AM Consulting Services

AM Consulting Services AM Law Firm is the largest full-service law firm in Armenia which provides the highest quality legal support to its clients.

Headquarters
49 Arshakunyats Str., #22 Yerevan 0026, Armenia
Tel./Fax: +374 12 26 26 26

Gyumri Branch
Garegin Nzhdeh 1/5, Armenia, Gyumri 3103
Tel.: +374 312 3 03 26

Artsakh Branch
N. Stepanyan 9/16, NKR, Stepanakert
Tel.: +374 97 28 00 88

⚖️ «AM» իրավաբանական ընկերությունը փնտրում է քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտում մասնագիտացած փաստաբանի։Պահանջվող...
06/07/2026

⚖️ «AM» իրավաբանական ընկերությունը փնտրում է քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտում մասնագիտացած փաստաբանի։

Պահանջվող որակավորումներ՝

✔️ Բարձրագույն իրավաբանական կրթություն

✔️ Փաստաբանական գործունեության արտոնագիր

✔️Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ

📩Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։


01/07/2026

«AM» իրավաբանական ընկերությունը հուշագիր է ստորագրել Դուբայում գործող խոշոր ընկերության հետ

🤝 AM իրավաբանական ընկերություն-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Դուբայում գործող Huda Almazmi Advocates and Legal Consultants իրավաբանական ընկերության հետ, որը Արաբական Միացյալ Էմիրություններում մատուցում է իրավաբանական և խորհրդատվական համալիր ծառայություններ։

📈 Նոր համագործակցությունը նպատակ ունի ձևավորել մասնագիտական գործընկերության հարթակ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության, ԱՄԷ-ի և այլ միջազգային շուկաների միջև իրավաբանական, կորպորատիվ և բիզնես խորհրդատվության հնարավորությունների զարգացմանը։

⚖️ Համագործակցության շրջանակը ներառում է միջազգային իրավաբանական աջակցություն, կորպորատիվ և առևտրային խորհրդատվություն, կարգավորումների համապատասխանության հարցեր, ներդրումային միջավայրի և շուկա մուտք գործելու աջակցություն, ինչպես նաև հաճախորդների ուղղորդում այն դեպքերում, երբ անհրաժեշտ է իրավաբանական կամ բիզնես աջակցություն գործընկեր կողմի իրավասության և փորձառության շրջանակում։

🏢 Հուշագիրը հատկապես կարևոր է այն հաճախորդների համար, որոնք հետաքրքրված են միջազգային բիզնես ընդլայնմամբ, ընկերությունների գրանցմամբ և սպասարկմամբ Արաբական Միացյալ Էմիրություններում, ինչպես նաև այլ իրավազորություններում գործունեության կառուցվածքավորմամբ։

🇦🇲 Համագործակցության շրջանակում AM իրավաբանական ընկերություն-ը կտրամադրի իրավական աջակցություն Հայաստանի Հանրապետության օրենսդրության վերաբերյալ և, անհրաժեշտության դեպքում, կկոորդինացնի միջազգային իրավաբանական աջակցությունը իր գործընկերային ցանցի միջոցով։

🇦🇪 Իր հերթին, Huda Almazmi Advocates and Legal Consultants-ը կաջակցի հաճախորդներին ԱՄԷ իրավական դաշտում՝ ներառյալ դատական ներկայացուցչության, վեճերի լուծման, կորպորատիվ և առևտրային իրավունքի, կարգավորումների համապատասխանության և իրավաբանական խորհրդատվության ուղղություններով։

🚀 Այս համագործակցությունը ևս մեկ քայլ է AM իրավաբանական ընկերություն-ի միջազգային ներկայության ամրապնդման և այն հաճախորդներին առավել արդյունավետ աջակցություն տրամադրելու ուղղությամբ, որոնց գործունեությունը դուրս է գալիս մեկ իրավազորության սահմաններից։

⚖️ Դատարանը լուծեց գույքի հասանելիության վերաբերյալ վեճը՝ սահմանելով հարկադիր սերվիտուտ․ AM-ի հայցը բավարարվեց ամբողջութ...
26/06/2026

⚖️ Դատարանը լուծեց գույքի հասանելիության վերաբերյալ վեճը՝ սահմանելով հարկադիր սերվիտուտ․ AM-ի հայցը բավարարվեց ամբողջությամբ

🏡 AM իրավաբանական ընկերությանը դիմել էին երեք վստահորդներ, որոնք հայտնել էին, որ իրենց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք մուտք գործելու միակ ճանապարհն անցնում է այլ անձի սեփականություն հանդիսացող հողամասով, իսկ վերջինս հրաժարվում էր տրամադրել այդ ճանապարհից օգտվելու սահմանափակ իրավունք։

📑 Գործի փաստական հանգամանքների և առկա փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ խնդիրը պետք է լուծվի հարկադիր սերվիտուտի իրավահարաբերությունների շրջանակում։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ AM իրավաբանական ընկերության փաստաբան Հայկ Բարսեղյանի կողմից պատրաստվել և դատարան է ներկայացվել հայցադիմում՝ մշտական հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջով։

⚠️ Գործի առանձնահատկությունն ու բարդությունը պայմանավորված էին այն հանգամանքով, որ առկա էր իրական վտանգ, որ վիճելի տարածքում կարող էին իրականացվել շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մշտական հարկադիր սերվիտուտի սահմանումը գործնականում կարող էր անհնար դառնալ։

🛡️ Վստահորդների իրավունքների արդյունավետ պաշտպանության նպատակով փաստաբան Հայկ Բարսեղյանի կողմից ներկայացվել է նաև հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն, որը դատարանի կողմից բավարարվել է։ Արդյունքում կանխվել է այն վտանգը, որը կարող էր ամբողջությամբ խոչընդոտել գործի հաջող ընթացքն ու հանգեցնել վստահորդների իրավունքների խախտման։

📋 Հաշվի առնելով գործի իրավական և փաստական բարդությունը՝ փաստաբան Հայկ Բարսեղյանը դատարանին միջնորդել է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի կարգավորումները՝ նախապես կազմված փորձագետի եզրակացությունը որպես ապացույց գործին կցելու և փորձագետին դատական նիստ հրավիրելու նպատակով։

⏱️ Այս մոտեցման շնորհիվ դատարանը չի ունեցել լրացուցիչ դատական փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն, ինչը զգալիորեն կերկարաձգեր գործի քննության ժամկետները։

✅ Ներկայացված փորձագիտական եզրակացության, ինչպես նաև գործով ձեռք բերված մյուս ապացույցների համակցված գնահատման արդյունքում դատարանը բավարարել է ներկայացված հայցը և սահմանել մշտական հարկադիր սերվիտուտ՝ ապահովելով վստահորդների անարգել մուտքի և ելքի (երթևեկության) իրավունքը համապատասխան հողամասով։

🤝 AM իրավաբանական ընկերությունը շարունակում է հետևողականորեն պաշտպանել իր վստահորդների իրավունքներն ու օրինական շահերը՝ ապահովելով արդյունավետ իրավական լուծումներ անգամ առավել բարդ իրավահարաբերություններում։

#ԱնշարժԳույք #Սերվիտուտ #ԻրավաբանականԾառայություններ #ԴատականՀաղթանակ

🌍 Միջազգային բիզնես և իրավաբանական կապերի նոր համագործակցություն Բալկանյան տարածաշրջանը ներկայացնող Global Legal Busines...
16/05/2026

🌍 Միջազգային բիզնես և իրավաբանական կապերի նոր համագործակցություն Բալկանյան տարածաշրջանը ներկայացնող Global Legal Business LLC ընկերության հետ

AM իրավաբանական ընկերությունը շարունակում է ընդլայնել իր միջազգային գործընկերային ցանցը՝ համագործակցության հուշագիր ստորագրելով Կոսովոյում գործող Global Legal Business LLC (GLB) ընկերության հետ։ ✍️

Նոր գործընկերությունը միավորում է երկու ընկերությունների մասնագիտական փորձն ու միջազգային ռեսուրսները՝ նպատակ ունենալով հաճախորդներին տրամադրել առավել արդյունավետ իրավաբանական և բիզնես խորհրդատվություն ինչպես Հայաստանում, այնպես էլ Բալկանյան տարածաշրջանում։ ⚖️

Համագործակցության կարևոր ուղղություններից է նաև GLB-ի կողմից հիմնադրված «World Business Passport» միջազգային բիզնես հարթակը, որը ստեղծվել է միջազգային բիզնես կապերի զարգացման և գլոբալ համագործակցության հնարավորությունների ընդլայնման նպատակով։ 💼

Հարթակը բիզնեսներին և մասնագետներին հնարավորություն է տալիս ստանալ ոլորտային և շուկայական վերլուծական տվյալներ, բացահայտել նոր գործընկերային կապեր և զարգացնել միջազգային ներկայությունը տարբեր շուկաներում։ 📊

📌Այս համագործակցությունը AM իրավաբանական ընկերության համար ևս մեկ կարևոր քայլ է միջազգային մասնագիտական կապերի ընդլայնման և միջազգային շուկաներում գործունեություն ծավալող վստահորդներին առավել լայն հնարավորություններ առաջարկելու ճանապարհին։

Հուշագիրը նախատեսում է նաև համատեղ մասնագիտական միջոցառումների իրականացում, փորձի փոխանակում և միջազգային համագործակցության նոր ձևաչափերի զարգացում։ 🤝

Նոր միջազգային համագործակցություն՝ AM իրավաբանական ընկերություն × DADLAW (Կիպրոս) 🇨🇾AM իրավաբանական ընկերությունը շարուն...
08/05/2026

Նոր միջազգային համագործակցություն՝ AM իրավաբանական ընկերություն × DADLAW (Կիպրոս) 🇨🇾

AM իրավաբանական ընկերությունը շարունակում է իր միջազգային համագործակցության ընդլայնման ռազմավարությունը 🌍՝ նոր կարևոր քայլ կատարելով Եվրոպական իրավական շուկայում 🇪🇺։

Այս շրջանակում ստորագրվել է համագործակցության հուշագիր 📝Կիպրոսում գործող հեղինակավոր DADLAW իրավաբանական ընկերության հետ, որը հիմնադրվել է դեռևս 1966 թվականին և ունի երկարամյա փորձ գործարար և հարկային իրավունքի ոլորտներում ։

Կիպրոսը համարվում է ԵՄ չափանիշներին համապատասխանող գրավիչ բիզնես կենտրոն 🏢, որն առանձնանում է 12.5% կորպորատիվ հարկային դրույքաչափով, բարձրակարգ անգլալեզու իրավաբանական ծառայություններով և ընկերությունների արագ գրանցման գործընթացով 📑։

Այս համագործակցության արդյունքում AM իրավաբանական ընկերությունը հնարավորություն է ստանում իր վստահորդներին առաջարկել ընդլայնված և բարձրորակ իրավաբանական ծառայություններ նաև Կիպրոսում ՝ ներառյալ՝

ընկերությունների գրանցման կազմակերպում և իրավական ուղեկցում 📑
հարկային ռիսկերի վերլուծություն և գնահատում
բանկային և ֆինանսական ոլորտներում իրավաբանական խորհրդատվություն 🏦
մտավոր սեփականության իրավունքների պաշտպանություն
և այլ մասնագիտական ծառայություններ միջազգային մակարդակով

Այս համագործակցությունը կարևոր քայլ է AM իրավաբանական ընկերության միջազգային ներկայության ընդլայնման և հաճախորդներին ավելի լայն իրավական հնարավորություններ տրամադրելու ուղղությամբ

«Օնեքս»-ի գործարար համբավի պաշտպանության գործով դատարանը պարտավորեցրել է «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին հեռացնել...
23/04/2026

«Օնեքս»-ի գործարար համբավի պաշտպանության գործով դատարանը պարտավորեցրել է «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին հեռացնել հրապարակումները . AM-ը գրանցել է հերթական հաղթանակը ⚖️

«Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ն 30․12․2025թ.-ին իր https://armlur.am/ պաշտոնական կայքում տարածել է լրատվական բնույթի հոդված և դրա բովանդակությունը ներկայացնող տեսանյութ 🎥📰՝ «Ինչու՞ է «Օնեքս»-ը մոլորեցնում մարդկանց» վերնագրով (այսուհետ՝ Հոդված)։ Հոդվածում ներկայացված պնդումները, մասնավորապես՝ «Օնեքս» ընկերության գործունեության վերաբերյալ, չեն համապատասխանել իրականությանը և բացասաբար են անդրադարձել ընկերության գործարար համբավի վրա 📉՝ այն ներկայացնելով որպես օրենքի խախտող և սպառողներին մոլորեցնող սուբյեկտ։

Իրավունքների պաշտպանության նպատակով «Օնէքս» ընկերությունը դիմել է «AM» իրավաբանական ընկերություն , որի բաժնետեր Վանիկ Մարգարյանի գլխավորած թիմը նախաձեռնել է համապատասխան իրավական գործընթացներ 📄։ Գործով անմիջականորեն զբաղվել է իրավաբան, փաստաբան Հայկ Բարսեղյանը։ Կազմվել է հերքման տեքստ և ներկայացվել պահանջ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին՝ հերքելու իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը, սակայն պահանջը չի կատարվել

Հետագա փուլում կազմվել և դատարան է ներկայացվել հայցադիմում ՝ պահանջելով պարտավորեցնել պատասխանողին հրապարակայնորեն հերքել https://armlur.am/ կայքում 30․12․2025 թվականին հրապարակված հոդվածում տեղ գտած զրպարտություն համարվող փաստացի տվյալները։ Միաժամանակ «АМ»-ի փաստաբանի կողմից ներկայացվել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն 📑՝ պարտավորեցնելու պատասխանողին հեռացնել «ֆեյսբուք» և «ինստագրամ» սոցիալական հարթակներում 📱 31.12.2025 թվականին հրապարակված համապատասխան հղումներով նյութերը։

✅ Դատարանը հայցադիմումը ընդունել է վարույթ ⚖️ և բավարարել ներկայացված միջնորդությունը՝ պարտավորեցնելով պատասխանողին հեռացնել նշված հրապարակումները սոցիալական հարթակներից։ Այս որոշումը կարևոր նշանակություն ունի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հետ կապված վեճերի համատեքստում 🛡️՝ ապահովելով, որ միջանկյալ դատական ակտի միջոցով հնարավոր լինի սահմանափակել իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության հետագա տարածումը մինչև վերջնական դատական ակտի կայացումը ։

«AM» իրավաբանական ընկերությունը շարունակելու է հետևողականորեն պաշտպանել իր վստահորդների իրավունքներն ու օրինական շահերը ՝ կիրառելով արդյունավետ իրավական գործիքակազմ և ապահովելով բարձր մասնագիտական ներկայացուցչություն դատարաններում ։

Դատարանը պարտավորեցրել է «Ժողովուրդ» օրաթերթին՝ հերքել Արսեն Թորոսյանի վերաբերյալ տարածված տեղեկությունները․ AM-ի հերթակ...
15/04/2026

Դատարանը պարտավորեցրել է «Ժողովուրդ» օրաթերթին՝ հերքել Արսեն Թորոսյանի վերաբերյալ տարածված տեղեկությունները․ AM-ի հերթական հաղթանակը դատարանում ⚖️

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյան-ի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի կողմից տարածված տեղեկատվությունը դատարանի կողմից ճանաչվել է զրպարտություն՝ պարտավորեցնելով լրատվամիջոցին հրապարակել հերքում։ 📰❗

2026 թվականի ապրիլի 14-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մասնակի բավարարել է Արսեն Թորոսյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ» թերթի խմբագրության՝ զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և զրպարտության համար փոխհատուցում վճարելու պահանջների վերաբերյալ։ 💼

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը 2025 թվականի սեպտեմբերի 10-ին հրապարակել էր ««Թորոսյան-Սմբատյան զույգը» Covid-19-ի գումարները մսխելուց հետո շարունակում է իր «ընթացքը»» վերտառությամբ հոդված, որտեղ, մասնավորապես, նշվել էր, թե իբր «Թորոսյան և Սմբատյան զույգ»-ի ժամանակ մսխվել են Covid-19-ի միջոցները, և անկազմակերպվածության պատճառով խլվել են կյանքեր։ 🦠📉

📌 Դատարանը վճռով արձանագրել է, որ վերոնշյալ տեղեկությունները արատավորել են Արսեն Թորոսյանի պատիվն ու արժանապատվությունը, իսկ լրատվամիջոցի կողմից չեն ներկայացվել վերաբերելի և թույլատրելի ապացույցներ՝ այդ տեղեկությունների իրականությանը համապատասխանելու հանգամանքը հիմնավորելու համար։ ⚖️

✔️ Արդյունքում դատարանը պարտավորեցրել է «Ժողովուրդ» օրաթերթին հրապարակել հերքում։ 📰

Արսեն Թորոսյանի խախտված իրավունքների դատական պաշտպանությունը ստանձնել է AM իրավաբանական ընկերությունը՝ ի դեմս ավագ իրավախորհրդատու, փաստաբան Արման Ներսիսյանի։ ⚖️👨‍⚖️🏛️

14 տարվա աշխատանքային ստաժը AM-ի ջանքերով հաստատվեց դատարանի կողմից Շուրջ 14 տարվա աշխատանքային ստաժը, որը նախկինում չէր...
07/04/2026

14 տարվա աշխատանքային ստաժը AM-ի ջանքերով հաստատվեց դատարանի կողմից

Շուրջ 14 տարվա աշխատանքային ստաժը, որը նախկինում չէր հաշվարկվել դատական կարգով հաստատվել է՝ ապահովելով կենսաթոշակի վերահաշվարկի հնարավորություն 📊💼

Դատարանը, ուսումնասիրելով ներկայացված ապացույցներն ու գործի հանգամանքները, իրականացրել է օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, որի արդյունքում հաստատվել է անձի աշխատանքային գործունեությունը տարբեր կազմակերպություններում 🏢📁

Գործի շրջանակում կատարվել է համապարփակ իրավական աշխատանք՝ ուղղված աշխատանքային ստաժի փաստագրմանը 📑✍️։ Հավաքագրվել են բազմաբնույթ ապացույցներ՝ ներառյալ հարցումներ նախկին գործատու կազմակերպություններին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին 🏛️, ինչպես նաև ներկայացվել են լուսանկարներ, տեսագրություններ և վկաների ցուցմունքներ։

Գործը վարել է «AM» իրավաբանական ընկերության փաստաբան, գլխավոր իրավախորհրդատու Մարինե Հովհաննիսյանը , ում հետևողական և մասնագիտական աշխատանքի շնորհիվ հնարավոր է դարձել վերականգնել հաճախորդի խախտված իրավունքները ⚖️

☑️Արդյունքում՝ ապահովվել է նաև կենսաթոշակի վերահաշվարկի հնարավորություն 📊՝ հիմք ընդունելով դատարանի կողմից հաստատված աշխատանքային ստաժը📄

04/04/2026

Հանրայինի եթերում լուրերի թողարկմանը Դավթաշենի նորակառույցների ավելի քան 300 բնակչի շահերը ներկայացնող AM-ի փաստաբան Վանիկ Մարգարյանը մեկնաբանում է հողամասի խնդիրը

03/04/2026

Գնորդների ռիսկերը կառուցապատողից գնվող բնակարանների հողամասերի օրինականության հետ կապված ⚖️🏢

📌Այսօր մեր ընկերության բաժնետեր Վանիկ Մարգարյանը Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է կառուցապատողից գնվող բնակարանների հողամասերի օրինականության հետ կապված գնորդների ռիսկերի և օրենսդրական փոփոխությունների 📑 մասին։

Ամբողջական տեսանյութը՝ շուտով 🎥

Address

49 Arshakunyats Str. , 22
Yerevan
0026

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Telephone

+37412262626

Alerts

Be the first to know and let us send you an email when AM Consulting Services posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to AM Consulting Services:

Shortcuts

Share