Arm Legal Group Իրավախորհրդատվական- իրավապաշտպան կենտրոն

  • Home
  • Armenia
  • Vanadzor
  • Arm Legal Group Իրավախորհրդատվական- իրավապաշտպան կենտրոն

Arm Legal Group Իրավախորհրդատվական- իրավապաշտպան կենտրոն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Arm Legal Group Իրավախորհրդատվական- իրավապաշտպան կենտրոն, Lawyer & Law Firm, Վարդանանց 21, Vanadzor.

21/09/2025
Սիրելի հայրենակիցներՀուլիսի  5-ը մեզ համար պարզապես օրացուցային օր չէ։ Այն օր է, երբ ազգովի նշում ենք մեր պետականության ...
05/07/2025

Սիրելի հայրենակիցներ

Հուլիսի 5-ը մեզ համար պարզապես օրացուցային օր չէ։ Այն օր է, երբ ազգովի նշում ենք մեր պետականության հիմքը՝ Սահմանադրությունը, որը մեր իրավունքների ու ազատությունների երաշխավորն է։
«Արմ Լեգալ Գրուպ» իրավախորհրդատվական-իրավապաշտպան կենտրոնի ողջ անձնակազմի անունից շնորհավորում ենք Ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ։
Թող մեր բոլոր քայլերն առաջնորդվեն արդարությամբ, իրավունքի գերակայությամբ ու համախմբվածության ոգով։
Մաղթում ենք խաղաղ երկինք, կայուն պետություն և ամեն մեկին՝ վստահություն վաղվա օրվա նկատմամբ։
Իսկ մենք՝ որպես իրավական դաշտի ծառայողներ, շարունակելու ենք մեր առաքելությունը՝ հանուն արդարության,հանուն Ձեզ և հանուն օրենքով ամրագրված արժանապատիվ կյանքի։

Հարգանքով՝

«Արմ Լեգալ Գրուպ»
իրավախորհրդատվական-իրավապաշտպան կենտրոն։

Նվիրատվության և կտակի տարբերությունըՆվիրատվության կողմեր են հանդիսանում նվիրողը և նվեր ստացողը։   Կտակի դեպքում ՝ կտակար...
21/06/2025

Նվիրատվության և կտակի տարբերությունը

Նվիրատվության կողմեր են հանդիսանում նվիրողը և նվեր ստացողը։

Կտակի դեպքում ՝ կտակարար և ժառանգներ։

Նվիրատվության դեպքում պայմանագիրը կազմվում է նոտարով ( եթե անշարժ գույք է)։

Կտակի դեպքում ՝ կարող է կազմվել նոտարական կամ գաղտնի կտակ։

Նվիրատվության դեպքում պայմանագիրը ուժի մեջ է մտնում անմիջապես։

Կտակի դեպքում ՝ ուժի մեջ է մտնում կտակարարի մահից հետո։

Նվիրատվությունը չի կարող չեղարկվել։

Կտակի դեպքում ՝ ցանկացած պահի կարող է փոխվել։

Հարցերի դեպքում դիմեք մեր կենտրոն։

Մեր հասցեն՝ ք. Վանաձոր, Վարդանանց 21 ( 1-ին հարկ)

Հեռ.՝ 099 40 90 20 ( WhatsApp, Viber)

Ի՞նչ է լիազորագիրը.                                                         Լիազորագիրը գրավոր փաստաթուղթ է, որով մեկ ան...
12/06/2025

Ի՞նչ է լիազորագիրը.

Լիազորագիրը գրավոր փաստաթուղթ է, որով մեկ անձ մեկ այլ անձին տալիս է իրավունք՝ իր անունից կատարել որոշ գործողություններ։Այն կարող է լինել սովորական կամ նոտարական և տրվում է որոշակի կամ անորոշ ժամկետով։

Լիազորագիրը կարող է սահմանափակել լիազորված անձի իրավունքները, օրինակ՝ մեկ մեքենայի վաճառք։

Պարտադիր նոտարական ձևակերպում է պահանջվում, եթե խոսքը գնում է՝
անշարժ գույքի վաճառքի
մեքենայի գրանցման կամ նվիրատվության
դատական ներկայացչության։

Անձը ում տրվում է լիազորագիր, չի դառնում գույքի սեփականատեր, նա պարզապես իրավունք ունի գործելու լիազորատուի անունից։

Արտերկրում տրված լիազորագրերը Հայաստանում գործում են, եթե վավերացված են պատշաճ ձևով (օրինակ՝ ապոստիլով կամ հյուպատոսության միջոցով)։

Լիազորագիրը կարող է ավարտվել՝
ժամկետի լրանալով
լիազորատուի մահվամբ
երբ լիազորատուն որոշում է այն չեղարկել։

Հարցերի դեպքում դիմեք կենտրոն։

Մեր հասցեն՝ ք. Վանաձոր, Վարդանանց 21(1-ին հարկ)
Հեռ. 099409020 (WhatsApp, Viber)

Ալիմենտը այն պարտադիր վճարն է, որը ծնողներից մեկը վճարում է մյուս ծնողին՝ իրենց անչափահաս երեխայի/երեխաների պահման համար...
04/06/2025

Ալիմենտը այն պարտադիր վճարն է, որը ծնողներից մեկը վճարում է մյուս ծնողին՝ իրենց անչափահաս երեխայի/երեխաների պահման համար:
Ալիմենտը սովորաբար նշանակվում է՝ ամուսնալուծության ժամանակ կամ դրանից հետո երբ ծնողներից մեկը խուսափում է երեխային ֆինանսապես աջակցելու ըստ օրենքի՝ երկու ծնողներն էլ պարտավոր են մասնակցել երեխայի պահմանը, անկախ նրանից՝ ապրում են միասին, թե ոչ:
Ծնողները կարող են համաձայնությամբ որոշել ալիմենտի չափը՝ առանց դատարանի:
Եթե ծնողը չի ցանկանում կամ հրաժարվում է վճարել՝ կատարվում է դատական կարգով:

30/05/2025

Աշխատանքային իրավահարաբերությունները այն իրավական հարաբերություններն են, որոնք ձևավորվում են աշխատողի և գործատուի միջև, երբ աշխատողը անձամբ կատարում է որոշակի աշխատանք՝ փոխարենը ստանալով աշխատավարձ:
Աշխատանքային հարաբերությունների հիմքը աշխատանքային պայմանագիրն է: Առանց գրավոր պայմանագրի հարաբերությունները համարվում են անօրինական:
Աշխատանքային հարաբերությունները սկսվում են՝ աշխատանքային պայմանագրի ստորագրմամբ գործատուի կողմից հրամանի հրապարակմամբ աշխատողի փաստացի աշխատանքի ընդունմամբ
Աշխատանքային հարաբերությունները դադարում են՝ կողմերի համաձայնությամբ աշխատողի կամ գործատուի նախաձեռնությամբ պայմանագրի ժամկետի ավարտով իրավաբանական անձի լուծարմամբ և այլն:
Եղեք իրազեկ:
Հարցերի դեպքում մոտեցեք կենտրոն:

Մեր հասցեն՝ ք. Վանաձոր, Վարդանանց 21( 1- ին հարկ),
Հեռ. 099409020(WhatsApp, Viber)

«ԱՐՄ  ԼԵԳԱԼ ԳՐՈՒՊ» իրավախորհրդատվական-իրավապաշտպան կենտրոնը կատարում է նաև՝        . ԱՊՊԱ  պայմանագրերի կնքում արագ և հա...
26/05/2025

«ԱՐՄ ԼԵԳԱԼ ԳՐՈՒՊ» իրավախորհրդատվական-իրավապաշտպան կենտրոնը կատարում է նաև՝
. ԱՊՊԱ պայմանագրերի կնքում արագ և հարմար պայմաններով.
.Տեքստերի հավաքում և ձևավորում. .Դիմումների կազմում. Նոտարական(ապոստիլ) և ոչ նոտարական թարգմանություններ . Անգլերեն.
Ռուսերեն
Վրացերեն.
Արաբերեն
Պարսկերեն
Գերմաներեն
Ֆրանսերեն
Իսպաներեն
Հուներեն
Թուրքերեն
Եբրայերեն(Իսրայել)
Ուկրաիներեն
Աշխատում ենք ինչպես ֆիզիկական այնպես էլ իրավաբանական անձանց հետ։
Մեր մոտ վստահությունը ծառայության հիմքում է։
Մեր հասցեն՝ ք. Վանաձոր, Վարդանանց 21( 1- ին հարկ),
Հեռ. 099409020(WhatsApp, Viber)

Սիրելի շրջանավարտներ.                                          իրավախորհրդատվական-իրավապաշտպան կենտրոնը շնորհավորում է Ձ...
23/05/2025

Սիրելի շրջանավարտներ. իրավախորհրդատվական-իրավապաշտպան կենտրոնը շնորհավորում է Ձեզ վերջին զանգի կարևոր և հիշարժան օրվա կապակցությամբ։ Այս օրը նշանավորվում է Ձեր կյանքի նոր փուլի սկիզբը,որը լի է պատասխանատու որոշումներով, փորձություններով և նոր հաղթանակներով։. Մաղթում ենք որ Ձեր հետագա ուղին լինի հստակ, նպատակային և իրավունքի գերակայության սկզբունքով առաջնորդված։ Թող ձեռք բերած գիտելիքներն ու փորձը դառնան ամուր հիմք հաջողության ու կայուն զարգացման համար։.
Ցանկանում ենք առողջություն, հաջողություններ և վճռականություն Ձեր բոլոր նախաձեռնություններում։
Հարգանքով՝ «Արմ Լեգալ Գրուպ» իրավախորհրդատվական-իրավապաշտպան կենտրոն

Մայիսի 9-ը հիշատակի և հաղթանակի օր է՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի։                 Իրավաբա...
08/05/2025

Մայիսի 9-ը հիշատակի և հաղթանակի օր է՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի։ Իրավաբանական համայնքի ներկայացուցիչներիս համար այս օրը ևս մեկ հիշեցում է՝ որքան կարևոր է պաշտպանել մարդու իրավունքները, պահպանել օրենքի գերակայությունը և պայքարել արդարության համար, անգամ ամենադժվար պայմաններում։ Մեր առաքելությունն է շարունակել կառուցել այնպիսի հասարակություն, որտեղ արդարությունը հաղթում է անօրինությանը։ Այս օրը մենք հիշում ենք, հարգում և պարտավորվում՝ մնալ իրավունքի և ճշմարտության կողքին։ Հարգանքով՝ «Արմ Լեգալ Գրուպ» իրավախորհրդատվական- իրավապաշտպան կենտրոն. Շնորհավոր մայիսի 9-ը

Address

Վարդանանց 21
Vanadzor

Opening Hours

Monday 09:30 - 18:30
Tuesday 09:30 - 18:30
Wednesday 09:30 - 18:30
Thursday 09:30 - 18:30
Friday 09:30 - 18:30
Saturday 10:00 - 16:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Arm Legal Group Իրավախորհրդատվական- իրավապաշտպան կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share