2H L.CO LAW FIRM

  • Home
  • 2H L.CO LAW FIRM

2H L.CO LAW FIRM LAW CONSULTING ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 #անհուսալիվարկեր 📌 Ամենաշատ հնչող հարցերի պատասխանները՝ Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ❓ ...
05/02/2025

#անհուսալիվարկեր

📌 Ամենաշատ հնչող հարցերի պատասխանները՝ Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ

❓ Հարց 1։ Ունեմ անհուսալի դասով դասակարգված վարկ, եթե այս պահին չեմ աշխատում, արդյոք կարող եմ օգտվել պետության կողմից իրականացվող աջակցության ծրագրից։
✅ Պատասխան։ Ո՛չ, աջակցության ծրագրից օգտվել չեք կարող, քանի որ միջոցառման հիմնական նպատակը քաղաքացիներին դեպի աշխատանք և զբաղվածություն ուղղորդելն է։ Հետևաբար, եթե ուզում եք ընդգրկվել ծրագրում, ապա պարտադիր է ունենալ աշխատանք։

❓ Հարց 2։ Եթե ունեմ մի քանի վարկ, որոնցից յուրաքանչյուրի մայր գումարը փոքր է մեկ միլիոնից, բայց դրանց հանրագումարը գերազանցում է մեկ միլիոնը։ Արդյոք կարող եմ միայն մեկ վարկի դեպքով ստանալ աջակցություն։
✅ Պատասխան։ Ո՛չ, քանի որ ծրագրից կարող են օգտվել այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։

❓ Հարց 3։ Այս պահին չունեմ աշխատանք, բայց առաջիկա ամսվա ընթացքում անցնելու եմ աշխատանքի․ այդ դեպքում արդյոք կարող եմ օգտվել աջակցության ծրագրից։
✅ Պատասխան։ Այո՛, աշխատանքի անցնելուց հետո կարող եք դիմել աջակցության ծրագրում ընդգրկվելու համար։ Ի դեպ, աշխատանք գտնելու համար կարող եք օգտվել նաև https://e-work.am/ հարթակից։

❓ Հարց 4։ Ունեմ երեք վարկ, որոնց մայր գումարի հանրագումարը կազմում է 1 մլն 100 հազար դրամ։ 150 հազար դրամը վճարելու դեպքում՝ արդյոք կարող եմ դիմել ծրագրից օգտվելու համար։
✅ Պատասխան։ Այո՛, կարող եք համարվել ծրագրի շահառու, քանի որ այս դեպքում բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը փոքր կլինի 1 մլն դրամից։

❓ Հարց 5։ Զինվորական եմ, արդյոք կարող եմ դիմել և օգտվել ծրագրից:
✅ Պատասխան։ Ուժային կառույցներում աշխատող/ծառայողների մասով անհրաժեշտ է կատարել լրացուցիչ լուծումներ, որոնք կապահովվեն միջոցառման առաջիկա բարեփոխումների շրջանակում։

❓ Հարց 6։ Եթե վարկը չլիցենզավորված կազմակերպությունից է, կարո՞ղ եմ համարվել ծրագրի շահառու։
✅ Պատասխան։ Ո՛չ, քանի որ ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող անձինք։

❓ Հարց 7։ Ծրագրի շահառու դառնալու դեպքում՝ որքա՞ն աջակցություն կստանամ պետությունից։
✅ Պատասխան։ Ծրագրի շրջանակում պետության կողմից տրամադրվող աջակցությունը կլինի աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի Ձեր անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։ Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից վարկի սպասարկման համար բռնագանձվող գումարի չափը նախատեսվում է սահմանել 20%՝ 24 ամիս ժամկետով (այժմ սահմանված մինչև 50%-ի փոխարեն)։

❓ Հարց 8։ Ինչպե՞ս կարող եմ դիմել ծրագրից օգտվելու համար։
✅Պատասխան։ Ծրագրի շրջանակում դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում։ Անհրաժեշտ է մուտք գործել տվյալ հարթակ, ապա լրացնել պահանջվող տվյալները «Կյանքի դժվարին իրավիճակ» պատուհանի «Անհուսալի վարկերի միջոցառում» դաշտում։

 #ժառանգություն _ Ո՞վ է ժառանգատուն_ Ո՞վ Է ժառանգը_ Ըստ օրենքի ովքե՞ր են հանդիսանում ժառանգներ 📌Ժառանգատու է համարվում ա...
03/05/2024

#ժառանգություն
_ Ո՞վ է ժառանգատուն
_ Ո՞վ Է ժառանգը
_ Ըստ օրենքի ովքե՞ր են հանդիսանում ժառանգներ
📌Ժառանգատու է համարվում այն քաղաքացին, որի մահվանից կամ դատարանի վճռով մահացած ճանաչվելուց հետո նրան պատկանող սեփականության նկատմամբ բացվել է ժառանգություն:
Ժառանգատու կարող է լինել յուրաքանչյուր ֆիզիկական անձ` անկախ տարիքից, գործունակ կամ անգործունակ լինելուց, քաղաքացիությունից, սեռից, ռասայից, սոցիալական ծագումից։
ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է երկու կարգի ժառանգներ` ժառանգներ ըստ #օրենքի և ժառանգներ ըստ #կտակի:
📌Ժառանգն այն անձն է, որն ըստ օրենքի կամ ըստ կտակի իրավունք ունի բաժին ստանալու ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքից:
📌Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1190-րդ հոդվածի՝ ըստ #օրենքի և ըստ #կտակի ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը կենդանի, ինչպես նաև ժառանգատուի կենդանության օրոք սաղմնավորված և ժառանգությունը բացվելուց հետո կենդանի ծնված քաղաքացիները:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի՝
#առաջին հերթի ժառանգներ են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները,
#երկրորդ հերթի ժառանգներ են ժառանգատուի հարազատ, համահայր կամ համամայր եղբայրները և քույրերը ( ՀՀ քաղ. օր. 1217-րդ հոդված)։
📍Ժառանգությունը ընդունելու կամ ժառանգության վկայագիր ստանալու համար նոտարին դիմելը պետք է իրականացվի վեց ամսվա ընթացքում` հաշված ժառանգության բացման պահից:
Վեց ամիսն այն ժամկետն է, որի ընթացքում ժառանգությունն ընդունել ցանկացող ժառանգները պարտավոր են նոտարին հայտնել ժառանգությունն ընդունելու կամ ժառանգությունն ընդունելուց հրաժարվելու իրենց կամքը:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի՝ ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:
Տրված ժառանգության վկայագրի (իրավահաստատող փաստաթուղթ է) հիման վրա կատարվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում։
Ձեր իրավունքների իրացումը վստահեք 2H_L.CO LAW FIRM_ին

📌🚘Տուգանքների զեղչային համակարգը արդեն աշխատում է։ Օրինակ Idram-ում մուտքագրեք վարչական իրավախախտման վերաբերյալ Ձեր որոշ...
05/04/2024

📌🚘Տուգանքների զեղչային համակարգը արդեն աշխատում է։ Օրինակ Idram-ում մուտքագրեք վարչական իրավախախտման վերաբերյալ Ձեր որոշման համարը և գումարի վճարման չափը ավտոմատ կնվազի 50 տոկոսով։
Եղեք իրազեկ 2H_L.CO LAW FIRM_ ի հետ

 #միակբնակարան Սնանկության վարույթի և կատարողական վարույթի ընթացքում բռնագանձման ենթակա գույքի չի հանդիսանում միակ այն բ...
20/03/2024

#միակբնակարան
Սնանկության վարույթի և կատարողական վարույթի ընթացքում բռնագանձման ենթակա գույքի չի հանդիսանում միակ այն բնակարանը կամ դրա բաժինը, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, և որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է 4.900.000 ՀՀ դրամից:
ՀՀ Կառավարության 13 հուլիսի 2017 թվականի N 808-Ն որոշման համաձայն՝
1. Միակ բնակարանի գումարը կազմում է 4 900 000 ՀՀ դրամ:
2. Միակ բնակարանի բաժնեմասի նվազագույն գումարը որոշվում է սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարի և քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի բաժնեմասի արտադրյալով:
Այսինքն՝ եթե անձը ունի միակ բնակարան և բնակարանն ունի մի քանի բաժնետեր, ապա բնակարանը բռնագանձման ենթակա չէ, եթե ամբողջ գույքի արժեքը չի գերազանցում 4.900.000 ՀՀ դրամը։
Եթե Դուք ունեք իրավական խնդիրներ, ապա 2H L.CO LAW FIRM_ը ունի արդյունավետ լուծումներ։

🔑Ի՞ՆՉ Է ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՎԱՂԵՄՈՒԹՅՈՒՆԸՔաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա...
13/02/2024

🔑Ի՞ՆՉ Է ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՎԱՂԵՄՈՒԹՅՈՒՆԸ

Քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն): Ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման համար անհրաժեշտ է հետևյալ 4 պայմանների միաժամանակյա առկայությունը.

📌Տիրապետումը պետք է լինի բարեխիղճ։ Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս։ Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման։

Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով։ Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

📌Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում։ Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

📌 Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ։ Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի։ Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից, կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

📌 Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով:

Տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը:

Մինչև ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը գույքը որպես սեփականություն տիրապետող անձն իրավունք ունի պաշտպանել այն երրորդ անձանցից, որոնք գույքի սեփականատերը չեն և օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ հիմքով դրա նկատմամբ չունեն տիրապետման իրավունք:

Ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի սեփականության իրավունքի ճանաչումը իրականացվում է դատական կարգով և այն ձեռք բերած անձի մոտ ծագում է այդ իրավունքի պետական գրանցման պահից:

🔍Խորհրդատվությունն անվճար է
📞041 790470
📞091 401540

⁉️Կարևոր է իմանալ👇 ❓Հ͟ա͟ր͟ց͟  Թույլատրվու՞մ է արդյոք պարտապանին պատկանող միակ բնակարանի (կացարանի) վրա բռնագանձում տարած...
03/02/2024

⁉️Կարևոր է իմանալ👇
❓Հ͟ա͟ր͟ց͟
Թույլատրվու՞մ է արդյոք պարտապանին պատկանող միակ բնակարանի (կացարանի) վրա բռնագանձում տարածել։
✍️ Պ͟ա͟տ͟ա͟ս͟խ͟ա͟ն͟ ͟
❎Հարկադիր կատարողը կատարողական վարույթի ընթացքում բռնագանձում չի կարող տարածել պարտապանի միակ այն բնակարանի (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի վրա, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, և որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից:
✅Եթե միակ բնակարանն իրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գնով, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված գումարը վերադարձվում է պարտապանին։
✅Պարտապանի միակ բնակարանի բռնագանձման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորված են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 51-րդ և ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի թիվ 808-Ն որոշմամբ: Ընդ որում, օրենսդիրը սահմանել է, որ միակ կացարանի դրույթները տարածվում են բացառապես 28.02.2017թ. հետո հարուցված կատարողական վարույթների նկատմամբ:
❎Ըստ գործող օրենսդրության՝ կատարողական վարույթի ընթացքում քաղաքացի-պարտապանին պատկանող միակ բնակարանի վրա բռնագանձում չի տարածվում հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
🔺բնակարանը պարտապանի միակ բնակարանն է․
🔺բնակարանը պարտապանի մշտական բնակության վայրն է․
🔺բնակարանի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է 4.900.000 դրամ գումարից (եթե գույքի միակ սեփականատերը պարտապանն է)։
✅Բնակարանի նկատմամբ համատեղ սեփականության առկայության դեպքում՝ պարտապանի բաժնեմասի նվազագույն գումարը հաշվարկվում է 4.900.000 դրամ գումարի և քաղաքացի-պարտապանի՝ բնակարանում ունեցած բաժնեմասի արտադրյալով:
📍📍Վստահեք Ձեր իրավունքների արդյունավետ պաշտպանությունը
2H L.CO LAW FIRM_ին

⚖️ Հաշտարարությունը գործընթաց է, որն ուղղված է կողմերի համաձայնությամբ իրենց միջև առկա վեճն անկողմնակալ երրորդ անձի՝ հաշ...
30/01/2024

⚖️ Հաշտարարությունը գործընթաց է, որն ուղղված է կողմերի համաձայնությամբ իրենց միջև առկա վեճն անկողմնակալ երրորդ անձի՝ հաշտարարի օգնությամբ հաշտությամբ լուծելուն:
Հաշտարարություն կարող է իրականացվել՝
📎 քաղաքացիական,
📎 ընտանեկան,
📎 աշխատանքային և այլ վեճերով։
Հաշտարարությունն իրականացվում է
📎 կամավորության,
📎 գաղտնիության,
📎 կողմերի հավասարության,
📎 հաշտարարի անկախության և անկողմնակալության սկզբունքների հիման վրա։
📌Փաստաբանական մեր գրասենյակի հիմնական նպատակներից է նաև իրավական ամենատարբեր
խնդիրների լուծումը արտադատական կարգով` այդ թվում նաև արտոնագրված հաշտարարների միջոցով, ինչն էլ կնպաստի դրանց արագ և արդյունավետ լուծմանը։
2H L.CO LAW FIRM_ը արագ կարձագանքի և կգտնի Ձեր խնդիրների արդյունավետ լուծման ամենակարճ ճանապարհները։

Ամուսնաընտանեկան վեճերը կարող են լուծվել փոխադարձ համաձայնությամբ, արտոնագրված հաշտատարարի, ինչպես նաև դատական կարգով։Փա...
29/01/2024

Ամուսնաընտանեկան վեճերը կարող են լուծվել փոխադարձ համաձայնությամբ, արտոնագրված հաշտատարարի, ինչպես նաև դատական կարգով։
Փաստաբանական մեր գրասենյակը զբաղվում է վերոնշյալ ծառայությունների որակյալ մատուցմամբ, այն է`
✅️ ամուսնական պայմանագրերի,
✅️ ամուսնալուծության,
✅️ երեխայի բնակության վայրը որոշելու,
✅️ երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու ,
✅️ ամուսինների գույքը առանձնացնելու,
✅️ ալիմենտի բռնագանձման,
✅️ ալիմենտի չափի փոփոխության,
✅️ ծնողական իրավունքից զրկելու կամ սահմանափակելու,
✅️ ամուսնալուծությունից հետո ամուսինների միջև առկա վեճերով արտադատական բանակցությունների և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։
2H L.CO LAW FIRM_ի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրազեկվածությունը և պաշտպանվածությունը։

📍Եղե՜ք իրազեկ զրպարտության և վիրավորանքի մասին՝ առավել մանրամասն.Զրպարտությունն ու վիրավորանքի բացատրությունը սահմանվում...
27/01/2024

📍Եղե՜ք իրազեկ զրպարտության և վիրավորանքի մասին՝ առավել մանրամասն.
Զրպարտությունն ու վիրավորանքի բացատրությունը սահմանվում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով։ Ըստ այդմ՝
📌Վիրավորանքը «խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է»,
📌Զրպարտությունը «զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը»։
📌Զրպարտությունը պետք է լինի փաստի մասին, հրապարակային, չհամապատասխանի իրականությանը և արատավորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։ Հրապարակային է համարվում այն արտահայտությունը, որը կատարվել է առնվազն երրորդ անձի ներկայությամբ։
📌Վիրավորանքի դեպքում հրապարակային և պատիվը արատավորող նախապայմաններից զատ, ներառվել է նաև դիտավորությունը։
📢Անձն իրավունք ունի իրեն վիրավորանք հասցրած կամ զրպարտած անձից դատական կարգով պահանջելու վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով իրեն պատճառված գույքային վնասները, ներառյալ` ողջամիտ դատական ծախսերը և խախտված իրավունքների վերականգնման համար իր կատարած ողջամիտ ծախսերը:
📎Ձեր իրավունքների արդյունավետ պաշտպանությունը 2H L.CO LAW FIRM-ի հետ

📌Փաստաբանական մեր ընկերությունը իրազեկում է, որ կան ծառայություններ, որոնց համար պետական տուրք չի գանձվում, մասնավորապես...
25/01/2024

📌Փաստաբանական մեր ընկերությունը իրազեկում է, որ կան ծառայություններ, որոնց համար պետական տուրք չի գանձվում, մասնավորապես`
Անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև տարածքային անձնագրային ծառայությունների կողմից ծառայություններ մատուցելիս պետական տուրք չի գանձվում
1) հանրային ծառայությունների համարանիշ տրամադրելիս
2) 16 տարին չլրացած երեխաներին, ինչպես նաև փախստական ճանաչված անձանց հաշվառելիս
3) 16 տարին չլրացած երեխայի հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս
4) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պահանջով հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս
5) անձնագրային տվյալների վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս
6) հին նմուշի անձնագիրը 16 տարեկանը լրանալուց հետո 1-ին անգամ տրամադրելիս
7) հին նմուշի անձնագիրը անապահովության ընտանեկան նպաստ ստացող (30.1 բալ և ավելի) ընտանիքի անդամին տրամադրելիս
8)նույնականացման քարտը անապահովության ընտանեկան նպաստ ստացող (30.1 բալ և ավելի) ընտանիքի անդամին տրամադրելիս
9) նույնականացման քարտն առաջին անգամ տրամադրելիս, եթե 16 տարին լրանալուց հետո անձը չի ստացել ՀՀ քաղաքացու անձնագիր
10)հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս, երբ
ա) դիմողը միայնակ կենսաթոշակառու է
բ) դիմողը առաջին և երկրորդ խմբի հաշմանդամ է.
գ) դիմողը ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվող անձ է
11) քաղաքացիության վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս
12) ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ տեղեկանք տրամադրելիս
13) փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրամադրելիս,
14) ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված դեպքերում օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև ՀՀ մուտքի արտոնագիր տրամադրելիս:
🔍Եղեք իրազեկ 2H L.CO LAW FIRM-ի հետ

⚖️Իրավունքների պաշտպանություն 2H L.CO LAW FIRM-ի հետ
24/01/2024

⚖️Իրավունքների պաշտպանություն 2H L.CO LAW FIRM-ի հետ

Address

Հայաստան

0010

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 10:00 - 19:00

Telephone

+37441790470

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when 2H L.CO LAW FIRM posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to 2H L.CO LAW FIRM:

Shortcuts

  • Want your practice to be the top-listed Law Practice?

Share