Manlex իրավաբանական գրասենյակ

Manlex իրավաբանական գրասենյակ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Manlex իրավաբանական գրասենյակ, Lawyer & Law Firm, Տիգրան Մեծի 39/1, Vanadzor.

Manlex իրավաբանական գրասենյակ`
Ձեր ուղեկիցն իրավունքի աշխարհում։⚖

Իրավաբանական խորհրդատվություն, փաստաթղթերի կազմում, դատական ներկայացուցչություն՝ վստահելի ու արդյունավետ մոտեցմամբ։

24/05/2026

⚖️

Ծնողական ժամ՝ հիմնական աշխատաժամից. Կառավարությունը հավանություն է տվել նոր նախագծինԸստ նախագծի՝ աշխատող ծնողներին (գրավ...
24/05/2026

Ծնողական ժամ՝ հիմնական աշխատաժամից. Կառավարությունը հավանություն է տվել նոր նախագծին

Ըստ նախագծի՝ աշխատող ծնողներին (գրավոր դիմումի հիման վրա) կտրամադրվի օրական լրացուցիչ ազատ ժամանակ՝ առանց աշխատավարձի փոփոխության։

ℹ️ Մինչև 2 երեխա (մինչև 12 տարեկան) ունեցող ծնողներին կտրամադրվի օրական առավելագույնը 30 րոպե, իսկ 3 և ավելի երեխա ունեցողներին և մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցողներին՝ առավելագույնը 1 ժամ արձակուրդ։

Օրենքի նախագիծն առաջիկայում սահմանված ընթացակարգով կներկայացվի Ազգային ժողով։


Աշխատանքային օրվա  դրական ավարտ...⚖️
08/05/2026

Աշխատանքային օրվա դրական ավարտ...⚖️

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆ ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՏՈՒԺՈՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՄԵԿՆԱ...
22/04/2026

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆ ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՏՈՒԺՈՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը 2026 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ արձանագրել է, որ մահացած տուժողի վերաբերյալ փոխանցվող տվյալը ստանալու ընթացակարգը համահունչ չէ Եվրոպական կոնվենցիայի 8-րդ և 2-րդ հոդվածներով նախատեսված չափանիշներին և չի ապահովում հանրային և մասնավոր շահերի (մահացած տուժողի շահերի) հավասարակշռված պաշտպանությունը: Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ մահացած տուժողի դեպքում վերջինիս իրավունքների պաշտպանության համար երաշխիքներ նախատեսելու պահանջով պայմանավորված՝ մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքի և հանցագործության բացահայտման հանրային շահի միջև արդարացի հավասարակշռումից բխում է, որ միջամտող քրեադատավարական գործիքակազմը նպատակային գործադրվում է ոչ թե տուժողի իրավունքները սահմանափակելու համար, այլ որպես հանցագործության բացահայտման վերջին միջոց՝ վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար։
Ուստի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի տարբեր մասերում տեղ գտած սուբյեկտային սահմանափակումները մահացած տուժողի իրավունքների պաշտպանության և հանցագործության բացահայտման շահով պայմանավորված իրավակիրառ պրակտիկայում պետք է մեկնաբանվեն փոխանցվող տվյալները տրամադրելու օգտին։ Նման դատողությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ սուբյեկտի (տուժողի) մահն ինքնին բացառում է այդ տվյալների նկատմամբ ենթադրյալ հանցագործության զոհից տվյալների նկատմամբ հասանելիության համաձայնություն ստանալու հնարավորությունը։

Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ` https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/criminal-case/3209

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆ ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՄԻ ՇԱՐՔ...
17/04/2026

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆ ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ «ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՄԻ ՇԱՐՔ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը, 2026 թվականի ապրիլի 15-ի թիվ ՀԿԴ/0025/02/22 որոշմամբ, անդրադարձել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) մի շարք հոդվածներին: Ըստ այդմ, Օրենքի 5-րդ հոդվածին անդրադառնալով , Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ ուսումնասիրություն սկսելու հիմք է հանդիսացել Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4 կետերում նշված՝ հանցավորության դեմ պայքարի շրջանակներում առկա քրեական գործը և այդ քրեական գործով անցնում են Օրենքի իմաստով Պաշտոնատար անձինք, որոնց մոտ ենթադրվում է, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, ապա սկսված ուսումնասիրությունը չի կարող անտեսել այդ հանգամանքը և հարուցված վարույթը նախ և առաջ պետք է ընթանա Օրենքի՝ կոռուպցիայի դեմ պայքարի նպատակի շրջանակներում, անշուշտ՝ չբացառելով Օրենքի՝ հանցավորության դեմ պայքարի նպատակը:
Հաջորդիվ Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Օրենքի 3-րդ հոդվածում նշված օրինական եկամուտ՝ նվիրատվության և օգնության չափանիշներին, ըստ որի նվիրատվության օբյեկտիվ չափանիշներ է սահմանել՝ 1) նվիրատուի մտադրությունը գույքը փոխանցելու (Animus Donandi), 2) գույքը փոխանցելու անհատույց լինելու (Gratuitousness), 3) նվիրառուի համաձայնությունը գույքը ընդունելու (Acceptance) և 4) գույքի փաստացի (ռեալ) կամ ապագայում (կոնսենսուալ) փոխանցված լինելը: Իր հերթին օգնության օբյեկտիվ չափանիշներ է սահմանել՝ 1) օգնություն ստացողի «փաստացի կարիքը», որը դրսևորվում է նրանում, որ պետք է առկա լինի կոնկրետ օբյեկտիվորեն գոյություն ունեցող ստուգելի կարիք, 2) օգնություն տրամադրողի գույքային հնարավորությունը, 3) օգնություն տրամադրողի և ստացողի միջև կապը, 4) փաստացի կարիքի և որպես օգնություն փոխանցված գույքի միջև ողջամիտ համամասնությունը։
Այնուհետև Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Օրենքի 20-րդ հոդվածին, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դատական վարույթներում ապացուցման ստանդարտներին, նշելով, որ Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասում օրենսդրի կողմից նշված. «հայցադիմումով (...) կարող է ներկայացվել նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի հետ կապված ցանկացած այլ պահանջ» հասկացությունն ունի միայն մեկ սահմանափակում, այն է՝ ցանկացած նյութաիրավական պահանջ պետք է բխի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ նյութաիրավական պահանջից: Ինչ վերաբերվում է ապացուցման ստանդարտին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դատական վարույթում ապացուցման գործընթացը տեղի է ունենում հավանականությունների հավասարակշռման (Balance of Probabilities) ապացուցման ստանդարտով, ըստ որի դատարանն ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված իր ներքին համոզմունքով գալիս է եզրահանգման, որ ավելի հավանական է, որ գույքն ունի ապօրինի ծագում քան ոչ, կամ՝ հակառակը: Այն դեպքում, երբ փաստի հաստատմանն ուղղված ապացույցները հավասարակշռված վիճակում են, ապա փաստը չի կարող հաստատված համարվել: Այնուամենայնիվ, եթե հավասարակշռությունը թեկուզ մի փոքր թեքվում է ապացուցման բեռը կրող դատավարության կողմի կողմը, ապա համարվում է, որ նա կատարել է իր վրա դրված ապացուցման պարտականությունը։

Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ` https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/anticoruption-civil-cases/3198

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԻՑ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՆՐԱՆ ...
17/04/2026

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄԻՑ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՆՐԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Վճռաբեկ դատարանը՝ 2026 թվականի ապրիլի 10-ի թիվ ԵԴ1/1194/06/23 որոշմամբ, անդրադառնալով ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար իրականացվող ձերբակալման առանձնահատկություններին, արձանագրել է, որ նշված հիմքով անձի ձերբակալման համար պարտադիր է վերջինիս՝ համապատասխան կարգավիճակ ունենալու հանգամանքը, մասնավորապես՝ քննարկվող հիմքով ձերբակալումը կարող է կիրառվել բացառապես այն մեղադրյալի նկատմամբ, ով գտնվում է ազատության մեջ։ Նշված պայմանի առկայությունը բացառում է միջազգային և ներպետական օրենսդրությամբ երաշխավորված անձի հիմնարար իրավունքներից մեկի՝ անձնական ազատության իրավունքի առկայության ձևական մեկնաբանման ցանկացած դրսևորում՝ հաշվի առնելով նշված իրավունքի հիմնարար և անօտարելի բնույթը։
Նշվածի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ մեղադրյալը չի կարող համարվել ազատության մեջ գտնվող, եթե նախորդ հիմքով իրականացված ձերբակալումից ազատ արձակվելուց հետո փաստացի ազատության մեջ է գտնվել չափազանց կարճատև ժամանակահատված, և հնարավորություն չի ունեցել իրացնել իր այն իրավունքները, որոնք սահմանափակվում են ազատությունից զրկվելու պայմաններում։
Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով իրականացված ձերբակալման առավելագույն ժամկետը՝ 72 ժամը լրանալուց հետո անձին ազատ արձակելու պահից ընդամենը 5 րոպե անց՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված հիմքով ձերբակալելու պայմաններում, անձի ազատության և անձնական անձեռնմխելիության հիմնարար իրավունքը մեկնաբանվել է խիստ ձևականորեն՝ հնարավորություն ընձեռելով վարույթն իրականացնող մարմնին շրջանցել օրենսդրական արգելքը և արհեստականորեն «լրացուցիչ ժամանակ շահել»։ Վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդրության պահանջների նման եղանակով շրջանցումն անթույլատրելի է, հակասում է վարույթն իրականացնող մարմնի բարեխղճության կանխավարկածին, ինչպես նաև չի բխում քրեական դատավարության տրամաբանությունից։

Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ` https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/criminal-case/3192

Երբ  Դատարանը  վերջապես վարույթ է ընդունում տասնյակ տարիներ տևող  իրավական  վեճը) Հ.Գ. Սպասենք   եզրափակիչ դատական ակտի ...
11/11/2025

Երբ Դատարանը վերջապես վարույթ է ընդունում տասնյակ տարիներ տևող իրավական վեճը)

Հ.Գ. Սպասենք եզրափակիչ դատական ակտի արդյունքներին։



ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆ ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԻՐԱՌՎԱԾ ԱՐԳԵԼԱՆՔԸ (ԿԱԼԱՆՔԸ) ՔԱՂԱՔԱՑԻԱԴԱՏԱ...
11/11/2025

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆ ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԻՐԱՌՎԱԾ ԱՐԳԵԼԱՆՔԸ (ԿԱԼԱՆՔԸ) ՔԱՂԱՔԱՑԻԱԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը, 2025 թվականի նոյեմբերի 3-ի թիվ ԵԴ/7692/02/22 որոշմամբ արձանագրել է, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից անձին պատկանող գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումների (կալանքի, արգելանքի) պահպանման իրավաչափության վերաբերյալ վեճը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա լինելու հարցն ուղղակիորեն պայմանավորված է տվյալ քրեական վարույթի ավարտված կամ չավարտված լինելու փաստով։ Մասնավորապես՝
ա) եթե քրեական գործի վարույթն ավարտված է, որի ուժով սպառված է վարույթի մասնակցի իրավունքների պաշտպանության քրեադատավարական գործիքակազմը, այլևս բացակայում է քրեական գործի շրջանակում անձի գույքի վրա դրված կալանքը (արգելանքը) քրեադատավարական ընթացակարգերով վերացնելու, որոշումը վերացնելու (վերանայելու) իրավական հնարավորությունը, առնվազն այն պատճառով, որ քրեական վարույթի ավարտից հետո դադարում են տվյալ գործով քրեական հետապնդում իրականացրած մարմինների՝ ներառյալ գործը քննած դատարանների՝ այդ գործի հետ կապված դատավարական գործողություններ և որոշումներ ընդունելու լիազորությունները, անձն իր իրավունքի պաշտպանության պահանջով կարող է դիմել դատարան քաղաքացիական դատավարության կարգով, այլ կերպ ասած՝ նման պայմաններում քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից անձին պատկանող գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումների (կալանքի, արգելանքի) վերացման վերաբերյալ պահանջը ենթակա է քննության քաղաքացիական դատավարության կարգով․
բ) այն դեպքերում, երբ տվյալ քրեական գործով վարույթը դեռևս ավարտված չէ, հետևաբար դեռևս առկա են այդ գործի հետ կապված դատավարական գործողություններ և որոշումներ ընդունելու լիազորություններ ունեցող մարմիններ և քրեադատավարական գործիքակազմով վարույթի մասնակցի իրավունքների պաշտպանության օրենքով երաշխավորված հնարավորություն, քրեական գործի շրջանակում քրեական հետապնդումն իրականացնող մարմինների կողմից անձի գույքի վրա դրված կալանքը (արգելանքը) վերացնելու հարցը կարող է լուծվել բացառապես քրեադատավարական ընթացակարգերով։

Որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ՝
https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/civil-cases/3032

15/08/2025

ԻՐԱԶԵԿՈՒՄ❗❗❗❗

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարում է, որ 2025 թվականի օգոստոսի 25-ից սկսած՝ Վարչական դատարան ներկայացվող նոր դատական գործերով բոլոր դատավարական փաստաթղթերը (հայցադիմում, հակընդդեմ հայց, դիմում, բողոք, պատասխան, առարկություն, դիրքորոշում, միջնորդություն և այլն) պետք է կազմվեն և ներկայացվեն Էլեկտրոնային համակարգի միջոցով:
Հիշեցնենք, որ Քաղաքացիական դատարանների համար արդեն իսկ գործում է «Էլեկտրոնային քաղաքացիական դատավարություն» հարթակը։ Մանրամասներին ծանոթացեք այս հղումով՝

Address

Տիգրան Մեծի 39/1
Vanadzor

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Manlex իրավաբանական գրասենյակ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share