Tarjimanyan Advocate

Tarjimanyan Advocate Իրավաբանական ծառայություններ քաղաքացիական և վարչական

📍 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔ՝ ԱՌՑԱՆՑ, ՑԱՆԿԱՑԱԾ ՎԱՅՐԻՑ ԵՎ ԱՌԱՆՑ ՆՈՏԱՐԻ🔹 Օրենսդրական փոփոխությունների արդյունքում 2026 թվականի հ...
29/09/2026

📍 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔ՝ ԱՌՑԱՆՑ, ՑԱՆԿԱՑԱԾ ՎԱՅՐԻՑ ԵՎ ԱՌԱՆՑ ՆՈՏԱՐԻ

🔹 Օրենսդրական փոփոխությունների արդյունքում 2026 թվականի հուլիսից ՀՀ քաղաքացիների համար հասանելի է անշարժ գույքի վաճառքի պայմանագիրն ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով կնքելու հնարավորությունը՝ առանց նոտարական վավերացման և որևէ վայր այցելելու անհրաժեշտության։

🔹 Նոր համակարգը հնարավորություն է տալիս առցանց կնքել պայմանագիրը, իսկ դրանից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացնել ինքնաշխատ եղանակով։

📍 2026 թվականի սեպտեմբերի 10-ին այս հնարավորությունն առաջին անգամ գործնականում կիրառվել է․ կնքվել է անշարժ գույքի վաճառքի առաջին առցանց պայմանագիրը, և դրանից ծագող սեփականության իրավունքը գրանցվել է ինքնաշխատ եղանակով։

📌 Այսպիսով, ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ ՀՀ-ից դուրս գտնվելիս, կարող են անշարժ գույքի վաճառքի գործարքն իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ առանց լիազորագրի, նոտարական գրասենյակ կամ Կադաստրի կոմիտեի խորհրդատվական կենտրոն այցելելու անհրաժեշտության։

Պայմանագրի կնքումից մինչև սեփականության իրավունքի պետական գրանցում՝ առցանց
Tarjimanyan Advocate
———————————————-
📲099 888 261
📲060 800 002
#թվայնացում

24/09/2026

Երբ 4 դատավոր արդեն իրենց ասելիքն ասել են, բայց դու դեռ ասելիք ունես 😄⚖️
Tarjimanyan Advocate
——————————————————
📲099 888 261
📲060 800 002

Ժառանգության իրավական գործընթացներում ամենատարածված խնդիրներից մեկը օրենքով սահմանված 6-ամսյա ժամկետի բացթողումն է։ Շատե...
24/09/2026

Ժառանգության իրավական գործընթացներում ամենատարածված խնդիրներից մեկը օրենքով սահմանված 6-ամսյա ժամկետի բացթողումն է։ Շատերը կարծում են, որ եթե ժամկետը լրացել է, ապա գույքի նկատմամբ իրավունքները կորսված են, սակայն օրենքը տալիս է լուծումներ։
Մեր փաստաբանական գրասենյակի հերթական հաջողված դատական գործով հաջողվել է պաշտպանել վստահորդի իրավունքները: Դատարանը, քննելով մեր կողմից ներկայացված հայցադիմումն ու ապացույցները, լիովին բավարարեց հայցը և քաղաքացուն ճանաչեց ժառանգությունն ընդունած ժառանգ։
💡 Հիշեցում. Եթե բաց եք թողել նոտար դիմելու 6-ամսյա ժամկետը, բայց փաստացի տիրապետում, օգտագործում կամ պահպանում եք ժառանգական գույքը (վճարում եք կոմունալներ, գույքահարկ, բնակվում եք տանը կամ խնամում եք այն), ապա ձեր իրավունքները ենթակա են վերականգնման դատական կարգով:
Եթե ունեք ժառանգության հետ կապված խնդիրներ կամ բաց թողնված ժամկետներ, մի՛ հետաձգեք ձեր իրավունքների պաշտպանությունը:
📩 Գրեք մեզ անձնական նամակով կամ զանգահարեք խորհրդատվության համար:
Tarjimanyan Advocate
——————————————————————
📲099 888 261
📲060 800 002
#ժառանգություն #ժառանգները #փաստաբան #դատարան #օրենք

🇦🇲 Սեպտեմբերի 21-ը մեր պետականության, ինքնիշխանության և անկախության խորհրդանիշն է։Շնորհավոր Հայաստանի Հանրապետության Անկ...
21/09/2026

🇦🇲 Սեպտեմբերի 21-ը մեր պետականության, ինքնիշխանության և անկախության խորհրդանիշն է։
Շնորհավոր Հայաստանի Հանրապետության Անկախության օրը։

🇦🇲 Как гражданину РФ получить гражданство Республики Армения?Шаг 1️⃣ — Определить основание для получения гражданстваГра...
17/09/2026

🇦🇲 Как гражданину РФ получить гражданство Республики Армения?

Шаг 1️⃣ — Определить основание для получения гражданства

Гражданин РФ может обратиться за получением гражданства Армении, например, если:

▫️ является армянином по национальности;
▫️ имеет родителя или ребёнка — гражданина Армении;
▫️ состоит в браке с гражданином Армении и соответствует установленным законом требованиям;
▫️ постоянно проживает в Армении в течение последних 3 лет;
▫️ либо имеет другое предусмотренное законом основание.

Шаг 2️⃣ — Подготовить необходимые документы 📑

Перечень документов зависит от основания, по которому подаётся заявление.

Шаг 3️⃣ — Подать заявление онлайн 💻

С 1 января 2026 года заявления на получение гражданства РА подаются через электронную систему mcs-citizenship.am.

Шаг 4️⃣ — Предъявить оригиналы документов

После подачи электронной заявки необходимо пройти предусмотренную процедуру представления оригиналов документов.

Шаг 5️⃣ — Оплатить государственную пошлину 💳

Размер государственной пошлины за получение гражданства РА — 50 000 драмов.

Шаг 6️⃣ — Дождаться решения ⚖️

Заявление рассматривается в установленном законом порядке, после чего принимается решение о предоставлении либо об отказе в предоставлении гражданства.

📌 Важно: перечень документов и порядок оформления могут отличаться в зависимости от основания получения гражданства.

Нужна помощь в оформлении документов?
Обратитесь за юридической консультацией.
Tarjimanyan Advocate
——————————————————-
📲099 888 261
📲060 800 002

Մեր վստահորդը սնանկության գործով ներկայացրել էր 11 միլիոն դրամի պահանջ։Պաշտպանելով նրա իրավունքներն ու օրինական շահերը՝ ...
16/09/2026

Մեր վստահորդը սնանկության գործով ներկայացրել էր 11 միլիոն դրամի պահանջ։
Պաշտպանելով նրա իրավունքներն ու օրինական շահերը՝ հասանք դրական արդյունքի։
📩 Սնանկության գործերի վերաբերյալ իրավական աջակցության համար՝ դիմեք մեզ։
Tarjimanyan Advocate
————————————————-
📲099 888 261
📲060 800 002
#սնանկություն #պարտքերիցազատում #դատարան

14/09/2026

Մի արեք սենց😂
Tarjimanyan Advocate
————————————————-
📲099 888 261
📲060 800 002
#դատարան #դատավոր #լիազորագիր #փաստաբան

Հայցի ապահովումը դատարանի կողմից կիրառվող դատավարական ժամանակավոր միջոց է։ Օրենսդրության համաձայն՝ առաջին ատյանի դատարան...
07/09/2026

Հայցի ապահովումը դատարանի կողմից կիրառվող դատավարական ժամանակավոր միջոց է։ Օրենսդրության համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը։

Հայցի ապահովման հիմնական միջոցները
Օրենսդիրը հստակ սահմանել է այն հնարավոր միջոցների շրջանակը, որոնք դատարանը կարող է ձեռնարկել: Այդ միջոցներն են.
Գույքի և դրամական միջոցների արգելանք. Պատասխանողին պատկանող գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների (բանկային հաշիվների) վրա արգելանք դնելը՝ հայցագնի չափով։
Գործողությունների կատարման արգելք. Պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը (օրինակ՝ շինարարության դադարեցում, գույքի վերաձևակերպման արգելք)։
Երրորդ անձանց արգելք. Այլ անձանց արգելելը՝ վեճի առարկային վերաբերող գույք հանձնել պատասխանողին կամ նրա նկատմամբ այլ պարտավորություններ կատարել։
Գործունեության սահմանափակում. Իրավաբանական անձի կառավարման մարմինների կողմից որոշակի որոշումների ընդունումը կամ գործողությունների կատարումն արգելելը։

Կարևոր պայման. Կիրառվող հայցի ապահովման միջոցը պետք է լինի համաչափ ներկայացված պահանջին և չպետք է հանգեցնի իրավաբանական անձի գործունեության իրականացման փաստացի անհնարինությանը։

Միջնորդության ներկայացման և քննության կարգը
Ե՞րբ ներկայացնել. Հայցի ապահովման միջնորդությունը կարող է ներկայացվել ինչպես հայցադիմումի հետ միասին, այնպես էլ դատավարության ցանկացած փուլում՝ մինչև դատական ակտի կայացումը։
Քննության ժամկետները. Գործընթացի անհետաձգելիությունից ելնելով՝ դատարանը միջնորդությունը քննում է առանց դատական նիստ հրավիրելու՝ այն ստանալու հաջորդ օրվանից ոչ ուշ։
Անհապաղ կատարում. Հայցի ապահովման մասին դատարանի որոշումը կատարվում է անհապաղ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով։

Հակընդդեմ ապահովում
Պատասխանողի շահերի հավասարակշռությունը պահպանելու համար օրենքը նախատեսում է հակընդդեմ ապահովման ինստիտուտը։ Դատարանը, հայցի ապահովում կիրառելիս, պատասխանողի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կարող է հայցվորից պահանջել տրամադրել դրամական երաշխիք (հակընդդեմ ապահովում)՝ պատասխանողի հնարավոր վնասները հատուցելու համար, եթե հետագայում հայցը մերժվի։

Իրավական աջակցություն
Հայցի ապահովման միջնորդություն կազմելը պահանջում է բարձր մասնագիտական հիմնավորվածություն, քանի որ ենթադրյալ կամ չփաստարկված մտավախությունները դատարանի կողմից մերժվելու են։
Եթե Ձեզ անհրաժեշտ է գրագետ իրավական ռազմավարության մշակում և Ձեր գույքային շահերի երաշխավորում դատարանում, դիմե՛ք մեզ

———————————————-
📲099 888 261
📲060 800 002
#հայցիապահովում #արգելանք #փաստաբան #դատարան #օրենք

Դատարանի կողմից անձին անգործունակ ճանաչելու վճիռը հիմնականում տալիս է իրավական պաշտպանվածության և խնամքի կազմակերպման օգ...
01/09/2026

Դատարանի կողմից անձին անգործունակ ճանաչելու վճիռը հիմնականում տալիս է իրավական պաշտպանվածության և խնամքի կազմակերպման օգուտներ՝ նպատակ ունենալով պաշտպանել հոգեկան խանգարման հետևանքով իր գործողությունները չգիտակցող անձի շահերն ու գույքը։
Անգործունակության վճռի հիմնական գործնական օգուտներն ու հետևանքներն են.
1. Խնամակալի նշանակում. Դատարանի վճռի հիման վրա անձին նշանակվում է պաշտոնական խնամակալ (սովորաբար ընտանիքի անդամ), որն իրավունք է ստանում հանդես գալ նրա անունից։
2. Գույքի և ֆինանսների պաշտպանություն. Անգործունակ անձը չի կարող ինքնուրույն վաճառել կամ նվիրել իր տունը, մեքենան կամ այլ գույք։ Դա կանխում է խարդախների կողմից նրան թալանելու ռիսկը։
3. Գործարքների անվավերություն. Անգործունակ ճանաչված անձի կնքած ցանկացած պայմանագիր կամ գործարք իրավաբանական ուժ չունի և դատարանով հեշտությամբ անվավեր է ճանաչվում։
4. Ազատում պատասխանատվությունից. Անգործունակ անձն իր պատճառած վնասների համար սեփական գույքով պատասխանատվություն չի կրում. վնասի հատուցումը տարածվում է խնամակալի կամ հսկող հաստատության վրա։
5. Պետական հարցերի լուծում. Խնամակալը կարողանում է անգործունակ անձի փոխարեն ստանալ նրա թոշակը, նպաստները, դիմել բժշկական օգնության կամ լուծել դատական հարցերը։

_____________________________
📲099 888 261
📲060 800 002
#անգործունակ #անգործունակություն #դատարան #դատարանիվճիռ #փաստաբան

Ինքնակամ կառույց ունե՞ք․ կարևոր ժամկետ, որը պետք է հաշվի առնելԵթե ձեր հողամասում՝ լինի այն սեփական, պետական կամ համայնքա...
26/08/2026

Ինքնակամ կառույց ունե՞ք․ կարևոր ժամկետ, որը պետք է հաշվի առնել
Եթե ձեր հողամասում՝ լինի այն սեփական, պետական կամ համայնքային, կա ինքնակամ կառուցված տուն, կցակառույց, պատշգամբ, լողավազան կամ այլ շինություն, ապա այս պահին հատկապես կարևոր է ուշադրություն դարձնել դրա հաշվառման ժամկետին։
Եթե կառույցը կառուցվել է մինչև 2022 թվականի հունվարի 6-ը, ապա այն կարող է ընդգրկվել նախկին կարգավորման շրջանակում։ Այս դեպքում անհրաժեշտ է հասցնել կառույցը հաշվառել Կադաստրում մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։
Սա կարևոր է նաև ֆինանսական տեսանկյունից․ եթե կառույցը ժամանակին հաշվառվում է հին կարգով, ապա դրա նկատմամբ չեն կիրառվում նոր կարգով նախատեսված 100 միլիոն և 50 միլիոն դրամի օրինականացման տեղական տուրքերը։ Գործում են տվյալ կարգավորմամբ նախատեսված համապատասխան այլ տուրքեր և վճարներ։
Ի՞նչ է նշանակում «հաշվառել»
Շատերը կարծում են, որ չափագրող մասնագետի կողմից կառույցը չափագրելը արդեն նշանակում է, որ այն հաշվառված է։ Սակայն դա այդպես չէ։
Չափագրումը միայն գործընթացի մի մասն է։ Անհրաժեշտ է, որ համապատասխան տվյալները ներկայացվեն Կադաստրի կոմիտե, և արդյունքում ստանաք փաստաթուղթ կամ տեղեկանք, որով հաստատվում է կառույցի Կադաստրում հաշվառված լինելու փաստը։
Հաշվառման հարցում կարող են կարևոր դեր ունենալ նաև Կադաստրի համապատասխան օրթոֆոտոհատակագծերը։ Դրանց միջոցով հնարավոր է պարզել, թե տվյալ կառույցը համապատասխան ժամանակահատվածում գոյություն ունեցե՞լ է, և ինչ վիճակում է եղել։
Իսկ եթե 2026 թվականի դեկտեմբերի 31-ը բաց թողնեք՞
Եթե կառույցը կառուցվել է մինչև 2022 թվականի հունվարի 6-ը, սակայն մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը չեք հասցնում այն հաշվառել հին կարգով, ապա հետագայում դրա նկատմամբ կարող է կիրառվել արդեն նոր կարգավորումը։
Այսինքն՝ կարող եք կորցնել հին ընթացակարգով հաշվառվելու հնարավորությունը և հայտնվել նոր օրինականացման պայմանների ներքո, որտեղ նախատեսված են նաև 100 միլիոն կամ 50 միլիոն դրամի տեղական տուրքեր՝ կախված կառույցի գտնվելու վայրից։
Իսկ այն կառույցների դեպքում, որոնք գտնվում են սեփական հողամասում և կառուցվել են 2022 թվականի հունվարի 6-ից հետո, գործում է նոր կարգավորումը։ Եթե դրանք հաշվառվեն մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը և համապատասխանեն նոր կարգով օրինականացման պահանջներին, կարող են առաջանալ վերոնշյալ նոր տուրքերի կիրառման հարցեր։
2026 թվականի դեկտեմբերի 31-ը կարևոր վերջնաժամկետ է այն ինքնակամ կառույցների համար, որոնք կարող են ընդգրկվել հին կարգավորման շրջանակում։
📌 Նյութը վերցված է Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։
Tarjimanyan Advocate
——————————————————————
📲099 888 261
📲060 800 002
#ինքնակամկառույց #ինքնակամշինություն #օրենք #ԺԱՄԿԵՏՆԵՐ

Address

Դավիթաշեն Անաստաս Միկոյան 2/3 շենք 94 տարածք
Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Tarjimanyan Advocate posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Tarjimanyan Advocate:

Shortcuts

Share