16/12/2019
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԱԾՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԻՆՉԵՎ 2️⃣0️⃣1️⃣9️⃣Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3️⃣1️⃣-ը ԱԶԱՏՎԵԼ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԻՑ.
Հարգելի հետևորդներ, հաշվի առնելով, որ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած ՀՀ արական սեռի ներկայացուցիչները դեռ կարող են մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ազատվել քրեական պատասխանատվությունից, ցանկանում եմ ևս մեկ անգամ պարզաբանել գործընթացը:
ՀՀ օրենքի նպատակն է պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներից պարտադիր վճար մուծելու դիմաց ազատել նրանց քրեական հետապնդումից, տրամադրել զինվորական գրքույկ և հաշվառել պահեստազորում: Օրենքը տարածվում է այդ ընթացքում պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները՝ 35) տարին լրացած կամ մինչև 27 (35) տարին լրանալը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած այն քաղաքացիների վրա, որոնց նկատմամբ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով օրենքով սահմանված կարգով հարուցված է քրեական հետապնդում:
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին դիմում է ներկայացնում այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է: Դիմում կարող է ներկայացնել նաև պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու լիազորված անձը:
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումը քննարկվում է, և քաղաքացուն պատասխանը տրվում է մեկ ամսվա ընթացքում: Լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում պահանջող դիմումները քննարկվում են, և քաղաքացուն պատասխանը տրվում է երկու ամսից ոչ ուշ:
Սահմանված վճարը մուծելու պայմաններում կայացվում է քրեական հետապնդման դադարեցման մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը,
ինչպես նաև քաղաքացին ստանում է զինվորական գրքույկ և հաշվառվում է պահեստազորում:
Հարգելի հետևորդներ, եթե Դուք կամ Ձեր հարազատը ունեք նման խնդիր, առաջարկում եմ իրավական աջակցություն ստանալու նպատակով, մինչև սույն տարվա վերջ, դիմել մեզ:
Հասցե` ք.Երևան, Եկմալյան 6, 5-րդ հարկ,
Հեռ. 00 374 94 90 40 90 (Viber, WhatsApp)