08/09/2026
Հերթական կարևոր հաղթանակը ապրանքային նշանի իրավական պահպանության գործով🏆
🏛️«Ի Էլ Էլ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակը հերթական հաջողությունն է գրանցել մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում։ ՀՀ վարչական դատարանը բավարարել է մեր վստահորդի հայցը՝ անվավեր ճանաչելով Մտավոր սեփականության գրասենյակի որոշումը և պարտավորեցնելով վերջինիս «ArtGallery» ապրանքային նշանին տրամադրել իրավական պահպանություն բոլոր խնդրարկված ապրանքների համար։
Այսպես, «Ի Էլ Էլ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակի բաժնետեր, տնօրեն Gohar Gevorgyan-ը թիվ ՎԴ/1248/05/25 վարչական գործով ՀՀ վարչական դատարանում ներկայացրել է «Սիստեմ Էլեկտրիկ» բաժնետիրական ընկերության շահերը՝ ընդդեմ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի։
Վեճը ծագել էր «ArtGallery» բառային ապրանքային նշանին Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն տրամադրելու մերժման կապակցությամբ։ Մտավոր սեփականության գրասենյակը գտել էր, որ «ArtGallery»՝ «արվեստի պատկերասրահ» իմաստն արտահայտող նշանը ԱԾՄԴ 9-րդ դասի ապրանքների համար կարող է սպառողներին մոլորության մեջ գցել և այդ հիմքով մերժել էր նշանի իրավական պահպանությունը։
Գործի քննության արդյունքում Դատարանը, համաձայնելով մեր դիրքորոշման հետ, հաստատել է, նման վեճերով ապրանքային նշանի միայն բառացի իմաստը բավարար չէ այն սպառողին մոլորեցնող համարելու համար։ Պետք է գնահատել նաև կոնկրետ ապրանքը, դրա վաճառքի միջավայրը և այն, ինչ ապրանքների համար է խնդրարկվում իրավական պահպանությունը, որտեղ են դրանք վաճառվում և ինչ է տվյալ պայմաններում իրականում ակնկալում սպառողը։ Նման պայմաններում «ArtGallery» նշանին հանդիպող սպառողը չի ակնկալի, որ իրեն առաջարկվում է արվեստի գործ կամ արվեստի պատկերասրահի հետ կապված ծառայություն։ Հետևաբար միայն «ArtGallery» բառի նշանակությունը չէր կարող բավարար հիմք լինել նշանը սպառողին մոլորեցնող համարելու համար։
✅Արդյունքում ՀՀ վարչական դատարանը 2026 թվականի հուլիսի 23-ի վճռով Ակցիոներնոյե օբշեստվո «Սիստեմ Էլեկտրիկ» բաժնետիրական ընկերության հայցն ընդդեմ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի բավարարել է, և պարտավորեցրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակին թիվ 1742111 միջազգային գրանցմամբ «ArtGallery» ապրանքային նշանին տրամադրել իրավական պահպանություն բոլոր խնդրարկված ապրանքների համար և անվավեր ճանաչել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի «Հայտարկված ապրանքային նշանի կրկնական փորձաքննության մասին» 02.12.2024 թվականի որոշումը։
👏Շնորհավորում ենք Գոհար Գևորգյանին և մեր վստահորդին՝ գրանցված կարևոր հաղթանակի կապակցությամբ, և շնորհակալություն ենք հայտնում «Սիստեմ Էլեկտրիկ» ընկերությանը՝ իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը «Ի Էլ Էլ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակին վստահելու համար։
⚖️Մեր թիմը շարունակելու է հետևողականորեն օգտագործել իրավական պաշտպանության ամբողջ գործիքակազմը՝ վստահորդների իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով։
🔗Գործի ավելի մանրամասն վերլուծությունը կարող եք տեսնել հետևյալ հաղմամբ՝ https://ell.am/en/Content/Article/1144