02/08/2026
👩🎓Փաստաբանի հիմնական գործառույթներն են՝
* Իրավաբանական խորհրդատվություն՝ բացատրել օրենքները, գնահատել իրավիճակը և առաջարկել լավագույն իրավական լուծումը։
* Փաստաթղթերի կազմում՝ հայցադիմումներ, առարկություններ, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, պայմանագրեր, դիմումներ, միջնորդություններ և այլ փաստաթղթեր։
* Դատարանում ներկայացուցչություն՝ ներկայացնել վստահորդի շահերը քաղաքացիական, վարչական ,սնանկության և քրեական գործերով (քրեական գործերով՝ նաև որպես պաշտպան)։
* Բանակցություններ և հաշտարարություն՝ օգնել կողմերին հասնել փոխադարձ ընդունելի համաձայնության՝ առանց երկար դատական գործընթացի։
* Պաշտպանություն պետական մարմիններում՝ ներկայացնել անձի շահերը քննչական մարմիններում, ոստիկանությունում, հարկային կամ այլ պետական կառույցներում։ Հարցերի դեպքում զանգահարել ՝098491288 հեռախոսահամարով,խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է նախապես զանգահարել վերեւում նշված համարով եւ գրանցվել։