28/09/2026
Ստոպ գործիք. 60 վայրկյանում կարելի է կանգնեցնել ձեր բանկային հաշվից խարդախությամբ կատարվող գործարքը
Հուլիսի 1-ից Հայաստանի ֆինանսական համակարգում գործում է «ստոպ» նոր պաշտպանիչ մեխանիզմը։ Դրա միջոցով սպառողը սեփական նախաձեռնությամբ կարող է արգելափակել հեռավար ֆինանսական ծառայությունները՝ առանձին կամ բոլորը միասին։
Կանոնակարգի պահանջները տարածվում են ԿԲ-ի կողմից լիցենզավորված բանկերի, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, վարկային կազմակերպությունների և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների վրա։
«Ստոպ»-ի միջոցով հնարավոր է սահմանափակել հեռավար դրամական փոխանցումները, երրորդ անձանց հաշիվներին կատարվող վճարումները, քարտային և որոշ վարկային գործառնություններ, ավանդների առանձին գործողություններ, ինչպես նաև նոր հաշվի կամ քարտի բացումն ու թողարկումը։
Թեմայի մանրամասները Iravaban.net-ի «Իրավական շաբաթ» հաղորդաշարի հերթական թողարկմանը ներայացրել են «Ֆիդելիթի Քոնսալթինգ» փաստաբանական գրասենյակի կառավարող գործընկեր, փաստաբան Արմեն Մելքումյանը և Կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
https://www.youtube.com/watch?v=HoFDckk34P0
Հուլիսի 1-ից Հայաստանի ֆինանսական համակարգում գործում է «ստոպ» նոր պաշտպանիչ մեխանիզմը։ Դրա միջոցով սպառողը սեփական նախաձեռնությամբ կարող է արգելափակել հեռավար ֆ...