական մարմինը պատշաճ կերպով չէր հիմնավորել Արաքս գետի հունի փոփոխության փաստը և դրա կապը ընկերության գործունեության հետ։

▪️ Ապացույցների ոչ բավարար լինելը․ Կազմված արձանագրությունն ինքնին բավարար ապացույց չէր, իսկ դրան կից լուսանկարներից հստակ չէր երևում դրանց առնչությունը վերագրվող իրավախախտմանը։

▪️ Ընթացակարգային խախտումները․ Ընկերության համար հստակ չէր, թե կոնկրետ որ գործողությամբ և որ իրավական նորմի խախտում էր վերագրվում իրեն։ Բացի այդ, 01.03.2023թ. արձանագրությունը կազմելու պահին վարչական վարույթն արդեն ավարտված էր, քանի որ համապատասխան վարչական ակտն արդեն իսկ ընդունված էր։

🏛️ Դատարանի եզրահանգումները

Վարչական դատարանը, գնահատելով գործի փաստական և իրավական հանգամանքները, արձանագրել է, որ.

1. Ստուգումն ու դիտարկումը տարբեր իրավական ընթացակարգեր են։
Ընկերությունում իրականացվել է դիտարկում, այլ ոչ թե ստուգում, հետևաբար գործունեության կասեցման համար նախատեսված ստուգողական հիմքերն այս դեպքում կիրառելի չեն։

2. Վարչական ակտի իրավաչափությունն ապացուցելու բեռը չի կատարվել։
Վարչական ակտի իրավաչափությունը հիմնավորելու պարտականությունը կրել է Տեսչական մարմինը, սակայն այն պատշաճ կերպով չի իրականացրել։ Գործում չեն ներկայացվել բավարար ապացույցներ, որ ընկերության գործողություններն անմիջական վնաս են հասցրել շրջակա միջավայրին, պետության շահերին կամ մարդկանց առողջությանը։

3. Որոշման համար բավարար փաստական հիմքեր չեն եղել։
Դատարանը գտել է, որ որոշումն ընդունվել է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության բացակայության պայմաններում։

⚖️ Արդյունքում՝ դատարանը բավարարել է հայցը և անվավեր ճանաչել ընկերության գործունեությունը կասեցնող Տեսչական մարմնի որոշումը։

#ԷմՋիԷմՓարտներս #ՎարչականԻրավունք #ՎարչականԴատարան #ՏեսչականՄարմին #ԲնապահպանականԻրավունք #ԴատականՊրակտիկա #Փաստաբան

16/08/2026

⚖️ Հարկադիր էլեկտրոնային աճուրդի անվավեր ճանաչման հետևանքները․ դատարանի կարևոր իրավական դիրքորոշումը

Հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչվելուց հետո ծագել էր կարևոր իրավական հարց՝ ո՞վ է պարտավոր վերադարձնել աճուրդի հաղթողի կողմից վճարված գումարը, եթե այն արդեն բաշխվել է կատարողական վարույթի շրջանակում։

Այս հարցին անդրադարձել է Երևանի քաղաքացիական դատարանը՝ «Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերության փաստաբաններ Մուշեղ Խաչիկյանի և Տիգրան Անդրիասյանի ներկայացրած հայցի շրջանակում։ ⚖️

📌Գործի փաստական հանգամանքներով «Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերության վստահորդը հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում ճանաչվել էր հաղթող, կնքվել էր առուվաճառքի պայմանագիր, իսկ ձեռք բերված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետական գրանցում էր ստացել։

Հետագայում աճուրդի արդյունքները բողոքարկվել էին, և առուվաճառքի պայմանագիրն անվավեր էր ճանաչվել։

Դրանից հետո ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հրաժարվել էր վերադարձնել վստահորդի կողմից վճարված լոտի ամբողջ գնման գինը՝ 3.150.000 ՀՀ դրամը, պատճառաբանելով, որ այդ գումարն արդեն բաշխվել է կատարողական վարույթի շրջանակում։

⚖️ «Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերության փաստաբաններ Մուշեղ Խաչիկյանը և Տիգրան Անդրիասյանը դիմել էին դատարան՝ պահանջելով ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից բռնագանձել 3.531.150 ՀՀ դրամ, որից՝

▪️ 3.150.000 ՀՀ դրամ՝ որպես լոտի գնման գին,
▪️ 381.150 ՀՀ դրամ՝ որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիմքով հաշվարկված տոկոս,
▪️ ինչպես նաև հայցադիմումը ներկայացնելու օրվան հաջորդող օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարումը հաշվարկել և բռնագանձել նույն հոդվածով նախատեսված տոկոսները։

💼 Հայցով պահանջվել էր նաև պատասխանողից բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը։

Քննելով գործի նյութերը՝ Երևանի քաղաքացիական դատարանը եզրահանգել է, որ առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչվելու հետևանքով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մոտ ծագել է վստահորդի կողմից վճարված լոտի ամբողջ գնման գինը՝ 3.150.000 ՀՀ դրամը վերադարձնելու պարտականություն։

Դատարանը նաև արձանագրել է, որ նշված գումարի առանձին մասերը կատարողական վարույթի մասնակիցներին, պետական բյուջե կամ այլ հաշվեհամարների փոխանցելու հանգամանքը չի հանդիսանում վստահորդի նկատմամբ պարտավորության դադարման՝ օրենքով նախատեսված հիմք։

📌 Դատարանը որոշել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հօգուտ մեր վստահորդի բռնագանձել ընդհանուր 3.531.150 ՀՀ դրամ, որից՝

▪️ 3.150.000 ՀՀ դրամ՝ որպես անվավեր ճանաչված առուվաճառքի պայմանագրով վճարված լոտի գնման գին,

▪️ 381.150 ՀՀ դրամ՝ որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիմքով հաշվարկված տոկոս։

Բացի այդ, դատարանը վճռել է 2024 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև պարտավորության փաստացի կատարումը պարտքի 3.150.000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ հաշվարկել և բռնագանձել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները։ ⚖️

#ԷմՋիԷմՓարտներս #ԻրավաբանականԽորհրդատվություն #ԴատականԳործ #ՀարկադիրԱճուրդ #ԷլեկտրոնայինԱճուրդ #ՀարկադիրԿատարում

🎉 Այսօր մեր ընկերության ամենաերիտասարդ  իրավաբանի՝  Գագիկ Բալայանի տարեդարձն է։⚖️ Արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ Գագիկը...
14/08/2026

🎉 Այսօր մեր ընկերության ամենաերիտասարդ իրավաբանի՝ Գագիկ Բալայանի տարեդարձն է։

⚖️ Արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ Գագիկը «Էմ Ջի Էմ Փարտներս» թիմի անդամ է։ Այս ընթացքում նա լիովին ինտեգրվել է մեր թիմին՝ ապացուցելով, որ երիտասարդ լինելը կարող է հաջողությամբ համադրվել բարձր պատասխանատվության, աշխատասիրության և մասնագիտական բծախնդրության հետ։ Այսօր նա արդեն ունի փաստաբանական գործունեության արտոնագիր, որը վստահաբար բազմաթիվ հաղթանակների սկիզբն է։

💼 Գագիկը տեխնոկրատ, ժամանակակից և նպատակասլաց երիտասարդ մասնագետ է։ Արագ է կողմնորոշվում, հեշտությամբ ընկալում նոր գաղափարներն ու մարտահրավերները, աչալուրջ է, նախաձեռնող և մշտապես պատրաստ՝ սովորելու, զարգանալու ու լավագույն արդյունքը տալու։ Իրեն վստահված յուրաքանչյուր գործ կատարում է ամենայն պատասխանատվությամբ՝ արժանանալով թե՛ գործընկերների, թե՛ վստահորդների վստահությանը։

🤝 Մենք վստահ ենք, որ Գագիկին առջևում սպասում են մասնագիտական մեծ ձեռքբերումներ, նորանոր հաջողություններ և նշանակալի հաղթանակներ։ Իսկ մեզ համար ուրախություն է նրա հետ աշխատել և տեսնել, թե ինչպես է նա օրեցօր աճում ու կայանում որպես մասնագետ։

🧡 Սրտանց շնորհավորում ենք մեր երիտասարդ գործընկերոջը տարեդարձի առթիվ։ Մաղթում ենք անսպառ եռանդ, համարձակ նպատակներ, մեծ հաջողություններ, նոր ձեռքբերումներ և հաղթանակներով լի մասնագիտական ուղի։ Թող յուրաքանչյուր նոր տարի քեզ ավելի մոտեցնի ամենահամարձակ երազանքներիդ իրականացմանը, իսկ «Էմ Ջի Էմ Փարտներս» թիմում ունենաս նոր հնարավորություններ, նոր նվաճումներ և նոր հաղթանակներ։

10/08/2026

⚖️ Վարչական դատարանն անվավեր է ճանաչել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վարչական ակտերը

Վարչական դատարանը բավարարել է «Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերության փաստաբան Տիգրան Անդրիասյանի ներկայացրած հայցն ընդդեմ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ անվավեր ճանաչելով 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1244-Ա և 2025 թվականի հունվարի 9-ի թիվ 10-Ա վարչական ակտերը։ ⚖️

📌 Դատարանը, ուսումնասիրելով գործի նյութերը, արձանագրել է, որ վարչական մարմինը երկրորդ որոշմամբ փոփոխել է արդեն ընդունված վարչական ակտը՝ փոխելով վարչական վարույթի իրավական հիմքը։

📌 Արդյունքում հայցվորի նկատմամբ նախապես նշանակված 100.000 դրամ վարչական տույժը փոխարինվել է 300.000 դրամ վարչական տույժով։

📌 Դատարանը նշել է, որ նման փոփոխություններն անմիջականորեն առնչվում են անձի սուբյեկտիվ իրավունքներին և չեն կարող համարվել ձևական բնույթի։ Վարչական ակտի փոփոխությունը հանգեցրել է անձի իրավական վիճակի վատթարացման, ուստի այն պետք է ունենար համապատասխան իրավական հիմք և պատշաճ հիմնավորում։

⚖️ Դատավոր Ա. Ավագյանը եզրահանգել է, որ վիճարկվող վարչական ակտերն ընդունվել են իրավական նորմերի սխալ կիրառմամբ, իսկ վարչական մարմինը տվյալ դեպքում իրավասու չէր կատարել նման փոփոխություն, ինչը բավարար իրավական հիմք է վարչական ակտերն անվավեր ճանաչելու համար։

#ԷՄՋԻԷՄՓարտներս #ՀաղթանակԴատարանում #ՎարչականԻրավունք #Փաստաբան #ՏիգրանԱնդրիասյան #ՍննդամթերքիԱնվտանգություն

Address

Ալեք Մանուկյան 10, 3
Yerevan
37500070

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37441980980

Alerts

Be the first to know and let us send you an email when MGM Partners posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to MGM Partners:

Shortcuts

Share

Category