25/07/2026
💻 Չվճարված հարկային պարտավորությունների գանձման նոր ընթացակարգ
📅 Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել կարևոր փոփոխություններ, որոնք վերաբերում են հարկային պարտավորությունների գանձման կարգին։
Ի՞նչ է փոխվել 👇
📩 Հարկային պարտավորության առաջացման օրը հարկ վճարողը Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգով կստանա հիշեցում։
⏳ Եթե հիշեցումից հետո 7 օրացուցային օրվա ընթացքում պարտավորությունը չմարվի, իսկ ներկայացված առարկությունները չընդունվեն կամ առհասարակ առարկություն չներկայացվի, հարկային մարմինը կարող է՝
✅ որոշում կայացնել պարտավորությունը գանձելու մասին,
✅ արգելանք կիրառել հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների,
✅ ինչպես նաև օրենքով գրանցման կամ հաշվառման ենթակա շարժական և անշարժ գույքի նկատմամբ։
⚠️ Եթե արգելանքի կիրառման օրվանից հետո 30 օրվա ընթացքում պարտավորությունը չմարվի, գործը կփոխանցվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ հարկադիր կատարման նպատակով։
📌 Եթե ունեք հարկային պարտավորություններ, մի անտեսեք ստացված ծանուցումները։ Ժամանակին արձագանքելը կօգնի խուսափել հաշիվների և գույքի նկատմամբ արգելանքներից։
📍 Գայի պ, 10/6, Գինոսի բիզնես կենտրոն
📞 +374 99 377 255
📞 +374 99 029 266
#ՀարկայինԻրավունք #ՀարկայինՊարտավորություն #ՊԵԿ