ԵՊՀ Իրավաբանական կլինիկա/YSU Legal Clinic

ԵՊՀ Իրավաբանական կլինիկա/YSU Legal Clinic The YSU Legal Clinic was founded in September 1999. It is a subdivision of the Faculty of Law, YSU The main goals are educational and charitable.

11/02/2026
Հարգելի հաճախորդներ,ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկան ս․թ․ փետրվարի 2-ից վերսկսում է անվճար իրավաբանակ...
30/01/2026

Հարգելի հաճախորդներ,
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկան ս․թ․ փետրվարի 2-ից վերսկսում է անվճար իրավաբանական ծառայությունների մատուցումը հետևյալ ժամանակացույցով՝

Երկուշաբթի օրը, ժամը 12․00-14․00
Երեքշաբթի օրը, ժամը 10․00-14․00
Չորեքշաբթի օրը, ժամը 12․00-14․00
Հինգշաբթի օրը, ժամը 10․00-14․00
Ուրբաթ օրը, ժամը 10․00-14․00

Խորհրդատվությունների համար խնդրում ենք նախապես զանգահարել և գրանցվել (060) 710 241 հեռախոսահամարով:
Հասցե` Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, սենյակ 203:

19/01/2026

Հարգելի հետևորդներ,
Ուրախ ենք տեղեկացնել, որ ԵՊՀ իրավաբանական կլինիկան՝ Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի, ինչպես նաև գործընկեր հայաստանյան իրավաբանական կլինիկաների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում, հրապարակել է հոդվածների ժողովածու՝ նվիրված ՀՀ-ում իրավաբանական կլինիկական կրթության ձևավորման և զարգացման միտումներին։

Ժողովածուն լույս է տեսել «Բանբեր Երևանի համալսարանի. իրավագիտություն» գիտական հանդեսի հատուկ թողարկմամբ (Vol. 2, 2026)։

Այն ներկայումս միակ հայալեզու գիտական ժողովածուն է, որը համակողմանիորեն անդրադառնում է աշխարհում և Հայաստանում իրավաբանական կլինիկաների գործունեությանը, առկա հիմնախնդիրներին, ինչպես նաև դրանց հետագա զարգացման տեսլականին։

Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։ Վստահ ենք, որ այն կշարունակվի և կծառայի ոլորտի զարգացմանը։

Հրապարակված հոդվածների բովանդակությանը կարող եք ծանոթանալ ստորև.

ՆՈՐ ՏԱՐՎԱ ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ🏆ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկա է դիմել քաղաքացի Ք. Մ.-ը՝ իրավական աջա...
08/01/2026

ՆՈՐ ՏԱՐՎԱ ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ🏆

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկա է դիմել քաղաքացի Ք. Մ.-ը՝ իրավական աջակցություն ստանալու նպատակով, որպեսզի իր խնամքի տակ գտնվող որդուն անգործունակ ճանաչելու պահանջով դիմում ներկայացվի դատարան։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի իրավախորհրդատուներ Էրիկ Մանուկյանը և Ամալյա Եգորյանը քաղաքացիաիրավական/վարչական մասնագիտացման խմբի համակարգող-դասախոս ի.գ.թ., դոցենտ Տիգրան Մարկոսյանի վերահսկողությամբ իրականացրել են գործի ողջ ընթացքի իրավական ապահովումը, այդ թվում՝ կազմել և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան են ներկայացրել դիմում Ա․ Գ․-ին անգործունակ ճանաչելու պահանջով և կատարել են այլ անհրաժեշտ դատավարական գործողություններ։
Կազմված հայցադիմումը քննության առնելով՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը թիվ ԵԴ2/11322/02/24 քաղաքացիական գործով արձանագրել է, որ քաղաքացին առկա ապացույցներով և դրանցով հաստատված փաստերով ներկա դրությամբ կարող է ճանաչվել անգործունակ:
Ավելին, քաղաքացու մոտ նման առողջական խնդիրներն առկա են եղել վաղուց՝ համաձայն նաև Դատարանում ստացված ամբուլատոր քարտի տվյալների:
Վերը նշված ապացույցներով հաստատված փաստերի համակցությունը հիմնավորում է քաղաքացու մոտ հոգեկան խանգարման առկայությունը և դրա հետևանքով իր գործողությունները հասկանալու ու ղեկավարելու ունակության բացակայությունը, հետևաբար դիմումը հիմնավոր է և ենթակա է բավարարման։
Վերոնշյալի հիման վրա Դատարանը դիմումը բավարարել է և Ա. Գ.-ին ճանաչել անգործունակ։

Գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով.

ԿՐԿԻՆ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկա է դիմել քաղաքացի Հ. Դ-ն՝ իրավական աջակցությ...
23/12/2025

ԿՐԿԻՆ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկա է դիմել քաղաքացի Հ. Դ-ն՝ իրավական աջակցություն ստանալու նպատակով, որպեսզի իր տարիքային աշխատանքային կենսաթոշակը դիմելու օրվանից՝ 02.02.2023թ. նշանակելու և չվճարված կենսաթոշակի գումարներն անցած ամբողջ ժամանակահատվածի համար վճարելու պահանջով հայցադիմում ներկայացվի դատարան։
ԵՊՀ իրավաբանական կլինիկայի իրավախորհրդատուներ Լուսինե Հարությունյանը և Վարդուհի Իսրայելյանը քրեաիրավական մասնագիտացման խմբի համակարգող-դասախոս Հայկ Ալումյանի վերահսկողությամբ իրականացրել են գործի ողջ ընթացքի իրավական ապահովումը, այդ թվում՝ կազմել և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության են ներկայացրել դիմում, իսկ վերջինիս կապակցությամբ մերժում ստանալուց հետո ՀՀ վարչական դատարան են ներկայացրել հայցադիմում՝ տարիքային աշխատանքային կենսաթոշակը դիմելու օրվանից՝ 02.02.2023թ. նշանակելու և չվճարված կենսաթոշակի գումարներն անցած ամբողջ ժամանակահատվածի համար վճարելու պահանջով և կատարել են այլ անհրաժեշտ դատավարական գործողություններ։
Կազմված հայցադիմումը քննության առնելով՝ Վարչական դատարանը թիվ ՎԴ/1155/05/25 վարչական գործով վճռել է՝ պարտավորեցնել պատասխանողին Հ.Դ.-ին նշանակել տարիքային աշխատանքային կենսաթոշակ 02.02.2023 թվականից և վճարել կենսաթոշակի գումարներն անցած ամբողջ ժամանակահատվածի համար, ինչպես նաև վերացնել 28.11.2024թ. թիվ ԱԳ/ԱԳ-1/36240-2024 գրությունը։
Գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով.

Դեկտեմբերի 12-14-ը Աղվերանում կայացավ Փախստականների իրավունքի 14-րդ դպրոցը, որն այս տարի համախմբեց Երևանի պետական համալս...
22/12/2025

Դեկտեմբերի 12-14-ը Աղվերանում կայացավ Փախստականների իրավունքի 14-րդ դպրոցը, որն այս տարի համախմբեց Երևանի պետական համալսարանի, Գավառի պետական, Գյումրու «Պրոգրես» և Հյուսիսային համալսարանների իրավաբանական կլինիկաների ուսանողներին և դասախոսներին։ Եռօրյա դպրոցը միտված էր խթանելու ապագա իրավաբանների մասնագիտական կարողությունների զարգացումը և նրանց իրազեկվածության բարձրացումը փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության ոլորտում։ Դպրոցի շրջանակում ուսանողները ունկնդրեցին բազմաբովանդակ դասախոսություններ, մասնակցեցին քննարկումների, որոնց ընթացքում ելույթ ունեցան ոլորտի փորձառու մասնագետները, մասնավորապես՝ ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրեն, եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ Քնարիկ Վարդանյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները, ինչպես նաև «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի մասնագետները։

Մնացյալը՝ ստորև

Դեկտեմբեր 14, 2025 Աղվերանում կայացավ Փախստականների իրավունքի 14-րդ դպրոցը, որն այս տարի համախմբեց Գավառի պետական, Գյումրու «Պրոգրես», Հյուսիսային և Երևանի պետական համ...

Հարգելի քաղաքացիներ, ԵՊՀ իրավաբանական կլինիկան ուսումնական քննաշրջանով   պայմանավորված դադարեցնում է նոր գործերով քաղաքա...
15/12/2025

Հարգելի քաղաքացիներ,
ԵՊՀ իրավաբանական կլինիկան ուսումնական քննաշրջանով պայմանավորված դադարեցնում է նոր գործերով քաղաքացիների ընդունելությունը մինչ 2026թ. փետրվար:
Արդեն առկա գործերով հաճախորդների հետ քննարկումներն ու հանդիպումները շարունակվելու են ս.թ. հունվարի 12-ից, ինչի համար խնդրում ենք նախապես զանգահարել (060) 710 241 հեռախոսահամարով։
Նոր գործերով իրավաբանական ծառայությունների տրամադրումը վերսկսելու մասին նախապես կհայտարարենք մեր էջում։

ԵՎ ԿՐԿԻՆ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ 🏆ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկա է դիմել քաղաքացի Ք. Խ.-ը՝ իրավական ա...
21/11/2025

ԵՎ ԿՐԿԻՆ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ 🏆

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկա է դիմել քաղաքացի Ք. Խ.-ը՝ իրավական աջակցություն ստանալու նպատակով, որպեսզի իր խնամքի տակ գտնվող անչափահաս երեխաների համար ալիմենտ բռնագանձելու պահանջով ներկայացվի հայցադիմում դատարան։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի իրավախորհրդատուներ Էրիկ Մանուկյանը և Ամալյա Եգորյանը քաղաքացիաիրավական/վարչական մասնագիտացման խմբի համակարգող-դասախոս ի.գ.թ., դոցենտ Տիգրան Մարկոսյանի վերահսկողությամբ իրականացրել են գործի ողջ ընթացքի իրավական ապահովումը, այդ թվում՝ կազմել և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան են ներկայացրել հայցադիմում Հ․ Ա․-ից յուրաքանչյուր երեխայի համար ապրուստի միջոց բռնագանձելու պահանջով և կատարել են այլ անհրաժեշտ դատավարական գործողություններ։
Կազմված հայցադիմումը քննության առնելով՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը թիվ ԵԴ2/4889/02/25 քաղաքացիական գործով վճռել է՝
Հ․ Ա.-ից հօգուտ Ք․Խ․-ի՝ որպես երեխաների՝ 21.11.2009 թվականին ծնված Գ․ Ա․-ի, 22.10.2012 թվականին ծնված Ն․Ա․-ի, 19.05.2018 թվականին ծնված Ս․ Ա․-ի ապրուստի միջոց (ապրուստավճար) բռնագանձել ալիմենտ ամսական Հ․Ա-ի վաստակի և/կամ այլ եկամտի կեսը, իսկ վաստակ և/կամ այլ եկամուտ չունենալու դեպքում՝ ամսական 80.000 (ութսուն հազար) ՀՀ դրամի չափով՝ (Գ․Ա-ի և Ս․ Ա․-Ի համար 25.000-ական ՀՀ դրամի, իսկ Ն․ Ա․-Ի մասով՝ 30.000 ՀՀ դրամի չափով)՝ սկսած 08.05.2025 թվականից մինչև ՀՀ ընտանեկան օրենսգրքի 108-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկի ի հայտ գալը։
Գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով.

Այս անգամ ԵՊՀ իրավաբանական կլինիկայի  ծրագրի շրջանակում այցելեցինք 2025թ.-ին երիտասարդական քաղաք ճանաչված Ապարան:
14/11/2025

Այս անգամ ԵՊՀ իրավաբանական կլինիկայի ծրագրի շրջանակում այցելեցինք 2025թ.-ին երիտասարդական քաղաք ճանաչված Ապարան:

Նոյեմբեր 14, 2025 ԵՊՀ իրավաբանական կլինիկայի դասախոսներն ու ուսանողները ս․թ․ նոյեմբերի 7-ին «Իրավունք բոլորի համար» ծրագրի շրջանակում իրավական կրթության տարածման ....

ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅՈՒՄ ԿՐԿԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՈՒՆԵՆՔ 🏆ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկա է դիմել  քաղաքացի...
10/11/2025

ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅՈՒՄ ԿՐԿԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՈՒՆԵՆՔ 🏆

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկա է դիմել քաղաքացի Ն. Վ.-ը՝ իրավական աջակցություն ստանալու նպատակով՝ արբիտրաժային վճիռը չեղյալ ճանաչելու հարցով։ Վերոնշյալ արբիտրաժային վճռով որոշվել է Ա. Ռ.-ից (Ն. Վ.-ն հանդիսանում է Ա.Ռ.-ի ներկայացուցիչ) բռնագանձել համատիրության նկատմամբ գոյացած պարտքի գումարը, սակայն կողմերի միջև արբիտրաժային համաձայնություն կնքված չի եղել և Ա. Ռ.-ն ծանուցված չի եղել գործի ընթացքի մասին։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի իրավախորհրդատուներ Սվետլանա Սիմոնյանը և Լիլիթ Փայտյանը քաղաքացիաիրավական/վարչական մասնագիտացման խմբի համակարգող-դասախոս ի.գ.թ., դոցենտ Տիգրան Մարկոսյանի վերահսկողությամբ իրականացրել են գործի ողջ ընթացքի իրավական ապահովումը, այդ թվում՝ կազմել և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան են ներկայացրել արբիտրաժային վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում, վերաքննիչ բողոք և կատարել են այլ անհրաժեշտ գործողություններ։
Կազմված հայցադիմումի հիման վրա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը թիվ ԵԴ2/2282/02/25 քաղաքացիական գործով
դիմումը վերադարձրել է, որի վերաբերյալ բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան։
Վերաքննիչ դատարանը բավարարել է վերաքննիչ բողոքը՝ վերացնելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի՝ 13.03.2025 թվականի «Դիմումը վերադարձնելու մասին» որոշումը և գործն ուղարկել է նույն դատարան՝ դիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելու նպատակով։
Արդյունքում՝ առաջին ատյանի դատարանը քննելով գործը՝ արբիտրաժային գործով կայացված վճիռը չեղյալ ճանաչելու պահանջը բավարարել է մասնակի՝ Ա.Ռ.-ին վերաբերվող մասով արբիտրաժային վճիռը ճանաչելով չեղյալ:

Գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով.

ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ ԳՐԱՆՑԵԼ Է ԵՎՍ ՄԵԿ ՀԱՂԹԱՆԱԿ 2024թ․ հոկտեմբերի 9-ին իրավական խնդրով ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետ...
04/11/2025

ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ ԳՐԱՆՑԵԼ Է ԵՎՍ ՄԵԿ ՀԱՂԹԱՆԱԿ

2024թ․ հոկտեմբերի 9-ին իրավական խնդրով ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկա է դիմել քաղաքացի Լ․ Ե․-ն՝ ցանկանալով Միասնական սոցիալական ծառայությանը պարտավորեցնել վերահաշվարկել աշխատանքային ստաժը` դրանում ներառելով 10.04.1989-28.12.2002թթ. ժամանակահատվածը։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական խորհրդատուներ Սոսե Ստեփանյանը և Անի Եղիազարյանը քաղաքացիաիրավական/վարչաիրավական մասնագիտացմամբ խմբի համակարգող-դասախոս Տիգրան Մարկոսյանի վերահսկողությամբ իրականացրել են գործի ողջ ընթացքի իրավական ապահովումը, այդ թվում՝ կազմել և ՀՀ վարչական դատարան են ներկայացրել հայցադիմում։
Կազմված հայցադիմումի հիման վրա ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/15666/05/24 վարչական գործով 2025 թվականի հոկտեմբերի 10-ին կայացրած վճռով բավարարել է Լ․ Ե․-ի հայցը։

Ստորև կարող եք ծանոթանալ գործի մանրամասներին՝

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=38562071810011191

Սեպտեմբերի 16-ին ԵՊՀ - Yerevan State University-ում կայացավ արդեն ավանդույթ դարձած «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո»-ն, որի նպատակն...
25/09/2025

Սեպտեմբերի 16-ին ԵՊՀ - Yerevan State University-ում կայացավ արդեն ավանդույթ դարձած «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո»-ն, որի նպատակն էր ուսանողներին և դիմորդներին ներկայացնել տարբեր ֆակուլտետների գործունեությունը և կրթական հնարավորությունները։
Մենք էլ՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ-ի ու ԵՊՀ Իրավաբանական կլինիկա/YSU Legal Clinic-ի աշխատակիցների ու ուսանողների կազմով մասնակցեցինք:
Շատ հետաքրքիր ու ջերմ մթնոլորտ էր ❤ Ամենալավն այն է, որ շարունակելի է լինելու😊
Մինչ 2026 թվական 💡⚖️📖

#բանուգործ
#ԵՊՀ

Սեպտեմբեր 24, 2025 Սեպտեմբերի 16-ին Երևանի պետական համալսարանում կայացավ արդեն ավանդույթ դարձած «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո»-ն, որի նպատակն է ուսանողներին և դիմորդներին ներկ...

Address

Alek Manookian 1
Yerevan
0025

Opening Hours

Monday 10:00 - 16:00
Tuesday 10:00 - 16:00
Wednesday 10:00 - 16:00
Thursday 10:00 - 16:00
Friday 10:00 - 16:00

Telephone

+37460710241

Alerts

Be the first to know and let us send you an email when ԵՊՀ Իրավաբանական կլինիկա/YSU Legal Clinic posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to ԵՊՀ Իրավաբանական կլինիկա/YSU Legal Clinic:

Share