Soghoyan & Partners Law Firm

Soghoyan & Partners Law Firm Իրավաբանական և փաստաբանական ծառայությունների մատուցում։ Իրավաբանական խորհրդատվություն, փաստաբանական ծառայությունների մատուցում

📢 Իրավական իրազեկումՀարգելի քաղաքացիներ,Քվեարկության օրը գործում է «լռության օր» սկզբունքը․ Արգելվում է նախընտրական քարո...
07/06/2026

📢 Իրավական իրազեկում

Հարգելի քաղաքացիներ,
Քվեարկության օրը գործում է «լռության օր» սկզբունքը․
Արգելվում է նախընտրական քարոզչությունը, ընտրողներին ուղղորդելը կամ նրանց կամքի վրա որևէ ազդեցություն գործադրելը։
Չի թույլատրվում նաև՝
▪️ Քվեի դիմաց գումար, նվեր կամ այլ առավելություն առաջարկելը,
▪️ Քվեարկության գաղտնիությունը խախտելը,
▪️ Ընտրական գործընթացին կամ հանձնաժողովների աշխատանքին խոչընդոտելը։

Ձեր ձայնը պատկանում է միայն ՁԵԶ։

Մի տրվեք սադրանքների։

Մի վախեցեք անիմաստ սպառնալիքներից և կատարեք Ձեր սեփական ընտրությունը

#ընտրություններ2026 #ընտրությունըքոննէ

 #ապրիլ24🙏1915 Հիշում եմ և պահանջում>> այս ուղերձով հայ ժողովուրդն աշխարհի տարբեր ծայրերում հիշում է քսաներորդ դարի ծանր...
24/04/2026

#ապրիլ24🙏1915

Հիշում եմ և պահանջում>>
այս ուղերձով հայ ժողովուրդն աշխարհի տարբեր ծայրերում հիշում է քսաներորդ դարի ծանրագույն պատմական իրադարձությունները և հարգանքի տուրք մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին…

Հայոց ցեղասպանությունը ճանաչված է ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի կողմից։ Ինչպես նաև աշխարհի 31 երկրների կողմից, դրանց թվում են ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա։

«Սողոյան և Գործընկերներ» իրավաբանական ընկերությունը ջերմորեն շնորհավորում է բոլոր կանանց Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օր...
08/03/2026

«Սողոյան և Գործընկերներ» իրավաբանական ընկերությունը ջերմորեն շնորհավորում է բոլոր կանանց Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։

🌷Թող այս գեղեցիկ գարնանային տոնը լինի նոր ձեռքբերումների, հաջողությունների և ներդաշնակության սկիզբ։
Մաղթում ենք Ձեզ առողջություն, երջանկություն, անսպառ էներգիա և շարունակական հաջողություններ թե՛ անձնական կյանքում, թե՛ մասնագիտական գործունեության մեջ։

🌷Թող Ձեր ուժը, իմաստությունն ու նվիրվածությունը շարունակեն կարևոր դեր ունենալ հասարակության զարգացման և առաջընթացի գործում։

🌷Սիրով և բարձր գնահատանքով՝
«Սողոյան և Գործընկերներ» իրավաբանական ընկերություն

🌾 Գյուղատնտեսական նշանակության հողերՕգտագործո՞ւմ եք հողամաս, մշակում եք այն տարիներ շարունակ, սակայն չունեք սեփականությա...
28/02/2026

🌾 Գյուղատնտեսական նշանակության հողեր

Օգտագործո՞ւմ եք հողամաս, մշակում եք այն տարիներ շարունակ, սակայն չունեք սեփականության գրանցում։

Եթե հողամասին տիրապետումը եղել է
✔ բացահայտ
✔ բարեխղճորեն
✔ անընդհատ
և օրենքով սահմանված ժամկետում, հնարավոր է այն օրինականացնել ձեռքբերման վաղեմության կարգով։

Մենք ապահովում ենք՝
• հողամասի իրավական կարգավիճակի ուսումնասիրություն,
• ապացույցների հավաքագրում (հարկային վճարումներ, վկաներ, օգտագործման փաստեր և այլն),
• դատական գործընթացի ամբողջական ուղեկցում,
• սեփականության իրավունքի գրանցման աջակցություն։

Օրինականացրեք Ձեր մշակած հողը՝ օրենքի ուժով։

☎️ Զանգահարի’ր հիմա խորհրդատվության համար (+374 93) 48-40-20
📍 Ծառայություններ ամբողջ ՀՀ տարածքում։
⚖️ Աշխատում են լիցենզավորված փաստաբաններ։

 #էլեկտրոնայինպայմանագրեր ✅️ԱԺ֊ն հրատապ ռեժիմով քննարկեց օրենսդրական նախագիծ, որով հաստատեց նույնականացման քարտերով էլեկ...
14/02/2026

#էլեկտրոնայինպայմանագրեր

✅️ԱԺ֊ն հրատապ ռեժիմով քննարկեց օրենսդրական նախագիծ, որով հաստատեց նույնականացման քարտերով էլեկտրոնային աշխատանքային պայմանագիր կնքելը կամ դադարեցնելը պարտադիր չէ մինչև 2027֊ի հուլիսի 1֊ը։
‼️Պատճառը՝ բազմաթիվ քաղաքացիների դիմումները։

❇️ Նրանք , ովքեր արդեն ունեն նույնականացման քարտեր, կարող են պայմանագրեր կնքել կամ դադարեցնել դրանց օգնությամբ թվային հարթակում, ովքեր դեռ ձեռք չեն բերել` նույն գործարքները կարող են կատարել թղթային տարբերակով` պարտադիր պայմանով, որ եռօրյա ժամկետում փոստային առաքման կամ էլ փոստի միջոցով աշխատողը գործատուից կստանա աշխատանքային պայմանագրի իր օրինակը։

🏛️ ՀՈՂԱՅԻՆ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ՝ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲՈւնե՞ք հողային վեճ հարևանի հետ։Խնդիրներ կա՞ն սեփականությ...
13/02/2026

🏛️ ՀՈՂԱՅԻՆ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ՝ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ունե՞ք հողային վեճ հարևանի հետ։
Խնդիրներ կա՞ն սեփականության գրանցման կամ կադաստրի հետ։
Պե՞տք է պաշտպանել Ձեր իրավունքները դատարանում։

Մենք առաջարկում ենք լիարժեք իրավաբանական աջակցություն հողային հարցերով՝

✅Սեփականության իրավունքի ճանաչում
✅Հողամասերի սահմանների ճշգրտում
✅Կադաստրային սխալների ուղղում
✅Հայցադիմումների և բողոքների կազմում
✅Ներկայացուցչություն ՀՀ դատարաններում
✅Նախադատական կարգավորումներ
✅Բանակցությունների վարում

🔒 Պաշտպանում ենք Ձեր գույքային իրավունքները՝ արագ, արդյունավետ և օրինական ճանապարհով։

☎️Զանգահարեք հիմա՝ խորհրդատվության համար(+37493) 48-40-20
📍 Ծառայություններ՝ ամբողջ ՀՀ տարածքում
⚖ Աշխատում են լիցենզավորված փաստաբաններ

19/01/2026

#օրենսդրականփոփոխություն

📍 Նոր ոչ աշխատանքային օր

📣 Հարգելի՛ Քաղաքացիներ
«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության համաձայն՝ հունվարի 27-ը սահմանվել է հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր:
Այդ օրը կլինի ոչ աշխատանքային օր։

🎄Հարգելի Հայրենակիցներ🎄Շնորհավորում ենք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ։🎄Թող գալիք 2026 թվականը լինի նոր ձեռք...
30/12/2025

🎄Հարգելի Հայրենակիցներ

🎄Շնորհավորում ենք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ։

🎄Թող գալիք 2026 թվականը լինի նոր ձեռքբերումների, հաղթանակների տարի, ապրենք խաղաղ հայրենիքում՝ ծառայելով հանրության իրավագիտակցության բարձրացման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդար նպատակին:

Հարգանքով՝
#սողոյանգործընկերներիրավաբանականընկերություն
#2026

🔶ԻՐԱԶԵԿՈՒՄ🔶Հարգելի հայրենակիցներ, ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները փոխարինելու անհրաժեշտություն այլևս...
20/11/2025

🔶ԻՐԱԶԵԿՈՒՄ🔶

Հարգելի հայրենակիցներ, ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները փոխարինելու անհրաժեշտություն այլևս չկա։

📌ՀՀ Կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի 1649-Ն որոշման համաձայն՝ 2024 թ․ փոխարինված ժամանակավոր պաշտպանության վկայականների վավերականության ժամկետը այսուհետ կերկարաձգվի ավտոմատ կերպով՝ Կառավարության համապատասխան որոշման ընդունումից անմիջապես հետո։

🔹Հիշեցնենք նաև, որ մուտքի ուղղությամբ ՀՀ սահմանահատում կատարելիս ԺՊ վկայականի առկայությունը պարտադիր չէ։

🔹Եթե ժամանակավոր պաշտպանության վկայականը ստանալուց հետո անձը փոխել է անձնագիրը (կորցնելու, վավերականության ժամկետն ավարտվելու, վնասվելու պատճառով), ապա պետք է դիմի նոր վկայական ստանալու համար, քանի որ ժամանակավոր պաշտպանության վկայականը տրամադրվում է գործող/վավեր անձնագրի հիման վրա։

Հաճելի և տպավորիչ հանդիպում Եվրասիա միջազգային համալսարան/Eurasia International University-ի իրավագիտության ամբիոնի ուսա...
15/11/2025

Հաճելի և տպավորիչ հանդիպում Եվրասիա միջազգային համալսարան/Eurasia International University-ի իրավագիտության ամբիոնի ուսանողների հետ՝ ինտերակտիվ և գործնական ձևաչափով.

Address

Erevan

Telephone

+37493484020

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Soghoyan & Partners Law Firm posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Soghoyan & Partners Law Firm:

Shortcuts

Share