Argument Law firm

Argument Law firm Փաստաբանական գրասենյակ

«Սահմանդրության ուժը յուրաքանչյուր քաղաքացու պատրաստակամությունն է վճռական պաշտպանելու այն։ Սահմանադրական իրավունքները պ...
10/12/2022

«Սահմանդրության ուժը յուրաքանչյուր քաղաքացու պատրաստակամությունն է վճռական պաշտպանելու այն։ Սահմանադրական իրավունքները պաշտպանված են միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուր քաղաքացի իր պարտքն է համարում կատարել իր ներդրումը։»

Արցախի Հանրապետության Սահմանադրության մասին ասել ավելին, քան Արցախի ժողովուրդն է ասել, Սահմանադրության նախաբանում չենք կարող.
«Արցախի ժողովուրդը,
դրսևորելով անսասան կամք՝ զարգացնելու և պաշտպանելու ինքնորոշ¬ման իրավունքի հիման վրա 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ստեղծված և 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,
հաստատելով հավատարմությունը 1992 թվականի հունվարի 6-ին ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետու¬թյան պետական անկախության մասին Հռչակագրի սկզբունքներին,
կարևորելով 2006 թվականին ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետու¬թյան Սահմանադրության դերը անկախ պետականության կայացման և ամրապնդման գործում,
զարգացնելով ազգային պետականության պատմական ավանդույթները,
ոգեշնչված Մայր Հայաստանի և աշխարհասփյուռ հայության՝ Արցախի ժողովրդին զորավիգ լինելու վճռականությամբ,
հավատարիմ մնալով հայրենիքում ազատ ապրելու և արարելու իր նախնիների երազանքին և վառ պահելով ազատության համար պայքարում նահատակվածների հիշատակը,
իրականացնելով իր ինքնիշխան և անօտարելի իրավունքը,
ընդունում է Արցախի Հանրապետության Սահմանադրությունը:»

Արքան օրենք չէ, օրենքն է արքա։Առօրյայում մարդիկ հաճախ են առնչվում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Այդ ...
02/12/2022

Արքան օրենք չէ, օրենքն է արքա։
Առօրյայում մարդիկ հաճախ են առնչվում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Այդ մարմինների վարչարարության արդյունքում կայացվում են վարչական ակտեր, որոնք կարող են լլինել ինչպես բարենպաստ, այնպես էլ միջամտող (անբարենպաստ)։ Միջամտող վարչական ակտերի կայացումը դեռևս չի նշանակում, որ դրանք իրավաչափ են և անբեկանելի։ Փորձառու և պրոֆեսիոնալ իրավաբանը կարող է վիճարկել այդ ակտը, ինչպես վերադասության, այնպես էլ դատական կարգով ու վերականգնել անձի խախտված իրավունքները՝ այդ թվում նաև վերականգնել վարչական ակտով անձին պատճառված գույքային և ոչ գույքային վնասները։
Ձեր խախտված իրավունքների վերկանգնումը վստահե՛ք պրոֆեսիոնալ և բարեխղիճ իրավաբաններին։

«Շատ հաճախ մարդիկ դատարանում իրենց իրավունքները պաշտպանելու համար վարձած անձանց ընտրությանն ավելի անլուրջ են վերաբերվում...
27/11/2022

«Շատ հաճախ մարդիկ դատարանում իրենց իրավունքները պաշտպանելու համար վարձած անձանց ընտրությանն ավելի անլուրջ են վերաբերվում, քան էլեկտրիկի ընտրությանը»։
ԱՄՆ գերագույն դատարանի նախկին նախագահ Ուոերրեն Բերգեր (c)

Բոլորին հայտնի է «երկու իրավաբան, երեք կարծիք» արտահայտությունը։ Սույն արտահայտությունը նշանակում է, որ իրավական նորմերի մեկնաբանության կամ հասարակական հարաբերությունների գնահատման դեպքում, տարբեր իրավաբաններ կարող են ունենալ տարբեր մոտեցումներ։
Անձի նկատմամբ քրեական հետապնդումը փաստացի վեճ է, որն առաջանում է մի կողմից պետության, իսկ մյուս կողմից այդ անձի միջև՝ կապված իր կողմից որոշակի արարքներ կատարելու և դրանց գնահատելու հետ։ Այդ վեճի հիմնական «զենքերն» են մասնագիտական պատրաստվածությունը, աշխատանքի նկատմամբ բարեխղճությունը, իրավաբանական գիտելիքները, պայքարելու պատրաստակամությունը։
Վեճի ընթացքում էական նշանակություն ունեցող փաստերը հաստատվում են քրեական գործով ձեռք բերված ապացույցների միջոցով։ Այդ ապացույցները կարող են ձեռք բերվել ինչպես մեղադրանք առաջադրելու պահից, այնպես էլ մինչ մեղադրանք առաջադրելը։ Գաղտնիք չէ, որ պրակտիկայում շատ հաճախ անձը կանչվում է վարույթն իրականացնող մարմին (ոստիկանություն, քննչական մարմին) բացատրություններ կամ որպես վկա ցուցմունքներ տալու նպատակով, և այդ ընթացքում ձեռք են բերվում փաստական տեղեկություններ, որոնք հետագայում կարող են օգտագործվել նույն անձի դեմ։ Արցախի և Հայաստանի օրենսդրությունները թույլատրում են փաստաբանի մասնակցությունը տվյալ անձի հետ կատարվող ցանկացած գործողությանը։ Հետևաբար պրոֆեսիոնալ փաստաբանի հետ ներկայանալը բխում է անձի շահերից։
Ձեր իրավունքների պաշտպանությունը վստահե՛ք պրոֆեսիոնալներին։

Նարեկ Մխիթարի Գրիգորյան Нарек ГригорянԿրթություն2002-2007թթ. սովորել է ՀՀ ոստիկանության ակադեմիայում`ստանալով իրավաբան-ի...
26/11/2022

Նարեկ Մխիթարի Գրիգորյան Нарек Григорян

Կրթություն
2002-2007թթ. սովորել է ՀՀ ոստիկանության ակադեմիայում`ստանալով իրավաբան-իրավագետի որակավորում:
2009-2013թթ. սովորել է ՌԴ ՆԳՆ Կառավարման ակադեմիայի ադյունկտուրայում:
Աշխատանքային փորձ
2007-2018թթ. աշխատել է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունում`զբաղեցնելով քննիչի, ավագ քննիչի, վարչության պետի տեղակալի պաշտոնները:
2018-2019թթ. զբաղեցրել է ԱՀ ոստիկանության քննչական վարչության պետի պաշտոնը:
2019-2020թթ. զբաղեցրել է ԱՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը:
2021թվականից «Արցախբանկ» ՓԲԸ վարչության նախագահի` իրավական գծով օգնականն է:
2022 թվականի նոյեմբերի 23-ից ԱՀ փաստաբանների պալատի անդամ է:
Այլ տեղեկություններ
Պետական պաշտոններում ծառայության ընթացքում արժանացել է մի շարք գերատեսչական և պետական պարգևների:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:

📢📢📢Գրասենյակը 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված անձանց ընտանիքի անդամներին տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվու...
26/11/2022

📢📢📢
Գրասենյակը 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված անձանց ընտանիքի անդամներին տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն և ծառայություններ՝ կապված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց առերևույթ ոչ իրավաչափ և ինքնիրավ գործողությունների հետ:

25/11/2022

Հարգելի՛ քաղաքացիներ, օրերս Argument փաստաբանական գրասենյակը հայտ է ներկայացրել Արցախում և Հայաստանում մատուցելու որակյալ իրավաբանական ծառայություններ՚ քրեական, վարչական և քաղաքացիական բնագավառներին առնչվող գործերով: Գրասենյակի փորձառու իրավաբաններ Նարեկ Գրիգորյանն ( Нарек Григорян ) ու Վաղարշ Աղաբեկյանը ( Вагарш Агабекян ) պատրաստ են ազնիվ և բարեխիղճ պայքարել ձեր իրավունքների և օրինական շահերի համար:
Ողջունում ենք ձեզ ֆեյսբուքյան էջում և տեղեկացնում, որ հետևելով մեր էջին՚ պարբերաբար կտեղեկանաք մատուցվող ծառայությունների մանրամասներին:
Հարգանքով՚ Argument Law firm

Address

Վ. Սարգսյան 24/69
Stepanakert

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Saturday 12:00 - 15:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Argument Law firm posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share