06/09/2021
ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է ԴՐԱՄԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՐԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է ԱՆՎՃԱՐ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Տեղեկացնում ենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պահեստազորում գրանցված և զորավարժությունների ու վարժական հավաքների կանչված անձինք նշված միջոցառումների ողջ ժամանակահատվածում վարձատրվում են պայմանագրային զինծառայողների համար սահմանված վարձատրության պայմաններին համապատասխան։
Միևնույն ժամանակ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի համաձայն՝ զորավարժությունների և վարժական հավաքների ընդգրկված անձինք և նրանց ընտանիքի անդամները (ամուսինը կամ կինը, երեխաները և ծնողները) օգտվում են պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար բուժօգնություն ստանալու իրավունքից։