14/08/2026
Սոցիալական ցանցերում վեճերի ժամանակ հաճախ կարելի է հանդիպել անձնական նամակագրության լուսապատճենների հրապարակմանը։ Իրավական տեսանկյունից այս քայլը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, քանի որ ՀՀ օրենսդրությամբ անձնական կյանքի գաղտնիությունը պաշտպանված է
📌 Նամակագրության գաղտնիություն. ՀՀ Սահմանադրությամբ յուրաքանչյուր ոք ունի հաղորդակցությունների գաղտնիության իրավունք։ Առանց երկկողմ համաձայնության դրանց տարածումն ապօրինի է
📌 Քրեական պատասխանատվություն. Անձնական կյանքի մասին տեղեկություններն առանց անձի համաձայնության հրապարակայնորեն (այդ թվում՝ սոցցանցերով) օգտագործելը կամ տարածելը պատժվում է օրենքով
📌 Փոխհատուցման պահանջ. Եթե հրապարակմամբ արատավորվում է անձի պատիվն ու բարի համբավը, տուժողը կարող է դատական կարգով պահանջել հերքում և խոշոր դրամական փոխհատուցում։