09/01/2025
Կարևոր որոշում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասի կիրառման վերաբերյալ.
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 08.01.2025թ. որոշմամբ բավարարեց երրորդ անձ, գրավատուի վերաքննիչ բողոքը և վերացերց ՀՀ սնանկության դատարանի 08.11.2024 թվականի որոշումը և կայացրեց նոր որոշում` .....գրավը դադարեցնել և գրավի առարկա գույքը հանել պարտապանի գույքի կազմից:
Վերաքննիչ դատարանն արձնագրեց, որ < ...բոլոր այն դեպքերում, երբ երրորդ անձը, ում գույքով ապահովված է պարտապանի պարտավորությունը, իրացրել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասով իրեն վերապահված իրավունքը և նշվածի մասին տեղեկացրել է սնանկության գործը քննող դատավորին, ապա վերջինս պետք է քննարկման առարկա դարձնի այն հարցը, թե արդյոք երրորդ անձի կողմից պահպանվել են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված պահանջները, թե՝ ոչ (համապատասխանաբար «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետերով սահմանված պահանջները) և դրա վերջնարդյունքում գա երրորդ անձի գույքով պահանջի ապահովումը դադարած համարելու կամ չհամարելու վերաբերյալ եզրահանգման>>
Մինչդեռ պրակտիկայում լինում են դեպքեր, երբ Սնանկության դատարանը մերժում է երրորդ անձ գրվատուի միջնորդոությունն այն պատճառաբանությամբ, որ այդ վեճը ենթակա է լուծման առանձին քաղաքացիական հայց հարուցելու միջոցով.