03/07/2026
📢 ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԶԵԿՈՒՄ. Փոփոխություններ «Սնանկության մասին» ՀՀ օրենքում
Հարգելի՛ հետևորդներ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքում կատարվել են զգալի փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտնելու սույն թվականի հուլիսի 12-ից:
Փոփոխություններով նախատեսվել են մի շարք առանցքային դրույթներ, որոնք վերաբերում են ֆիզիկական անձանց սնանկությանը։
📌 Այսպես․ պարտապան ֆիզիկական անձը կարող է սնանկ ճանաչվել՝ հարկադրված կամ կամավոր սնանկության դիմումի հիման վրա՝ եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 30-օրյա կամ ավելի ժամկետով կետանց։
Պարտավորությունը պետք է ճանաչված լինի օրինական ուժի մեջ մտած դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի ակտով կամ կողմերի համար պարտադիր դարձած նոտարի կարգադրությամբ, ինչպես նաև կատարողական վարույթը պետք է ավարտված լինի պարտատիրոջ համար բացասական ելքով։
⚠️ Եթե պատրաստվում եք դատարան ներկայացնել սնանկության դիմումներ, հորդորում ենք նախապես ծանոթանալ նոր կարգավորումներին՝ հետագա իրավական խնդիրներից ու բարդություններից խուսափելու համար:
⚖️ Մեր թիմը ուշադիր հետևում է օրենսդրական բոլոր նորություններին և պատրաստ է աջակցել ձեզ ցանկացած իրավական հարցում:Մանրամասն խորհրդատվության համար կարող եք գրել մեր էջին կամ կապ հաստատել մեզ հետ: