Hayarpi Sargsyan Advocate Company

Hayarpi Sargsyan Advocate Company Փաստաբանական ծառայություններ

07/06/2026

սահմանված է ՀՀ քրեական օրենսգրքի 224-րդ հոդվածով, որի համաձայն՝

1. Քվեարկության օրը զենքով ցուցադրաբար տեղամասային կենտրոն մուտք գործելը՝ առանց ծառայողական անհրաժեշտության`
պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

07/06/2026

սահմանված է ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածով, որի համաձայն՝

1. Ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի նախագահի լիազորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որի արդյունքով անհնարին է դարձել հանձնաժողովի կողմից ընտրության կամ քվեարկության արդյունքների ամփոփումը՝
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

07/06/2026

սահմանված է ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածով, որի համաձայն՝

1. Վստահված անձին, ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին ընտրական կամ հանրաքվեի փաստաթղթին օրենքով սահմանված կարգով ծանոթանալուն խոչընդոտելը կամ ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի արձանագրության պատճենը կամ քաղվածքը չտալը՝
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

06/06/2026

սահմանված է ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով, որի համաձայն՝

1. Հանրաքվեի կամ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև հանրաքվեի կամ ընտրությունների արդյունքների ամփոփումը (իսկ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում՝ Ազգային ժողով ընտրվելու մասին որոշումը) թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի, հանրաքվեի նախաձեռնող խմբի անդամի կամ լիազոր ներկայացուցչի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաև հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք (բացի կուսակցության անվանումը կամ խորհրդանիշները կամ թեկնածուի անունը, ազգանունը կամ պատկերը բովանդակող և նվազագույն աշխատավարձի եռապատիկը չգերազանցող արժեքով քարոզչական տպագիր և այլ նյութի կամ առարկայի) տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը՝
պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

06/06/2026

սահմանված է ՀՀ քրեական օրենսգրքի 220-րդ հոդվածով, որի համաձայն՝

1. Ընտրակաշառքի միջնորդությունը՝ ընտրակաշառքի շուրջ ընտրակաշառք տվողի և ընտրակաշառք ստացողի միջև համաձայնության գալուն նպաստելը, ընտրակաշառք տվողի և ստացողի միջև համաձայնության առկայության դեպքում ընտրակաշառքի առարկան ընտրողին կամ նրա մատնանշած անձին փոխանցելու նախաձեռնություն դրսևորելը կամ այն փոխանցելու խոստում տալը կամ փոխանցելը կամ ընտրակաշառք տվողի և ստացողի միջև առկա համաձայնության իրականացմանն այլ կերպ նպաստելը՝
պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

06/06/2026

սահմանված է ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածով, որի համաձայն՝

1. Հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելու, հանրաքվեին կամ ընտրությանը որևէ ձևով քվեարկելու, քվեաթերթիկն անվավեր դարձնելու կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելու պայմանով ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրակաշառք՝ գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տալը՝
պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

06/06/2026

սահմանված է ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածով, որի համաձայն՝

1. Հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելու, հանրաքվեին կամ ընտրությանը որևէ ձևով քվեարկելու, քվեաթերթիկն անվավեր դարձնելու կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելու պայմանով անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար ընտրակաշառք՝ գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, տալու առաջարկ ներկայացնելը կամ տալու առաջարկը կամ խոստումն ընդունելը՝
պատժվում է ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

05/06/2026

սահմանված է ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածով, որի համաձայն՝

1. Անձնական շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով՝ քվեատուփը, ընտրողների ստորագրած ցուցակը, տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը, հանձնաժողովի կնիքը, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի անհատական կնիքը, ինքնասոսնձվող դրոշմանիշը, ընտրողի վերաբերյալ տվյալներ պարունակող քվեարկության կտրոնը կամ համարակալված կտրոնը, ընտրողների էլեկտրոնային գրանցման տեխնիկական սարքավորումը, Կառավարության կողմից ընտրված մասնագիտացված կազմակերպության տեղադրած տեսախցիկը, ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկը կամ ընտրական փաստաթղթերի փաթեթը հափշտակելը`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով։
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով`
պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով։

05/06/2026

սահմանված է ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով, որի համաձայն՝

1. Անձնական շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով` կեղծ ընտրական քվեաթերթիկ, քվեարկության ծրար, դրոշմանիշ կամ կտրոն պատրաստելը կամ ակնհայտ կեղծ քվեաթերթիկ, քվեարկության ծրար, դրոշմանիշ կամ կտրոն հանձնելը կամ այլ եղանակով իրացնելը`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը`
1) ազդեցություն է ունեցել ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների վրա կամ
2) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝
պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով:

05/06/2026

սահմանված է ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով, որի համաձայն՝

1. Քվեարկողի կողմից բաց` այլ անձանց (բացառությամբ քվեարկողին օգնող անձի) համար տեսանելի ձևով քվեարկելը, ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկությունը հրապարակելու միջոցով խախտելը`
պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով:
2. Ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը կամ քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողի քվեարկած քվեաթերթիկը ստուգելը կամ քվեարկության խցիկ մուտք գործելը կամ քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը՝
պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Address

Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Hayarpi Sargsyan Advocate Company posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Hayarpi Sargsyan Advocate Company:

Share