Artush Hakobyan Lawyer

Artush Hakobyan Lawyer Իրավաբանական օգնություն՝
⚖️ Քրեական, քաղաքացիական, վարչական և սնանկության գործերով
📍 ք.Գյումրի, Անկախության հրապարակ 9
📞 055 19 99 92

‼️ՈՐՈՇՈՒՄԼոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Տ.Թադևոսյանի, քննիչի միջնորդ...
11/12/2025

‼️ՈՐՈՇՈՒՄ

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Տ.Թադևոսյանի, քննիչի միջնորդությունը՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, մերժել է:

Վստահորդը ազատության մեջ է:

Դեկտեմբերի 6-ին նշվում է փաստաբանության մասնագիտական օրը:Ջերմորեն շնորհավորում եմ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան...
06/12/2025

Դեկտեմբերի 6-ին նշվում է փաստաբանության մասնագիտական օրը:
Ջերմորեն շնորհավորում եմ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան բոլոր գործընկերներիս մասնագիտական օրվա առթիվ: Մաղթում եմ բեղմնավոր մասնագիտական գործունեություն, ամուր կամք, վճռականություն, անկախություն և նորանոր վերելքներ:
Փաստաբանությունը միայն ձեռնարկատիրական գործունեություն չէ, ընդհակառակը կարևոր իրավական ինստիտուտ է, և յուրաքանչյուր փաստաբան պետք է պատվով կրի փաստաբանի բարձր կոչումը, ազնիվ և բարեխիղճ իրականացնի վստահորդների իրավունքների պաշտպանությունն օրենքով սահմանված և չարգելված բոլոր միջոցներով:

Փաստաբան Արտուշ Հակոբյան

🤝Մեր վստահորդը ազատության մեջ էՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Լ.Աբգարյանի, փաստաբան Արտուշ Հակոբ...
04/12/2025

🤝Մեր վստահորդը ազատության մեջ է

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Լ.Աբգարյանի, փաստաբան Արտուշ Հակոբյանի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը բավարարել է:
Մասնակիորեն բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը և կայացրել է դրան փոխարինող դատական ակտ, այն է՝ ծանր հանցագործության (պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով) կատարման մեջ մեղադրվող մեղադրյալի նկատմամբ ի թիվս այլ կիրառված այլընտրանքային խափանման միջոցների, տնային կալանք խափանման միջոցը փոխել է վարչական հսկողություն խափանման միջոցով:

Հ.Գ
Սույն քրեական գործով նախաքննական մարմինը դատարան միջնորդություն էր ներկայացրել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ,սակայն գրագետ պաշտպանական մարտավարության արդյունքում առաջին ատյանի դատարանը քննիչի միջնորդությունը բավարարել է մասնակիորեն և որպես խափանման միջոց համակցված կիրառել է տնային կալանքը, գրավը, բացակայելու արգելք, ապա հատուկ վերանայման բողոքարկման արդյունքում ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցը փոխվել է վարչական հսկողությամբ:

_______________________

🤝Խորհրդատվության կամ համագործակցության համար կարող եք կապնվել հետևյալ հեռախոսահամարով՝

📞 055 199992

📩 Կամ կարող եք նամակ ուղարկել մեր ինսթագրամյան կան ֆեյսբուքյան էջին

🎤 Փաստաբան Արտուշ Հակոբյանի հերթական հաջողությունը‼️Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահու...
30/11/2025

🎤 Փաստաբան Արտուշ Հակոբյանի հերթական հաջողությունը

‼️Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Վ.Սուղյանի, առանձնապես ծանր հանցանքի մեջ մեղադրվող մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխել է համակցված այլընտրանքային խափանման միջոցներ տնային կալանքով, գրավով և բացակայելու արգելք:

_______________________

🤝Խորհրդատվության կամ համագործակցության համար կարող եք կապնվել հետևյալ հեռախոսահամարով՝

📞 055 199992

📩 Կամ կարող եք նամակ ուղարկել մեր ինսթագրամյան կան ֆեյսբուքյան էջին

Թեև չարդարացվեց, բայց ազատությունն ապահովված էՍույն քրեական գործով փաստաբան Արտուշ Հակոբյանի վստահորդը մեղադրվում էր պաշ...
09/09/2025

Թեև չարդարացվեց, բայց ազատությունն ապահովված է

Սույն քրեական գործով փաստաբան Արտուշ Հակոբյանի վստահորդը մեղադրվում էր պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը չարաշահելուն դրդելու դրդիչի դրդչության մեջ: Մեղադրյալը արարք կատարել էր ծանր հանցագործության կատարման համար պատիժը պայմանականորեն չկիրառելու փորձաշրջանի ընթացքում: Գործի քննության դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը վիճարկման ենթարկեց և՛ քրեական վարույթ նախաձեռնելու, և՛ հանցակազմի պարտադիր հատկանիշների՝ տարրերի միաժամանկյա առկայության, ինչպես նաև կրկին անգամ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերը, սակայն առաջին ատյանի դատարանը անտեսելով պաշտպանական կողմի ներկայացված փաստարկները՝ կայացրել է մեղադրական դատավճիռ՝ վերացնելով մեղադրյալի նկատմամբ նախկինում պատիժը պայմանականորեն չկիրառելու փորձաշրջանը և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 4 (չորս) տարի 1 (մեկ) ամիս ժամկետով:
Փաստաբան Արտուշ Հակոբյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք դատավճռի դեմ, վերաքննիչ դատարանը բողոք բավարարել է մասնակի՝ դատավճիռը պատժի մասով բեկանել և փոփոխել է, ազատազրկում պատիժը պայմանականորեն չի կիրառել և սահմանել է փորձաշրջան:
Պաշտպանական կողմը համակարծիք չլինելով վերաքննիչ դատարանի որոշման հետ վճռաբեկ բողոք է ներկայացրել քրեական վարույթի նախաձեռնման կարգի քրեադատավարական խախտման և արարքում հանցակազմի բացակայության հիմքերով, սակայն վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է:

Հ.Գ
Պաշտպանության կողմն արեց հնարին ու անհնարինը առավելագույն արդյունքին հասնելու համար, այն է՝ արդարացման, մինչդեռ դատարանը որոշեց չարիքի փոքրագույնը՝ մեղադրյալը մնաց ազատության մեջ:

‼ՈՐՈՇՈՒՄ👨‍⚖️ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցա...
23/06/2025

‼ՈՐՈՇՈՒՄ

👨‍⚖️ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության վարույթում գտնվող քրեական վարույթով ձերբակալված մեղադրյալը նախաքննական մարմնի որոշմամբ ձերբակալումից ազատ արձակվեց և նրա նկատմամբ ընտրվեց ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց՝ բացակայելու արգելքը։

___________________

🤝Խորհրդատվության կամ համագործակցության համար կարող եք կապնվել հետևյալ հեռախոսահամարով՝

📞 055 199992

📩 Կամ կարող եք նամակ ուղարկել մեր ինսթագրամյան կան ֆեյսբուքյան էջին

👨‍⚖️Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Գ.Աբելյանի, նախաքննական ...
15/06/2025

👨‍⚖️Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Գ.Աբելյանի, նախաքննական մարմնի միջնորդությունը մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետն երկարաձգելու վերաբերյալ բավարարել է մասնակի՝ վերացնելով տեսակցության ու հաղորդակցության իրավունքի սահմանափակումը:

Հ.Գ
Մեղադրյալը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար:

___________________

🤝Խորհրդատվության կամ համագործակցության համար կարող եք կապնվել հետևյալ հեռախոսահամարով՝

📞 055 199992

📩 Կամ կարող եք նամակ ուղարկել մեր ինսթագրամյան կան ֆեյսբուքյան էջին

👨‍⚖️ՀՀ վարչական դատարանը բավարարել է հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Արտուշ Հակոբյանի միջնորդությունը՝ վարչական ակտի կա...
28/05/2025

👨‍⚖️ՀՀ վարչական դատարանը բավարարել է հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Արտուշ Հակոբյանի միջնորդությունը՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբեյալ և առանց հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոց վարալու համար վարորդական իրավունքի վկայականից զրկված քաղաքացին դեռևս կշարունակի տրանսպորտային միջոց վարելու իրավունքից մինչև ներկայցված հայցի կապակցությամբ վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

___________________

🤝Խորհրդատվության կամ համագործակցության համար կարող եք կապնվել հետևյալ հեռախոսահամարով՝

📞 055 199992

📩 Կամ կարող եք նամակ ուղարկել մեր ինսթագրամյան կամ ֆեյսբուքյան էջին

ՈՐՈՇՈՒՄ‼️2025 թվականի մայիսի 7-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Ա....
14/05/2025

ՈՐՈՇՈՒՄ‼️

2025 թվականի մայիսի 7-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Ա.Շտոյանի, բավարարել է պաշտպան Արտուշ Հակոբյանի միջնորդությունը՝ ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրվող (պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով) մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը փոխել վարչական հսկողություն խափանման միջոցով:

Հ.Գ
Մեղադրյալի նկատմամբ ի սկզբանե ընտրված է եղել կալանք խափան միջոցը, որը երկարատև պայքարի արդյունքում փոխվել է տնային կալանք խափանման միջոցի, ապա վարչական հսկողություն խափանման միջոցի:

_______________________

🤝Խորհրդատվության կամ համագործակցության համար կարող եք կապնվել հետևյալ հեռախոսահամարով՝

📞 055 199992

📩 Կամ կարող եք նամակ ուղարկել մեր ինսթագրամյան կան ֆեյսբուքյան էջին

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է պաշտպան Արտուշ Հակոբյանի միջնորդությունը՝ մեղադրյ...
03/05/2025

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է պաշտպան Արտուշ Հակոբյանի միջնորդությունը՝ մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը փոխվել է վարչական հսկողություն խափանման միջոցով:

___________________

🤝Խորհրդատվության կամ համագործակցության համար կարող եք կապնվել հետևյալ հեռախոսահամարով՝

📞 055 199992

📩 Կամ կարող եք նամակ ուղարկել մեր ինսթագրամյան կան ֆեյսբուքյան էջին

Address

Անկախության հրապարակ 9
Gyumri

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Artush Hakobyan Lawyer posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share