25/09/2026
Բուխարեստում գործնական այցով գտնվող Իրավաբանների հայկական ասոցիացիայի փոխնախագահ, «ԱՏՈՎՄՅԱՆ» իրավաբանական և խորհրդատվական ընկերության հիմնադիր-տնօրեն, փաստաբան և միջազգային փորձագետ Մարատ Ատովմյանն այսօր այցելել է Ռումինիայի խորհրդարան, որի շենքն իր մեծությամբ աշխարհում 2-րդ վարչական շենքն է Պենտագոնից հետո։ Բացի խորհրդարանի երկու պալատներից, նույն վարչական համալիրում գործում են նաև Ռումինիայի Սահմանադրական դատարանը և այլ պետական մարմիններ։
Պարոն Ատովմյանը շրջայց է կատարել շենքում, ծանոթացել խորհրդարանի ձևավորման պատմությանը և գործունեությանը։
Նշենք, որ նախորդ տարիներին Մարատ Ատովմյանն այցելել է նաև Շվեդիայի, Չեխիայի և Լեհաստանի խորհրդարաններ։
📍 Խանջյան 13/2
📲 +374 94 84-60-35, +374 10 54-53-56
📧 [email protected]
#ՄարատԱտովմյան #Ատովմյանիրավաբանականընկերություն #փաստաբան #իրավաբան #атовмянюридическаяфирма