05/06/2026
🏛️ Կրթության ոլորտում հերթական սկզբունքային հաղթանակ. Դատարանն անվավեր ճանաչեց ԿԳՄՍ նախարարի հրամանը
✅Հերթական անգամ Դատարանի միջոցով վերականգնվեցին մեր վստահորդի խախտված իրավունքները։
✅ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը բավարարեց «Վ․ Ալեքսանյան» փաստաբանական գրասենյակի ղեկավար, փաստաբան Վերոնիկա Ալեքսանյանի ներկայացրած հայցն ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և անվավեր ճանաչեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2025 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 2139-Ա հրամանը։
📌Այս դատական հաղթանակը միայն մեկ հրամանի անվավերության հարց չէ։ Այն վերահաստատում է մի կարևոր ճշմարտություն․ պետական մարմինների կողմից ընդունված ցանկացած որոշում պետք է հիմնված լինի օրենքի վրա։
📌Երբ խախտվում են անձի իրավունքներն ու օրինական շահերը, Դատարանը շարունակում է մնալ այն ինստիտուտը, որտեղ հնարավոր է վերականգնել արդարությունը և պաշտպանել իրավունքը՝ անկախ նրանից, թե ով է կայացրել վիճարկվող որոշումը։
👏Շնորհակալություն ենք հայտնում մեր վստահորդին վստահության համար։ Յուրաքանչյուր նման հաղթանակ մեզ համար հերթական ապացույցն է, որ հետևողական, մասնագիտական և սկզբունքային աշխատանքը բերում է ցանկալի արդյունքի։
—————
✅«Վ. Ալեքսանյան» փաստաբանական գրասենյակ։
⚖️Կա խնդիր՝ կա լուծում
📍Հասցե՝ Երևան, Գ. Նժդեհի փողոց, 30 շենք, 34 տարածք
📞043 01 13 40
#ՀերթականՀաղթանակ #ՍկզբունքայինՀաղթանակ #ՎերոնիկաԱլեքսանյան #Փաստաբան #ՎԱլեքսանյանՓաստաբանականԳրասենյակ #Արդարություն #ԻրավունքիԳերակայություն #ՔաղաքացիականԴատարան #ԿԳՄՍ #ԴատականՀաղթանակ #ԻրավականՊաշտպանություն ⚖️🏛️