13/08/2026
ՄԵՐ ԹԻՄԸ ՓՆՏՐՈՒՄ Է ԱՆԳԼԵՐԵՆԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԹԱՐԳՄԱՆԻՉ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մենք փնտրում ենք մասնագետի, ով միջազգային գործընկերների հետ բանակցությունների ընթացքում կկարողանա ոչ միայն թարգմանել խոսքը, այլև ճշգրիտ փոխանցել դրա բովանդակությունը, իմաստը և մասնագիտական նշանակությունը՝ պահպանելով լիարժեք չեզոքություն։
Թեև առաջնահերթությունը տրվում է փորձառու՝ Senior մակարդակի մասնագետներին, անհրաժեշտ գիտելիքներ և բարձր մասնագիտական ներուժ ունեցող ուսանողի թեկնածությունը նույնպես կարող է դիտարկվել՝ մեր թիմում մասնագիտական աճի և Senior մակարդակի հասնելու հեռանկարով։
Թեկնածուից պահանջվում է՝
✔️ Բարձրագույն կրթություն՝ անգլերեն լեզու և գրականություն, թարգմանություն, լեզվաբանություն կամ հարակից ոլորտներում։ Կարող են դիմել նաև համապատասխան ոլորտներում սովորող ուսանողները՝ անգլերենի գերազանց իմացության դեպքում՝ առնվազն C1–C2 մակարդակով,
✔️ Հայերեն ↔ անգլերեն բանավոր և գրավոր թարգմանության գերազանց հմտություններ, ներառյալ բանակցությունների ընթացքում արագ լսելու, ընկալելու և ճշգրիտ փոխանցելու կարողությունը,
✔️ Իրավական և բիզնես տերմինաբանության վարժ տիրապետում, ինչպես նաև պաշտոնական և գործարար հաղորդակցության առանձնահատկությունների իմացություն,
✔️ Խոսողի մտքի, տոնի, մասնագիտական և իրավական նշանակության առավելագույն ճշգրտությամբ փոխանցում՝ առանց սեփական մեկնաբանության, դիրքորոշման կամ գնահատականի ավելացման,
✔️ Թվերի, պայմանների, ժամկետների, իրավական դրույթների և այլ էական տվյալների անթերի փոխանցման և մանրուքների նկատմամբ բարձր ուշադրության ունակություն,
✔️ Բիզնես էթիկայի և գործնական հաղորդակցության բարձր չափանիշների պահպանում, տարբեր մասնագիտական ոլորտների ներկայացուցիչների հետ արդյունավետ հաղորդակցվելու և թիմում աշխատելու կարողություն,
✔️ Մասնագիտական չեզոքության, գաղտնիության և պատասխանատվության բարձր գիտակցում, ներառյալ գաղտնի տեղեկատվության հետ պատշաճ և անվտանգ աշխատելու կարողությունը,
✔️ Սթրեսային, կոնֆլիկտային, զգայուն և բարձր ճնշման պայմաններում ինքնատիրապետումը պահպանելու և արդյունավետ աշխատելու կարողություն,
✔️ Արագ կողմնորոշվելու, անսպասելի իրավիճակներում ադեկվատ արձագանքելու և բանակցությունների ընթացքում առաջացող փոփոխություններին արագ հարմարվելու ունակություն,
✔️ Առաջնահերթությունները ճիշտ դասակարգելու և միաժամանակ մի քանի հանձնարարություն արդյունավետ կառավարելու կարողություն,
✔️ Ակտիվ լսելու, խոսակցի իրական միտքը արագ և ճշգրիտ ընկալելու կարողություն,
✔️ Բանակցության բովանդակությանը չմիջամտելու և թարգմանչի մասնագիտական չեզոքությունը ցանկացած իրավիճակում պահպանելու կարողություն,
✔️ MS Office և Google Workspace գործիքների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
Եթե Դուք կարծում եք, որ կարող եք լինել այն մասնագետը, ում վստահությամբ կարելի է ներգրավել միջազգային բանակցությունների սեղանի շուրջ, սպասում ենք Ձեր դիմումին։
Հետաքրքրված անձինք մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ կարող են իրենց ինքնակենսագրականը հայերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև կարճ մոտիվացիոն նամակով՝ «Ինչո՞ւ պետք է միջազգային բանակցություններին որպես թարգմանիչ ընտրեք ինձ» վերնագրով, ուղարկել՝
📩 [email protected]
Հարցազրույցի կհրավիրվեն ինքնակենսագրականների և մոտիվացիոն նամակների հիման վրա նախնական հավանության արժանացած թեկնածուները։
Հարցազրույցը կիրականացվի 2 փուլով, որոնց մանրամասները թեկնածուներին կներկայացվեն համապատասխան փուլից առաջ։