16/09/2026
💥 Այսօր հրապարակվել է PERYAN IP բրենդի «Զրույցներ մտավոր սեփականության մասին» շարքի տասներկուերորդ թողարկումը։
Այս թողարկման թեման է՝ «Միջազգային արտոնագրում․ ո՞ր ճանապարհն ընտրել»։
Եթե ստեղծել եք գյուտ և ցանկանում եք այն պաշտպանել ոչ միայն Հայաստանում, այլև այլ երկրներում, ապա կարևոր է հասկանալ, թե ինչ հնարավորություններ կան միջազգային արտոնագրման համար։
Այս տեսանյութում համառոտ ներկայացնում ենք միջազգային արտոնագրման երեք հիմնական ուղիները՝ կոնվենցիոն, տարածաշրջանային և PCT համակարգերը, և թե ինչ նպատակ կարող է ունենալ դրանցից յուրաքանչյուրը։
Բայց ամենակարևոր հարցը, թերևս, ոչ թե «ո՞ր համակարգն ընտրելն» է, այլ՝ «ո՞ր երկրներում է ինձ իրականում անհրաժեշտ արտոնագրային պաշտպանությունը»։
Հուսով ենք՝ այս թողարկումն օգտակար կլինի գյուտարարներին, ձեռնարկատերերին, հետազոտողներին, ստարտափների հիմնադիրներին և բոլոր նրանց, ովքեր մտածում են իրենց գյուտի միջազգային պաշտպանության մասին։
Բարի՛ դիտում։
🎥 Տեսանյութը՝ https://youtu.be/Br7HC15ETes
📺 Բաժանորդագրվեք PERYAN IP YouTube-յան ալիքին՝ https://youtube.com/
Կարճ հոլավակներ, որոնք պատմում են մտավոր սեփականության ոլորտի, նորարարության և ստեղծարար մտածելակերպի զարգացման մասին։