Legal Minds Law Firm

Legal Minds Law Firm Իրավաբանական ծառայություններ

24/03/2026

Ինչ որ միջամտություն անելուց առաջ նայու՞մ եք փաստաթղթերին, լիցենզիային, կրթությանը
Թե՞ ամաչում եք 🌸

#իրավաբան #փաստաբան

08/03/2026

Մարտի 8

2022թվականի հուլիսի 1` անցում դեպի անկանխիկ գործարքներ /մաս2/ 📌📌📌2022թվականի հուլիսի 1-ից՝✅Ֆիզիկական անձանց միջև 300,000...
27/06/2022

2022թվականի հուլիսի 1` անցում դեպի անկանխիկ գործարքներ /մաս2/ 📌📌📌

2022թվականի հուլիսի 1-ից՝
✅Ֆիզիկական անձանց միջև 300,000 դրամը գերազանցող փոխառությունների տրամադրումը և ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով։

✅Նոտարական գործողությունների իրականացման կամ նոտարի մատուցած ծառայությունների վճարների ընդունումն իրականացվում է անկանխիկ ձևով։ Նոտարական գործողություններ կատարելու համար պետական տուրքը նոտարը գանձում է անկանխիկ ձևով։

✅ՀՀ տարածքում ֆիզիկական անձանց միջև 500,000 դրամը գերազանցող վճարումը և վճարման ստացումը բոլոր այն գործարքների դիմաց, որոնց արդյունքում ծագող իրավունքները ենթակա են պարտադիր գրանցման, իրականացվում են անկանխիկ ձևով՝ անկախ վճարման կարգից։

✅Պետական կամ համայնքային բյուջեներից և այդ բյուջեներ կատարվող ցանկացած վճարում իրականացվում է անկանխիկ ձևով։

✅Օտարերկրյա կազմակերպությունների և ՀՀ անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների, կազմակերպությունների, ֆիզիկական անձանց միջև իրականացվող ցանկացած գործարքի դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով` անկախ վճարման կարգից, եթե վճարումը կամ վճարի ստացումը կատարվում է ՀՀ տարածքում:

2022թվականի հուլիսի 1` անցում դեպի անկանխիկ գործարքներ /մաս1/📌📌📌2022թվականի հուլիսի 1-ից՝✅Երևան քաղաքում գործունեություն...
27/06/2022

2022թվականի հուլիսի 1` անցում դեպի անկանխիկ գործարքներ /մաս1/📌📌📌

2022թվականի հուլիսի 1-ից՝
✅Երևան քաղաքում գործունեություն իրականացնող բժշկական կազմակերպություններում (հաստատություններում) մատուցված բոլոր բժշկական ծառայությունների դիմաց կատարվող վճարներն ընդունվում են անկանխիկ ձևով:

✅Բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերը և փոխառությունները տրամադրվում են բացառապես անկանխիկ ձևով:

✅Երևան քաղաքում գործունեություն իրականացնող ուսումնական հաստատություններում մատուցված բոլոր կրթական ծառայությունների դիմաց կատարվող վճարներն ընդունվում են անկանխիկ ձևով:

✅Փաստաբանական ծառայությունների, ինչպես նաև բոլոր խորհրդատվական՝ հաշվապահական, աուդիտորական, իրավաբանական, ֆինանսական, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն, ծառայությունների մատուցման վճարների ընդունումն իրականացվում է անկանխիկ ձևով։

✅Երևան քաղաքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից օրենքով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձերը վճարվում են անկանխիկ ձևով։
Հաշմանդամության կարգ ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա նրա աշխատավարձը կարող է վճարվել կանխիկ ձևով:

✅Երևան քաղաքում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից կրթաթոշակները, ներկայացուցչական ծախuերի դիմաց կատարվող վճարումները, գործուղման նպատակով կատարվող վճարումները, պետական գնումների հետ կապված վճարումները կատարվում են անկանխիկ ձևով։

✅Ապահովագրական հատուցումները կատարվում են անկանխիկ ձևով:

ՆԱԽԱՎՃԱՐ ԵՎ ԿԱՆԽԱՎՃԱՐ📌📌📌Նախավճարը դա այն գումարն է, որը պայմանագրով հասանելիք վճարների հաշվին մի կողմը տալիս է մյուս կող...
23/06/2022

ՆԱԽԱՎՃԱՐ ԵՎ ԿԱՆԽԱՎՃԱՐ📌📌📌

Նախավճարը դա այն գումարն է, որը պայմանագրով հասանելիք վճարների հաշվին մի կողմը տալիս է մյուս կողմին` որպես պայմանագրի կնքման ապացույց և կատարման ապահովում: Այսինքն, նախավճարը հանդիսանում է պարտավորությունների կատարման ապահովման միջոց: Ընդ որում, անկախ գումարի չափից, նախավճարի պայմանագիրը պետք է կնքվի գրավոր:

Կանխավճարը դա այն գումարն է, որը պայմանագրով հասանելիք վճարների հաշվին մի կողմը վճարում է մյուս կողմին`կատարողին շահագրգռելու, կատարողի ապագա ծախսերը հատուցելու և այլ նպատակներով: Սակայն պետք է հիշել, որ կանխավճարը, ի տարբերություն նախավճարի, պարտավորությունների ապահովման միջոց չի հանդիսանում:

Ի տարբերություն կանխավճարի, նախավճարի մասին համաձայնությունը` անկախ գումարի չափից, կնքվում է գրավոր:
Նախավճարը, ի տարբերություն կանխավճարի, հանդիսանում է պարտավորության կատարման ապահովման միջոց:

Նախավճարի և կանխավճարի տարբերություններն առավել ցայտուն ի հայտ են գալիս պարտավորության չկատարման դեպքում: Այսպես, եթե կանխավճարի դեպքում գործարքը տեղի չի ունենում, ապա վճարված գումարը պարզապես վերադարձվում է այն վճարած կողմին: Կողմը, որի մեղքով գործարքը չի կայացել, որևէ այլ պարտավորություն չի կրում՝ բացառությամբ պայմանագրով հատուկ նախատեսված դեպքերի:
Մինչդեռ, նախավճարի պարագայում, եթե պայմանագիրը չկատարելու համար պատասխանատու է նախավճար տված կողմը, ապա վճարված գումարը մնում է մյուս կողմին: Իսկ եթե պայմանագրի չկատարման համար պատասխանատու է նախավճար ստացած կողմը, ապա վերջինս պարտավոր է մյուս կողմին վճարել նախավճարի գումարի կրկնապատիկը:

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ📌📌📌Վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը հանձ...
22/06/2022

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ📌📌📌

Վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը հանձնել գույք:

Գույքը վարձակալության կարող է հանձնվել դրա սեփականատիրոջ կողմից։

Վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր:

Անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ այդ պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
Նոտարական վավերացման և պետական գրանցման բացակայության պարագայում պայմանագիրն առոչինչ է։

Վարձակալության պայմանագիրը կնքվում է պայմանագրով որոշված ժամկետով: Եթե ժամկետ պայմանագրում նշված չէ, ապա վարձակալության պայմանագիրը կնքված է համարվում անորոշ ժամկետով: Այդ դեպքում կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվելու վարձակալության պայմանագրից, այդ մասին մյուս կողմին 3 ամիս առաջ տեղեկացնելով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

Անորոշ ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը դադարեցնելու համար պայմանագրով կարող են սահմանվել տեղեկացման այլ ժամկետ:

Վարձակալը պարտավոր է ժամանակին մուծել գույքն օգտագործելու համար վճարը՝ վարձավճարը: Վարձավճար մուծելու կարգը, պայմանները և ժամկետները որոշվում են վարձակալության պայմանագրով:

Վարձավճարի չափը կարող է փոփոխվել կողմերի համաձայնությամբ՝ պայմանագրով նախատեսված ժամկետներում:

Վարձակալության պայմանագիրը դադարելու դեպքում վարձակալը պարտավոր է վարձատուին վերադարձնել գույքն իր կողմից ստացված վիճակում` բնականոն մաշվածության հաշվառմամբ կամ պայմանագրով նախատեսված վիճակում: Եթե վարձակալը չի վերադարձրել վարձակալած գույքը կամ այն վերադարձրել է ժամկետի խախտմամբ, վարձատուն իրավունք ունի վարձավճար պահանջել կետանցի ամբողջ ժամկետի համար։

#վարձակալություն #պեկ #փաստաբան

ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄ📌📌📌Օրենսդրության համաձայն ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերա...
09/06/2022

ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄ📌📌📌

Օրենսդրության համաձայն ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը համարվում է նրանց ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ: Այսինքն՝ նշված գույքը հավասար չափով պատկանում է ամուսիններից յուրաքանչյուրին: Տվյալ պարագայում որևէ նշանակություն չունի, թե ամուսիններից որ մեկի միջոցների հաշվին է ձեռք բերվել գույքը, կամ ամուսիններից որ մեկի անունով է գրանցված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը:

Նշված ընդհանուր կանոնից բացառություն է կազմում ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի ՆՎԵՐ ԿԱՄ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԳՈՒՅՔԸ, որը հանդիսանում է տվյալ ամուսնու ՄԻԱՆՁՆՅԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ: Ամուսնու միանձնյա սեփականությունն է հանդիսանում նաև ամուսնության ընթացքում ձեռք բերված ԱՆՀԱՏԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՒՅՔԸ (հագուստ, կոշիկ և այլն): Բացառություն են կազմում թանկարժեք իրերն ու պերճանքի առարկաները:

Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի ճանաչվում է միայն գրանցված ամուսնությունը: Այսինքն, ներկայացված կարգավորումները չեն տարածվում փաստացի ամուսնական հարաբերություններում գտնվող, թեկուզև երկար տարիներ շարունակ համատեղ կյանք վարող անձանց հարաբերությունների վրա:

Դրանք կարող են չկիրառվել նաև այն դեպքում, եթե ամուսինների միջև առկա է ամուսնական պայմանագիր: Այսինքն, պայմանագրի հիման վրա ամուսինները կարող են սեփական հայեցողությամբ որոշել ինչպես արդեն առկա, այնպես էլ հետագայում ձեռք բերվելիք գույքի կարգավիճակը և ճակատագիրը:

Ամուսնական պայմանագիրը կնքվում է գրավոր և ենթակա է նոտարական վավերացման: Այն կարող է կնքվել ինչպես մինչև ամուսնության պետական գրանցումը, այնպես էլ ամուսնության ցանկացած ժամանակահատվածում: Ամուսնության պետական գրանցումից առաջ կնքված ամուսնական պայմանագիրն ուժի մեջ է մտնում ամուսնության գրանցման պահից։

ԱԼԻՄԵՆՏ📌📌📌Ալիմենտի վճարումը կարող է տեղի ունենալ ծնողների փոխադարձ համաձայնությամբ կամ դատարանի կողմից սահմանված կարգով ...
09/06/2022

ԱԼԻՄԵՆՏ📌📌📌

Ալիմենտի վճարումը կարող է տեղի ունենալ ծնողների փոխադարձ համաձայնությամբ կամ դատարանի կողմից սահմանված կարգով և չափով:

ԱԼԻՄԵՆՏԻ ՎՃԱՐՈՒՄԸ ԾՆՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ

Իրենց անչափահաս երեխայի ապրուստը հոգալու վերաբերյալ ծնողները կարող են կնքել ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն, որը կնքվում է գրավոր ձևով և ենթակա է նոտարական վավերացման: Համաձայնությամբ կողմերը որոշում են՝

✅ալիմենտի ամենամսյա վճարի չափը, որը չի կարող պակաս լինել երեխայի համար դատական կարգով բռնագանձվող ալիմենտի չափից,
✅ալիմենտ վճարելու ձևը ու կարգը:

Համաձայնությունը ցանկացած ժամանակ կարող է փոփոխվել կամ լուծվել ամուսինների փոխադարձ համաձայնությամբ` նոտարական վավերացմամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ դատական կարգով:

ԱԼԻՄԵՆՏԻ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ

Երեխայի համար ալիմենտ վճարելու վերաբերյալ ծնողների միջև համաձայնության բացակայության դեպքում ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով՝ հետևյալ չափերով ամենամսյա վճարումներ կատարելու միջոցով`
✅մեկ երեխայի համար ծնողների եկամտի ¼-ը;
✅երկու երեխաների համար՝ 1/3-ը;
✅երեք և ավելի երեխաների համար՝ կեսը։

Նշված բաժինների չափերը կարող են դատարանով նվազեցվել կամ ավելացվել` հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը:
Այդուհանդերձ պետք է նկատի ունենալ, որ ցանկացած դեպքում նշանակված ալիմենտի չափը մեկ երեխայի համար չի կարող պակաս լինել 10.000 ՀՀ դրամից:

Դատարանն իրավունք ունի բռնագանձվող ալիմենտի ամենամսյա չափը սահմանել կայուն դրամական գումարով կամ միաժամանակ և' դրամական կայուն գումարով, և' բաժիններով: Սա այն դեպքում, երբ`
✅ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող ծնողի եկամտից բաժնային հարաբերակցությամբ ալիմենտի բռնագանձումն անհնար կամ դժվար է;
✅ստանում է ոչ կանոնավոր կամ փոփոխվող եկամուտ;
✅եկամուտ է ստանում բնամթերքի տեսքով կամ արտարժույթով;
✅կամ եկամուտ չի ստանում:

Ընդ որում անհրաժեշտ է նաև իմանալ, որ ալիմենտի վճարումից չարամտորեն խուսափելու հետևանքով ծնողը կարող է զրկվել ծնողական իրավունքներից: Ավելին՝ ծնողի նման վարքագիծը կարող է առաջացնել նաև քրեական պատասխանատվություն:

Ի՞ՆՉ ԱՆԵԼ ԵԹԵ ՀԱՐԵՎԱՆԸ ՋՐԵԼ է ՁԵԶ📌📌📌Նման իրավիճակում հայտնվելուց հետո լավագույն տարբերակն իհարկե հարևանի հետ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱ...
05/06/2022

Ի՞ՆՉ ԱՆԵԼ ԵԹԵ ՀԱՐԵՎԱՆԸ ՋՐԵԼ է ՁԵԶ📌📌📌

Նման իրավիճակում հայտնվելուց հետո լավագույն տարբերակն իհարկե հարևանի հետ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ գալն է: Խնդրի նման լուծումը շահավետ կլինի կողմերից երկուսի համար էլ` թե′ ժամանակի, թե′ ֆինանսական առումներով:

Սակայն, հնարավոր է նաև, որ Ձեր հարևանը հրաժարվի խնդրին որևէ լուծում տալ: Այս պարագայում Ձեր խախտված իրավունքները կարող եք վերականգնել ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ: Դատարան դիմելուց առաջ անհրաժեշտ է դիմել համապատասխան փորձագետներին՝ Ձեր բնակարանին ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՉԱՓԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ և ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ:

Ստանալով եզրակացությունը, նախքան դատարան դիմելը, ցանկալի է գրավոր կերպով դիմել հարևանին, վերջինիս տրամադրել եզրակացության պատճենը և հայտնել՝ խնդրին որոշակի ժամկետում լուծում չտալու դեպքում, դատարան դիմելու Ձեր մտադրության մասին:

Գրության մեջ անհրաժեշտ կլինի նշել նաև, որ դատարան դիմելու դեպքում, վերջինս՝ բնակարանին պատճառված վնասի հատուցումից բացի, ստիպված է լինելու նաև հատուցել Ձեր կողմից դատարան դիմելու համար վճարվելիք պետական տուրքի գումարը, ինչպես նաև փորձագետին և փաստաբանին վճարվելիք գումարները:

Եթե, այդուհանդերձ վնասների հատուցման հարցում համաձայնություն ձեռք չի բերվում, ապա խնդրին լուծում կարող է տրվել դատական կարգով՝ ԳՈՒՄԱՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ։

ՓՈԽՆԱԿ (ՍՈՒՐՈԳԱՏ) ՄԱՅՐ📌📌📌Փոխնակ կամ սուրոգատ մայրը դոնորական սաղմն իր արգանդում կրած կինն է, որից ծնված երեխան չի կրում ...
01/06/2022

ՓՈԽՆԱԿ (ՍՈՒՐՈԳԱՏ) ՄԱՅՐ📌📌📌

Փոխնակ կամ սուրոգատ մայրը դոնորական սաղմն իր արգանդում կրած կինն է, որից ծնված երեխան չի կրում նրա գենոտիպը։ Սա նշանակում է, որ երեխան ժառանգական որևէ կապ չի կարող ունենալ փոխնակ մոր հետ։

Փոխնակ մայր լինելու իրավունք ունեն նախկինում առնվազն մեկ անգամ ծննդաբերած 20-35 տարեկան այն կանայք, ովքեր սահմանված կարգով ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության, որի արդյունքում չեն հայտնաբերվել փոխնակ մայր լինելու հակացուցումներ:

Փոխնակ մայր լինելու իրավունք ունեն նաև վերարտադրողական տարիքի՝ նախկինում առնվազն մեկ անգամ ծննդաբերած 20 տարեկանից սկսած, այն կանայք ովքեր ցանկանում են կրել հարազատների կողմից տրամադրված սաղմով հղիությունը։ Այս դեպքում ևս կինը պետք է անցնի պարտադիր բժշկագենետիկական հետազոտություն՝ փոխնակ մայր լինելու հակացուցումները բացառելու նպատակով։

Փոխնակ մայրը միաժամանակ չի կարող լինել ձվաբջջի դոնոր:

Գրանցված ամուսնության մեջ գտնվող կինը կարող է փոխնակ մայր լինել ամուսնու համաձայնությամբ:

Կինը չի կարող հանդես գալ որպես փոխնակ մայր, եթե`
❌առկա է հաստատված բժշկական որևէ հակացուցում կամ
❌նախկինում առնվազն 2 անգամ հանդես է եկել որպես փոխնակ մայր:

Ծնողի և փոխնակ մոր միջև փոխհարաբերությունները կարգավորվում են գրավոր պայմանագրով, որը ենթակա է նոտարական վավերացման:

Փոխնակ մայրը պարտավոր է բժշկական հաշվառման կանգնել հղիության վաղ ժամկետներում՝ մինչև հղիության 12 շաբաթը, մշտապես գտնվել բժշկի հսկողության տակ։

Փոխնակ մայրն իրենից ծնված երեխայի նկատմամբ չունի որևէ իրավունք և չի կրում որևէ պարտականություն՝ երեխային հանձնելու պահից:

Փոխնակ մայրը հղիություն կրելու և ծննդաբերելու համար կարող է ստանալ դրամական հատուցում՝ նախապես կնքված պայմանագրով սահմանված կարգով:

Որպես փոխնակ մայր հանդես գալու ցանկություն ունեցող անձինք կարող են դիմել համապատասխան առողջապահական հաստատություններ:

Այդ հաստատություններում հաշվառվում են այն փոխնակ մայրերի տեղեկությունները, ովքեր ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության և չունեն փոխնակ մայր լինելու հակացուցումներ: Փոխնակ մայրության հետ կապված տեղեկությունները համարվում են բժշկական գաղտնիք և հրապարակման ենթակա չեն:

Address

Yerevan

Telephone

+37433990020

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Legal Minds Law Firm posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Legal Minds Law Firm:

Share