20/07/2026
⚖️ Ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն
ՀՀ քաղաքացիություն կարելի է ձեռք բերել օրենքով սահմանված մի քանի հիմքերով՝
✦ ծննդով,
✦ քաղաքացիության ճանաչմամբ,
✦ քաղաքացիություն ստանալու (շնորհման) միջոցով,
✦ քաղաքացիության վերականգնմամբ և օրենքով նախատեսված այլ դեպքերում։
📌 Քաղաքացիություն ստանալու համար, որպես կանոն, անձը պետք է՝
✦ լինի 18 տարին լրացած,
✦ համապատասխանի օրենքով սահմանված պահանջներին,
✦ տիրապետի հայերենին,
✦ ճանաչի ՀՀ Սահմանադրությունը։
📄 Դիմումը ներկայացվում է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ սահմանված կարգով։
⚖️ Յուրաքանչյուր դիմում ունի իր առանձնահատկությունները․ անհրաժեշտ է գնահատել անձի կողմից ներկայացվող փաստաթղթերը։
#ՀՀքաղաքացիություն