Mkoyan Law Firm / Մկոյան Փաստաբանական գրասենյակ

  • Home
  • Armenia
  • Vanadzor
  • Mkoyan Law Firm / Մկոյան Փաստաբանական գրասենյակ

Mkoyan Law Firm / Մկոյան Փաստաբանական գրասենյակ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Mkoyan Law Firm / Մկոյան Փաստաբանական գրասենյակ, Lawyer & Law Firm, Վարդանանց 21, Vanadzor.

Մկոյան Փաստաբանական գրասենյակը օգնում է զինվորական ծառայության չանցած և զորակոչի տարիքը լրացած անձանց լուծել զինվորական ...
15/09/2023

Մկոյան Փաստաբանական գրասենյակը օգնում է զինվորական ծառայության չանցած և զորակոչի տարիքը լրացած անձանց լուծել զինվորական հաշվառման հարցը։✅

Արդյունքում անձը հնարավորություն է ստանում ձեռք բերել ՀՀ քաղաքացու անձնագիր և զինվորական գրքույկ։ 🇦🇲 🪪

Այս ամենն առանց պետության հանդեպ որևէ պարտավորության, ինչպես նաև առանց պետական մուծումների և տուրքերի։ ‼

Խորհրդատվությունը հնարավոր է կազմակերպել նաև հեռավար՝ տեսազանգի կամ այլ կապի միջոցով, նույնիսկ, եթե անձը գտնվում է ՀՀ սահմաններից դուրս։

📲Գրանցվելու համար գրեք մեր էջին, կամ զանգահարեք +37494360406 հեռախոսահամարով։ Նույն հեռախոսահամարով հասանելի են նաև WhatsApp և Viber հավելվածները։

Հերթական հաղթանակը✅💪ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության միջնորդությունը՝ մեր պաշտպանյալի նկատմամբ ընտրված այլընտրան...
14/09/2023

Հերթական հաղթանակը✅💪

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության միջնորդությունը՝ մեր պաշտպանյալի նկատմամբ ընտրված այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ 10.09.2023թ. որոշմամբ մերժվեց:❗

Դատարանն արձանագրեց, որ նույնիսկ հիմնավոր կասկածն ամրապնդող ապացույցներ առկա չեն առ այն, որ մեր վտահորդը հանդիսանում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ: Փաստացի, մեր վստահորդին այնպիսի անհիմն մեղադրանք է առաջադրվել, որի պատիժը սահմանվում է 4-8 տարի ազատազրկում:

Մեր հիմնավոր և պատշաճ պաշտպանության շնորհիվ մեր պաշտպանյալը ազատ կարձակվի: 👏

⚖️Միշտ չէ, որ վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի միջամտել ձեր անձնական կյանքին կամ մտնել ձեր անձնական  տարածք:⚖️...
09/08/2022

⚖️Միշտ չէ, որ վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի միջամտել ձեր անձնական կյանքին կամ մտնել ձեր անձնական տարածք:
⚖️‼️ Նույնիսկ եթե դուք կամ ձեր ընտանիքի անդամը ձեր կարծիքով կատարել եք քրեական օրենքով արգելված արարք, այնուամենայնիվ դուք պարտավոր չեք առանց պատշաճ դատավարական ընթացակարգի թույլ տալ մուտք գործել ձեր անձնական տարածք:
📎 Կան քննչական գործողություններ, որոնք կարող են իրականացվել բացառապես դատարանի որոշման հիման վրա:
⚖️⚖️⚖️ Եթե խախտվել են ձեր կամ ձեր մտերիմների իրավունքները, ապա դիմեք Մկոյան փաստաբանական գրասենյակ և մեր իրավաբանները կվերականգնեն դրանք:
Հարցերի դեպքում զանգահարել՝ ☎️ 077 022 142 հեռախոսահամարին կամ այցելել՝ 📍 ք.Վանաձոր Վարդանանց 21 հասցեով:
Մկոյան փաստաբանական գրասենյակ⚖️
⚖️
⚖️
#իրավաբան
#փաստաբան
⚖️ #ազատություն

⚖️⚖️     Եղե'ք   իրազեկ  և  պաշտպանված    Մկոյան փաստաբանական գրասենյակի  փորձառու  իրավաբանների հետ:⚖️Դիմելով Մկոյան փա...
04/08/2022

⚖️⚖️ Եղե'ք իրազեկ և պաշտպանված Մկոյան փաստաբանական գրասենյակի փորձառու իրավաբանների հետ:
⚖️Դիմելով Մկոյան փաստաբանական գրասենյակ դուք կարող եք վստահ լինել, որ ձեր խնդիրը կստանա իրավական լուծում և կվերականգնվեն ձեր խախտված իրավունքները :
⚖️Հարցերի դեպքում կարող եք այցելել նշված հասցեով կամ պարզապես զանգահարել հետևյալ հեռախոսահամարին:
👇👇👇
Մեր հասցեն է՝ ՀՀ, ք. Վանաձոր Վարդանանց 21
հեռ.՝ ☎️ 077 022 142




02/08/2022

⚖️⚖️🤔 Ի՞նչ կարող է նշանակել Ձեռնարկության վերակազմավորումը 💁🏻‍♂️
🔹 այլ ձեռնարկության հետ միացում,
🔹 դրա բաժանումը ինքնուրույն ձեռնարկությունների,
🔹 առանց լուծարման ընթացակարգ անցնելու վերափոխում այլ կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկության:
⚖️ Ո՞ր դեպքերում է կատարվում Ձեռնարկության վերակազմավորում, ի՞նչ է կատարվում եղած պարտավորությունների հետ, ի՞նչ իրավունքներ ունեն աշխատակիցներն այդ պարագայում:
⚖️ Այս և նմանատիպ բոլոր հարցերին կպատասխանեն Մկոյան փաստաբանական գրասենյակի իրավաբանները: Պարզապես այցելեք ք. Վանաձոր Վարդանանց 21 📌 հասցեով կամ կապ հաստատեք մասնագետների հետ հետևյալ հեռախոսահամարի միջոցով՝ ☎️ 077 022 142
📌⚖️ #
📌⚖️
⚖️ #ձեռնարկատիրություն #իրավաբան #փաստաբան
⚖️

⚖️⚖️✔️ Քաղաքացին կամ իրավաբանական  անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն՝   📍 Տասը տարվա ընթացքում  📍 բարեխ...
15/06/2022

⚖️⚖️✔️ Քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն՝
📍 Տասը տարվա ընթացքում
📍 բարեխղճորեն ,📍 բացահայտ և 📍անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք,այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք( ձեռքբերման վաղեմություն):❗️❗️
📎 Տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը:
📎 Մինչև ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը գույքը որպես սեփականություն տիրապետող անձն իրավունք ունի պաշտպանել այն երրորդ անձանցից, որոնք գույքի սեփականատերը չեն և օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ հիմքով դրա նկատմամբ չունեն տիրապետման իրավունք:
📌 Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռքբերման վաղեմության ուժով գույքը ձեռք բերած անձի մոտ ծագում է այդ իրավունքի պետական գրանցման պահից:⚖️⚖️❗️❗️
Գույքային վեճերի և այլ իրավական հարցերի առկայության դեպքում այցելեք Մկոյան փաստաբանական գրասենյակ կամ զանգահարեք նշված հեռախոսահամարին և մենք կգտնենք դրանց լուծման օրինական եղանակները: ⚖️⚖️ ⚖️❗️❗️❗️❗️
Հասցե՝ ՀՀ ք. Վանաձոր Վարդանանց 21
☎️ 077 02 21 42
📧 [email protected]




31/05/2022

⚖️❓ Ի՞նչ է փորձաշրջանը
📎 Փորձաշրջանը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում գործատուն ստուգում է աշխատակցի՝ տվյալ պաշտոնին համապատասխանությունը: Փորձաշրջան կարող է սահմանվել նաև աշխատողի նախաձեռնությամբ:
📎 Փորձաշրջանի ընթացքում աշխատողն ունի աշխատանքային օրենսգրքով սահմանված բոլոր իրավունքները:
📎 Փորձաշրջանի մասին պետք է նշված լինի աշխատանքի ընդունման անհատական իրավական ակտում կամ պայմանագրում: Եթե նշված չէ, նշանակում է փորձաշրջան չի սահմանվել:
📎 Փորձաշրջանի ժամկետից շուտ պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն, իսկ աշխատողի նախաձեռնությամբ փորձաշրջան սահմանելու դեպքում՝ աշխատողը, պարտավոր է 3 օր առաջ գրավոր ծանուցել դրա մասին:
⚖️ ⚖️ Եթե խախտվել են ձեր աշխատանքային իրավունքները կամ ունեք այլ իրավական հարցեր,ապա զանգահարեք` ☎️ 077 02 21 42 հեռախոսահամարին կամ այցելեք Մկոյան փաստաբանական գրասենյակ:
#Մկոյանփաստաբանականգրասենյակ
#իրավաբան
#փաստավաբանականծառայություն

31/05/2022

⚖️ ✔️ Մարդու իրավունքների և ազատությունների ամենահուսալի ու արդյունավետ պաշտպանության մեխանիզմը՝ դատական պաշտպանության մեխանիզմն է:
📌📌✔️ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է. :
📌 Եթե դուք ունեք դատական պաշտպանության կարիք, ապա՝ Մկոյան փաստաբանական գրասենյակ-ի փորձառու մասնագետները պատրաստ են ապահովել ձեր շահերի
պաշտպանությունը և հանդես գալ դատարանում:
--------------------------------------------------------------------------
✔️ Վստահեք ձեր խնդրի լուծումը մեր պրոֆեսիոնալ մասնագետների թիմին:
☎️ 077 02 21 42
📧 [email protected]
📍 ՀՀ ք. Վանաձոր, Վարդանանց 21
#մկոյանփաստաբանականգրասենյակ
#իրավաբան
#փաստաբանականծառայություն

25/05/2022

⚖️✔️Ժառանգատուի պարտավորությունները,այդ թվում՝ վարկային, ժառանգների կողմից մարվում են ժառանգած գույքի հաշվին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝
✅ Ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը՝ ներառյալ դրամը, արժեթղթերը,գույքային իրավունքները և պարտականությունները: Ժառանգատուի մահվան դեպքում նրա ունեցած գույքը, ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտավորությունները ժառանգատուի մահվանից հետո վեց ամսվա ընթացքում ժառանգությունն ընդունելու դեպքում փոխանցվում են ժառանգությունն ընդունած ժառանգներին:
Ժառանգները, ժառանգության իրավունքի վկայագիրը ստանալուց հետո, իրենց անցած գույքի արժեքի սահմաններում հատուցում են օրենսգրքով նախատեսված ծախսերը:
❌ Ժառագության զանգվածի մեջ չեն մտնում ժառանգատուի անձի հետ անխզելիորեն կապված իրավունքները և պարտավորությունները, մասնավորապես՝
1) ալիմենտային պարտավորություններով իրավունքներն ու պարտականությունները,
2) քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու իրավունքը,
3) անձնական ոչ գույքային իրավունքները և այլ ոչ նյութական բարիքները,
4) այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնց անցումը ժառանգությամբ չի թույլատրվում Քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով:
Հարցերի դեպքում զանգահարել՝ ☎️ 077022142 հեռախոսահամարին կամ այցելել Մկոյան փաստաբանական գրասենյակ:⚖️⚖️⚖️


#մկոյանփաստաբանականգրասենյակ
#փաստաբանականծառայություն

25/05/2022

❗️❗️❗️❗️ Եթե դու հերթական ՀՀ քաղաքացին ես, ում կենսաթոշակ նշանակող լիազոր մարմինը ոչ իրավաչափորեն զրկել է տարիների աշխատանքի արդյունքում վաստակած կենսաթոշակի իրավունքից, սակայն չես հաշտվում վերը նշված ոչ արդարացի իրողության հետ,ապա վստահորեն դիմիր Մկոյան փաստաբանական գրասենյակ և քո խնդիրը կստանա իրավական լուծում:

⚖️⚖️⚖️⚖️ Մանրամասների համար այցելել Մկոյան փաստաբանական գրասենյակ կամ զանգահարել ☎️ 077022142 հեռախոսահամարին:

# lawer

# փաստաբանական ծառայություն
#Մկոյանփաստաբանականգրասենյակ

01/05/2022

🏢 Պատրաստվու՞մ եք գնել բնակարան

Կառուցվող բազմաբնակարան շենքից անշարժ գույք գնելու պայմանագիրը պետք է ներառի՝ 📄

✅Ապագայում ձեռք բերվող անշարժ գույքի տարածքը նույնականացնող տվյալները՝ ըստ նախագծից վերցրած հատակագծի :
✅Նախատեսվող ներքին հարդարման վիճակի նկարագիրը :
✅Անշարժ գույքի գինը կամ շուկայական գների տատանումների հիմքով գնի ինդեքսավորման կարգը :

❎ Եթե պայմանագրում գնի մասին պայմանները բացակայում են , այն համարվում է չկնքված :

⚖ Եթե ունեք բնակարանի ձեռքբերման օրինական ընթացակարգի հետ կապված հարցեր,ապա այցելեք Մկոյան փաստաբանական գրասենյակ կամ զանգահարեք ☎ 077022142 հեռախոսահամարին :


#Մկոյանփաստաբանականգրասենյակ

Address

Վարդանանց 21
Vanadzor

Opening Hours

Monday 10:30 - 19:00
Tuesday 10:30 - 19:00
Wednesday 10:30 - 19:00
Thursday 10:30 - 19:00
Friday 10:30 - 19:00

Telephone

+37494360406

Alerts

Be the first to know and let us send you an email when Mkoyan Law Firm / Մկոյան Փաստաբանական գրասենյակ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Mkoyan Law Firm / Մկոյան Փաստաբանական գրասենյակ:

Share