03/08/2026
🎓 ՀՀ պետական կառավարման ակադեմիան հայտարարում է 2026–2027 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելություն։
Հոգեբանության և քաղաքագիտության ամբիոնը դիմորդներին առաջարկում է կրթություն երկու կարևոր և արդիական մասնագիտական ուղղություններով։
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
🔹 «Կառավարման հոգեբանություն»
🔹 «Գործնական հոգեբանություն»
ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
🔹 «Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն»
🔹 «Հանրային քաղաքականություն»
ՀՀ պետական կառավարման ակադեմիայում դասավանդում են ոլորտի առաջատար գիտնականներ և փորձառու մասնագետներ՝ համադրելով հիմնարար ակադեմիական գիտելիքները, ժամանակակից մոտեցումները և մասնագիտական փորձը։
Կրթական գործընթացը նպաստում է ուսանողների վերլուծական մտածողության, որոշումների կայացման կարողությունների և կիրառական հմտությունների զարգացմանը՝ պատրաստելով բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և լայն աշխարհայացքով մասնագետներ։
📅 Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ 2026 թվականի օգոստոսի 27-ը, ժամը 13:00։
📍 Հասցե՝ Երևան, Կիևյան 8/1, ՀՀ պետական կառավարման ակադեմիա։
📞 Հեռախոս՝ (010) 22-97-37։
Ընտրե՛ք կրթություն, որը բացում է մասնագիտական զարգացման նոր հնարավորություններ։
Ձեր մասնագիտական հաջորդ կարևոր քայլը սկսվում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։