Basis Consult Law Group

Basis Consult Law Group Մեզ ընտրելով՝ Դուք ստանում եք վստահելի գործընկեր, ով կանգնած է Ձեր կողքին՝ պարզ, պրոֆեսիոնալ ու հասանելի լեզվով։☑️⚖️

«Մեկ է՝ ծանոթ-բարեկամ են, թղթաբանությունն ինչի՞ս է պետք» ❌​Սա թերևս ամենատարածված ու ամենաթանկ սխալն է, որն անում ենք առ...
03/10/2026

«Մեկ է՝ ծանոթ-բարեկամ են, թղթաբանությունն ինչի՞ս է պետք» ❌
​Սա թերևս ամենատարածված ու ամենաթանկ սխալն է, որն անում ենք առօրյայում։
​Կյանքում ամեն ինչ հրաշալի է ընթանում, քանի դեռ չկա վեճ։ Իսկ երբ ծագում է անհամաձայնություն, բանավոր համաձայնությունը դառնում է անզոր․
​❌ «Ծանոթին» գումար եք փոխառությամբ տվել առանց ստացականի,
​❌ «Բարեկամի» հետ բիզնես եք սկսել առանց պայմանագրի,
​❌ Վարպետին կանխավճար եք տվել «խոսքի» հիման վրա,
​❌ Գույք եք հանձնել օգտագործման «առանց թղթերի»։

​Ինչո՞ւ է դա վտանգավոր․

Իրավական դաշտում «նա ինձ խոստացել էր» կամ «մենք պայմանավորվել էինք» ձևակերպումները ապացուցելու ուժ չունեն։ Առանց գրավոր փաստաթղթի դատարանում Ձեր իրավունքները պաշտպանելը դառնում է գրեթե անհնար։

Խորհրդակցեք իրավաբանի հետ նախքան ստորագրելը կամ գումար փոխանցելը
​Նախապես մասնագետին դիմելը Ձեզ զերծ կպահի հետագա երկարատև ու թանկարժեք դատական քաշքշուկներից։✅️

02/10/2026
Մեզ կարող եք հետևել նաև մեր Telegram-յան ալիքում 📲Այստեղ կգտնեք նորություններ, օգտակար իրավական տեղեկատվություն և մեր ծա...
30/09/2026

Մեզ կարող եք հետևել նաև մեր Telegram-յան ալիքում 📲
Այստեղ կգտնեք նորություններ, օգտակար իրավական տեղեկատվություն և մեր ծառայությունների մասին կարևոր թարմացումներ։
Միացե՛ք մեզ Telegram-ում և եղե՛ք տեղեկացված առաջինը։

Յուրաքանչյուր գործի հիմքում՝ փաստերի մանրակրկիտ ուսումնասիրություն, իրավական ճիշտ ռազմավարություն և հետևողական աշխատանք։...
30/09/2026

Յուրաքանչյուր գործի հիմքում՝ փաստերի մանրակրկիտ ուսումնասիրություն, իրավական ճիշտ ռազմավարություն և հետևողական աշխատանք։
Եվս մեկ գործ, որտեղ արդարության համար պայքարը տվել է իր արդյունքը։

❌ Միֆ․ «Գործատուն կարող է աշխատողի աշխատավարձից ցանկացած գումար պահել, եթե աշխատողը վնաս է պատճառել կամ պարտք ունի գործա...
23/09/2026

❌ Միֆ․ «Գործատուն կարող է աշխատողի աշխատավարձից ցանկացած գումար պահել, եթե աշխատողը վնաս է պատճառել կամ պարտք ունի գործատուին»։

✅ Իրականություն․ Աշխատավարձից պահումները կարող են կատարվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով։

Աշխատանքային օրենսգրքի 213 հոդվածի (Աշխատավարձից պահումներ կատարելու հիմքերը) համաձայն
1. Աշխատավարձից պահումները կարող են կատարվել օրենքով սահմանված կարգով և դեպքերում:
2. Գործատուին ունեցած աշխատողի պարտքերը մարելու համար աշխատավարձից պահվում կամ գանձվում են
1) աշխատավարձի հաշվին աշխատողին տրված կանխավճարը.
2) հաշվարկային մեխանիկական սխալների հետևանքով կատարված ավել վճարումները.
3) գործուղման կամ աշխատանքի այլ վայր փոխադրվելու կամ առանձին գործողությունների կատարման համար աշխատողին տրված կանխավճարի չծախսված և ժամանակին չվերադարձված գումարը.
4) աշխատողի մեղքով գործատուին պատճառված վնասի հատուցման գումարը.
5) չաշխատած օրերի համար վճարված գումարը` եթե սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ, 12-րդ, 13-րդ կետերով, 111-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ մասերով, 110-րդ հոդվածով և 112-րդ հոդվածի 1-ին և 2.1-ին մասերով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ, 13-րդ կետերով նախատեսված դեպքերում աշխատողն ազատվում է աշխատանքից մինչև այն աշխատանքային տարվա ավարտը, որի համար նրան տրամադրվել էր արձակուրդ:
2.1. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերում նշված դեպքերում գործատուն իրավունք ունի կատարելու պահումներ կամ գանձումներ, եթե կանխավճարի վերադարձման համար սահմանված ժամկետը լրանալու, հաշվարկային մեխանիկական սխալների հետևանքով կատարված ավել վճարումը կատարելու, կանխավճարի չծախսված և ժամանակին չվերադարձված գումարը վերադարձնելու, աշխատողի հասցրած վնասը հայտնաբերվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում պահումներ կամ գանձումներ կատարելու մասին ընդունել է համապատասխան իրավական ակտ: Սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում նշված դեպքում գործատուն իրավունք ունի կատարելու պահումներ կամ գանձումներ, եթե մինչև սույն օրենսգրքով սահմանված կարգով աշխատողի հետ լրիվ վերջնահաշվարկ կատարելու օրն ընդունել է այդ մասին համապատասխան իրավական ակտ կամ աշխատողին աշխատանքից ազատելու (աշխատանքային պայմանագիրը լուծելու) վերաբերյալ անհատական իրավական ակտում նշել է պահումներ կամ գանձումներ կատարելու մասին:

Շնորհավոր Անկախության տոնդ, Հայաստա՛ն 🇦🇲​Անկախ պետականությունն այն գերագույն արժեքն է, որի շուրջ միավորվում ենք բոլորս: ...
21/09/2026

Շնորհավոր Անկախության տոնդ, Հայաստա՛ն 🇦🇲
​Անկախ պետականությունն այն գերագույն արժեքն է, որի շուրջ միավորվում ենք բոլորս: Մեր գրասենյակի անունից մաղթում ենք մեր հայրենակիցներին խաղաղություն, բարգավաճում և հավատ՝ սեփական ուժերի ու երկրի ապագայի հանդեպ:

«Բազիս» իրավաբանական գրասենյակում մենք չենք սպասում, որ խնդիրը հասունանա: Մենք ստեղծում ենք իրավական այնպիսի «վահան», որ...
20/09/2026

«Բազիս» իրավաբանական գրասենյակում մենք չենք սպասում, որ խնդիրը հասունանա: Մենք ստեղծում ենք իրավական այնպիսի «վահան», որը պաշտպանում է ձեր բիզնեսն ու ֆինանսները ցանկացած խնդրից։

Սա ամենատարածված մոլորությունն է։​Իրականում իրավաբանի հիմնական դերը խնդիրները կանխարգելելն է, ոչ թե հետևանքների դեմ պայք...
10/09/2026

Սա ամենատարածված մոլորությունն է։
​Իրականում իրավաբանի հիմնական դերը խնդիրները կանխարգելելն է, ոչ թե հետևանքների դեմ պայքարելը։
​🔹 Պայմանագիր կազմելի՞ս
🔹 Բիզնես սկսելի՞ս
🔹 Գույքային կամ ֆինանսական գործարք անելի՞ս
​Ճիշտ ժամանակին ստացված խորհրդատվությունը ձեզ ապահովագրում է անկանխատեսելի ռիսկերից։
​📌 «Բազիս» թիմը պատրաստ է լինել ձեր հուսալի հենարանը իրավական դաշտում։

Իրավական խնդիրներ ունե՞ք։Մի մնացեք անորոշության մեջ․ դիմեք մասնագետներին և ստացեք ճիշտ իրավական ուղղորդում։
09/09/2026

Իրավական խնդիրներ ունե՞ք։
Մի մնացեք անորոշության մեջ․ դիմեք մասնագետներին և ստացեք ճիշտ իրավական ուղղորդում։

Շատերը կարծում են, թե իրավաբանին դիմում են միայն այն ժամանակ, երբ խնդիրն արդեն հասել է դատարան։ Իրականում լավագույն իրավ...
07/09/2026

Շատերը կարծում են, թե իրավաբանին դիմում են միայն այն ժամանակ, երբ խնդիրն արդեն հասել է դատարան։ Իրականում լավագույն իրավաբանական աջակցությունը կանխարգելիչն է։

​Ճիշտ կազմված պայմանագիրը, ռիսկերի նախնական գնահատումը և մասնագիտական խորհրդատվությունն ընդամենը մեկ քայլ են, որոնք ձեզ ապահովագրում են ամիսներ տևող դատական քաշքշուկներից, անսպասելի ֆինանսական կորուստներից և գործընկերների հետ վեճերից։

​Խնդիրը նախապես կանխելն ավելի էժան է, քան առաջացած հետևանքները լուծելը։

​Վստահե՛ք ձեր բիզնեսի իրավական պաշտպանությունը պրոֆեսիոնալներին և կենտրոնացեք ձեր աճի վրա։

Address

Ханджян 15
Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Basis Consult Law Group posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share