11/04/2026
💼 «ԲԱԼԱԲԵԿՅԱՆՍ» փաստաբանական գրասենյակն աշխատանքի է հրավիրվում փաստաբանի օգնական/իրավաբան
Քաղաքացիական դատարանի դատավորի օգնականի հաստիքում առնվազն 1 տարի աշխատանքային փորձ ունեցող թեկնածուներին տրվելու է նախապատվություն։
👨💻Աշխատանքային պարտականությունները.
1. Կազմել իրավաբանական բնույթի փաստաթղթերի նախագծեր՝ դիմումներ, բողոքներ, հայցադիմումներ և այլն,
2.հետևել գրասենյակի փաստաթղթաշրջանառությանը,
3. կազմել նիստերի ժամանակացույց,
4. կատարել նշված հաստիքի գործառույթներից բխող այլ հանձնարարություններ։
📝Ներկայացվող պահանջները.
1. Բարձրագույն իրավաբանական կրթություն,
2. ՀՀ օրենսդրության լավ իմացություն,
3. հայցադիմում և այլ փաստաթղթեր պատշաճ կազմելու ունակություն,
4.առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
5. վերլուծական միտք, ուշադրություն, արագաշարժություն և հնարամտություն,
6. պարտաճանաչություն և պատասխանատվության մեծ զգացողություն,
7. ազնվություն և նվիրվածություն,
8. հայերեն լեզվի գերազանց և անգլերեն լեզվի լավ իմացություն,
9. համակարգչով աշխատելու ունակություն (MS office՝ Word, Excel),
10. համապատասխան իրավական ակտեր, նորմեր և նախադեպեր համացանցում գտնելու ունակություն։
📩Դիմելու կարգը.
Դիմել ցանկացող և վերոնշյալ չափանիշներին համապատասխանող թեկնածուները պետք է իրենց նկար ներառող ինքնակենսագրականները ուղարկեն [email protected] էլ. փոստի հասցեին։
❌Ուսանողների հայտերը չեն դիտարկվելու։
———————————————
"BALABEKYANS" law firm
Աշխատանքային օրեր և ժամեր՝
երկուշաբթիից-ուրբաթ
10:00-18:00
📍ք. Երևան, Մարշալ Բաղրամյան 75 շ.
📩[email protected]
📞+374 43 007066
Viber, WhatsApp, Telegram