«Բեկում» Փաստաբանական գրասենյակ

«Բեկում» Փաստաբանական գրասենյակ Իրավաբանական ծառայությունների մատուցում․
Solve your legal problems with us!

27/05/2026

Եթե լայքում եք, ուրեմն ստորագրում եք…

06/04/2026

Ականատեսներ արձագանքեք Դավիթ Մինասյանի գործով

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը նախադեպային դիրքորոշում է ձևավորել ըստ կտակի ժառանգությունը ՀՀ քաղաքացիական օրենսգր...
29/11/2024

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը նախադեպային դիրքորոշում է ձևավորել ըստ կտակի ժառանգությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով փաստացի տիրապետելու կամ կառավարելու միջոցով ընդունելու վերաբերյալ

Վճռաբեկ դատարանը, թիվ ԵԴ/17804/02/18 քաղաքացիական գործով ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում անդրադառնլով այն հարցադրմանը, թե արդյո՞ք ըստ կտակի ժառանգությունը կարող է ընդունվել նաև ժառանգված գույքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով փաստացի տիրապետելու կամ կառավարելու միջոցով, Սահմանադրական դատարանի 12․07․2022 թվականի թիվ ՍԴՈ-1660 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածում առկա իրավակարգավորումները հավասարապես վերեբերելի և կիրառելի են ինչպես ըստ օրենքի, այնպես էլ ըստ կտակի ժառանգություններից բխող իրավահարաբերությունների նկատմամբ, ու ըստ կտակի ժառանգությունը կարող է ընդունվել ինչպես ըստ կտակի ժառանգի դիմումը ժառանգության բացման բացման վայրի նոտարին հանձնելով, այնպես էլ կտակում նշված գույքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով փաստացի տիրապետելու կամ կառավարելու միջոցով։

Մեր պաշտոնական կայքը՝
https://avagyan.law/

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը նախադեպային դիրքորոշում է ձևավորել մեղսունակության կանխավարկածի և դրա հաղթահարման համար ...
21/11/2024

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը նախադեպային դիրքորոշում է ձևավորել մեղսունակության կանխավարկածի և դրա հաղթահարման համար անհրաժեշտ դատավարական պահանջների վերաբերյալ

Վճռաբեկ դատարանը, թիվ ԵԴ/0253/11/20 որոշմամբ քրեական դատավարությունում կանխավարկածի հասկացության լույսի ներքո զարգացնելով մեղսունակության (անմեղսունակության) առնչությամբ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները արձանագրել է, որ թեև ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքում մեղսունակության կանխավարկածն ուղղակիորեն ամրագրված չէ, սակայն այդ օրենսգրքի համակարգային վերլուծությունից բխում է, որ քրեական վարույթի շրջանակներում գործում է անձի մեղսունակության կանխավարկածը, ըստ որի՝ անձը համարվում է մեղսունակ, քանի դեռ օրենքով սահմանված կարգով չի ապացուցվել հակառակը։
Վճռաբեկ դատարանը գտել է, որ մեղսունակության կանխավարկածը նպատակ է հետապնդում վարույթ իրականցնող մրմնին ազատել յուրաքանչյուր քրեական վարույթով ենթադրյալ արարքը կատարած անձի մեղսունակությունն ապացուցելու պարտականությունից։
Արդյունքում, վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քրեական դատավարության ընթացքում չապացուցված անմեղսունակությունը հավասարազոր է ապացուցված մեղսունակության։
Մեր պաշտոնական կայքը՝
https://avagyan.law/

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ...
20/11/2024

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Վճռաբեկ դատարանը, Արսեն Սարգսյանի վերաբերյալ թիվ ԵԴ/0128/11/19 որոշմամբ, ընդգծելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված՝ կյանքի իրավունքի առաջնային և հիմնարար բնույթը, արձանագրել է, որ կալանավորված, դատապարտված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձի մահվան դեպքում քննություն իրականացնող մարմինները պետք է գործեն արդյունավետ, կատարեն մանրամասն քննություն, ձեռնարկեն հնարավոր և անհրաժեշտ բոլոր միջոցները՝ անձի մահվան պատճառներն ու հանգամանքները, ինչպես նաև դրանում ներգրավված պատասխանատու անձանց պարզելու և հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար՝ միաժամանակ ձեռնպահ մնալով հապճեպ կամ չհիմնավորված վերջնական որոշումներ կայացնելուց և գնահատականներ տալուց։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ պետության վերահսկողության ներքո գտնվող անձանց մահվան դեպքերով վերը նշված պահանջներին համապատասխանող քննությունը միայն կարող է համարվել արդյունավետ և համահունչ Կոնվեցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային բաղադրիչին։

Մեր պաշտոնական կայքը՝
https://avagyan.law/

ՄԵՆՔ ՄՇՏԱՊԵՍ ՄԵՐ ԱՐՑԱԽՑԻ ՔՈՒՅՐԵՐԻ ԵՎ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ։Էլ Էյ փաստաբանական գրասենյակը տրամադրում է անվճար իրավաբանակա...
11/02/2024

ՄԵՆՔ ՄՇՏԱՊԵՍ ՄԵՐ ԱՐՑԱԽՑԻ ՔՈՒՅՐԵՐԻ ԵՎ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ։

Էլ Էյ փաստաբանական գրասենյակը տրամադրում է անվճար իրավաբանական օգնություն Արցախյան պատերազմի մասնակիցներին, քաղաքացիական անձանց ովքեր տուժել են պատերազմական գործողություններից, տեղահանված անձանց, մասնավորապես՝
✅ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին,
✅ վիրավորում ստացած զինծառայողներին,
✅ գերեվարված զինծառայողների և պատանդ վերցված քաղաքացիական անձանց ընտանիքի անդամներին,
✅ անհայտ կորած զինծառայողների ընտանիքի անդամներին,
✅ առողջական խնդիրներ, վնասվածք ստացած քաղաքացիական անձանց,
✅ տեղահանված անձանց,
✅ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներ և հաշմանդամություն ձեռք բերած անձանց,
✅ մարտական գործողությունների մասնակիցներին:
✅ քաղաքացիների, որոնց պատերազմի հետևանքով պատճառվել են գույքային վնասներ։
Գրասենյակի հետ կարող եք կապ հաստատել երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-19:00, հետևյալ հեռախոսահամարով՝ +374 77 72 55, +374 41 43 35 66
Էլ փոստ՝ [email protected]
Վեբ-կայք՝ https://avagyan.law/
------------------------------------
Адвокатская контора Эл Эй предоставляет бесплатную юридическую помощь участникам Второй Арцахской войны, мирным жителям, пострадавшим в результате боевых действий, в частности:
✅ членам семьи погибших солдат,
✅ раненым военнослужащим,
✅ членам семей пленных военнослужащих и заложников;
✅ членам семей пропавших без вести военнослужащих,
✅ гражданским лицам, получившим проблемы со здоровьем (травмы)
✅ перемещенным лицам,
✅ семьям гражданских погибших, людям получивших инвалидность,
✅ участникам боевых действий.
✅ гражданам, чье имущество было повреждено в результате войны.
Связаться с организацией можно с понедельника по пятницу с 10:00 до 20:00 по телефону։ +374 77 72 55.
Почта: [email protected]
Сайт: https://avagyan.law/

Solve your legal problems with us!
11/02/2024

Solve your legal problems with us!

ԴՈՒՔ ՎՃԱՐՈՒՄ ԵՔ, ԵԹԵ ՀԱՂԹՈՒՄ ԵՆՔ
-- English text below --
Ընկերությունն իրականացնում է ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով խախտված իրավունքների վերականգնման իրավապաշտպան գործընթացն ԱՆՎՃԱՐ, պայմանով, որ վճարումը կատարվում է միայն այն դեպքում, երբ վեճը լուծվել է հօգուտ ընկերության հաճախորդի։

YOU ONLY PAY IF WE WIN
The Company conducts a free legal process of restitution of rights infringed by unauthorized administration, provided that the payment is made only when the dispute has been resolved in favor of the client of the Company.

📍 Լուծեք Ձեր իրավական խնդիրները մեզ հետ։
08/02/2024

📍 Լուծեք Ձեր իրավական խնդիրները մեզ հետ։

ԱԺ արտահերթ ընտրություններում չարձանագրվեց հաղթանակ, հաղթանակը Արցախյան պատերազմից չվերադարձած զինվորինն է․․․Հին վարչակա...
22/06/2021

ԱԺ արտահերթ ընտրություններում չարձանագրվեց հաղթանակ, հաղթանակը Արցախյան պատերազմից չվերադարձած զինվորինն է․․․

Հին վարչակազմի ներկայացուցիչներ՝
պարոն Ռոբերտ Քոչարյանին,
պարոն Նիկոլ Փաշինյանին,
պարոն Արթուր Վանեցյանին

Հարգելի պարոնայք,
Քաղաքական ուժերը, կազմակերպություններն ու անհատները, շնորհավորելով կամ քննադատելով իրենց կարծիքն հայտնեցին ընտրությունների վերաբերյալ։ Սակայն համատարած ատելության մթնոլորտով պայմանավորված ընտրությունների արդյունքների կապակցությամբ ձեզ եւ ձեր կուսակիցներին արտահերթ խորհրդարանական ընտրություններում ունեցած հաջողությունների կապակցությամբ շնորհավորել կամ ընտրությունների արդյունքները քննադատել ու բոյկոտել չենք կարող մեկ պատճառով՝ հայրենիքն այնքան թանկ է, որ հանուն ներքաղաքական կայունության չենք կարող մեզ թույլ տալ, թե մեկը, թե մյուսը։
Գուցե շատերի համար անսպասելի էր, բայց գոնե ինձ համար սպասելի էր, որ հին վարչակազմի ներկայացուցիչները նոր են դառնալու, քանակական տարբերությամբ ապահովելու են իրենց միաժամանակյա ներկայությունը խորհրդարանում, այնուհետեւ գործադիրում եւ հենց այստեղ է առաջանում հարցերի հարցը՝ իսկ ինչ եք անելու խորհրդարանում կամ գործադիր մարմնում։ Մտքումս ծագած հենց այս հարցն է խանգարում շնորհավորել ձեզ, պարզից էլ պարզ է, որ ձեր ղեկավարած երեք քաղաքական ուժերից եւ ոչ մեկ չի հաղթել, հաղթել է այն զինվորը, որն արցախյան երկրորդ պատերազմից տուն չվերադարձավ, հաղթել է այն զինվորը, որը կյանքն ու առողջությունը վտանգեց, բայց վերադարձավ, հաղթել է ժողովուրդը, որից ստացած ամեն քվեի համար պատասխանտու եք բոլորդ...... Երանի թե ձեզ շնորհավորելու ժամանակներն էլ գան։ Տեսականորեն այդ ժամանակները կարող են գալ, եթե օրինակ Դուք պարոն Փաշինյան Ձեր մեջ կարողանաք վերացնել անձերի նկատմամբ ունեցած խորը ատելությունը, որը սերմանեցիք նաեւ հայաստանյան իրականություն՝ մոռանալով մինչ այդ խոստացված սերը, եթե Ձեզնից յուրաքանչյուրի համար առաջնայինը լինի պետականամետ մտածողությունը, եթե վեր կանգնեք իշխանատենչությունից եւ միմյանց դեմ պատերազմ հայտարարելու փոխարեն պատերազմ հայտարարեք անգրագիտությանն ու աղքատությանը, եթե Աստծո օրհնությունն հայցեք կառավարման ամեն հաջորդ րոպեին, եթե չխորշեք ապաշխարհելուց։ Եթեները շատ են եւ համարժեք ազգիս տառապանքին, ինչի միջով հատկապես սկսեցինք անցնել 2018 թվականի ոգևորությանը հաջորդող ամիսներին ու տարիներին։ Լինելով ամենաքիչ քվե հավաքած կուսակցությունների շարքերում գտնվող պատգամավորի թեկնածու, հայտարարում եմ, որ «Միասնական Հայրենիք» կուսակցությանը տրված յուրաքանչյուր ձայն թանկ է մեզ, դրա դիմաց արժանապատիվ ու անվտանգ ապագայում ապրելու խոստում ենք տվել, հենց դա է պատճառը, որ այսօր չենք կարող շնորհավորել ձեզ կամ քննդատել ընտրություններն ընդհանրապես, քանի որ ձեզնից յուրաքանչյուրը հաղթանակ ունենալու հնարավորությունն ընտրության ավարտի պահից սկսած ունի, իսկ հաղթանակ արձանագրելու դեպքում հաստատ իմացեք, որ մեր շնորհավորնքները Ձերն են։ Ցավով եմ արձանագրում, որ հարեւան երկրների գաղտնի ծառայությունների ջանքերով ու ֆինանսավորմամբ ամեն ինչ արվել և արվում թույլ ու փոքրոգի մարդկանց իշխանության վերին օղակներ հասցնելու համար, չունի բացատրություն այն իրողությունը, թե ինչու է հայ հասարակական միջավայրը զանազան պատճառներով երբեք չի նպաստում ազնիվ, համեստ ու ձիրքաշատ մարդկանց առաջընթացին, հակառակը՝ տարիներ շարունակ ամեն ինչ արվել է փոշիացնելու տաղանդաշատ մարդկանց՝ պետությանը ազնիվ մղումներով ծառայելու ձգտումները, հետեւաբար գտեք եւ գնահատեք պետությանը ազնիվ մղումներով ծառայելու ձգտումները ունեցող տաղանդաշատ մարդկանց, ինչքան էլ որ մեզ թելադրված իրաղություններում խարխլվեցին մեր հույսերն ու սպասումները, ինչքան էլ, որ արդարացիորեն կասկածի տակ են դրվում արտահերթ ընտրությունների արդյունքները, ուզում ենք, որ աշխատեք այնպես, որ շնորհակալ լինենք ձեզ, միտքս ավարտեմ Մոնթեի խոսքերով՝ «...... վատ հայեր մի փնտրեք, հիացեք լավերով» ։

ՀՀ քաղաքացի, փաստաբան,
«Միասնական Հայրենիք» կուսակցության
պատգամավորության թեկնածու՝ Լուսինե Ավագյան

Վարչապետի պաշտոնակատարը քարոզեց սեր՝ ծնվեց ատելություն, քարոզեց միասնություն՝ ծնվեց պառակտում…                  Հարգելի ...
01/06/2021

Վարչապետի պաշտոնակատարը քարոզեց սեր՝ ծնվեց ատելություն, քարոզեց միասնություն՝ ծնվեց պառակտում…

Հարգելի պարոն Փաշինյան,
Շնորհավոր Ձեր տարեդարձը, վստահ եմ, որ Դուք էլ գիտեք, թե ինչքան են փոքրացել Ձեզ շնորհավորողների թիվը համեմատած 2018 թվականի հունիսի 01-ի հետ, բայց դա Ձեզ չի խանգարում, որ Ձեր տարեդարձին գտնվեք Ֆրանսիայում՝ համատեղելով աշխատանքային այցը ծննդյան տարադարձի հետ։ Ինչեւէ, օրինակ ես պատրաստ եմ մտածել, որ դա ընդամենը զուգադիպություն է, բայց հազիվ թե Դուք կամ նույնիսկ միլիոնն անցնող մարդիկ մտածեն, որ դա զուգադիպություն է, պատարեզմում «փառահեղ» տանուլ տված երկրի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը այսօր գտնվում է Ֆրանսիայում, իր ծննդյան տարադարձին, չեմ զարմանա, եթե Ձեր ընտանիքի անդամներն ու մերձավորները եւս պաշտոնական այցով այսօր գտնվեն Ֆրանսիայում։
Գիտեք, որպես հայ մարդ ես այսօր դժվարությամբ եմ գնումներ կատարում, ավտոմեքնայի մեջ կամ որեւէ տեղ երաժշտություն լսում, պատերազմից ի վեր չեմ մասնակցել որեւէ տոնական միջոցառման, որովհետեւ ազգովի պարտք ունենք պատերազմում նահատակված զինվորի առաջ, նրա ընտանիքի անդամների առաջ, հաշմանդամ դարձած զինվոր առաջ, անտուն մնացած մարդկանց առաջ, պարզապես պարտք ունենք խոստման տեսքով՝ նահատակ զիվորի ընդհատված կյանքը այլեւս մնացել է ապրողներիս եւ մենք պարտավոր ենք տեր լինել Հայրենիքին, որի համար նահատակվեցին մերոնք, տեր լինենք նրանց երազանքի երկրի կերտման գործին, հաշմանդամ զինվորին հասարակության լիարժեք անդամ դարձնելու պարտք ունենք, անտուն մնացածներին տուն ունենալու հնարավորություն տալու պարտք ունենք, մեծամեծ պարտքեր են կուտակվել ազգիս գլխին, իսկ իշխանությունը ունի թիվ մեկ խնդիր՝ մնալ իշխանության։
Պարոն Փաշինյան ջան, բազմաթիվ անգամներ եմ Ձեզ ջան ասել, բայց Ձեր իշխանության գալուց ամիսներ անց հավատացեք, որ արդարացիորեն այդ «ջան»-ը արժեզրկվեց, քարոզեցիք սեր՝ ծնվեց ատելություն, քարոզեցիք միասնություն՝ ծնվեց պառակտում, Կառավարության ծրագրի ուղենիշ դարձրեցիք երջանիկ քաղաքացի ունենալը՝ ծնվեց դժբախտություն, հպարտություն քարոզեցիք՝ ծնվեց ամոթ, ինչ եք կարծում մեր պարտությամբ հպարտ մարդ ունեք այսօր, այսօր ունենք սեւ-սպիտակի, նախկին-ներկայի, գել-գելխեղդի ........... հասարակություն ու բոլոր վերնագրերի հեղինակները Դուք եք։ Դուք, Ձեր հետեւորդները այս տողերը կարդալուց հաստատ կասեն «նախկիններն են մեղավոր», տո բա որ մեր երկրում ինչ լինում է նախկիններն են մեղավոր, ապա իշխանությունն էլ ինչ տեղ ունի ներկա լինելու կամ վերարտադրվելու։
Պարոն Փաշինյան բազմաթիվ մաղթանքներ ունեմ Ձեր ծննդյան տարեդարձի հետ կապված՝ իրապես ցանկանում եմ, որ դադարեն Ձեր երեխաներին քննադատելն ու վիրավորելը (մանավանդ են պուճուր Արփին), ուզում եմ, որ դադարեն Ձեր կնոջ անվան շուրջ պտտվող մեղմ ասած տհաճ խոսակցությունները, դադարեն Ձեր հասցեին թափվող վիրավորանքները, ուզում եմ իմանաք, որ պատասխանատվությունն առանց մեղքի չի լինում եւ հենց Ձեր կողմից հիշատակված պատասխանատվության հետեւում կանգնած մեղքի համար ծնկաչոք ապաշխարհեք Աստծո եւ ազգիս առաջ, մոռանաք աթոռակռիվը, խոնարհ լինեք եւ այդժամ Աստված հաստատ Ձեզ կբարձրացնի այնքան, ինչքանին արժանի է Ձեր ապաշխարհանքը, միայն այդժամ մեր հասարկությունում առկա կործանարար պառակտությունը միասնության կբերի, մենք ունենք դրա կարիքը առավել քան երբեւէ, ի սկզաբանե ներկայումս առավել ևս անիմաստ են Ձեր հայտարարած պատերազմները Ձեր իսկ կողմից անվանակոչված նախկինների դեմ, բոլորիս աչքի առաջ շուրջ երեքամյա պատերազմը պարոն Քոչարյանի դեմ, պատերազմը Ձեր իսկ անվանակոչած «թալան»-ի դեմ, բոլոր պատերազմներն էլ մեր երկրում այլեւս անիմաստ, եթե ուզում ենք պահպանել մեր պետականությունը, մեր անվտանգությունը, մեր մշակույթը, մեր հայկականը,,,,,,,։
Մեկ բարի խորհուրդ՝ ինչպես ամեն մարդ, այնպես էլ Դուք ունեք ապաշխարհելու հնարավորություն, մտածում եմ, որ ապաշխարհանքի լավագույնն դրսեւորումը կլինի ինքնաբացարկ տալը, ուժ գտեք Ձեր մեջ եւ ընտրություններից առաջ, օրենքով սահմանված կարգով տվեք ինքնաբացարկ, միայն այդ ժամանակ կունենանք վերարտադրվելու արդար հնարավորություն, միայն այդ եղանակով հնարավոր կլինի հասկանալ՝ մարդիկ ցանկանում են արդյոք Ձեր ղեկավարած քաղաքական ուժին այլեւս տեսնել իշխանությունում, թե ոչ, թե չէ վարչակազմը Ձեր ձեռքում պահած հնարավոր հաջողություններ ակնկալելը հերթական ազգին ստել է, ինչ իրավունքը ինչպես Դուք այնպես էլ յուրաքանչյուր քաղաքական գործիչ չունի, այդ իրավունքը սպառվել է։
Շնորհավոր Ձեր տերադարձը, ինձ մի ընկալեք որպես մարդ, ով Ձեր վրա քար է նետում, քավ լիցի, քրիստոնեական ոսկե կանոնն առ այն «... թող առաջինը քար նետի այն մարդը, որ մեղքեր չունի...» ինձ համար անբեկանելի է, հետեւաբար Ձեր մեջ այս ամենը բարությամբ կարդալու ու վերլուծելու ուժ գտեք։
ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՓԱԼԱՏ,
ՓԱՍՏԱԲԱՆ՝
ԼՈՒՍԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

Address

7 Area, 16 Building, Abovyan Street
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 09:00 - 18:00
Sunday 13:00 - 18:00

Telephone

+37477777255

Alerts

Be the first to know and let us send you an email when «Բեկում» Փաստաբանական գրասենյակ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to «Բեկում» Փաստաբանական գրասենյակ:

Share