LEV GROUP. Լև Գրուպ փաստաբանական գրասենյակ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • LEV GROUP. Լև Գրուպ փաստաբանական գրասենյակ

LEV GROUP. Լև Գրուպ փաստաբանական գրասենյակ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from LEV GROUP. Լև Գրուպ փաստաբանական գրասենյակ, Lawyer & Law Firm, Հանրապետության Հրապարակ, Մհեր Մկրտչյան 8/1, Yerevan.

ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
https://www.instagram.com/levgroup.official/
https://t.me/levgroup_official

29/09/2026
28/09/2026

📢 Սիրելի հետևորդներ
Ովքեր ճանաչում են այս երեխային կամ գիտեն նրա անունը, ինչպես նաև նրա մերձավորների կամ հարազատների վերաբերյալ տեղեկություններ, խնդրում ենք գրել անձնական նամակով։

Երբեմն մի փոքր ուշադրությունն ու ճիշտ պահին մեկնած ձեռքը կարող է փոխել մարդու կյանքի ընթացքը։

Լեվ Գրուպը պատրաստ է ընտանիքին տրամադրել անհրաժեշտ փաստաբանական աջակցություն, ինչպես նաև աջակցել երեխայի կրթության հարցում՝ հոգալով նրա ուսման հետ կապված ծախսերը դպրոցում և հետագայում՝ բուհում։

Երբ հնարավոր է փոխել երեխայի ապագան, անտարբեր չմնալը պարզապես մարդկային վերաբերմունք է։

28/09/2026
ԱԻՄ` 39 ՏԱՐԻ. ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ ԷՇնորհավորում եմ Ազգային ինքնորոշում միավորման 39-ամյակը և առանձնահատուկ գնահա...
28/09/2026

ԱԻՄ` 39 ՏԱՐԻ. ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ Է

Շնորհավորում եմ Ազգային ինքնորոշում միավորման 39-ամյակը և առանձնահատուկ գնահատանքով արձանագրում Պարույր Հայրիկյանի պատմական վաստակը։
Կարելի է չհամաձայնել Հայրիկյանի քաղաքական այս կամ այն դիրքորոշման հետ, բայց հնարավոր չէ չարձանագրել մի իրողություն. երբ անկախությունը դեռ քաղաքական վտանգավոր գաղափար էր, նա այն դարձրեց իրավունք, պահանջ և պայքարի նպատակ։
Որպես իրավաբան՝ առանձնահատուկ եմ գնահատում նաև Պարույր Հայրիկյանի մշակած Սահմանադրության նախագիծը։ Իմ գնահատմամբ՝ այն բացառիկ է իր փիլիսոփայությամբ՝ պետությունը ոչ թե իշխանավորին, այլ քաղաքացուն ծառայեցնելու, իշխանությունը հակակշիռներով սահմանափակելու և քաղաքացուն պետության իրական տերը դարձնելու գաղափարով։
Սահմանադրությունը պարզապես իշխանության մարմինների լիազորությունների բաժանման փաստաթուղթ չէ։ Այն քաղաքացու ազատության պայմանագիրն է պետության հետ, որտեղ իշխանությունը իրավունքների աղբյուր չէ, այլ դրանց պաշտպանությամբ պարտավորված սուբյեկտ։
Պարույր Հայրիկյանի մեծագույն վաստակներից մեկն էլ հենց սա է՝ անկախ Հայաստանը նա պատկերացրել է ոչ միայն ազատ, այլև իրավունքով կառավարվող պետություն։

Անկախությունը նվաճվում է պայքարով,
իսկ պահպանվում՝ Սահմանադրությամբ և Իրավունքի գերակայությամբ։

Փաստաբան Լևոն Բաղդասարյան

Հավերժ խոնարհում զոհվածների հիշատակին։🙏
27/09/2026

Հավերժ խոնարհում զոհվածների հիշատակին։🙏

27/09/2026

Վեց տարի առաջ՝ այս օրը, սկսվեց 44-օրյա պատերազմը։ Հարտնի իրավապաշտպան Լեվոն Բաղդասարյանը իր որդու եւ մարտական ընկերների հետ եղել է թեժ մարտերին, ապա նաեւ թիկունքից բ...

ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐԸ ՊԱՐԶԱՊԵՍ ՋՈՒՐ ՉԷ․ ԱՅՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ ԷԳյուղացուն ոռոգման ջրից զրկելը միայն կենցաղային կամ տնտե...
27/09/2026

ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐԸ ՊԱՐԶԱՊԵՍ ՋՈՒՐ ՉԷ․ ԱՅՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ Է

Գյուղացուն ոռոգման ջրից զրկելը միայն կենցաղային կամ տնտեսական խնդիր չէ։ Դա հարված է միաժամանակ հողին, գյուղատնտեսությանը, պարենային անվտանգությանը, գյուղի գոյությանը և, ի վերջո, պետության անվտանգությանը։
Պատահական չէ, որ Մխիթար Գոշի իրավական մտածողության մեջ ջուրը պարզապես բնական բարիք չէր․ գյուղացու ապրուստի աղբյուրից նրան զրկելը դիտվում էր որպես ծանր հանցագործության տեսակ։ Դարեր առաջ մեր իրավական միտքը հասկացել էր մի պարզ ճշմարտություն. ով փակում է գյուղացու ջուրը, վտանգում է ոչ միայն նրա բերքը, այլև՝ երկրի վաղվա օրը։
Հայաստանի Հիմնական օրենքի առաջին հոդվածի ուժով՝ Հայաստանը հռչակված է սոցիալական և իրավական պետություն։ Իսկ պետական մակարդակով ոռոգման ջրի հուսալի և կայուն մատակարարումը դեռ տարիներ առաջ պաշտոնապես դիտարկվել է որպես երկրի կենսաապահովման և ազգային անվտանգության առաջնահերթ խնդիրներից մեկը։
Ուրեմն, ջրի բաշխումը չի կարող վերածվել կամայականության, ընտրողականության կամ պաշտոնյայի բարեհաճության հարցի։ Ոռոգման ջրամատակարարման հարաբերությունները կարգավորվում են օրենքով և կառավարության որոշումներով, իսկ ջրօգտագործողն ու ջրամատակարարը իրավահարաբերության սուբյեկտներ են՝ օրենքով սահմանված իրավունքներով ու պարտականություններով։ Արձանագրենք, որ
Նաիրի նշանակում է ջրերի երկիր։ Ջրերի երկրում գյուղացին չպետք է կանգնի փակ ջրանցքի առաջ՝ սեփական հողն էլ՝ անջրդի։
Հայկական հին առասպելում վիշապն էր նստում ջրի ակունքին։ Իրավական պետությունում ջրի ակունքին պետք է կանգնի ոչ թե «վիշապը», այլ օրենքը։ Եվ օրենքը չի կարող մեկի համար ջուր բացել, մյուսի համար՝ փակել՝ առանց իրավաչափ, հիմնավորված ու վերահսկելի պատճառի։
Պետական իրավասու մարմիններին հիշեցնում եմ՝ պաշտոնատար անձի յուրաքանչյուր ապօրինի գործողություն կամ անգործություն ունի իրավական հետևանք։ Իսկ եթե ջրի ապօրինի կամ ընտրողական սահմանափակման վերաբերյալ առկա են հանցագործության հատկանիշներ, իրավապահ մարմինների պարտականությունն է ոչ թե սպասել, մինչև հողը չորանա ու գյուղացին կորցնի բերքը, այլ օրենքով սահմանված կարգով անհապաղ ստուգել փաստերը և տալ քրեաիրավական գնահատական։
Հարկավոր է իմանալ.
Երբ գյուղացուն զրկում են ջրից, վաղը պետությունն է զրկվում բերքից։
Երբ գյուղացին թողնում է հողը, պետությունն է կորցնում գյուղը։
Իսկ պետությունը, որը չի պաշտպանում իր հողն ու այդ հողը մշակող մարդուն, վտանգում է սեփական անվտանգությունը։

Փաստաբան՝ Լևոն Բաղդասարյան

26/09/2026

Օրերս Կառավարության կողմից Հրապարակվել է մի «զեկույց», որը հավակնում է ոչ միայն գնահատել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքն ու կառավարումը, այլև փաս...

Կարևորում ենք մեր վստահորդների գնահատականը ✨
25/09/2026

Կարևորում ենք մեր վստահորդների գնահատականը ✨

⚖️ Երբեմն արդարության ճանապարհը հեշտ չէ։

Բայց մենք երբեք չենք հրաժարվել մեր գործից, մեր սկզբունքներից և այն մարդկանցից, որոնց համար աշխատում ենք։

Մեզ փորձել են կանգնեցնել, կասկածի տակ դնել մեր աշխատանքը և ստվերել մեր անունը։
Բայց մենք ընտրեցինք ոչ թե լռել, այլ՝

🔹 փաստերով,
🔹 աշխատանքով,
🔹 օրենքի ուժով

պաշտպանել մեր ճշմարտությունը։

Այս ճանապարհին մեր կողքին էր LEV GROUP. Լև Գրուպ փաստաբանական գրասենյակը՝ պարոն Բաղդասարյանի և նրա թիմի գլխավորությամբ։ ⚖️
https://www.facebook.com/levgrouplawcompany/

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում նրանց՝
բարձր պրոֆեսիոնալիզմի, սկզբունքայնության, վստահելիության և նվիրված աշխատանքի համար։ 🙏

Մենք հաղթահարեցինք բոլոր դատավարական գործընթացները և ևս մեկ անգամ համոզվեցինք՝

✨ երբ հավատում ես քո գործին,
✨ աշխատում ես ազնվորեն,
✨ և կանգնած ես քո սկզբունքների կողքին,

ճշմարտությունը հնարավոր է պաշտպանել։

🤝 Շնորհակալություն «LEV GROUP»՝ մեր կողքին լինելու համար։

Մենք շարունակում ենք մեր ճանապարհը՝
ավելի ուժեղ, ավելի վստահ և նույն նվիրումով։ 💙

Միասին կարող ենք ավելին։ 🌱
https://www.facebook.com/levgrouplawcompany/

Address

Հանրապետության Հրապարակ, Մհեր Մկրտչյան 8/1
Yerevan

Opening Hours

Monday 10:30 - 17:00
Tuesday 10:30 - 17:00
Wednesday 10:30 - 17:00
Thursday 10:30 - 17:00
Friday 10:30 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when LEV GROUP. Լև Գրուպ փաստաբանական գրասենյակ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share