17/09/2026
📌Դատարանը կալանքի հիմքեր չարձանագրեց։
«Պողոսյան և գործընկերներ» իրավաբանական ընկերության հիմնադիր, փաստաբան Աբգար Պողոսյանի և ընկերության ավագ գործընկեր, փաստաբան Դավիթ Ավանեսյանի մասնագիտական պաշտպանության արդյունքում՝ ևս մեկ հաղթանակ։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ նախագահությամբ Անի Դանիելյանի, քննության առնելով ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելը) նախատեսված հանցանքի կատարման մեջ մեղադրվող մեր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը, այն ամբողջությամբ մերժել է՝ արձանագրելով հիմքերի բացակայություն և մեր պաշտպանյալին ազատ արձակել նիստերի դահլիճից: