We Solve Law Firm

We Solve Law Firm Welcome to We Solve! We are dedicated to providing personalized approach to every client's issues. Welcome to We Solve Law Firm's page!

We are excited to announce that we have expanded our legal services to clients in Yerevan, in addition to our existing services in Gyumri. Our experienced attorneys at We Solve Law Firm are dedicated to providing personalized attention to every client and working tirelessly to achieve the best possible outcome in legal matters. Our team in Yerevan is composed of highly skilled and experienced atto

rneys who are committed to providing the same level of personalized attention and dedication to our clients as we have always provided in Gyumri. We understand that legal matters can be complex and stressful, and we strive to make the process as smooth and efficient as possible for our clients. Whether you need legal assistance in Gyumri or Yerevan or in any other city of Armenia, We Solve Law Firm is here to help. Our firm offers a broad range of legal services, including civil law, business law, immigration law, and civil litigation. We are confident in our ability to provide the highest quality legal representation to our clients, and we look forward to serving you. Thank you for visiting our page!

🔔 Ունե՞ք 2 միլիոն դրամից ավել պարտավորություններ, որոնք այլևս չեք կարողանում մարել։We Solve իրավաբանական ընկերության հետ...
16/10/2025

🔔 Ունե՞ք 2 միլիոն դրամից ավել պարտավորություններ, որոնք այլևս չեք կարողանում մարել։

We Solve իրավաբանական ընկերության հետ արդեն բազմաթիվ անձինք կարողացել են հաջողությամբ սնանկ ճանաչվել և ազատվել իրենց պարտավորություններից։ Մեր փորձառու մասնագետների շնորհիվ բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ունեցել են անհաղթահարելի ֆինանսական դժվարություններ, իրենց կյանքը սկսել են նոր էջից:

📌 Եթե դուք՝
✔ ունեք 2 միլիոն դրամից ավել վճարային պարտավորություններ,
✔ չունեք բավարար եկամուտ դրանք մարելու համար,

ապա սնանկության գործընթացը կարող է լինել ձեր խնդիրների լուծումը։

💼 Մեր փորձառու իրավաբանները կուղեկցեն ձեզ ամբողջ գործընթացի ընթացքում՝ սկսած դիմումի կազմումից մինչև սնանկության գործն ավարտելու մասին դատարանի վճիռը։

📲 Գրեք մեզ հիմա կամ զանգահարեք խորհրդատվության գրանցվելու համար։
👉 Մեր հաջորդ հաջողված պատմությունը կարող է լինել ձեզ հետ։

#Սնանկություն #ԻրավաբանականՕգնություն #ՊարտքերիցԱզատում #ՆորՍկիզբ

16/10/2025

Նետ Պրոֆիտ հաշվապահական ընկերությունը և We Solve իրավաբանական ընկերությունը շարունակում են արդյունավետ համագործակցությունը 🤝🏻

Համատեղ աշխատանքի արդյունքում ՀՀ ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովը 1,250,000 դրամով նվազեցրել է մեր գործընկեր կազմակերպության ակտը։

Այս հաջողությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ պրոֆեսիոնալ հաշվապահական և իրավաբանական մոտեցումը բերում է իրական արդյունքներ 🔗

Սա դեռ միայն սկիզբն է՝ երկարատև և փոխադարձ վստահության վրա հիմնված համագործակցության։

📞 044 044 554
📧 [email protected]
🏢 ք. Գյումրի, Վազգեն Սարգսյան 19/13

Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին՝🗂 Office Manager (Գրասենյակային աշխատակից)📍 Գյումրի🗓 Երկուշաբթի – Ուրբաթ, 09:00 – 18:0...
04/10/2025

Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին՝

🗂 Office Manager (Գրասենյակային աշխատակից)
📍 Գյումրի
🗓 Երկուշաբթի – Ուրբաթ, 09:00 – 18:00 , Շաբաթ ՝ 10։00-18։00

Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց CV-ն ուղարկել մինչև հոկտեմբերի 15-ը [email protected]

Էլ․ հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Office Manager Գյումրի»:

Մենք սպասում ենք քեզ We Solve թիմում

Պարտականություններ

-Կազմակերպել գրասենյակի առօրյա աշխատանքները և գործընթացները
-Հետևել փաստաթղթաշրջանառությանը և արխիվացմանը
-Կապ պահպանել գործընկերների և հաճախորդների հետ
-Կազմակերպել հանդիպումներ, զանգեր և միջոցառումներ
-Վերահսկել գրասենյակի նյութատեխնիկական ապահովումը (գրասենյակային պարագաներ, տեխնիկա և այլն)
-Աջակցել ղեկավարությանը և թիմին առօրյա աշխատանքներում

Անհրաժեշտ որակավորումներ

-Բարձրագույն կրթություն
-Հայերենի գերազանց իմացություն
-Համակարգչային հմտությունների տիրապետում (MS Office, էլ․ փոստ, փաստաթղթային աշխատանք)
-Կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ
- Պատասխանատվություն, ճշգրտություն և նախաձեռնողականություն

📢 Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին:📌 Իրավաբան 👩‍⚖️👨‍⚖️📍 Գյումրի 🕘 Երկուշաբթի–Ուրբաթ, 09:00–18:00 Պարտականություններ՝ • ...
25/09/2025

📢 Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին:

📌 Իրավաբան 👩‍⚖️👨‍⚖️
📍 Գյումրի
🕘 Երկուշաբթի–Ուրբաթ, 09:00–18:00

Պարտականություններ՝
• կատարել իրավական հետազոտություններ և վերլուծություններ,
• կազմել և մշակել իրավական փաստաթղթերի նախագծեր,
• կազմակերպել գրասենյակի փաստաթղթերի շրջանառությունը,
• հաղորդակցվել հաճախորդների և գործընկերների հետ,
• օգնել գրասենյակի ավագ իրավաբաններին նրանց առօրյա աշխատանքներում,
• մշտապես կատարելագործել մասնագիտական հմտությունները:

Պահանջվող որակավորումներ՝
• իրավագիտության բակալավրի կամ մագիստրոսի աստիճան (իրավագիտության վերջին տարվա ուսանողները նույնպես կարող են դիմել),
• հայերենի գերազանց իմացություն,
• ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
• համակարգչային հմտությունների տիրապետում,
• քաղաքացիական իրավունքի և վարչական իրավունքի հիմնարար գիտելիքներ:

Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականները (CV) մինչև հոկտեմբերի 15-ը ուղարկել [email protected] էլ․ հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Իրավաբան Գյումրի»:

Մենք սպասում ենք ձեզ We Solve թիմում:

#աշխատանք #թափուրհաստիք #իրավաբան #իրավաբանականխորհրդատվություն

Միֆ – «Միայն բիզնեսները կարող են սնանկ ճանաչվել» ❌Բազմաթիվ խորհրդատվությունների արդյունքում պարզել ենք, որ շատերը սխալ պ...
21/09/2025

Միֆ – «Միայն բիզնեսները կարող են սնանկ ճանաչվել» ❌

Բազմաթիվ խորհրդատվությունների արդյունքում պարզել ենք, որ շատերը սխալ պատկերացում ունեն սնանկության մասին և կարծում են, որ միայն բիզնեսները կարող են սնանկ ճանաչվել։

Իրականում սնանկ կարող են ճանաչվել բոլոր իրավաբանական և ֆիզիակական անձինք՝
• ովքեր ունեն 90 օր և ավել ուշացրած 2 000 000 դրամ և ավել պարտավորություն,
• ում պարտավորությունների ընդհանուր գումարը 2 000 000 դրամ և ավել գումարով գերազանցում է ակտիվների արժեքը։

Սնանկությունը արդյունավետ գործիք է պարտավորությունների կատարման համար, քանի որ սնանկության ժամանակ սառեցվում են բոլոր պարտավորությունները և չեն կարող դրանց վրա հաշվեգրվել տոկոսներ կամ տուգանքներ։

Եթե ունեք ֆինանսական դժվարություններ, չեք կարողանում կատարել ձեր վճարային պարտավորությունները, ապա կարող եք դիմել We Solve իրավաբանական ընկերությանը խորհրդատվության համար։ 💌

#սնանկություն # #սնանկ #իրավաբան #իրավաբանականխորհրդատվություն

Տարածված սխալներ բիզնեսի գրանցման ժամանակ ⚠️Նոր բիզնես սկսելը հետաքրքիր և բարդ ճանապարհ է 🚀, որը պահանջում է մանրակրկիտ ...
12/09/2025

Տարածված սխալներ բիզնեսի գրանցման ժամանակ ⚠️

Նոր բիզնես սկսելը հետաքրքիր և բարդ ճանապարհ է 🚀, որը պահանջում է մանրակրկիտ հաշվարկ և պլանավորում 📊։ Պլանավորման ընթացքում հաճախ բաց են թողնվում բիզնեսի գրանցման վերաբերյալ որոշ հարցեր ⚠️, որոնք հետագայում կարող են խոչընդոտել բիզնեսի զարգացմանը 📉, առաջացնել ծանր հետևանքներ կամ հանգեցնել մեծ ֆինանսական կորուստների 💸։

Տարածված սխալներից են
1️⃣ Բիզնեսի կառուցվածքի սխալ ընտրունությունը 🏢
Բիզնես հիմնադրելու ամենակարևոր քայլը կազմակերպաիրավական ճիշտ կառուցվածքի ընտրությունն է։ Երբեմն մարդիկ չեն ցանկանում ստանձնել մեծ պատասխանատվություն ⚖️, սակայն ընտրում են ԱՁ-ի միջոցով բիզնեսը սկսելու ճանապարհը՝ անտեսելով ՍՊԸ հիմնելու հնարավորությունը։

2️⃣ Մտավոր սեփականության անտեսումը 💡📜
Հաճախ են հանդիպում դեպքեր, երբ սկսնակ բիզնեսները էական կորուստներ են կրում մտավոր սեփականության անտեսման պատճառով։ Շատ ընկերություններ, առանց իմանալու, օգտագործում են այլ անձի պատկանող ապրանքային նշաններ ®, գումարներ են ծախսում գովազդի վրա 📢, իսկ հետո բախվում իրավատիրոջ պահանջին դադարեցնել նշանի ապօրինի օգտագործումը։ Բացի այդ, ապրանքային նշան չգրանցելու դեպքում բիզնեսը կանգնում է լուրջ պաշտպանական խնդիրների առաջ 🛑։

3️⃣ Հարկային ընթացակարգերն անտեսելը 💰
Հարկային համակարգը բիզնեսի անբաժան մասն է։ Մինչև բիզնեսի հիմնումը անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետների հետ 👨‍💼 և որոշել՝ ո՞ր հարկային համակարգով աշխատել։ Որոշ համակարգերի դեպքում հարկ վճարողը պարտավոր է կոնկրետ ժամկետներում կատարել գործողություններ 🗓️։ Շատ ընկերություններ անտեսում են այս հարցերը և արդյունքում կրում են ֆինանսական կորուստներ 📉։

4️⃣ Ընկերության ներքին փաստաթղթերը անտեսելը 📑
Ներքին իրավական փաստաթղթերը՝ կանոնադրություն, ներքին կանոնակարգ, հրամաններ և որոշումներ, անչափ կարևոր են։ Սա հատկապես կարևոր է այն ընկերությունների համար, որոնք ունեն 2 և ավել մասնակիցներ 👥։ Կանոնադրության բացակայության կամ թերի կարգավորման պատճառով հաճախ առաջանում են վեճեր ⚔️, որոնք կարող են մեծ վնաս պատճառել ընկերությանը։

Այսպիսի սխալներից խուսափելու համար դիմե՛ք We Solve իրավաբանական ընկերությանը ⚖️✨

Եթե ունեք հարցեր՝ զանգե´ք կամ գրե´ք մեզ և մեր մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Ի՞նչ անել եթե գործատուն չի տրամադրում արձակուրդ ❌🏖️Տարվա այս եղանակին շատերը արդեն վերադարձել են հանգստից , իսկ շատ-շատե...
05/09/2025

Ի՞նչ անել եթե գործատուն չի տրամադրում արձակուրդ ❌🏖️

Տարվա այս եղանակին շատերը արդեն վերադարձել են հանգստից , իսկ շատ-շատերը պլանավորում են նոր հանգիստ ✈️🏝️։ Հանգստի կազմակերպման մեջ առաջնային խնդիր է աշխատանքից արձակուրդ վերցնելը ։ Հայտնի է, որ յուրաքանչյուր աշխատող ունի հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք ։ Սակայն հաճախ են հանդիպում դեպքեր, երբ գործատուները , չարաշահելով իրենց իրավունքները , արձակուրդ չեն տրամադրում աշխատողներին 🚫։

Ի՞նչ պետք է անել արձակուրդ ստանալու համար ❓

ՀՀ-ում աշխատողները տվյալ գործատուի մոտ աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք ձեռք են բերում անընդմեջ վեց ամիս աշխատելուց հետո 📆, իսկ մինչ այդ հարցը լուծվում է կողմերի համաձայնությամբ 🤝։ Արձակուրդ տրամադրելու համար աշխատողը պարտավոր է գրավոր դիմում ✍️ ներկայացնել գործատուին։ Դիմում ներկայացնելու կարգը, ժամկետները կարող են կարգավորվել Կոլեկտիվ կամ անհատական աշխատանքային պայմանագով 📑։

Գործատուի կողմից մերժում ստանալու դեպքում, աշխատողը պետք է՝
1. համոզվի, որ ներկայացված դիմումը համապատասխանում է օրենքով ⚖️,
2. կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով սահմանված պայմաններին,
3. տեղեկանա իր իրավունքների և պարտականությունների մասին 📖,
4. փորձի բանակցությունների միջոցով հասնի հարցի լուծմանը 🤝,
5. համաձայնության չգալու դեպքում գրավոր ձևով ստանալ մերժման որոշումը 📜,
6. դիմել մասնագետի 👨‍⚖️ Գործատուի դեմ դատարանում հայց ներկայացնելու համար 🏛️։

Ուշադրություն ❗
Գործատուն պարտավոր է յուրաքանչյուր կետանցված օրվա համար վճարել տուժանք ամսական աշխատավարձի 0,15 %-ի չափով, բայց ոչ ավել քան միջին ամսական աշխատավարձը, եթե 18 ամսվա ընթացքում չի տրամադրում արձակուրդ ⏳։

Դիմավորելով նոր ուսումնական տարին 📚Սեպտեմբերի 1-ը ՀՀ-ում նշվում է որպես գիտելիքի և դպրության օր։ Այս օրով մեկնարկում է ն...
01/09/2025

Դիմավորելով նոր ուսումնական տարին 📚

Սեպտեմբերի 1-ը ՀՀ-ում նշվում է որպես գիտելիքի և դպրության օր։ Այս օրով մեկնարկում է նոր ուսումնական տարին, որով ուսանողների և աշակերտների համար բացվում են նոր հնարավորություններ նոր գիտելիքներ բացահայտելու և աճի համար։ 📚

Շնորհավորում ենք բոլորիս գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։ Շնորհավորում ենք ուսանողներին, աշակերտներին և բոլոր դասավանդողներին, մաղթում ենք նոր հաջողությունները և հսկայական նվաճումներ։ ✨

Հատուկ շնորհավորում ենք մեր գործընկեր ACT College by GITC-ին, որն իր դռներն առաջին անգամ է բացելու իր ուսանողների առջև։ Մաղթում ենք լեփ-լեցուն լսարաններ և մեծ հաջողությունների հասնող ուսանողներ։ 🥳 GITC - Information Technologies Center

#ԳիտելիքիՕր #ԴպրությանՕր #Սեպտեմբեր1 #ՆորՈւսումնականՏարի #Կրթություն #Ուսում

🌅
15/07/2025

🌅

Սխալ պատկերացում է, թե հեղինակային իրավունքները ուժի մեջ են մտնում միայն այն դեպքում, երբ ստեղծագործությունը հրապարակվու...
03/07/2025

Սխալ պատկերացում է, թե հեղինակային իրավունքները ուժի մեջ են մտնում միայն այն դեպքում, երբ ստեղծագործությունը հրապարակվում է։

Օրենսդրության համաձայն՝ հեղինակային իրավունքը ծագում է ստեղծագործության ստեղծման պահից՝ անկախ այն հրապարակված է, թե ոչ։ Այսինքն՝ գրավոր, բանավոր, երաժշտական կամ այլ բնույթի ցանկացած ստեղծագործություն՝ ստեղծման պահից հանդիսանում է հեղինակին պատկանող մտավոր սեփականություն և օրենքով պաշտպանվում է առանց որևէ գրանցման կամ վարչական ընթացակարգի։

Սա նշանակում է, որ չհրապարակված ստեղծագործության նկատմամբ նույնպես հեղինակը լիարժեք իրավունքներ ունի՝ ինչպես օգտագործման, այնպես էլ նրա իրավունքի խախտման դեպքում համապատասխան պաշտպանություն ստանալու առումով։

📌 Հեղինակային իրավունքի և դրա հարակից ոլորտների վերաբերյալ լրացուցիչ խորհրդատվության համար կարող եք դիմել Մեզ։

#միֆ #հեղինակայինիրավունք

Address

68/12 Gorki Street
Gyumri
3104

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 10:00 - 18:00

Telephone

+37444999886

Alerts

Be the first to know and let us send you an email when We Solve Law Firm posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to We Solve Law Firm:

Share