13/09/2026
⚖️ Դատարանը չի կարող պարզապես «ձևականորեն ծանուցել» և վճիռ կայացնել՝ առանց ձեզ պաշտպանվելու իրական հնարավորություն տալու
Մեր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվել է, իսկ առաջին ատյանի դատարանի վճիռը՝ բեկանվել։
Ի՞նչ էր տեղի ունեցել։
Քաղաքացու դեմ գումարի բռնագանձման պահանջով գործը քննվել էր պարզեցված վարույթով։ Քաղաքացին փաստացի չէր մասնակցել գործի քննությանը և չէր կարողացել ժամանակին ներկայացնել իր առարկությունները, ապացույցներն ու միջնորդությունները։
Օրենքը պարզեցված վարույթում կողմին տալիս է մեկ ամիս՝ դատարանի համապատասխան որոշումը ստանալուց հետո իր դիրքորոշումը, ապացույցներն ու միջնորդությունները ներկայացնելու համար։
Սակայն տվյալ գործով պատասխանողը օրենքի ուժով ծանուցված էր համարվել 18.09.2025թ., իսկ առաջին ատյանի դատարանը վճիռ էր կայացրել արդեն 15.10.2025թ.՝ մինչև օրենքով նախատեսված մեկամսյա ժամկետի ավարտը։
Վերաքննիչ դատարանը փաստեց, որ այդ կերպ պատասխանողը զրկվել է մրցակցության և կողմերի հավասարության պայմաններում իր դիրքորոշումը ներկայացնելու հնարավորությունից։
📌 Արդյունքում՝
✅ վերաքննիչ բողոքը բավարարվել է,
✅ առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանվել է,
✅ գործն ուղարկվել է նոր քննության։
Այս որոշումը կարևոր հիշեցում է յուրաքանչյուր քաղաքացու համար․
դատական ծանուցումը պարզապես տեխնիկական գործողություն չէ։
Եթե դատարանը ձեզ չի տվել օրենքով նախատեսված իրական ժամանակն ու հնարավորությունը՝ ներկայացնելու ձեր առարկությունները, ապացույցները և պաշտպանելու ձեր իրավունքները, ապա դա կարող է հանդիսանալ դատական ակտը բեկանելու հիմք։
⚖️ Արդար դատաքննությունը սկսվում է ոչ թե վճռից, այլ այն պահից, երբ յուրաքանչյուր կողմին իրական հնարավորություն է տրվում լսված լինելու և պաշտպանվելու։
D&G LAW FIRM LLC
📍 ք․ Երևան, Նաիրի Զարյան 17
📞 055 331166
#ՓաստաբանականՊրակտիկա