21/01/2026
📌Բիզնես ժառանգություն…
•Շատերին թվում է, որ եթե մարդը բիզնես ունի, ապա նրա մահվանից հետո բիզնեսը պարզապես անցնում է ժառանգներին։
Իրականում ամեն ինչ այդքան պարզ չէ։
•Բիզնեսը միայն գույք չէ։ Այն կարող է լինել մասնակցություն, գործընկերային հարաբերություն, իրավունքներ ու պարտավորություններ։
Եվ հենց դրա պատճառով բիզնեսի ժառանգման կարգը տարբերվում է սովորական գույքի ժառանգումից։
•Շատ դեպքերում ժառանգը չի դառնում բիզնեսի մասնակից ավտոմատ կերպով և չի կարող պարտադրել իր մասնակցությունը։ Նախ գործարկվում են բիզնեսի ներսում գործող կանոնները և գործընկերների իրավունքները, հետո՝ ժառանգական մեխանիզմները։
•Կախված բիզնեսի կազմակերպական ձևից՝ ժառանգման մեխանիզմը կարող է էապես տարբեր լինել։ Նույն մոտեցումը չի կիրառվում բոլոր դեպքերում, և այստեղ է, որ առաջանում են ամենաշատ սխալ պատկերացումները։
խոսում
Բիզնես ժառանգելը միշտ նույն ձևով չի աշխատում։
Ամեն ինչ կախված է՝
👉 խոսքը օրինակ ՍՊԸ՞, թե ԱՁ՞ բիզնեսի մասին է։
⚖️ օրինակ ՍՊԸ-ի դեպքում
Եթե ժառանգվում է ՍՊԸ-ի մասնակցի բաժնեմասը, ապա պետք է ժառանգական վկայագրի հիման վրա նախ գրանցվի ռեգիստրում, հետագայում վաճառքի դեպքում
📌 գործում է նախապատվության իրավունք,
որը սահմանված է ՀՀ
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքով։
⏱️ Սահմանված է 30-օրյա ժամկետ,
որի ընթացքում ՍՊԸ-ի մյուս մասնակիցները կարող են ձեռք բերել ժառանգին անցնող բաժնեմասը։
📄 Միևնույն ժամանակ
կանոնադրությամբ կարող են նախատեսվել
մասնակցության ընդունման սահմանափակումներ
(օրենքի շրջանակներում)։
❗ Այսինքն՝ ժառանգը
ավտոմատ մասնակից չի դառնում։
⚖️ ԱՁ-ի դեպքում
ԱՁ-ն իրավաբանական անձ չէ։
Այստեղ բաժնեմաս չկա։
📌 Ժառանգվում է ոչ թե «մասնակցություն»,
այլ՝
👉 գույքը,
👉 իրավունքները,
👉 պարտավորությունները՝
օրենքով սահմանված կարգով։
Այսինքն՝ մեխանիզմը ամբողջովին այլ է,
և նախապատվության իրավունք չի գործում։
✅Կորպորատիվ ոլորտում այլ մանրամասների համար դիմիր -ին ⚖️