AM Law Firm

AM Law Firm AM Law Firm is the largest full-service law firm in Armenia which provides the highest quality legal support to its clients.
(1)

Headquarters
49 Arshakunyats Str., #22 Yerevan 0026, Armenia
Tel./Fax: +374 12 26 26 26

Gyumri Branch
Garegin Nzhdeh 1/5, Armenia, Gyumri 3103
Tel.: +374 312 3 03 26

«AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Վանիկ Մարգարյանի փորձագիտական մեկնաբանությունը կառուցապատման ոլորտի խնդ...
13/09/2026

«AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Վանիկ Մարգարյանի փորձագիտական մեկնաբանությունը կառուցապատման ոլորտի խնդիրներին

«Կառուցապատման ոլորտում քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ու պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումը շարունակում են մնալ «AM» իրավաբանական ընկերության ուշադրության կենտրոնում: Ընկերության բաժնետեր, փաստաբան Վանիկ Մարգարյանը «Հետք» պարբերականի նոր հետաքննական նյութում ներկայացրել է բնակարանների գնման գործընթացում առկա խնդիրներին ու ժամկետների անվերջ ձգձգումների վերաբերյալ մասնագիտական վերլուծություն և իրավական լուծումներ։

Ամբողջական հաղորդումը`

https://youtu.be/pUlxtXAQNaU

«AM» իրավաբանական ընկերության թիմը համալրվում է։Փնտրում ենք կորպորատիվ իրավաբան՝ կառուցապատման ոլորտի աշխատանքային փորձո...
06/09/2026

«AM» իրավաբանական ընկերության թիմը համալրվում է։

Փնտրում ենք կորպորատիվ իրավաբան՝ կառուցապատման ոլորտի աշխատանքային փորձով կամ ոլորտի իրավակարգավորումների իմացությամբ։

📌 Պահանջվող կրթություն և փորձ՝

☑️ Բարձրագույն իրավաբանական կրթություն
☑️ Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ կորպորատիվ իրավունքի ոլորտում
☑️ Կառուցապատման, անշարժ գույքի կամ շինարարության ոլորտում աշխատանքային փորձ կամ համապատասխան իրավական կարգավորումների լավ իմացություն
☑️ Կորպորատիվ փաստաթղթերի, պայմանագրերի և գործարքների հետ աշխատելու փորձ
☑️ Հայերենի գերազանց, անգլերենի լավ իմացություն

📩 Համապատասխան թեկնածուներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրական (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին։

AM-ը ներդնում է կառավարման նոր չափանիշներ՝ կիրառելով իրավաբանական ծառայությունների միջազգային ստանդարտներAM իրավաբանական...
02/09/2026

AM-ը ներդնում է կառավարման նոր չափանիշներ՝ կիրառելով իրավաբանական ծառայությունների միջազգային ստանդարտներ

AM իրավաբանական ընկերությունը վերակազմակերպվել է փակ բաժնետիրական ընկերության (ՓԲԸ)՝ իր ռազմավարական զարգացման շրջանակում համապատասխանեցնելով գործունեությունը միջազգային կորպորատիվ կառավարման լավագույն փորձին և բարձրացնելով իրավաբանական ծառայությունների որակը Հայաստանում։

Վերակազմակերպման գործընթացը ուղեկցվել է կառավարման նոր մոդելի ներդրմամբ, որը միտված է արդյունավետության բարձրացմանը, կառավարման թափանցիկության ապահովմանը և հաճախորդների հետ հարաբերությունների որակի նոր մակարդակի սահմանմանը։

Միաժամանակ ընկերությունը ներդնում է աշխատողների բաժնետիրացման ծրագիր, որը նախատեսում է իրավաբանների և առանցքային մասնագետների ներգրավումը որպես բաժնետերեր։ Այս մոտեցումը լայնորեն կիրառվում է միջազգային առաջատար իրավաբանական ընկերություններում և նպաստում է թիմի երկարաժամկետ ներգրավվածությանն ու պատասխանատվության բարձրացմանը։

Նոր կառավարման մոդելը միտված է իրավաբանների մասնագիտական շարունակական զարգացման խթանմանը, ներքին ուսուցման և որակի վերահսկման մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև իրավաբանական ծառայությունների շուկայում նոր չափանիշների ձևավորմանը։
Մենք վստահ ենք, որ իրականացվող փոփոխությունները կնպաստեն Հայաստանի իրավաբանական ոլորտի ինստիտուցիոնալ զարգացմանը և կբարձրացնեն տեղական իրավաբանական ծառայությունների մրցունակությունը միջազգային հարթակում։

31/08/2026

AM-ը ներդնում է կառավարման նոր չափանիշներ՝ կիրառելով իրավաբանական ծառայությունների միջազգային ստանդարտներ

15 տարվա ճանապարհ՝ փորձ, զարգացում ու ամուր թիմ 💙

Նազելի Բաղդասարյանի հրապարակումը գտնվում է խոսքի ազատության սահմաններում․ Վերաքննիչ դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի բ...
28/08/2026

Նազելի Բաղդասարյանի հրապարակումը գտնվում է խոսքի ազատության սահմաններում․ Վերաքննիչ դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի բողոքը

⚖️ Վերաքննիչ դատարանը մերժեց Սամվել Կարապետյանն ընդդեմ Նազելի Բաղդասարյանի դատական գործով Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքն ամբողջությամբ։

Նազելի Բաղդասարյանի շահերը Վերաքննիչ դատարանում պաշտպանել է «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Արման Ներսիսյանը։

Հիշեցնենք՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետի մամուլի նախկին քարտուղար Նազելի Բաղդասարյանի՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելու, հերքում տարածելու և փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ։

Դատարանը որոշել էր, որ Նազելի Բաղդասարյանի հրապարակումը գտնվում է խոսքի ազատության սահմաններում։

Սամվել Կարապետյանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել դատարանի վճռի դեմ։

⚖️ Սույն թվականի օգոստոսի 24-ին Վերաքննիչ դատարանը մերժեց Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը՝ առաջին ատյանի դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ։

Վերաքննիչ դատարանը վերահաստատեց այն դիրքորոշումը, որ երկուստեք կոշտ քննադատությունը սկիզբ է առել հայցվորի կողմից, երբ վերջինս Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու վերաբերյալ հարցով կոշտ քննադատության է ենթարկել պատասխանողի քաղաքական թիմին՝ օգտագործելով ոչ կոռեկտ արտահայտություններ։

⚖️ Հետևաբար, հանրային գործիչ հանդիսացող, իր գործողություններով փոխադարձ քննադատությանը սկիզբ դրած և առաջինը կոշտ քննադատություն իրականացրած հայցվորի հասցեին ուղղված քննադատության դեպքում գերակա է դիտարկվում խոսքի ազատությունը։

27/08/2026

Ձեր հողամասում առկա՞ է ինքնակամ կառույց

Օրինականացման ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը

Իսկ ո՞ր կառույցները կարող են օրինականացվել և ի՞նչ պայմաններ են սահմանվել։

Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկատվության վերաբերյալ, մերժվեց...
23/08/2026

Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկատվության վերաբերյալ, մերժվեց

⚖️ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2026 թվականի օգոստոսի 18-ին կայացրել է վճիռ, որով ամբողջությամբ մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկատվությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների վերաբերյալ։

Ալեն Սիմոնյանի իրավունքների դատական պաշտպանությունը ստանձնել էր «AM» իրավաբանական գրասենյակը՝ ի դեմս ավագ իրավախորհրդատու, փաստաբան Արման Ներսիսյանի։

📌 Գործը վերաբերում էր 2025 թվականի մայիսի 19-ին ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի՝ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ արված մի շարք արտահայտություններին։

Մասնավորապես, Ալեն Սիմոնյանը նշել էր․

«ՀՀ-ում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը վաղուց ձևավորված ա․ նույնիսկ պատերազմից հետո շատ ու շատ մարդիկ իրա դեմքի ջղաձգումները Հանրապետության հրապարակում տեսնելուց հետո որոշել են գնալ քվեարկության, որ հանկարծակի այդ օտարը Հայաստանի Հանրապետությունում, այդ մարդասպանը, այդ կոռումպացված անձնավորությունը, որը ՀՀ-ում խոպան էր եկել իր թայֆայով, հանկարծակի իրա թայֆայով հանկարծ չվերադառնա Հայաստանի Հանրապետություն։ Օտար ա ինքը, իրա մտածելակերպը, իրա գործելաոճը հայ մարդուն օտար է և ինքը օտար է ՀՀ-ում, ․․․ ինքը Հայաստանին վերաբերվել է որպես խոպանի տեղ, իրանք էկել են ստեղ փող աշխատելու, մարդ սպանելու, իրանք մար-դա-սպան-ներ են․․․ ես համարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը մարդասպան է, իրա ձեռքերը արյան մեջ են, ինքը թալանչի է, ինքը Հայաստանի Հանրապետությանը վերաբերվել է որպես խոպանի տեղ, ու հիմա էլ ա տենց վերաբերվում․․․»

⚖️ Դատարանը, ի թիվս այլ հանգամանքների, մերժման հիմքում դրել է այն հիմնավորումը, որ նման ձևակերպումները տվյալ կոնկրետ խոսքային համատեքստում գնահատողական դատողություններ են՝ խիստ, չափազանցված, սադրիչ և ծանր արատավորող ենթատեքստով, սակայն չեն պարունակում որոշակի սպանության, հանցավոր ծրագրի կամ հայցվորի մասնակցության կոնկրետ ձևի վերաբերյալ ինքնուրույն փաստացի տվյալ։

📄 Արդյունքում, դատարանը եկել է այն եզրահանգման, որ սույն քաղաքացիական գործով ներկայացված չեն բավարար ապացույցների համախմբեր, որոնք հնարավորություն կտային Դատարանին եզրահանգում կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածով սահմանված հիմքերի գոյության վերաբերյալ, ուստի ներկայացված պահանջը ենթակա է մերժման։

⚖️ Այսպիսով, դատարանը ամբողջությամբ մերժել է Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացված հայցը։

⚖️ Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ընկերությանը ներառելու վերաբերյալ հրամանն ...
22/08/2026

⚖️ Գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ընկերությանը ներառելու վերաբերյալ հրամանն անվավեր ճանաչվեց

Հայաստանի խոշոր ընկերություններից մեկը ՀՀ էկոնոմիկայի նախարարության հրամանով ներառվել էր գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։ Ընկերության շահերը դատարանում ներկայացրեց AM իրավաբանական ընկերության փաստաբան, գլխավոր իրավախորհրդատու Մարինե Հովհաննիսյանը։ Առաջին ատյանի դատարանը մերժել էր ընկերության հայցը՝ գտնելով, որ վերջինս խախտել էր գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, ինչն էլ հիմք էր հանդիսացել համապատասխան ցուցակում ընկերությանը ներառելու համար։

⚖️ Չհամաձայնելով դատարանի եզրահանգումներին՝ Մարինե Հովհաննիսյանը ներկայացրեց վերաքննիչ բողոք՝ հիմնավորելով առաջին ատյանի դատական ակտի անհամապատասխանությունը կիրառելի իրավական նորմերին և գործի փաստական հանգամանքներին։ Վերաքննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի վճիռը և անվավեր ճանաչեց ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու վերաբերյալ հրամանը։ Դատարանը, գնահատելով գործով ներկայացված փաստարկներն ու ապացույցները, արձանագրեց, որ ընկերության կողմից մրցույթի հրավերով նախատեսված ապրանքի տեխնիկական տվյալներից տարբերվող ապրանք առաջարկելը չի կարող դիտարկվել որպես հայտի անհամապատասխանություն։

📌 Դատարանի գնահատմամբ՝ խոսքը պատվիրատուին ուղղված այլ առաջարկի մասին էր, որի ներկայացման համար մասնակիցը որևէ իրավական նորմով կաշկանդված չէր։ Գործի կարևոր արդյունքներից էր նաև Վերաքննիչ դատարանի դատավորներից մեկի հատուկ կարծիքը, որով հրամանի անվավերությունը, ըստ էության, պայմանավորվել էր հենց վերաքննիչ բողոքում ներկայացված իրավական հիմնավորումներով։ Այս գործը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ դատական պաշտպանության արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն իրավական նորմերի ճիշտ կիրառմամբ, այլև գործի փաստերի, ապացույցների և իրավական դիրքորոշումների համադրմամբ։

🛡️ AM իրավաբանական ընկերությունը շարունակելու է հետևողականորեն պաշտպանել իր վստահորդների իրավունքներն ու օրինական շահերը՝ յուրաքանչյուր գործի համար մշակելով անհատական և փաստերի ու իրավական հիմնավորումների վրա հիմնված պաշտպանական ռազմավարություն։

21/08/2026

⚠️ AI-ի օգտագործումը կարող է հեշտացնել աշխատանքը, սակայն իրավական հարցերում այն կարող է ստեղծել լուրջ ռիսկեր՝ հատկապես ոչ ճշգրիտ կամ սխալ տեղեկատվություն տրամադրելու տեսանկյունից

Այս անգամ խոսում ենք այն մասին, թե ինչու չպետք է ձեր իրավական խնդիրները պարզապես վստահել AI-ին ⚖️

Մանրամասները՝ տեսանյութում 🎥

🇬🇷  Ներդրում, անշարժ գույք և կացության իրավունք Հունաստանում․ «AM» իրավաբանական ընկերությունը նոր հնարավորություն է առաջ...
20/08/2026

🇬🇷 Ներդրում, անշարժ գույք և կացության իրավունք Հունաստանում․ «AM» իրավաբանական ընկերությունը նոր հնարավորություն է առաջարկում հաճախորդներին

Հունաստանում անշարժ գույք ձեռք բերելու, ներդրում կատարելու կամ ներդրման միջոցով կացության իրավունք ստանալու հնարավորություններ դիտարկող հաճախորդներն այժմ կարող են օգտվել «AM» իրավանականակն ընկերության և Հունաստանում գործող OIKOS Property Developments IKE ընկերության համագործակցության շրջանակում հասանելի հնարավորություններից։

🤝 «AM»-ը համագործակցության համաձայնագիր է կնքել OIKOS Property Developments IKE-ի հետ՝ իր հաճախորդների համար Հունաստանի անշարժ գույքի շուկայում առկա առաջարկների հասանելիությունն ավելի համակարգված և մասնագիտական դարձնելու նպատակով։

📋 Համագործակցության շրջանակում «AM»-ը կարող է իր հաճախորդներին կապել Հունաստանի անշարժ գույքի շուկայում ներկայացված համապատասխան առաջարկների հետ՝ միաժամանակ ապահովելով անհրաժեշտ տեղեկատվության և իրավական ու մասնագիտական խորհրդատվության հասանելիությունը։

Համագործակցությունը ներառում է․

🏠 Հունաստանում անշարժ գույքի ձեռքբերում և ներդրում,

💼 անշարժ գույքի հետ կապված ներդրումային ծրագրեր,

✈️ Հունաստան տեղափոխվելու հնարավորություններ,

🪪 ներդրման միջոցով կացության իրավունք ստանալու գործընթացներ,

⚖️ Հունաստանի անշարժ գույքի շուկային առնչվող իրավական և խորհրդատվական հարցեր։

🌍 Այսպիսով, Հունաստանում անշարժ գույք ձեռք բերելու հետաքրքրված անձինք այլևս ստիպված չեն լինի միայնակ ուսումնասիրել շուկան և տարբեր հարթակներում փնտրել համապատասխան առաջարկներ։ AM Law Firm-ի և OIKOS Property Developments IKE-ի համագործակցությունը հնարավորություն է տալիս մեկտեղել անշարժ գույքի շուկայի վերաբերյալ տեղեկատվությունն ու իրավական մասնագիտական աջակցությունը։

📩 Եթե դիտարկում եք Հունաստանում անշարժ գույք ձեռք բերելու, ներդրում կատարելու, տեղափոխվելու կամ ներդրման միջոցով կացության իրավունք ստանալու հնարավորությունները, դիմեք «AM»-ին՝ ձեր ծրագրերը քննարկելու և համագործակցության շրջանակում հասանելի առաջարկներին ու հնարավորություններին ծանոթանալու համար։

Address

49 Arshakunyats Str. , #22
Yerevan
0026

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Telephone

+37412262626

Alerts

Be the first to know and let us send you an email when AM Law Firm posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to AM Law Firm:

Shortcuts

Share