Aharonyan law firm LLC

Aharonyan law firm LLC Իրավաբանական և փաստաբանական ծառայություններ

🏆Վերահաստատվել է մեր վստահորդի խախտված իրավունքը⚖«Ահարոնյան» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան Միքայել Ահարոնյա...
14/08/2026

🏆Վերահաստատվել է մեր վստահորդի խախտված իրավունքը

⚖«Ահարոնյան» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան Միքայել Ահարոնյանի պաշտպանությամբ դատարանը վերականգնել է մեր վստահորդի խախտված իրավունքները։ Գործով պատասխանողը Երևանի քաղաքապետարանն էր։
📌Գործի էությունը և դատական ակտերը
🟢Վարչական դատարանն անվավեր ճանաչեց Երևանի քաղաքապետարանի որոշումը, որով մեր վստահորդը ենթարկվել էր տուգանքի՝ իբրև թե գիշերային անդորրը խախտելու համար։ Դատարանն արձանագրեց, որ քաղաքապետարանը չի իրականացրել գործի բազմակողմանի ու օբյեկտիվ քննություն։
🟢Քաղաքապետարանի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքի վարույթը Վերաքննիչ վարչական դատարանը կարճեց։
🏆Արդյունքը. Վարչական դատարանի՝ հօգուտ մեր վստահորդի կայացված վճիռը մտավ օրինական ուժի մեջ և ենթակա չէ բողոքարկման։
🏆Քաղաքապետարանից հօգուտ վստահորդի ենթակա է բռնագանձման նաև դատական ծախսերը։

📞 Կապ մեզ հետ
Հեռախոս (WhatsApp / Viber): +374 43 288 800
Էլ. հասցե: [email protected]
Հասցե: ք. Երևան, Կ. Ուլնեցու փ. 31/3

⚖«ԱՀԱՐՈՆՅԱՆ» փաստաբանական գրասենյակի հաղթանակը Վերաքննիչ դատարանում✒ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն ամբողջությամբ մեր...
13/08/2026

⚖«ԱՀԱՐՈՆՅԱՆ» փաստաբանական գրասենյակի հաղթանակը Վերաքննիչ դատարանում

✒ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն ամբողջությամբ մերժեց հայցվոր կողմի բողոքը՝ անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ հօգուտ մեր վստահորդի կայացրած օրինական վճիռը։
📌 Գործի ամփոփ նկարագիրը
🔍 Պահանջը․ Հայցվորը պահանջում էր պատասխանողներից բռնագանձել հսկայական գումար՝ վկայակոչելով առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ։
⚖Պաշտպանությունը․ Պատասխանողի շահերը դատարանում ներկայացնում էր «ԱՀԱՐՈՆՅԱՆ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան Միքայել Ահարոնյանը։
🛡️ Հաջողության գրավականը
Փաստաբան Միքայել Ահարոնյանի իրավական մարտավարության շնորհիվ ապացուցվեց, որ․
🟢Հայցվորի ներկայացրած փաստական հիմքերն ու նյութաիրավական պահանջն էապես հակասում են միմյանց։
🟢Գործում բացակայում են շինծու գործարքի առկայությունը հաստատող պատշաճ ապացույցները։
🏆Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանը լիովին կիսեց մեր իրավական դիրքորոշումը՝ վերջնականապես կանխելով մեր վստահորդի դեմ ուղղված անհիմն ֆինանսական պահանջը։
«ԱՀԱՐՈՆՅԱՆ» փաստաբանական գրասենյակ — Բարձր պրոֆեսիոնալիզմ, անխոցելի իրավական պաշտպանություն և հաստատուն հաղթանակներ։
📞 Կապ մեզ հետ: +374 43 288 800

🏆Փաստաբան Միքայել Ահարոնյանը հաջողությամբ պաշտպանեց հաճախորդի շահերը զրպարտության վերաբերյալ բարդ վեճում🟢«Ահարոնյան» փաս...
05/08/2026

🏆Փաստաբան Միքայել Ահարոնյանը հաջողությամբ պաշտպանեց հաճախորդի շահերը զրպարտության վերաբերյալ բարդ վեճում

🟢«Ահարոնյան» փաստաբանական գրասենյակը շարունակում է արձանագրել դատական հաղթանակներ՝ ապահովելով իր վստահորդների իրավունքների պաշտպանությունը։👇
✒Այս անգամ մենք ստանձնել էինք պատասխանողի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը մի գործով, որով հայցվորը պահանջում էր հերքել զրպարտություն համարվող տվյալները և բռնագանձել դրամական փոխհատուցում։ Մասնավորապես, հայցվոր կողմը պահանջում էր որպես փոխհատուցում վճարել 1,000,000 ՀՀ դրամ, ինչպես նաև ևս 650,000 ՀՀ դրամ՝ դատական ծախսերի համար։
⚖Վեճը ծագել էր ընտանեկան մեկ այլ գործի շրջանակներում։
Փաստաբան Միքայել Ահարոնյանին հաջողվեց իրավական ամուր փաստարկներով ապացուցել, որ դատավարության ընթացքում գործի հանգամանքները պարզելու և հատկապես երեխայի լավագույն շահը բացահայտելու նպատակով արված հայտարարությունները օրենքի ուժով չեն կարող որակվել որպես զրպարտություն:
⚖Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գոհար Գրիգորյանի, լիովին կիսեց մեր կողմից ներկայացված իրավական դիրքորոշումը։ Արդյունքում, դատարանը վճռեց ամբողջությամբ մերժել զրպարտության հայցը։

🔍Ինչո՞ւ դիմել «Ահարոնյան» փաստաբանական գրասենյակին
🟢Որովհետև մեզ համար յուրաքանչյուր գործ ունի կենսական նշանակություն, իսկ վստահորդի շահերի և արժանապատվության պաշտպանությունը՝ բարձրագույն արժեք։
🟢Մեր փորձառու և պրոֆեսիոնալ թիմը պատրաստ է տրամադրել լավագույն իրավաբանական լուծումները նույնիսկ ամենաբարդ և անելանելի թվացող իրավիճակներում՝ ապահովելով արդարության վերականգնումը։
Մենք պայքարում ենք մինչև վերջ՝ հանուն Ձեր իրավունքների:
☎Վստահե՛ք Ձեր խնդիրները մասնագետներին. կապ հաստատեք մեզ հետ՝ +374 43 288 800 հեռախոսահամարով:

05/08/2026

🏆Փաստաբան Միքայել Ահարոնյանը հաջողությամբ պաշտպանեց հաճախորդի շահերը զրպարտության վերաբերյալ բարդ վեճում

⚖ԿԱՅԱՑՎԵԼ Է ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ՎԵՐԴԻԿՏ✒Այսօր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր՝ ...
03/08/2026

⚖ԿԱՅԱՑՎԵԼ Է ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ՎԵՐԴԻԿՏ

✒Այսօր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր՝ ՀԱԿՈԲ ՄԱՆՈՒԿՅԱՆ) արձանագրվեց արդարադատության հերթական հաղթանակը։ 👇
🟢«Ահարոնյան» փաստաբանական գրասենյակի ղեկավար, փաստաբան ՄԻՔԱՅԵԼ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ անզիջում պաշտպանության շնորհիվ դատարանը կայացրեց ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ՎԵՐԴԻԿՏ մեր վստահորդի վերաբերյալ։
🏆Քաղաքացուն անհիմն մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից զրկված վիճակում վարելը)։
🔍Եթե հայտնվել եք բարդ իրավիճակում կամ ոտնահարվել են ձեր իրավունքները, վստահե՛ք ձեր պաշտպանությունը պրոֆեսիոնալներին։
☎Խորհրդատվության համար կարող եք դիմել զանգահարելով՝ +374 43 288 800
«Ահարոնյան» փաստաբանական գրասենյակ — Ձեր իրավունքների հուսալի վահանը:

⚖Իրավական հաղթանակ՝ ժառանգական գործով✒«ԱՀԱՐՈՆՅԱՆ» փաստաբանական գրասենյակի ղեկավար Միքայել Ահարոնյանը հերթական կարևոր հաջ...
24/07/2026

⚖Իրավական հաղթանակ՝ ժառանգական գործով

✒«ԱՀԱՐՈՆՅԱՆ» փաստաբանական գրասենյակի ղեկավար Միքայել Ահարոնյանը հերթական կարևոր հաջողությունն է գրանցել դատարանում։ ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր՝ Գոհար Ֆիդանյանի, կայացրել է վճիռ, որով ամբողջությամբ մերժվել է ընդդեմ մեր վստահորդի ներկայացված հայցադիմումը՝ ժառանգությունն ընդունելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին:

🏆 Գործի էությունը և պաշտպանության ռազմավարությունը
Հայցվոր կողմը դիմել էր դատարան՝ պահանջելով հարգելի համարել ժառանգության ընդունման օրենքով սահմանված 6-ամսյա ժամկետի բացթողումը՝ պատճառաբանելով, որ հայրության փաստը հաստատվել է միայն մոլեկուլային գենետիկական (ԴՆԹ) փորձաքննության արդյունքում, որի եզրակացությունը ստացվել է ուշացումով։
Պատասխանողի ներկայացուցիչ, փաստաբան Միքայել Ահարոնյանը դատարանում ներկայացրեց հիմնավոր առարկություններ՝ ապացուցելով, որ.
🟢Հայցվորը տեղյակ է եղել ժառանգության բացման մասին և որևէ իրավական խոչընդոտ չի ունեցել օրենքով սահմանված ժամկետում դատական կարգով հայրության հաստատման կամ ժառանգական իրավունքների պաշտպանության գործընթաց նախաձեռնելու համար:
🟢Օրենսդրությամբ սահմանված կարգով Հայվորի կողմից չեն ներկայացվել թույլատրելի ապացույցներ առ այն, որ ժամկետը բաց է թողնվել անձի կամքից անկախ, ֆորսմաժորային կամ այլ հարգելի պատճառներով:
❗«Ահարոնյան» փաստաբանական գրասենյակը շարունակում է արդյունավետորեն պաշտպանել իր վստահորդների իրավունքները դատական բոլոր ատյաններում։
Ինչո՞ւ ընտրել «AHARONYAN LAW FIRM»-ը 👇
Որովհետև յուրաքանչյուր գործի մոտենում ենք անհատապես, գտնում ենք օրենքի ամենաարդյունավետ լուծումները և պաշտպանում ենք Ձեր իրավունքները։
Մի՛ թողեք Ձեր խնդիրներն ինքնահոսի։ Դիմե՛ք մեզ այսօր և ստացեք պրոֆեսիոնալ խորհրդատվություն։
☎Գրե՛ք մեզ անձնական նամակով կամ զանգահարեք՝ +374 43 288800

⚖4․3 միլիոն դրամի անհիմն հայցի մերժում․ «Ահարոնյան» փաստաբանական գրասենյակի հաջող պաշտպանությունը✒Երևան քաղաքի առաջին ատ...
22/07/2026

⚖4․3 միլիոն դրամի անհիմն հայցի մերժում․ «Ահարոնյան» փաստաբանական գրասենյակի հաջող պաշտպանությունը

✒Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (դատավոր՝ Մարինա Տաշչյան) ամբողջությամբ մերժեց հայցվորի պահանջն ընդդեմ մեր վստահորդ պատասխանողի՝ ավելի քան 4․3 միլիոն ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ ։ Պատասխանողի շահերը դատարանում հաջողությամբ ներկայացրել է փաստաբան Միքայել Ահարոնյանը։
🔍Գործի էությունը
Հայցվորը պահանջում էր պատասխանողից բռնագանձել համատեղ կյանքի ընթացքում ստանձնած և իր կողմից մարված վարկերի 50%-ը՝ պնդելով, թե դրանք ծախսվել են ընտանեկան կարիքների համար։
Փաստաբան Միքայել Ահարոնյանին հաջողվեց դատարանին հիմնավորել, որ հայցն անհիմն է և ենթակա է մերժման։
Դատարանի վճիռը👇
🏆Դատավոր Մարինա Տաշչյանը, հաշվի առնելով ներկայացված հիմնավորումներն ու ապացույցների բացակայությունը, հայցն ամբողջությամբ մերժեց։
🟢«Ահարոնյան» փաստաբանական գրասենյակը շարունակում է արդյունավետորեն պաշտպանել իր վստահորդների իրավունքները դատական բոլոր ատյաններում։
❗Ինչո՞ւ ընտրել «AHARONYAN LAW FIRM»-ը 👇
🔍Որովհետև յուրաքանչյուր գործի մոտենում ենք անհատապես, գտնում ենք օրենքի ամենաարդյունավետ լուծումները և պաշտպանում ենք Ձեր իրավունքները։
❗Մի՛ թողեք Ձեր խնդիրներն ինքնահոսի։ Դիմե՛ք մեզ այսօր և ստացեք պրոֆեսիոնալ խորհրդատվություն։
☎Գրե՛ք մեզ անձնական նամակով կամ զանգահարեք՝ +374 43 288800

⚖Ծանր մեղադրանքի փլուզումը. Դատարանն արձանագրեց արդարությունըՇուրջ երեք տարի տևող դատական ծանր գործընթացն ավարտվեց  հաղթ...
17/07/2026

⚖Ծանր մեղադրանքի փլուզումը. Դատարանն արձանագրեց արդարությունը

Շուրջ երեք տարի տևող դատական ծանր գործընթացն ավարտվեց հաղթանակով։ ⚖ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, նախագահությամբ՝ դատավոր ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ, քիչ առաջ կայացրել է արդարացման վերդիկտ։
🔍 Ինչի՞ մասին էր գործը
Ամեն ինչ սկսվել էր կենցաղային մի վեճից, որից հետո իրավապահները մեր պաշտպանյալին մեղադրեցին ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ։ Սպառնացող պատիժը չափազանց խիստ էր՝ տարիների ազատազրկում։
💪 Արդար դատական ակտ
Այս բարդ իրավական մարտում մեր պաշտպանյալի կողքին էր և նրա շահերն անզիջում պաշտպանում էր փաստաբան Միքայել Ահարոնյանը։ 💼✨
Վերջինիս գրագետ մարտավարության և հետևողական աշխատանքի շնորհիվ դատարանում փուլ առ փուլ փլուզվեցին մեղադրանքի բոլոր «հիմնավորումները»։
🏆 Արդյունքը
Տարիներ արդարությունը հաղթեց և մեր պաշտպանյալի նկատմամբ կայացվեց արդարացման վերդիկտ։ ✌️

🟢Ինչո՞ւ ընտրել «AHARONYAN LAW FIRM»-ը. 👇
✒Որովհետև յուրաքանչյուր գործի մոտենում ենք անհատապես, գտնում ենք օրենքի ամենաարդյունավետ լուծումները և պաշտպանում ենք Ձեր իրավունքները։
Մի՛ թողեք Ձեր խնդիրներն ինքնահոսի։ Դիմե՛ք մեզ այսօր և ստացեք պրոֆեսիոնալ խորհրդատվություն։
☎Գրե՛ք մեզ անձնական նամակով կամ զանգահարեք՝ +374 43 288800

⚖Ինչպե՞ս է Միքայել Ահարոնյանը պաշտպանել սեփականության անձեռնմխելիությունը«AHARONYAN LAW FIRM»-ի ղեկավար Միքայել Ահարոնյա...
15/07/2026

⚖Ինչպե՞ս է Միքայել Ահարոնյանը պաշտպանել սեփականության անձեռնմխելիությունը

«AHARONYAN LAW FIRM»-ի ղեկավար Միքայել Ահարոնյանը դատարանում հաջողությամբ պաշտպանել է վստահորդի սեփականության իրավունքը։👇
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Սիմա Աբովյան) քննված գործով հայցվորը փորձում էր փաստացի տիրապետման ուժով ժառանգել պատասխանողին պատկանող բնակարանի և հողամասերի 1/2 բաժնեմասը՝ վկայակոչելով միայն հանգուցյալի անձնական իրերը պահելու փաստը։
📍Դատարանն ամբողջությամբ մերժեց հայցը՝ հիմնվելով հետևյալ իրավական շեշտադրումների վրա.
❗Անձնական իրեր պահելը ժառանգության ընդունում չէ. առանց բուն գույքի պահպանմանն ուղղված ակտիվ գործողությունների՝ հիշատակի իրեր պահելը բավարար չէ։
❗Ժամկետի խախտում. չի ապացուցվել, որ տիրապետմանն ուղղված որևէ գործողություն կատարվել է օրենքով սահմանված 6-ամսյա ժամկետում։
❗Իրավական շահի բացակայություն. ժառանգությունը չընդունած անձը չի կարող վիճարկել պատասխանողի սեփականության իրավունքը։
⚖Ինչո՞ւ ընտրել «AHARONYAN LAW FIRM»-ը. Որովհետև յուրաքանչյուր գործի մոտենում ենք անհատապես, գտնում ենք օրենքի ամենաարդյունավետ լուծումները և պաշտպանում ենք Ձեր իրավունքները։
Մի՛ թողեք Ձեր խնդիրներն ինքնահոսի։ Դիմե՛ք մեզ այսօր և ստացեք պրոֆեսիոնալ խորհրդատվություն։
☎Գրե՛ք մեզ անձնական նամակով կամ զանգահարեք՝ +374 43 288800

⚖Վերաքննիչ վարչական դատարանը կնքեց մեր հաղթանակը✒«AHARONYAN LAW FIRM»-ի թիմը գրանցել է հերթական  հաղթանակը՝ վերջնականապե...
09/07/2026

⚖Վերաքննիչ վարչական դատարանը կնքեց մեր հաղթանակը

✒«AHARONYAN LAW FIRM»-ի թիմը գրանցել է հերթական հաղթանակը՝ վերջնականապես անձեռնմխելի թողնելով մեր վստահորդի օգտին կայացված դատական ակտը և չեզոքացնելով պետական կառույցի դիմադրությունը։
🟢Ինչպե՞ս հասանք հաջողության.👇
Առաջին հարվածը. Մեր թիմի հետևողական աշխատանքի շնորհիվ ՀՀ վարչական դատարանը բավարարել էր մեր հայցն ու անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետի տեղակալի որոշումը։
🟢Մարտահրավերը. Քաղաքապետարանը բողոքարկել էր վճիռը վերադաս ատյան։
Հաղթական քայլը. Օգտագործելով օրենսդրական ամենաթարմ ու նուրբ կարգավորումները (2026թ. մարտի 4-ի թիվ ՀՕ-92-Ն օրենքի անցումային դրույթները)՝ փաստաբան Միքայել Ահարոնյանին հաջողվեց հասնել նրան, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը վերսկսեց դատաքննությունը և ամբողջությամբ կարճեց քաղաքապետարանի վերաքննիչ վարույթը։
✒Վերջնական արդյունքը.
Վերաքննիչ վարչական դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։
⚖Ինչո՞ւ ընտրել «AHARONYAN LAW FIRM»-ը. Որովհետև յուրաքանչյուր գործի մոտենում ենք անհատապես, գտնում ենք օրենքի ամենաարդյունավետ լուծումները և պաշտպանում ենք Ձեր իրավունքները։
Մի՛ թողեք Ձեր խնդիրներն ինքնահոսի։ Դիմե՛ք մեզ այսօր և ստացեք պրոֆեսիոնալ խորհրդատվություն։
Գրե՛ք մեզ անձնական նամակով կամ զանգահարեք՝ +374 43 288800

Address

Կարապետ Ուլնեցու փողոց 31/3
Երևան
0037

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 11:00 - 14:00

Telephone

+37443288800

Alerts

Be the first to know and let us send you an email when Aharonyan law firm LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Aharonyan law firm LLC:

Shortcuts

Share