Գասպարյան փաստաբանական գրասենյակ

Գասպարյան փաստաբանական գրասենյակ Իրավաբանական խորհրդատվություն,
Փաստաբանական ծառայություն

15/05/2026

Քիչ առաջ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ Ն.Բադալյանի) առանձնապես ծանր, միջին ծանրության և ոչ մեծ ծանրության հանցանքների կատարման մեջ մեղադրվող պաշտպանյալիս նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառված տնային կալանքը վերացրեց՝ թողնելով միայն կիրառված գրքվն ու բացակայելու արգելքը:
Հիշեցնեմ, որ պաշտպանյալս տնային կալանքի տակ էր գտնվում նույն դատարանի 2026թ. մարտի 16-ի որոշմամբ: Շնորհակալություն դատարանին օբյեկտիվ որոշման համար, իսկ հաջորդիվ պայքարը լինելու է առանձնապես ծանր հանցանքի դրվագով արդարացման վերդիկտը:
#փաստաբանՍուրենԳասպարյան #փաստաբանականգրասենյակ #Գասպարյանփաստաբանականգրասենյակ #կալանքիցազատում

ՀՀ վարչական դատարանը բավարարեց ներկայացրած հայցը և անվավեր ճանաչեց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգութ...
29/04/2026

ՀՀ վարչական դատարանը բավարարեց ներկայացրած հայցը և անվավեր ճանաչեց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ապօրինի որոշումը:
#փաստաբան #փաստաբանականգրասենյակ #փաստաբանՍուրենԳասպարյան #Գասպարյանփաստաբանականգրասենյակ #վարչականգործ

27/04/2026

Դատական իշխանության անկախությունը՝ որպես բացարձակ արժեք պետության կայունության մեջ, անկախ ինչպես վերևից՝ գործադիր իշխանությունից, այնպես էլ ներքևից՝ ժողովրդից ․ «Մեծամասնությանը հետևելով՝ չար գործերի հետևից մի՛ընկիր։ Բազմությանը մի՛ խառնվիր՝ անիրավություն գործելու համար նրան ենթարկվելով․․․ (Ելք 23։2)»։ Ինքուրույնությունից զրկված դատական համակարգը ծառայում է որպես պետական ահաբեկչության միջոց գործադիր իշխանության ձեռքին։

Վարչական դատարանը բավարարեց ներկայացված հայցը և անվավեր ճանաչեց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության...
31/03/2026

Վարչական դատարանը բավարարեց ներկայացված հայցը և անվավեր ճանաչեց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կայացրած որոշումը:
#փաստաբան #փաստաբանՍուրենԳասպարյան #Գասպարյանփաստաբանականգրասենյակ #վարչականակտիբողոքարկում #հայցիբավարարում

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարեց քննիչի ներկայացրած միջնորդությունը, ընդուն...
17/03/2026

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարեց քննիչի ներկայացրած միջնորդությունը, ընդունելի համարեց պաշտպանական կողմի ներկայացրած հիմնավոր և ծանրակշիռ փաստարկները և առաձնապես ծանր (8-15), միջին ծանրության(2-5) և 3 դրվագ ոչ մեծ ծանրության հանցանքների կատարման մեջ մեզադրվող պաշտպանյալիս նկատմամբ կիրառեց տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք:
#փաստաբանՍուրենԳասպարյան #Գասպարյանփաստաբանականգրասենյակ #կալանքիցազատում #փաստաբան #ՍուրենԳասպարյան #փաստաբանականգրասենյակ #փաստաբանՏավուշիմարզում

🇦🇲 ԴԱՌՆԱ՛Լ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՎԱՀԱՆԸ 🛡️​Ժամանակն է ապացուցելու, որ դու Նժդեհյան ոգու և անկոտրում կամքի կրողն ես:​«ՈՄԱ Աչաջուր»-ը ...
03/03/2026

🇦🇲 ԴԱՌՆԱ՛Լ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՎԱՀԱՆԸ 🛡️
​Ժամանակն է ապացուցելու, որ դու Նժդեհյան ոգու և անկոտրում կամքի կրողն ես:
​«ՈՄԱ Աչաջուր»-ը հայտարարում է ընդունելություն 15–17 տարեկան պատանիների և աղջիկների համար՝ մասնակցելու ԴԱՎԻԹԲԵԿՅԱՆ ԽԱՂԵՐԻՆ: 🏔️🔥
​Սա պարզապես մրցույթ չէ, սա քո ՈՒԺԻ, ԿԱՄՔԻ և ՊԱՏՎԻ քննությունն է: Մենք կոչ ենք անում նրանց, ովքեր պատրաստ են հաղթահարել սեփական թուլությունները և դառնալ վաղվա հզոր հայը:
​Ի՞նչ է տալիս քեզ այս ուղին.
🔹 Կոփված մարմին — դարձի՛ր տոկուն ու անպարտելի:
🔹 Սուր միտք — տիրապետի՛ր ռազմարվեստի գաղտնիքներին:
🔹 Երկաթյա կարգապահություն — եղի՛ր օրինակելի առաջնորդ:
🔹 Եղբայրություն և թիմային ոգի — զգա՛ միասնության ուժը:
​🦅 «Քաջերի սահմանը նրանց զենքն է, կամքը և անձնազոհությունը»։
​Այսօր քո համայնքը, քո հողն ու ջուրը նայում են քեզ: Արժանապատվորեն բարձր պահի՛ր Աչաջուրի պատիվը և դարձի՛ր քո երկրի արժանի զավակը:
​📍 Միացի՛ր «ՈՄԱ Աչաջուր»-ին և փորձի՛ր ուժերդ Դավիթբեկյան խաղերում:

​📌 Ինչպե՞ս գրանցվել.
📞 093 50 01 50

​Ուժը սկսվում է որոշումից: Կայացրո՛ւ քո հաղթական որոշումն ԱՅՍՕՐ: 🇦🇲
​ #ՈՄԱ #ՈՄԱԱչաջուր #ԴավիթբեկյանԽաղեր #ՀզորՀայաստան #Կամք #Պատիվ #Հայրենասիրություն

23/02/2026

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի   խորհուրդը (այսուհետ' Պալատի խորհուրդ) , մասնակցությամբ Պալատի խորհրդի նախագահ...

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը՝ պաշտպանյալիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վ...
13/02/2026

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը՝ պաշտպանյալիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ։ Վերջինիս մեղսագրվում է երկու դրվագ ծանր և մեկ դրվագ միջին ծանրության հանցանքների կատարում:
#փաստաբան #փաստաբանականգրասենյակ #Գասպարյանփաստաբանականգրասենյակ #կալանքիցազատում #ձերբակալվածիազատում

28/01/2026

Հայոց բանակը ոչ թե 34, այլ 5000 տարեկան է:
Շնորհավոր տոնդ հա՜յ զինվոր:

Address

Վասիլյան 2/2
Ijevan
4001

Telephone

+37493500150

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Գասպարյան փաստաբանական գրասենյակ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Գասպարյան փաստաբանական գրասենյակ:

Share