Fidelis Law Firm

Fidelis Law Firm ⚖️ 10 տարի ոլորտում 🇦🇲 | 🌍
Իրավաբանական ծառայություններ՝ Բիզնես և ֆինանսական իրավունք Դատական ներկայացուցչություն Քրեական իրավունք

Ընկերությունն իրականացնում է իրավաբանական խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ:

23/09/2026

Երբ ընկերության սնանկացումը պայմանավորված է կանխամտածված քայլերով, պատասխանատվության հարցը կարող է վերաբերել նաև ղեկավարին:

Իրավական հարցերը բիզնեսի առօրյայի մասն են, իսկ դրանց լուծումը՝ մեր։Ֆիդելիսը բիզնեսներին տրամադրում է շարունակական իրավաբ...
18/09/2026

Իրավական հարցերը բիզնեսի առօրյայի մասն են, իսկ դրանց լուծումը՝ մեր։

Ֆիդելիսը բիզնեսներին տրամադրում է շարունակական իրավաբանական աջակցություն՝ արագ և գործնական լուծումներով։

Մանրամասների համար գրե՛ք էջին կամ զանգահարե՛ք`
📞 010 500 065
📞 044 500 065
📩 [email protected]
🌐 fidelis.am
📍 Մ. Խորենացի 9

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ վարչական ակտի վիճարկման վերաբերյալ գործով արձանագրվել է հերթական կարևոր հաղթանակը։ՀՀ քա...
15/09/2026

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ վարչական ակտի վիճարկման վերաբերյալ գործով արձանագրվել է հերթական կարևոր հաղթանակը։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, առանց վարչական լսումներ անցկացնելու և մեր վստահորդին բացատրություններ ու դիրքորոշում ներկայացնելու հնարավորություն տալու, որոշում էր կայացրել բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու մասին։

Ֆիդելիս փաստաբանական գրասենյակի փորձառու թիմի աշխատանքի և ընտրված ճիշտ մարտավարության շնորհիվ ՀՀ վարչական դատարանը բավարարել է մեր վստահորդի հայցը՝ անվավեր ճանաչելով տեսչական մարմնի որոշումը։ Դատարանն արձանագրել է, որ վարչական մարմինը պարտավոր էր ապահովել մեր վստահորդի լսված լինելու իրավունքը։

Տեսչական մարմնի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը մերժել է, իսկ վարչական դատարանի վճիռը թողել անփոփոխ։ Արդյունքում մեր վստահորդը կարող է շարունակել բենզալցակայանի շահագործումը՝ առանց վիճարկվող վարչական ակտով ստեղծված իրավական խոչընդոտի։

Դատական գործ՝ թիվ ՎԴ/12544/05/24

Հիմնական պարտականություններ.• Վերլուծել ֆինանսական կազմակերպության կողմից իրականացվող գործարքները՝ կասկածելի և բարձր ռիս...
14/09/2026

Հիմնական պարտականություններ.
• Վերլուծել ֆինանսական կազմակերպության կողմից իրականացվող գործարքները՝ կասկածելի և բարձր ռիսկային գործարքների բացահայտման նպատակով, վերլուծել ՓԼ/ԱՖ դեմ պայքարի պահանջներին չհամապատասխանող գործողությունները,
• Կազմել հաշվետվություններ պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ,
• Վերլուծել ֆինանսական կազմակերպության հաճախորդների կողմից ներկայացված “Ճանաչիր քո Հաճախորդին” (Know Your Customer) հարցաթերթիկները,
• Աջակցել հաճախորդների ՓԼ/ԱՖ ռիսկերի գնահատմանը և ռիսկային դասակարգմանը,
• Կայացնել որոշումներ հաճախորդի հետ գործարար հարաբերությունը կամ գործարքը կատարելու, շարունակելու, կասեցնելու կամ մերժելու վերաբերյալ,
• Ստուգել հաճախորդների փաստաթղթերի համապատասխանությունը ՓԼ/ԱՖ դեմ պայքարի գծով ներքին իրավական ակտերի պահանջներին, և ըստ անհրաժեշտության՝ ներկայացնել համապատասխան առաջարկություններ և հանձնարարականներ,
• Իրականացնել ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում օրենսդրական փոփոխությունների մշտադիտարկում,
• Մշակել ֆինանսական կազմակերպության ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտին վերաբերող ներքին ընթացակարգեր և ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտին վերաբերող այլ փաստաթղթեր։

Պահանջվող որակավորում.
• Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության, իրավագիտության կամ հարակից ոլորտում,
• Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
• ՓԼ/ԱՖ դեմ պայքարի գծով ՀՀ օրենսդրության, այդ թվում՝ ՀՀ Կենտրոնական բանկի կանոնակարգերի իմացություն,
• Ֆինանսական հաշվետվությունների և հիմնական ֆինանսական հասկացությունների լավ իմացություն,
• MS Office ծրագերի իմացություն,
• Հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։

Are you planning to live, work, or run a business in Armenia and need to secure your legal residency without hassle? Our...
11/09/2026

Are you planning to live, work, or run a business in Armenia and need to secure your legal residency without hassle?

Our team provides end-to-end guidance for obtaining a Temporary and Permanent Residence Status, navigating every step from eligibility review and document preparation to seamless submission and authority representation. Ensure your stay is fully compliant and your status is protected from day one.

For detailed consultations, send us a message or contact us at:
📞+374 10 500 065
📞+374 44 500 065
📩[email protected]
🌐fidelis.am
📍9 M. Khorenatsi St, Yerevan

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման գործով արձանագրվել է հեր...
07/09/2026

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման գործով արձանագրվել է հերթական կարևոր հաղթանակը։

Մեր վստահորդը տևական ժամանակ բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետել և որպես սեփական գույք օգտագործել է անշարժ գույքը՝ հոգալով դրա պահպանման ծախսերը և կատարելով գույքի հետ կապված բոլոր պարտավորությունները։

Ֆիդելիս փաստաբանական գրասենյակի փորձառու թիմի աշխատանքի և ընտրված ճիշտ մարտավարության շնորհիվ դատարանը բավարարել է հայցի հիմնական պահանջը՝ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչելով մեր վստահորդի սեփականության իրավունքը նշված անշարժ գույքի նկատմամբ։

Դատական գործ՝ թիվ ԱՎԴ2/0386/02/25

04/09/2026

Լիազորությունների գերազանցումը կամ իրավական պահանջներին չհամապատասխանող գործողություններ իրականացնելը կարող է հանգեցնել իրավական հետևանքների:

Վեճերի արդյունավետ լուծում` առանց երկարատև դատական գործընթացների. Ֆիդելիս իրավաբանական գրասենյակը կաջակցի Ձեզ արտադատակա...
01/09/2026

Վեճերի արդյունավետ լուծում` առանց երկարատև դատական գործընթացների.

Ֆիդելիս իրավաբանական գրասենյակը կաջակցի Ձեզ արտադատական ճանապարհով վեճերի լուծման գործընթացում`գտնելով իրավական արդյունավետ լուծումներ:

Մանրամասների համար գրե՛ք էջին կամ զանգահարե՛ք`
📞 010 500 065
📞 044 500 065 (WhatsApp)
📩 [email protected]
🌐 fidelis.am
📍 Մ. Խորենացի 9

Աշխատանքային հարաբերությունների շրջանակներում ունե՞ք խնդիրներ:Մեր իրավաբանական ընկերությունը կտրամադրի մասնագիտական աջակ...
28/08/2026

Աշխատանքային հարաբերությունների շրջանակներում ունե՞ք խնդիրներ:

Մեր իրավաբանական ընկերությունը կտրամադրի մասնագիտական աջակցություն՝ Ձեր իրավունքների պաշտպանության և առաջացած խնդիրների արդյունավետ լուծման համար:

Մանրամասների համար գրե՛ք էջին կամ զանգահարե՛ք`
📞 010 500 065
📞 044 500 065 (WhatsApp)
📩 [email protected]
🌐 fidelis.am
📍 Մ. Խորենացի 9

Տարիների ընթացքում մեր թիմը կարողացել է արդյունավետորեն պաշտպանել տնտեսվարող սուբյեկտների շահերը հարկային վեճերում՝ իրակ...
24/08/2026

Տարիների ընթացքում մեր թիմը կարողացել է արդյունավետորեն պաշտպանել տնտեսվարող սուբյեկտների շահերը հարկային վեճերում՝ իրականացնելով դատական պաշտպանություն ՊԵԿ-ի կողմից ընդունված վարչական ակտերի հիման վրա առաջադրված պարտավորությունների վերաբերյալ։

Մեր կողմից իրականացված դատական գործընթացների արդյունքում տնտեսվարող սուբյեկտները ազատվել են շուրջ 3 միլիարդ դրամի անհիմն հարկային պարտավորությունների վճարումից, քանի որ դատարանի կողմից համապատասխան վարչական ակտերը ճանաչվել են անվավեր։

Եթե Ձեր նկատմամբ ևս առաջադրվել են անհիմն հարկային պարտավորություններ, ապա դիմեք մեզ և մեր փորձառու թիմը կօգնի պաշտպանել Ձեր իրավունքներն ու շահերը։

Մանրամասների համար գրե՛ք էջին կամ զանգահարե՛ք`
📞 010 500 065
📞 044 500 065 (WhatsApp)
📩 [email protected]
🌐 fidelis.am
📍 Մ. Խորենացի 9

Address

Yerevan, Khorenatsi Str. 9-28
Yerevan
0010

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00

Telephone

+37410500065

Alerts

Be the first to know and let us send you an email when Fidelis Law Firm posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Fidelis Law Firm:

Shortcuts

Share