21/06/2026
Սիրելի՛ բուժաշխատողներ,
Բուժաշխատողի օրվա առթիվ սրտանց շնորհավորում ենք ձեզ և խորին շնորհակալություն հայտնում ձեր նվիրված, պատասխանատու և մարդասիրական առաքելության համար։
Ամեն օր դուք կանգնած եք մարդկանց առողջության և կյանքի պահպանման դիրքերում։ Ձեր մասնագիտական բարձր գիտելիքներն ու անձնվեր աշխատանքը մեր հասարակության ամենամեծ արժեքներից են։ Սակայն մենք գիտակցում ենք, որ որակյալ բժշկական օգնություն հնարավոր է ապահովել միայն այն դեպքում, երբ պաշտպանված ու երաշխավորված են հենց ձե՛ր՝ բուժաշխատողներիդ իրավունքները։
Առողջապահական իրավունքի կենտրոնը իր գործունեության առանցքում է պահում բուժաշխատողների մասնագիտական իրավունքների պաշտպանությունը, արժանապատիվ ու անվտանգ աշխատանքային պայմանների ապահովումն ու իրավական աջակցությունը։ Մենք հանձնառու ենք ձեր կողքին լինել յուրաքանչյուր իրավական գործընթացում, որպեսզի դուք կարողանաք իրականացնել ձեր վեհ առաքելությունը՝ զերծ մնալով անհիմն իրավական ու հոգեբանական ճնշումներից։
Շնորհակալ ենք բժշկական մասնագիտության բարձր արժեքները պահպանելու և առողջապահական համակարգում ձեր անփոխարինելի ներդրման համար։
Մաղթում ենք ձեզ ամուր առողջություն, մասնագիտական նորանոր հաջողություններ, իրավականորեն պաշտպանված աշխատանքային միջավայր և խաղաղ օրեր։
Հարգանքով՝
Առողջապահական իրավունքի կենտրոնի փաստաբանական թիմ