17/08/2020
ՀԱՅՈՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՅՐ ՕՐԵՆՔ
Հայաստանի Սահմանադրություն
ՀԱՅՈՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՅՐ ՕՐԵՆՔ
Հայ Ազգը, հիմք ընդունելով համազգային իղձը՝ վերստին տարածել Հայոց Պետության գերշխանությունը իր նախնյաց հայրենիքի, ողջ Հայքի վրա և վերականգնել Հայոց Պետության փառքը, նպատակ ունենալով իր նախնյած հայրենի բնօրրանում կառուցել անկախ, ինքնիշխան, մարդակենտրոն, հզոր, ապահով ու միացյալ պետություն և հավաստելով հավատարմությունը այս արբազան առաքելությանը, հանդիսանալով իր առաջին Հանրապետության իրավահաջորդը ընդունում է Հայոց Պետության Մայր Օրենքը՝ Հայաստանի Սահմանադրությունը։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 1. Հայաստանը անկախ, ինքնիշխան, մարդակենտրոն ազգային պետություն է:
Պետության կազմակերպման և գործունեության կարգը հիմնված է սահմանադրության, սահմանադրությամբ հռչակած արժեքների և նպատակների երաշխավարվախության կզբունքի վրա։
Պետական և տեղական ներկայացուցչական մարմինների կազմակերպման և գործունեության կարգը հիմնված է բազմակարծության ու ներկայացուցչականության երաշխավարման սկզբունքի վրա։
Պետությունը երաշխավորում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի մարդակետնրոնությունը, դրանց տարանջատումը, փոխզսպումը և հավասարակշռումը, մարդու անօտարելի իրավունքների անձռնմխելությունը, ազգային, պետական և մասնավոր շահի անհրաժեշտ հավասարակշռությունը, մարդակենտրոն և ազգապահպան ինստիտուտների զարգացումը, անկախ դատական համակարգի, հակակոռուպցիոն ինստիտուտների հիմնադրումն ու կայացումը, կայուն մարդակենտրոն իրավակարգը, սոցիալական արդարությունը, պետության կառավարմանը հանրության առավել մեծ մասնակցությունն ու լսելիությունը, պետական կառավարաման և տեղական ինքնակառավարման համակարգերի նկատմամբ հանրային վերահսկողության գործուն մեխանիզմների ներդրումն ու մշտական կատարելագործումը, պետության և պետության տարածքում բնակովող յուրաքանչյուր անձի պաշտպանությունն ու անվտանգությանը, Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը, Սահմանադրությամբ հռչակած արժեքների, նպատակների հետևողական իրացումը, պետության և ազգի ներուժի հետևողական զարգացումը և այն ազգային իղձերին և նպատակներին ի նպաստ դնելը։
Հոդված 2. Հայոց պետականության կրողը Հայ Ազգն է։
Հայաստանում իշխանությունը պատկանում է Հայաստանի քաղաքացուն։
Հայաստանի քաղաքացին իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն՝ համապետական ու տեղական հանրաքվեներով, ընտրություններով ձևավորված պետական և տեղական ներկայացուցչական մարմինների միջոցով, իր անունից և ի շահ Հայոց Պետության։
Համապետական կամ տեղական հանրաքվի կարող է դրվել ցանկացած հարց։
Եթե համապետական և տեղական ներկայացուցչական մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաև դրանց օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություն ունեցող սահմանադրական մարմին է ներկայացվել՝ համապետական հանրաքվեի դեպքում ընտրական իրավունք ունեցող 10 000 Հայաստանի քաղաքացու իսկ տեղական հանրաքվեի դեպքում ընտրական իրավունք ունեցող համայնքի բնակիչների 10%-ի ստորագրությամբ որևէ հարցի վերաբերյալ հարաքվե նշանակելու պահանջ, ապա ներկայացված հարցը անհապաղ դրվում է հանրաքվեի։
Համապետական հանրաքվի արդյունքները պարտադիր է կատարման Հայաստանի քաղաքացիների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմնինների և պաշտոնատար անձանց համար։ Հանրաքվեով որոշված հարցի կիրակումն ապահովելու համար, հանրաքվեով որոշված ժամկետներում կարող են ընդունվել օրենքներ և այլ նորմատիվ իրավական ակտեր։
Հայաստանի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի քաղաքացիներին և նրանց կողմից ազատ ու արդար ընտրություններով ձևավորված ներկայացուցչական մարմիններին։
Սահմանադրությամբ նախատեսված ներկայացուցչական մարմինների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:
Հայասատանում մարդու, Հայաստանի քաղաքացու իրավունքները՝ այդ թվում, պասիվ և ակտիվ ընտրական իրավունքները չեն կարող սահմանափակվել, բացառությամբ՝ իրավաչափ նպատակ հետապնդող, ազգային և պետական շահից բխող և Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակումներից ու ցենզերից։
Հոդված 3. Համապետական, համազգային նշանակություն և հանրային հետաքրքրություն ներկայացնող առավել կարևոր հարցերը հանվուն են համազգային քննարկման։ Այդ հարցերով վերջնական որոշում ընդունելու լիազորություն ունեցող մարմինը, բացառությամբ կոնկրետ գործը քննող դատարանի, որոշումները ընդունում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների, աշխարհաժողովի, հանրության շրջանում անառարկելի հեղինակություն վայելող անձանց, կազմակերպությունների հրապարակային կարծիքի և օրենքով ստեղծված անկախ մարմնի կողմից իրականացված հանրային հարցումների արդյունքների պարտադիր հաշվառմամբ և/կամ հանրաքվեով։
Սույն հոդվածով սահմանված մարմինների և անձանց գրավոր կարծիքները ներկայացվում է հանրային հարցումներ իրականացնելու լիազրություն ունեցող օրենքով ստեղծված անկախ մարմին, որը դրանք ներկայացնում է համապետական, համազգային նշանակություն և հանրային հետաքրքրություն ներկայացնող առավել կարևոր հարցերի վերաբերյալ վերջնական որոշում ընդունելու լիազորություն ունեցող մարմին և հանրությանը։
Հոդված 4․ Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով:
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ու պաշտոնատար անձանինք իրենց լիազորությունները իրականացնելիս առաջնորդվում են Սահմանադրությամբ և օրենքներով, աշխատանքային բարեվարգության կանոններով, պետության և քաղաքացու իրավունքներով ու օրինական շահերով։
Նրանց գործունեությունը և եկամուտները պետք է լինի թափանցիկ, հրապարակային և հաշվետվողական։
Պետական և ծառայողական գաղտնիք պարոնակող տեղեկությունները հրապարակման ենթակա չեն, բացառությամբ երբ դա անմիջականորեն սպառնում է սահմանադրական կարգի հիմքունքներին, մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգ ստեղծող դեպքերին, իրադարձություններին, փաստերին կամ երևույթների վերաբերյալ տեղեկությանը։
Սույն մասով սահմանված տեղեկատվությունը թաքցնելը կամ աղավաղելը հանցագործություն է։
Հոդված 5․ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կամ որևէ կազմակերպության կամ անհատի կողմից կողմից Հայաստանի քաղաքացու Սահմանադրությամբ ամրագրված իշխանության յուրացումը հանցագործություն է:
Սահմանադրությամբ հռչակված ազգային նպատակներին և ազգային շահին առերևույթ հակասող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործողությունը կամ անգործությունը պետական դավաճանություն է։
Համապետական և տեղական ներկայացուցչական մարմինները ենթակա են վաղաժամկետ արձակման, եթե հանրաքվեի արդյունքում ՀՀ քաղաքացիները այդ մարմիններին անվսատահություն են հայտնել։
Հայաստանի քաղաքացին ունի ապստամբության իրավունք։
Հայաստանի քաղաքացին ապստամբության իր իրավունքը կարող է իրացնել ցանկացած եղանոկով, այդ թվում զենքով եթե առերևույթ առկա է Պետական կառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, որևէ կազմակերպության, անհատի կամ խմբի կողմից Հայաստանի քաղաքացու Սահմանադրությամբ ամրագրված իշխանության յուրացման փորձ կամ առկա է սահմանադրական կարգի հիմքունքնրին անմիջականորեն սպառնացող իրական վտանգ կամ սահմանադրական կարգը տապալված է։
Հայաստանի քաղաքացին իրավունք ունի պահել, կրել և օգտագործել քաղաքացիական զենք։
Հայաստանի քաղաքացին իրավունք ունի պահել, կրել և օգտագործել զենքը ինքնապաշտպանության, և Սահմանադրությամբ ամրագրված իր իշխանությունը որևէ ոտնձգությունից պաշտպանելու նպատակով։
Հայաստանի քաղաքացին մարտական զենք կարող է պահել, կրել և օգտագործել աշխարհազոր կազմելու և/կամ սահմանադրությամբ նախատեսված այլ դեպքերում։
Հայաստանի քաղաքացիները Սահմանադրությամբ ամրագրված իր իշխանությունը որևէ ոտնձգությունից պաշտպանելու նպատակով կամավորության սկզբունքով կարող են ստեղծել մշտապես կամ ժամանակավորապես գործող զինված աշխարահազոր։
Աշխարհազորը՝ պատերազմ, արտակարգ դրություն հայտարարելու կամ Հայաստանի սահմանների անձեռնմխելիության սպառնալիքի դեպքում Հայոց Բանակի կազմակերպված պահեստազորն է և գործում է միասնական հրամանատարության ներքո։
Հոդված 6. Հայաստանի Հանրապետության պետական կառավարումը իրականացվում է Սահմանադրությամբ նախատեսված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների տարանջատման, փոխզսպման և հավասարակշռման սկզբունքների հիման վրա։
Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք հաշվետու են Հայաստանի քաղաքացուն։
Հոդված 7. Հայաստանը ճանաչում է բազմակարծությունը և բազմակուսակցությունը:
Կուսակցությունները կազմավորվում են ազատորեն, նպաստում Հայաստանի քաղաքացու քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը: Նրանց ստեղծման, գործունեության և գործունեության դադարեցման կարգը չի կարող հակասել Սահմանադրությանը և օրենքներին։
Կուսակացությունները իրենց գործունեությունն իրականացնելիս ղեկվարվում են Հայաստանի քաղաքացու իրավունքներով և օրինական շահերով, ազգային ու պետական շահով։
Պետական ներկայացուցչական մարմինների ընտրություներին մասնակցող կուսակցությունները և դաշինքները հանրությանն են ներկայացնում իրենց ստվերային կառավարության ղեկավարին և կառավարության անդամների կազմը։
Ընտրություների արդյունքում հաղթաց կուսակցությունները և դաշինքները Հայաստանի կառավարություն ղեկավարի և կառավարության անդամի թեկնածու են առաջադրում ընտրություններից ոչ ուշ քան մեկ ամիս առաջ հանրությանը ներկայացված կառավարության ղեկավարի և կառավարության կազմում ընգրկված թեկնածուին։
Ընտրություների արդյունքում հաղթաց կուսակցությունների կամ դաշինքների ստվերային կառավարության կազմից առաջադրված Հայաստանի կառավարության ղեկավարը և անդամները ընտրություններից հետո մեկ տարվա ընթացքում անփոփոխելի են, բացառությամբ երբ կառավորության ղեկավար կամ կառավարության անդամի, անդամների գործունեությունը ակներև չի բխում Սահմանադրությունից, Սահմանադրությամբ հռչակաված նպատակներից և ազգային ու պետական շահից կամ հակասում է դրանց կամ նրա անձնական կամ մասնագիտական որակները առերևույթ չեն բավարարում ստանձնած պաշտոնին կամ առկա է հրաժարականի հանրային պահանջ։
Համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտորություններից մեկ ամիս առաջ կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին արգելվում է ուղղակի, միջնորդավորված կամ փոխկապակցված կամ ազդեցության ներքո գտնվող անձանց կամ կազմակերպությունների միջոցով իրականացնել նախաընտրական արաշավ կամ քարոզչություն։
Համապետական և տեղական ներկայացուցչկան մարմինների ընտորություններից մեկ ամիս առաջ հայտարարվում է լռության ամիս։
Հոդված 7. Զանգվածայիրն լրատվական միջոցները անկախ են և չեն ենթարկվում պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ մարմնի կամ պաշտոնատար անձի։
Պետությունը երաշխավորում է զանգվածայիրն լրատվական միջոցների անկախությունը։
Զանգվածային լրատվական միջոցները իրենց գործունեության մեջ ղեկավարվում են ազգային և պետական շահոով, լրագրողական բարեվարքության նորմերով։ Նրանց, այդ թվում՝ Հայաստանում ակրեդիտացված զանգվածային լրատվական միջոցներ գործունեությունը, չի կարող հակասել Սահմանադրությանը և օրենքներին կամ սահմանադրությամբ հռչակած արժեքներին, նպատակներին և ժողովրդավարության սկզբունքներին կամ ոտնահարել մարդու և քաղաքացու իրավունքներն և օրինական շահերը։
Հոդված 8. Հայաստանը երաշխավորվում է օրենքի գերակայությունը, օրենիք առջև բոլոր մարդկանց հավասարությունը, մարդկային ներուժի իրացման հավասար հնարավորությունները։
Հոդված 9. Հայաստանը ճանաչում և պաշտպանում է սեփականության իրավունքը:
Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը:
Պետությունը երաշխավորում է սեփականության բոլոր ձևերի ազատ զարգացումը և հավասար իրավական պաշտպանությունը, տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը, նպաստում է մանր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը։
Պետությունը ազգային և պետական շահերից բխող և Սահմանադրությանը չհակասող առաջադեմ և գիտահենք ներդրումային ծրագրերի համար սահմանում է արտոնյալ իրավական և տնտեսական ռեժիմ, խթանում է ներքին պահանջարկը։
Պայմաններ է ստեղծում մարդկանց տնտեսական նախաձեռնողականությունը խրախուսելու, ստեղծագործ կարողությունները իրացնելու, նորարարական և առաջադեմ տեխնոլոգիաական ոլորտների զարգացման համար։
Պետությունը երաշխավորում է Հայաստանի քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման հասանելի և մատչելի պայմաններ, համապետական սոցիալական բնակարանաշինության մաշտաբային և թիրախային ծրագրերի իրականացումը։
Մարդու արժանապատիվ կեցության նվազագույն պայմանների և Հայաստանի քաղաքացիների իրական եկամուտների անընդհատ աճի ապահովումը Պետության տնտեսական և սոցիալական քաղաքականության գերակայություն է։
Հայաստանի ազգային հարստությունը` հողը, ընդերքը, օդը, ջրային և այլ բնական պաշարները, բուսական և կենդանական աշխարհը, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունը Հայ Ազգի սեփականությունն է:
Պետությունը երաշխավորում է պետության անվտանգությունը, տնտեսկան անկախությունը և զարգացումն ապահովող ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը և ժամանակակից պահանջներին բավարարող նոր ենթակառուցվածքների ստեղծումը։
Պետությունը երաշխավորում է հայաստանի տնտեսկան անկախությունը և անվտանգությունը։
Հոդված 10. Հայաստանը իրականացնում է անկախ և ինքնիշխան արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ազգային-պետական, վերպետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը:
Բոլոր պետությունների հետ Հայաստանը իր հարաբերությունները կառուցում է ինքնիշխան հավասարության, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, ազգերի իրենց ճակատագիրը ազտորեն որոշելու բնական իրավունքի, մարդու և քաղաքացու անօտարելի իրավունքների երաշխավորման և փոխշահավետության սկզբունքների հիման վրա։
Հայաստանի արտաքին քաղաքականությունն ուղղված է ազգային ու պետական շահի, արտերկրում գտնվող Հայաստանի քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն ու առաջխաղացմանը, Հայաստանի անկախության, ինքնիշխանության սպառնալիքների կանխարգելմանը, Սահմանադրությունից և պետական շահից բխող խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքներում պետության և աշխարասփյուռ հայության ներուժի համախմբմանը ի շահ պետության և ազգի։
Հոդված 11. Հայոց պետականության, Սահմանադրության և Հայաստանի սահմանների պաշտպանությունը յուրաքանչյուր հայի և Հայաստանի քաղաքացու սրբազան պարտքն է։
Հայոց Բանակում ծառայելը իսկ ռազմական դրության կամ պատերազմի դեպքում ընդհանուր կամ մասնակի զորահավաքի ներկայանալը և հայաստանի զինված ուժերի կազմում, զինված ուժերի առջև դրված խնդիրների լուծմանը և հայրենիքի պաշտպանությանը մասնակցելը՝ Հայաստանի արական սեռի յուրաքանչյուր քաղաքացու պատվավոր պարտականությունն է։
Իգական սեռի Հայաստանի քաղաքացիները, հաշմանդամություն ունեցող Հայաստանի քաղաքացիները, բացառությամբ հոգեկան խանգարումներ ունեցողների և տկարամիտների, րավունք ունեն ծառայելու Հայոց բանակում։ Պետությունը պարտավոր է նրանց համար ստեղծել իրենց առողջական կարգավիճակից և սեռից բխող հատուկ պայմաներ։
Հայոց Բանկում չծառայած անձինք, բացառությամբ իգակա սեռի Հայաստանի քաղաքացիների, չեն կարող ընտրվել Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ներկայացուցչական մարմիններում կամ աշխատանքի անցնել պետական կռավարման և տեղական ինքնակառավարման որևէ մարմնում, լինել դատավոր։
Հայոց Բանակի սրբազան պարտքն է Հայաստանը և Հայ Ազգը պաշտպանել ցանկացած արտաքին ոտնձգությունից և ագրեսիայից, մշտապես ապահովել բարձր մարտական պատրաստականություն և մարտունակություն, լուծել Սահմանադրությունից, ազգային և պետական շահից բխող մարտավարական և ռազմավարական ցանկացած խնդիր։
Հայոց Բանակի կառուցվածքն ու գործունեությունը պետք է բխի իր առջև դրված Սահամանադրական պարտականություններից, Սահմանադրությամբ հռչակված ազգային նպատականերից և շահերից։
Պետությունը երաշխավորում է Հայաստանի զինված ուժերի բարձր մարտական պատրաստականությունը և մարտունակությունը։
Հայաստանի զինված ուժերի բարձր մարտական պատրաստականությունը և մարտունակությունը պետական և ազգային գերակա շահ է։
Գործող և պահեստազորում հաշվառված սպայական կազմի, մարտական գործողությունների ժամանակ զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովածությունը և բնակարանային պայմանների անհատույց բարելավումը պետության ուղղակի պարտավորությունն է։
Մարտական գործողությունների մասնակիցները, զոհվածների ընտանիքիները և հաշմանդամ դարձած զինծառայողները ապահովվում են պատվավոր կենսաթոշակով՝ պետության կողմից սահմանված միջին աշխատավարձի տասնապատիկի չափով, ցմահ։ Կենսաթոշակի չափը կարող է վերանայվել հօգուտ շահառուների։
Հայոց Բանակի մարտական ստորաբաժանումներում ծառայած անձը իր աշխատանքի ընտրության իրավունքն իրացնելիս, աշխատատեղին առաջադրվող ընդհանուր պահանջներին բավարարելու դեպքում, ունի նախապատվության իրավունք։
Հայաստանի զինված ուժերը, ազգային անվտանգությունը և կայուն ժողովրդավարական իրավակարգը ապահովող բոլոր ուժային մարմինները քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են Հայաստանի քաղաքացիների քաղաքացիական վերահսկողության ներքո և հաշվետու են նրանց։
Ազգային անվտանգության ապահովման և պետական ու ազգային շահի պաշտպանության և առաջխաղացման նպատակով Պետությունը ստեղծում է ազգային հետախուզության և հակահետախուզության հատուկ ծառայություններ։
Ազգային հետախուզությա ծառայությունը գործում է Հայաստանի տարածքից դուրս։
Հայաստանի զինված ուժերը այլ պետությունների տարածքում կարող են գործել միայն Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգերի պահպանմամբ՝ Ազգային Ժողովի որոշմամբ կամ հանրաքվեով, բացառությամբ երբ այլ պետության տարածքում գործելը մարտավարական և/կամ ռազմավարական անհրաժեշտություն է և բխում է Ազգի և Պետության կենսական շահից։
Հայոց Բանակը ունի ակտիվ պահեստազոր։
Հայոց բանակի ակտիվ պահեստազոր են համարվում 20-ից 50 տարեկան Հայաստանի քաղաքացիները։
Արական սեռի քաղաքացիները տարեկան երկու անգամ ամառային և ձմեռային զորկաոչի շրջանակներում ըստ զինվորական մասնագիտությունների և կոչման պարտադիր իսկ իգական սեռի պահեստազորը և հաշմանդամություն ունեցող Հայաստանի քաղաքացիները, բացառությամբ հոգեկան խանգարումներ ունեցողների և տկարամիտների, կամավոր հիմունքներով մասնակցում են մեկամսյա ռազմա-մարտավարական զորահավաքների իրենց բնակության վայրից 50 կմ շառավղով ռազմա-մարտավարական հավաքակայաններում և մշտապես կցագրվում են դրանց։
Զորահավաք հայտարարվելու դեպքում և տարեկան մեկամսյա ռազմա-մարտավարական զորահավաքներին ակտիվ պահեստազորը ներկայանում է իրեն կցագրված մարտական զենքով, զինվորական համազգեստով, և երեք օրվա համար նախատեսված օրապահիկով։
Զորահավաք հայտարավելու դեպքում ակտիվ պահեստազորը անհապաղ ներկայանում է կցագրման վայր և ըստ հրամանի լրացնում է Հայոց Բանակի շարքերը։
Ամենամյա, մեկամսյա հավաքներին մասնակցող պահեստազորը ստանում է դրամային բավարարում միջին սպայկան կազմի ամսեկան աշխատավարձի չափով։
Հոդված 12. Պետությունը երաշխավորում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերարտադրությունը, բնական պաշարների բանական և խնայողաբար օգտագործումը, մարդուն շրջապատող միջավայրի էկոլոգիական անաղարտությունը, բուսական և կենդանական կենսաբազմազանության պահպանումը, ներկա ու ապագա սերունդների բնապահպանական անվտանգությունը, վերականգնվող և էկոլոգիապես մաքուր, վերականգնվող էներգետիկայի կայուն զարգացումը։
Էկոցիդը հանցագործություն է։
Հոդված 13. Հայ ազգի և այլ ազգերի մշակույթը, մշակույթային ժառանգությունը, ազգային մշակույթի և ազգային ինքնությամբ պայմանավորված այլ արժեքները, պատմության և մշակույթի հուշարձանները, գտնվում են պետության հոգածության և պաշտպանության ներքո:
Պետությունը միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի շրջանակներում նպաստում է արտերկրում գտնվող հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը, հայ կրթական և մշակութային կյանքի զարգացմանը, հայկական ինքնության պահպանմանն ու զարգացմանը։
Հայստանի տարածքում մշտապես բնակվող ազգային փոքրամասնությունները, իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի, ազագային ինքնության պահպանման ու զարգացման իրավունքը երաշխավորված է։
Հոդված 14․ Մարդը բարձրագույն արժեք է։
Պետությունը երաշխավորում է մարդու հիմնարար իրավունքները, նրա արժանապատվությունը, ստեղծագործ էության ազատ և անկաշկանդ և ներդաշնակ զարգացման պայմանները, նպաստում է նրա ստեղծագործ ներուժի իրացմանը, ապահովում է կրթական ամենաառաջադեմ և ամենաբարձր ստանդարտներ։
Հայաստանի և արտերկրում գտնվող հայկակն համայնքների կրթական բոլոր հաստատություններում ազգային ինքնության ամրապնդմանը, հայրենսիրությանն ուղղված և Ազգի և Հաայոց պետության պահապան Հայ Զինվորի և Հայոց Բանակի նկատմաբ հարգանք ու անմնացորդ նվիրում սերմանող դաստիարակչական և կրթական ծրագրերը պարտադիր են։
Ազգային ինքնության ամրապնդումն ու ներկա և ապագա սերունդների հայրենասիրական դաստիրարակությունը պետության գերակա շահ է։
Հոդված 15․ Պետությունը պարտավորվում է իրականացնել բնակչության հոգեկան և ֆիզիկական առողջության պահպանմանը, հիվանդությունների կանխարգելմանը, Հայաստանի քաղաքացիների թվաքանակի բնական աճի ապահովմանն ուղղված համապետական և թիրախային ծրագրերի սահմանումը և գործարկումը։
Հայաստանի դեմոգրաֆիական անվտանգությունը պետական գերակա շահ է։
Հոդված 16․ Պետությունը երաշխավորում է մաշտաբային և թիրախային հայրենադարձության ծրագրերի իրականցումը։
Պետությունը պարտավորվում է հայրենադարձությունը խթանելու նպատակով սահմանել համապետական և թիրախային սոցիալական, տնտեսկան և այլ արտոնյալ պայմաններ, այդ թվում բնակարանի ձեռք բերման և բնակարանային պայմանների բարելավման արտոնյալ պայմաններ, հայրենադարձումն ապահովող ու Հայաստանում կեցության առաջին տարվա ընթացքում կենսկան խնդիրները լուծելու համար բավարար ֆինանսկան անհատույց օգնություն, հասանելի ու մատչելի վարկային միջոցներ, իրավակազմակերպչական, նյութա-տեխնիկական աջակցություն։
Պետությունը պարտավորվում է որոշակի մասնագիտություններ և մասնագիտացումներ ունեցող հայրենադարձներին ապահովել աշխատանքով իսկ մնացած բոլոր դեպքերում աջակցել նրանց աշխատանքի իրավունքի իրացմանը։
Հայաստանի սահմանամերձ համայնքներում՝ մշտական բնակության տեղափոխված հայրենադարձներին և վերաբնակներին Պետությունը անհատույց տրամադրում է հատուկ ներկառուցված ապաստարաններներ ունեցող բնակելի առանձնատուն և ինքնաբավ տնտեսություն վարելու համար բավրար չափով տնամերձ և գյուղատնտեսկան նշանակության հողատարածք, ստեղծել սոցիալ-տնտեսկան և այլ հատուկ պայմաններ, տրամադրել իրավակազմակերպչական, նյութատեխնիկական և ֆինանսական աջակցություն, արտոնյալ վարկեր, սահմանել մաարտական զենք և զինամթերք պահելու, կրելու և օգտագործելու իրավունք։
Հայրենադարձությունը պետական գերակա շահ է։
Հոդված 18․ Հայաստանի քաղաքացիները կարող են լինել ազգությամբ հայերը և Հայաստանի տարածքում մշտապես բնակվող ազգային փոքրամասնությունները և մշտապես բնակվող այլ անձինք։ Յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը հայ է, ունի Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք: Ազգությամբ հայեը, հայրենադարձները Հայաստանի քաղաքացիություն ձեռք են բերում պարզեցված կարգով։ Հայաստանի քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:
Հայաստանի քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից:
Հայաստանի քաղաքացին չի կարող զրկվել այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունքից, քաղաքացիությունը փոխելու իրավունքից:
Հայաստանի քաղաքացուն հանձնելը կամ արտահանձնելն արգելվում է։
Հայաստանի տարածքում և նրա սահմաններից դուրս Հայաստանի քաղաքացիների Հայաստանի պաշտպանության և հոգածության ներքո են:
Հայաստանը ճանաչում է երկքաղաքացիությունը։
Հայաստանի երկքաղաքացին ունի Հայաստանի քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները և կրում է Հայաստանի քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը, բացառությամբ Հայաստանի Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի:
Հայաստանը ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի նորմերից, ապահովում է իր քաղաքացիների ազատ և իրավահավասար զարգացումը։
Հոդված 19․ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է սրբորեն պահպանել իր պետության Սահմանադրությունը և օրենքները, ազնվորեն ծառայել Սահմանադրության նախաբանում հռչակված ազգային նպատակներին և շահին, նպաստել ազգի և պետության հզորացմանը, պետության և պետական իսնստիտուտների հեղինակության ամրապնդմանը։
Հոդված 20․ Հայաստանի ողջ տարածքում գործում են միայն Հայաստանի սահմանադրությունը և օրենքները։
Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն:
Սահմանադրությանը հակասող ճանաչված օրենքները, ինչպես նաև Սահմանադրությանը և օրենքներին հակասող ճանաչված այլ իրավական ակտերը իրավաբանական ուժ չունեն։
Օրենքները ընդունվում և կիրառվում են միայն հանրային քննարկումներ անցնելու դեպքում՝ պաշտոնական հրապարակումից հետո: Չհրապարակված իրավական ակտերը իրավաբանական ուժ չունեն:
Մարդու իրավունքներին, ազատություններին և պարտականություններին վերաբերող հարաբերությունները կարգավորվում են բացառապես Սահմանադրությամբ և օրենքներով՝ մարդու և քաղաքացու անօտարելի, բնական իրավունքների անձեռնմելիության սկզբունքի հիման վրա։
Հայաստանի անունից կնքված միջազգային պայմանագրերը կիրառվում են միայն վավերացվելուց հետո: Վավերացված միջազգային պայմանագրերը Հայաստանի իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե նրանցում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը:
Սահմանադրությանը և Սահմանադրությամբ ամրագրված արժեքներին, նպատակներին հակասող միջազգային և միջպետական պայմանագրերն ու համաձայանագրերը այդ թվում վերպետական միջազգային կազմակերպություններին հայաստանի մասնակցության, անդամակցության, այլ երկրների զորամիավորումների, նրանց ռազմական բազաների և շինությունների Հայաստանի տարածքում տեղաբաշխման վերաբերյալ միջազգային և միջպետական պայմանագրերն ու համաձայանագրերը չեն կարող վավերացվել իսկ արդեն վավաերացվածները ենթակա են չեղյալ ճանաչման իսկ ստորագրությունները՝ հետկանչի։
Վերպետական միջազգային կազմակերպություններին հայաստանի մասնակցության, անդամակցության, այլ երկրների զորամիավորումների, նրանց ռազմական բազաների և շինությունների Հայաստանի տարածքում տեղաբաշխման հարցերը լուծվում են համազգային քննարկման արդյունքում՝ համազգային հանրաքվեով։
Հայաստանի անկախության և ինքնիշխանության դեմ ոտնձգությունը պետական դավաճանություն է։
Հոդված 21․ Հայաստանի վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները:
1918-1920 թվականների միջազգայնորեն ճանաչված Հայաստանի օկուպացված տարածքները, Արցախը՝ ներառյալ դաշտային կամ հյուսիսային Արցախը ունեն մարզի կարգավիճակ և Հայաստանի անբաժանելի մասն են։
Հոդված 22․ Պետությունը երաշխավորում է տեղական ինքնակառավարումը, Հայաստանի համայնքների և այլ երկրներում բնակվող հայերի մասնակցությունը համապետական, համազգային և հանրային նշանակություն ունեցող առավել կարևոր հարցերի լուծմանը ապահովվում է այդ համայնքների լսելիությունը։
Հայաստանի համայնքներում մշտապես բնակվող Հայաստանի քաղաքացիները և այլ երկրներում բնակվող հայերը և Սահմանադրությամբ ամրագրված իրենց իրավունքն իրացնելու նպատակով կարող են հրավիրել համահայկական աշխարհաժողով։
Աշախարհաժողովը համազգային ներկայացուցչկան մարմին է՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, որի անդամները ընտրվում է են Հայաստանի համայնքների և այլ երկրներում հայկական համայնքների անդամների կազմից։ Հայաստանի համայնքներից աշխարհաժողովի ներկայացուցիչներն ընտրվում են տեղական ներկայացուցչական մարմինների ընտրությունների համար սահմանված կարգով և միաժամանակ իսկ այլ երկրներում հայկական համայնքներից՝ ձայնաքվեարկությամբ կամ այդ համայնքներում սահմանված այլ կարգով։
Աշախարհաժողովի կազմում ընտրվում են՝ Հայաստանի յուրաքանչյուր գյուղական համայնքից 5, և այլ երկրների հայկական յուրաքանչյուր համայնքից 25, Երևան քաղաքից 45, Գյումրի քաղաքից 25, Վանաձոր քաղաքից 20, Հայաստանի մյուս քաղաքային համայնքներց 5 ներկայացուցիչ։
Հոդված 23. Հայսատանը աշխարհիկ պետություն է, կրոնը անջատ է պետությունից։
Հոդված 24. Հայաստանի պետական լեզուն հայերենն է:
Հոդված 25. Հայաստանի դրոշը եռագույն է` կարմիր, կապույտ, ծիրանագույն` հորիզոնական հավասար շերտերով:
Հայաստանի զինանշանն է.
կենտրոնում, վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը` պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները: Վահանը պահում են արծիվը և առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն:
Հայաստանի օրհներգը «Մեր Հայրենիքն» է:
Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է:
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 111. Հայոց Պետության Մայր Օրենքը ուժի մեջ է մտնում հանրաքվեի արդյունքների հիման վրա` պաշտոնական հրապարակման պահից:
Հոդված 112. Սահմանադրության ուժի մեջ մտնելու պահից`
1) դադարում է 1995 թվականի Սահմանադրությունը, հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ․
2) Հայաստանի Հանրապետույան փոխարեն այսուհետ կիրառել ՀԱՅԱՍՏԱՆ անվանումը։
3) Մինչև Հայաստանի Սահմանդրության հիման վրա օրենքների և ենթաօրենսդրական ակտերի ընդունումը օրենքները և մյուս իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում Հայաստանի Սահմանադրությանը.
4) Պետական և տեղական ներկայացուցչական մարմինները իրականացնում են ուժը կորցրած Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորությունները, մինչև Հայաստանի Սահմանադրության ուժի մեջ մտնելու պահից մեկ ամսյա ժամկետում, արտահերթ ընտրություններով, պետական և տեղական ներկայացուցչական մարմինների ձևավորումը
ՀՀ Սահմանադրական դատարանը իրականացնում են ուժը կորցրած Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորությունները մինչև Գերագույն դատարանի կազմավորումը։
5) Հայաստանի Սահմանադրությունից բխող օրենքները դրանք կիրակող ենթաօրենսդրական ակտերը ընդունվում են անհապաղ և արտակարգ ռեժիմով։
6) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող կամ աշխատող անձինք, դատական իշխանության բոլոր անդամները և դատավորները, ենթակա են լյուստրացիայի և պաշտոնի համապատասխանության վերստուգման։ Վերստուգում չանցած կամ վերստուգման արդյունքներով ոչ պիտանի ճանաչված անձինք և դատավորները Սահմանադրության ուժով անհապաղ դադարեցնում են իրենց ծառայությունը, աշխատանքը, պաշտոնավարումը։
7) Գլխաովոր դատախազը, Մարդու իրավունքների պաշտպանը և այլ ընտրովի պաշտոնատար անձինք Հայաստանի Սահմանադրության ուժի մեջ մտնելու պահից մեկ ամսյա ժամկետում դադարեցնում են իրենց լիազորությունները։
8) հայեցողական և բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող անձինք իրականացնում են իրենց վերապահված լիազորությունները մինչև նոր սահմանադրությամբ նախատեսված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորումը։
9)․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Հոդված 112. Հայաստանի Սահմանադրության նախաբանը և Սահմանադրական կարգի հիմունքները բաժինը անփոփոխելի է։
Հոդված 113. Սահմանադրության ընդունման օրը հայտարարվում է տոն` «Սահմանադրության օր»: