Robert Amsterdam Armenia

Robert Amsterdam Armenia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Robert Amsterdam Armenia, Lawyer & Law Firm, Ejmiatsin.

Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր։ Այստեղ կներկայացնեմ վերլուծություններ Հայաստանի իրադարձությունների, մասնավորապես, Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հաշվեհարդարի և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տարվող արշավի մասին։

25/09/2026

Աշխարհում, որտեղ պատերազմներ են ու քաղաքական խաղեր, պետք է ամուր կանգնենք մեր հավատքի, և մեր արժեքների կողքին։

22/09/2026

Մենք չպետք է արդարացնենք այն ղեկավարների քայլերը, որոնք հարձակվում են եկեղեցիների և մեր հիմնարար արժեքների վրա՝ փորձելով մեզ մոլորեցնել ու իրենց կողմը քաշել հակառուսականության քողի տակ։

20/09/2026

Որպես միջազգային փաստաբան՝ ես ակտիվորեն հանդես եմ գալիս այն հոգևորականների իրավունքների պաշտպանությամբ, որոնք ենթարկվում են պետական իշխանությունների ապօրինի ճնշումներին և հետապնդումներին։ Այսօր դա ակտիվորեն տեղի է ունենում նաև հետխորհրդային երկու երկրներում՝ Ուկրաինայում և Հայաստանում։

Իմ փորձառության, դիտարկումների շուրջ հետաքրքիր քննարկում ունեցանք ԱՄՆ-ում քաղաքականություն մուտք գործել ցանկացող երիտասարդների հետ (New York Young Republican Club)։
Ուրախ եմ, որ նրանք ոչ միայն խորապես հետաքրքրված են այս հարցերով, այլև պատրաստ են անձամբ ներգրավվելու կրոնական ազատությունների պաշտպանության գործում:

Երբ մենք փաստացի ապացույցներով և միջազգային իրավունքի լեզվով վեր հանող լույսի տակ ենք դնում այս ապօրինությունները, հակառակ կողմը, սեփական անզորությունից դրդված, դիմում է պիտակավորումների։

Բայց մենք պետք է հստակ արձանագրենք․ մեր պայքարը որևէ պետության, առավել ևս Ռուսաստանի շահերի համար չէ։ Մեր պայքարը մարդու հիմնարար իրավունքների, դարավոր եկեղեցիների անձեռնմխելիության համար է և քաղաքական հետապնդումների դեմ։ Ոչ մի աշխարհաքաղաքական նպատակ չի կարող արդարացնել քրիստոնյաների հալածանքը։

🎥 Դիտեք ամբողջական քննարկումը տեսանյութում։

Երեկ դատարանը նորից կայացրեց մի իրավական ակտ, որը որևէ աղերս չունի իրավունքի կամ արդարադատության հետ։ Սամվել Կարապետյանի...
18/09/2026

Երեկ դատարանը նորից կայացրեց մի իրավական ակտ, որը որևէ աղերս չունի իրավունքի կամ արդարադատության հետ։ Սամվել Կարապետյանի տնային կալանքը ևս երկու ամսով երկարաձգելը քաղաքականապես ուղղորդված անհամաչափ ճնշման հերթական ակնհայտ ապացույցն է։

Մարդուն 15 ամիս շարունակ անազատության մեջ պահելը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով երաշխավորված ազատության իրավունքի կոպտագույն ոտնահարում է։ Միջազգային իրավունքի հիմնարար պահանջն է՝ ազատության սահմանափակումը չի կարող վերածվել կանխավճարային պատժի։ Մեկուկես տարի անց «քննությանը խոչընդոտելու» մասին մեղադրանքի կողմից բերվող վերացական փաստարկները զուրկ են որևէ իրավական հիմնավորումից, մանավանդ այն պայմաններում, երբ պաշտպանական կողմն առաջարկել է խոշորագույն գրավ և վարչական հսկողության այլընտրանքներ։

Այս պրակտիկան ցույց է տալիս, որ դատական համակարգը ծառայեցվում է քաղաքական նպատակներին՝ երկրի խոշորագույն ներդրողին և ընդդիմադիր գործչին մեկուսացնելու համար։

Մենք հետևողականորեն բարձրաձայնելու ենք միջազգային իրավունքի այս խախտումների մասին և օգտագործելու ենք միջազգային իրավական ու իրավապաշտպան բոլոր հնարավորությունները՝ արդարությունը վերականգնելու համար։

Այս ուրբաթ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործը կրկին վերադառնում է Արմավիրի մարզի  առաջին ատյանի ընդհանու...
15/09/2026

Այս ուրբաթ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործը կրկին վերադառնում է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Ես ուշադիր հետևել եմ այս գործի յուրաքանչյուր շրջադարձին, և այն, ինչ տեսնում եմ, միայն խորացնում է իմ մտահոգությունը։
«Առավոտ»-ին տված հարցազրույցում ես ասել եմ․

«Ակնհայտ է, որ դատավորները հայտնվել են երկընտրանքի առջև․ մի կողմից՝ առկա է իշխող ուժի բացահայտ քաղաքական պատվերը, որին բացահայտ ընդդիմանալը համակարգային ռիսկեր է պարունակում իրենց համար, մյուս կողմից՝ նրանք շատ լավ հասկանում են այս գործընթացի իրավական անհեթեթությունն ու վտանգավորությունը»։

Այսօր այդ խոսքերն առավել քան արդիական են։

Եվ հարցը միայն այն չէ, թե ինչ տեղի կունենա ուրբաթ օրը դատարանի դահլիճում։ Հարցն այն է, թե ինչն է գերակայելու Հայաստանում՝ իրավո՞ւնքը, թե՞ քաղաքական կամքը։

Հայաստանի արդարադատությունը չպետք է դառնա Հայ Առաքելական Եկեղեցու դեմ պայքարի գործիք։

Ամբողջական հարցազրույցը՝ մեկնաբանությունում։

Aravot-ին տված իմ վերջին հարցազրույցում անդրադարձել եմ Հայաստանում օրենքի գերակայության և ժողովրդավարական չափանիշների հա...
07/09/2026

Aravot-ին տված իմ վերջին հարցազրույցում անդրադարձել եմ Հայաստանում օրենքի գերակայության և ժողովրդավարական չափանիշների համակարգային փլուզմանը։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում, վտանգավոր միտում է. պետական իշխանությունն օգտագործվում է անկախ ինստիտուտները քանդելու, դատական համակարգի վրա ճնշում գործադրելու և միջազգային պարտավորություններն անտեսելու համար։

Հարցազրույցի առանցքային շեշտադրումները.

▪️ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող քաղաքական ճնշումները ուղղակի հարձակում են դարավոր անկախ ինստիտուտի վրա։ Սա խախտում է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 18-րդ հոդվածը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ և 11-րդ հոդվածները, որոնք հստակ պաշտպանում են կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը և արգելում պետության միջամտությունը նրանց ներքին գործերին։

▪️Այն փաստը, որ դատավորները խուսափում են Եկեղեցու ղեկավարությանն առնչվող գործերի քննությունից և ինքնաբացարկ հայտնում, ակնհայտ վկայությունն է դատական համակարգում առկա քաղաքական ճնշումների և այդ գործերի իրավական առումով անհեռանկար լինելու մասին։

▪️ Իմ վստահորդ Սամվել Կարապետյանի դեմ իշխանամերձ շրջանակների հնչեցրած մեղադրանքների ու զրպարտչական հայտարարությունների մեծ մասը չունեն որևէ փաստական կամ իրավական հիմք: Մենք արդեն ունենք կարևոր նախադեպ, որը պաշտոնապես փլուզում է նրա դեմ իրականացվող հանրային վարկաբեկման քաղաքականապես ուղղորդված արշավի հիմնական թեզերը:

▪️ Հայաստանը չի կարող խոսել եվրոպական ինտեգրման մասին՝ միևնույն ժամանակ ոտնահարելով հենց այդ ինստիտուտների հիմնարար ժողովրդավարական սկզբունքները։ Միջազգային գործընկերները պետք է դադարեն աչք փակել և պահանջեն միջազգային իրավական պարտավորությունների լիարժեք կատարում։

📖 Ամբողջական հարցազրույցը՝ «Առավոտ»-ի կայքում.👇

🔗 https://www.aravot.am/2026/09/07/1578329/

Դատարանը բավարարել է Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հայցն ընդդեմ նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի՝ պարտավորեցնելով հր...
01/09/2026

Դատարանը բավարարել է Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հայցն ընդդեմ նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի՝ պարտավորեցնելով հրապարակայնորեն հերքել Սրբազանի հասցեին հնչեցրած զրպարտությունները և վճարել 1,000,000 ՀՀ դրամ փոխհատուցում։

Այս վճիռը գալիս է լրացնելու բոլոր այն փաստերի շարքը, որ Հայ Առաքելական Եկեղեցու և հոգևորականների դեմ ծավալված համակարգված արշավն հիմնված է կեղծիքի և ապատեղեկատվության վրա։ Սա լոկ առանձին դեպք չէ, այլ Եկեղեցու հեղինակությունը համատարած թիրախավորելու փորձերի բացահայտում։

Ստահոդ լուրերով հանրային կարծիք մանիպուլացնողները վաղ թե ուշ պատասխանատվություն են կրելու օրենքի առաջ։

Դատարանի որոշման մանրամասները՝ առաջին մեկնաբանության մեջ։

Հայ. 🇦🇲Մամուլի հաղորդագրությունըՄիջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամ․ «Փաշինյանն իրեն «Աստծուց վեր» է դասում՝ հարձակվելո...
28/08/2026

Հայ. 🇦🇲

Մամուլի հաղորդագրությունը

Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամ․ «Փաշինյանն իրեն «Աստծուց վեր» է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական Եկեղեցու վրա»

ԵՐԵՎԱՆ, Հայաստան- Չունենալով իրավական որևէ օրինական հիմք՝ Հայաստանի ավելի ու ավելի ավտոտրիտար դարձող ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում չկարողացավ ստանալ նույնիսկ քվեների կեսը, որոշել է, որ իր կառավարությունը պետք է որոշի Հայ Առաքելական Եկեղեցու ապագա ղեկավարությանն ու ուղղությունը՝ անտեսելով կրոնական ազատության միջազգային չափանիշները։

Դիմակայությունն այժմ հասել է արտասովոր նոր փուլի։ Փաշինյանի կառավարությունն իր քաղաքական օրակարգում է ներառել Հայաստանի, այսպես կոչված, «հոգևոր անվտանգությունն» ու Եկեղեցու բարեփոխումները՝ առաջարկելով խորհրդարանական քննություն սկսել Եկեղեցում առկա «խոր համակարգային ճգնաժամի» վերաբերյալ, որին կարող են հաջորդել օրենսդրական փոփոխություններ։

Սա տեղի է ունենում Հայ Առաքելական Եկեղեցու վրա ամիսներ շարունակվող ճնշումների ֆոնին։ Ձերբակալվել ու քրեական հետապնդման են ենթարկվել բարձրաստիճան հոգևորականներ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն կանգնեցվել է դատարանի առջև, իսկ Փաշինյանը բազմիցս պահանջել է նրա հեռացումը։

Այժմ կառավարությունը փորձում է առանձին հոգևորականների վրա հարձակվելուց անցնել բուն Եկեղեցու վերափոխմանը։
Հայ Առաքելական Եկեղեցին գոյություն ունեցող հնագույն քրիստոնեական հաստատություններից է։ Այն դիմակայել է դարեր տևած օտար տիրապետությանը, հալածանքներին, Ցեղասպանությանն ու խորհրդային բռնաճնշումներին՝ պահպանելով հայոց հավատքն ու ինքնությունը նույնիսկ այն շրջաններում, երբ անկախ հայկական պետություն գոյություն չուներ։ Նրա ղեկավարությունը որոշվում է սեփական եկեղեցական կառույցների ու ավանդույթների համաձայն, այլ ոչ թե Երևանում տվյալ պահին իշխող կառավարության քաղաքական նախասիրություններով։

Գերագույն հոգևոր խորհուրդն այս շաբաթ մերժեց կառավարության հերթական միջամտությունը՝ հայտարարելով, որ «Ազգային ժողովը պատշաճ հարթակ չէ եկեղեցական ներքին հարցեր քննարկելու համար», և որ Եկեղեցու բարեփոխումները «չեն կարող իրականացվել արտաքին ճնշումների, սպառնալիքների կամ որևէ այլ կամայականության ներքո»։

«Amsterdam & Partners LLP»-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Ռոբերտ Ամստերդամը նշում է․

«Նիկոլ Փաշինյանն իրեն այնպես է պահում, ասես Հայաստանում չկա որևէ ինստիտուտ, որը վեր է իր անձնական իշխանությունից։ Այժմ նա իրեն դասել է Խորհրդարանից վեր, Եկեղեցուց վեր և, ըստ ամենայնի, Աստծուց վեր։
Մոտ երկու հազար տարի Հայ Առաքելական Եկեղեցին դիմակայել է կայսրերին, բռնապետերին, հալածանքներին ու ցեղասպանությանը։ Այժմ Վարչապետը կարծում է, թե ինքը կարող է որոշել, թե ով պետք է ղեկավարի այն, ինչպես պետք է ինքնակառավարվի և ինչպես հայերը պետք է ընկալեն իրենց Եկեղեցին։

Սա բարեփոխում չէ։ Սա անկախ կրոնական կառույցը քաղաքականապես զավթելու փորձ է։

Միջազգային համայնքի լռությունն արդեն անհնար է արդարացնել։ Եթե որևէ կառավարություն փորձեր որոշել հնագույն կրոնական հաստատության ղեկավարությունն ու ներքին կառավարումը Եվրոպայի մեկ այլ վայրում, դա արդարացիորեն մեծ վրդովմունք կառաջացներ։

Եկեղեցին չի պատկանում Նիկոլ Փաշինյանին։ Այն չի պատկանում նրա կառավարությանը։ Այն պատկանում է իր հավատացյալներին, և նրա անկախությունը պետք է պաշտպանվի»։

«Amsterdam & Partners»-ը կոչ է անում աշխարհի կառավարություններին, կրոնական առաջնորդներին, իրավապաշտպան կազմակերպություններին և սփյուռքահայ համայնքներին՝ հրապարակավ հանդես գալ Հայ Առաքելական Եկեղեցու գործերին քաղաքական միջամտության դեմ և պաշտպանել առանց պետական պարտադրանքի սեփական ղեկավարությունն ու ներքին գործերը որոշելու նրա իրավունքը։

«Amsterdam & Partners LLP»-ը միջազգային իրավաբանական ընկերություն է, որը մասնագիտացած է քաղաքական պաշտպանության և մարդու իրավունքների ոլորտում՝ տեղակայված Լոնդոնում և Վաշինգտոնում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.amsterdamandpartners.com: Մեդիա հարցումները կարող եք ուղղել [email protected] հասցեին:

Eng.🇺🇸

Press release

International Lawyer Robert Amsterdam: Pashinyan Is Placing Himself “Above God” in Assault on Armenian Church

YEREVAN, Armenia--In a move without any legitimate basis in law, Nikol Pashinyan, Armenia’s increasingly autocratic leader who was unable to secure even half of the vote in June’s parliamentary elections, has decided that his government should determine the future leadership and direction of the Armenian Apostolic Church, ignoring religious freedom standards.

The confrontation has now reached an extraordinary new stage. Pashinyan’s government has placed what it calls Armenia’s “spiritual security” and reform of the Church on its political agenda, while proposing a parliamentary investigation into an alleged “deep systemic crisis” within the Church that could be followed by legislative changes.

This comes after months of escalating pressure on the Armenian Apostolic Church. Senior clergy have been arrested and prosecuted, His Holiness Karekin II, Catholicos of All Armenians, has been placed on trial, and Pashinyan has repeatedly demanded his removal.

Now the government is seeking to move beyond attacking individual clergy and toward reshaping the Church itself.
The Armenian Apostolic Church is one of the oldest Christian institutions in existence. It survived centuries of foreign rule, persecution, genocide and Soviet repression, preserving Armenian faith and identity even during periods when an independent Armenian state did not exist. Its leadership is determined according to its own ecclesiastical structures and traditions—not according to the political preferences of whichever government happens to hold office in Yerevan.

The Supreme Spiritual Council this week rejected the government’s latest intervention, declaring that “the National Assembly is not a competent platform for discussing internal church matters” and that reform of the Church “cannot be carried out under external pressure, threats, or any such arbitrariness.”

Robert Amsterdam, Founder and Managing Partner of Amsterdam & Partners LLP, states:

“Nikol Pashinyan is behaving as though there is no institution in Armenia beyond his personal authority. He has now placed himself above Parliament, above the Church and, apparently, above God.
“For nearly two thousand years, the Armenian Apostolic Church has survived emperors, dictators, persecution and genocide. Now the Prime Minister believes that he can decide who should lead it, how it should govern itself and what Armenians should understand their Church to be.

“This is not reform. It is an attempted political takeover of an independent religious institution.

“The silence of the international community is becoming impossible to justify. If a government attempted to determine the leadership and internal governance of an ancient religious institution anywhere else in Europe, there would rightly be outrage.
“The Church does not belong to Nikol Pashinyan. It does not belong to his government. It belongs to its faithful, and its independence must be defended.”

Amsterdam & Partners calls upon governments, religious leaders, human rights organisations and Armenian communities throughout the world to speak publicly against political interference in the Armenian Apostolic Church and to defend its right to determine its own leadership and internal affairs free from state coercion.

Amsterdam & Partners LLP is an international law firm specialising in political advocacy and human rights, based in London and Washington, DC. For more information, please visit www.amsterdamandpartners.com.

Media enquiries may be directed to [email protected].

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ իմ առաջին հանդիպման առիթը, ցավոք, ուրախալի չի եղել։ Իմ մասնագիտական առաքելությու...
21/08/2026

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ իմ առաջին հանդիպման առիթը, ցավոք, ուրախալի չի եղել։ Իմ մասնագիտական առաքելությունն ինձ բերեց Հայաստան այն պահին, երբ Հայ Առաքելական Եկեղեցին և նրա Հովվապետը ենթարկվում էին աննախադեպ, քաղաքականապես հրահրված ճնշումների ու հարձակումների։

Սակայն հենց այդ փորձությունների հորձանուտում ես տեսա մի առաջնորդի, ում անսասան հանգստությունն ու տոկունությունը խորը հարգանք են առաջացնում։ Հայոց Հայրապետի կամքի ու արժանապատվության առջև նահանջում են անգամ ամենամեծ ցնցումները։

Այսօր, Նորին Սրբության ծննդյան օրը, առավել քան վստահ եմ՝ քանի դեռ Հայ Եկեղեցին ունի նման հոգևոր առաջնորդություն, ոչ մի քաղաքական ալեկոծություն չի կարող ճկել կամ խաթարել դարավոր այս ինստիտուտի հիմքերը։

Իմ խորին հարգանքներն եմ հղում Վեհափառ Հայրապետին՝ մաղթելով անսպառ ուժ, տոկունություն և երկար տարիների գահակալություն՝ ի պաշտպանություն Հայ Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի։

Երբ առաջին անգամ հանդիպեցի Սամվել Կարապետյանին, ինձ անմիջապես գրավեց նրա ներքին, զուսպ ուժը․ նա այն տեսակն է, ում մասին ...
18/08/2026

Երբ առաջին անգամ հանդիպեցի Սամվել Կարապետյանին, ինձ անմիջապես գրավեց նրա ներքին, զուսպ ուժը․ նա այն տեսակն է, ում մասին խոսում են ոչ թե բարձրագոչ հայտարարությունները, այլ՝ լռելյայն արված գործերը, մարդկանց մեկնած ձեռքն ու ստանձնած պատասխանատվությունը:

Նելսոն Մանդելան դիպուկ է նկատել, որ պատիվը պատկանում է նրանց, ովքեր երբեք չեն նահանջում ճշմարտությունից՝ նույնիսկ ամենամութ ու ծանր պահերին։

Հարգելի՛ Սամվել, Ձեր անցած ուղին ու տոկունությունը հենց այդ արժանապատվության վկայությունն են։ Իմ մասնագիտական փորձից գիտեմ՝ ճշմարտությունն ու արդարությունը վերջիվերջո միշտ հարթում են իրենց ճանապարհը։

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ, իմ բարեկամ։ Պատիվ է ճանաչել Ձեզ և լինել Ձեր կողքին։

Address

Ejmiatsin

Alerts

Be the first to know and let us send you an email when Robert Amsterdam Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share