Վարորդի Ընկեր

Վարորդի Ընկեր Փաստաբանական և իրավաբանական օգնության ցուցաբերում ՃՈ և Կարմիր Գծերի անօրինական տուգանքները բեկանելու համար
(424)

28/09/2026

10,000 դրամ տուգանք՝ երկրորդ շարքում կանգնելու և երեխաներին առանց «car seat» փոխադրելու համար!!!

24/09/2026

⚠️ Ճանապարհի կողքի պատից քարեր են թափվում անմիջապես երթևեկելի հատվածի վրա։

Վարորդների համար սա լուրջ վտանգ է․ քարերի հետագա փլուզման դեպքում կարող են վնասվել ինչպես մեքենաները, այնպես էլ մարդիկ։

Հարցը՝ ո՞վ է պատասխանատու այս հատվածի անվտանգության համար և ե՞րբ են պատրաստվում վերացնել վտանգը։
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն - Police of the RA Ministry of Internal Affairs

Երևանի կենտրոնում այսօր կրկին այսպիսի ծանր խցանումներ են։ Հիշեցնենք, որ քաղաքապետարանում ստեղծվել էր հանձնաժողով՝ Երևանի...
01/09/2026

Երևանի կենտրոնում այսօր կրկին այսպիսի ծանր խցանումներ են։ Հիշեցնենք, որ քաղաքապետարանում ստեղծվել էր հանձնաժողով՝ Երևանի երթևեկության և խցանումների խնդրով զբաղվելու համար։

Հետաքրքիր է՝ հանձնաժողովը դեռ գործո՞ւմ է, ի՞նչ աշխատանքներ է իրականացրել և ի՞նչ արդյունքներ են ակնկալվում։ Թե՞ արդեն պետք է մտածել այն լուծարելու մասին։

Ի վերջո, քաղաքացին ե՞րբ պետք է տեսնի այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքը։

📸🚔Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա - Դավիթ ...
28/08/2026

📸🚔Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա - Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը («Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը):

Արդեն պաշտպանված ենք!!!
26/08/2026

Արդեն պաշտպանված ենք!!!

20/08/2026

Տարիներ շարունակ Հալաբյան–Արզումանյան փողոցների խաչմերուկում պարբերաբար տեղի են ունենում վթարներ, այդ թվում՝ ծանր հետևանքներով և մարմնական վնասվածքներով։ Սա այլևս պատահականության հարց չէ, այլ ակնհայտորեն անվտանգային խնդիր ունեցող հատված է։ Դեռ 2023 և 2024 թվականներին այստեղ արձանագրվել են վթարներ տուժածներով։
Հարց է առաջանում՝ քանի՞ վթար և քանի՞ տուժած է դեռ անհրաժեշտ, որպեսզի այս հատվածում որևէ փոփոխություն կատարվի։ Մեր կարծիքով՝ անհրաժեշտ է լրջորեն վերանայել խաչմերուկի երթևեկության կազմակերպումը․ կամ արգելել ձախ շրջադարձը, կամ ներդնել լրացուցիչ սեկցիա/շրջադարձի համար առանձին փուլ լուսացույցում և համապատասխան այլ անվտանգային լուծումներ։

Եթե նույն վայրում տարիներ շարունակ նույն խնդիրը կրկնվում է, պարզապես վթարների արձանագրումը բավարար չէ․ պետք է կանխել հաջորդ վթարը։

14/08/2026

Այսինքն՝ քաղաքացու ներկայացրած տեսանյութը «թերի» է, բայց պարեկի «ես ակնհայտ տեսել եմ»-ը՝ լիարժեք ապացույց։ Տեսագրությունը չեն ընդունում, չեն հերքում դրա բովանդակությունը, պարզապես հայտարարում են, որ իրենք տեսել են։ Իսկ հարց է առաջանում՝ եթե կա օբյեկտիվ տեսանյութ, ինչո՞ւ այն չի ուսումնասիրվում և ինչո՞ւ պաշտոնատար անձի սուբյեկտիվ դիտարկումը պետք է գերակայի տեսագրությանը:
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն - Police of the RA Ministry of Internal Affairs
ՀՀ կառավարություն

Երևան քաղաքում օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն ...
12/08/2026

Երևան քաղաքում օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումները:

Մինչ վարորդներին ամեն քայլափոխի տուգանում են, քաղաքում շարունակում են գործել անպատասխանատու շինարարական նորմեր և վերահսկ...
22/07/2026

Մինչ վարորդներին ամեն քայլափոխի տուգանում են, քաղաքում շարունակում են գործել անպատասխանատու շինարարական նորմեր և վերահսկողության բացակայություն։ Արդյունքում՝ ճանապարհի մեջտեղում բաց փոսեր, վտանգված կյանքեր ու վթարներ։

Սա հերթական հետևանքն է Քաղաքաշինության կոմիտեի, շինարարության թույլտվություն տրամադրող մարմինների և Երևանի քաղաքապետարանի անփույթ աշխատանքի։ Երբ պատասխանատվություն չկա, նման դեպքերը դառնում են օրինաչափություն, ոչ թե բացառություն։

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Վարորդի Ընկեր posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share