05/08/2026
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2026 թվականի հուլիսի 30-ի թիվ 1519-Ա/2 հրամանով Հայաստանի Հանրապետության հաշտարարների պալատի կողմից մշակված կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում։ 📜
📌 Այսպիսով,
«Հաշտարարությունը որպես նոր մասնագիտացում. գիտելիքից գործնական հմտություններ» դասընթացի ծրագիրը պաշտոնապես երաշխավորվել է որպես լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիր։
⁉️Ի՞նչ է սա նշանակում ծրագրի մասնակիցների համար.
✅ Պետության կողմից երաշխավորված լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրի կարգավիճակը ոչ միայն վկայում է ծրագրի բարձր որակի և պետական կրթական չափորոշիչներին համապատասխանության մասին, այլև ծրագրի մասնակիցներին ընձեռում է կարևոր ֆինանսական առավելություն։
✅Մասնավորապես, դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան օգտվելու ՀՀ հարկային օրենսդրությամբ նախատեսված ուսման վարձի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձի իրավունքից։
📍Սա նշանակում է, որ դասընթացի համար վճարված ուսման վարձը կարող է փոխհատուցվել ՀՀ պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարների հաշվին՝ օրենքով սահմանված կարգով։
🤝 Սա կարևոր ձեռքբերում է ոչ միայն ՀՀ հաշտարարների պալատի, այլև Հայաստանի Հանրապետությունում հաշտարարության ինստիտուտի զարգացման համար։
Այն կնպաստի հաշտարարի մասնագիտության նկատմամբ հետաքրքրության և վստահության աճին, ինչպես նաև մասնագիտական կրթության հասանելիության ընդլայնմանը։
📢 Դասընթացի մեկնարկի, հայտերի ընդունման և գրանցման կարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի առաջիկայում։
ՀՀ հաշտարարների պալատ
#ՀաշտարարներիՊալատ #Հաշտարարություն #Մեդիացիա #ԼրացուցիչԿրթություն #ԿԳՄՍ ՊետականԵրաշխավորում ԵկամտայինՀարկիՎերադարձ